Օրվա լրահոսը
Նախագահի և վարչապետի հետ զրույցից հետո հարցը հանվել է օրակարգից։ Աշոտ Մանուկյանը շարունակելու է պաշտոնավարել. «Արմենպրես»
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել։ Պատասխանելով նախարարի հրաժարականի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ այս մասին ասաց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը: «Այո, նախարարն անձնական պատճառներով իսկապես հրաժարականի դիմում է ներկայացրել։ Սակայն հանրապետության նախագահի և վարչապետի հետ զրույցից հետո հարցը հանվել է օրակարգից։ Աշոտ Մանուկյանը շարունակելու է պաշտոնավարել»,- նշեց Թարփոշյանը:
Պատահար՝ «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու մոտակայքում. կան տուժածներ
Հունվարի 28-ին, ժամը 21:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտայում «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lada Priora» մակնիշի 71 PX 700 պետհամարանիշի (վարորդ՝ 1984 թ. ծնված Է. Թ.) և «Toyota Cemry» մակնիշի
Հունահռոմեական ըմբիշները որոշեցին Հայաստանի չեմպիոններին եւ մեդալակիրներին
«Միկա» մարզահամալիրում այսօր անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Շուրջ 85 ըմբիշների մեջ էին նաեւ ազգային հավաքականի հիմնական անդամները: Բացառություն էր օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որի մասնակցությունն իր քաշային կարգում մրցակից չունենալու պատճառով իմաստ չուներ։ Առաջնությունն անցկացվեց նոր կանոնակարգով, տասը քաշային կարգերում։ Հանրապետության չեմպիոն եւ մրցանակակիր դարձան. 55 կգ 1․ Նորայր Հախոյան, 2․ Աշոտ
Պատանի հայ հրաձիգների գրանցած արդյունքները՝ Մյունխենյան միջազգային մրցաշարին
Գերմանիայի Մյունխեն քաղաքում հունվարի 24-27-ը Հայաստանի հրաձգության հավաքականը 8 մարզիկով մասնակցում էր միջազգային մրցաշարի: Մրցաշարը 2 մեկնարկով էր`մարզիկները կրկնել են վարժությունները: Հայաստանը ներկայացնող 8 մրզիկից 4-ը պատանի են, և մասնակցության հիմնական նպատակը Եվրոպայի առաջնության նախապատրաստությունն է, որտեղ էլ կխաղարկվեն Պատանեկան օլիմպիան խաղերի ուղեգրեր: Հրաձգության միջազգային ֆեդերացիայի մրցումների կանոնակարգում կատավել է փոփոխություն՝ 2018թ.-ից կանայք կատարում են
Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը մասնակցել են Բանակի օրվան նվիրված տոնական համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված «Հաղթանակների դար» խորագրով տոնական համերգին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Արայի լեռան վրա կորած քաղաքացիներից մեկը կենդանության նշաններ ցույց չի տալիս. կան այլ տուժածներ
Հունվարի 28-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա՝ Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնարբքի պատճառով մի քաղաքացի է կորել, իսկ մյուսը՝ վնասել ոտքը: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը: Հեռախոսակապ է հաստատվել խմբի անդամներից
«Ես այլեւս նրա հետ տեղ չեմ գնա, պատժի նրան, նա «իմ» թուրքին սպանել է». դրվագ՝ Արցախյան հերոսամարտերից
Հաջողությամբ շրջանցում կատարելով՝ հասանք բարձունքին, որտեղ Տեր Հովհաննեսը 10 հարազատների էր կորցրել: Մեր ընկերները զոհվել էին:
Արմեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել «Եռաբլուրում» Վազգեն Սարգսյանի գերեզմանին (ֆոտոշարք եւ տեսանյութ)
«Արմենպրես». Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Ըստ լրատվամիջոցի` Արմեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշաքարին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների
«Ու՞ր է իմ գրավի առարկան». «Սեֆ»-ից տուժած հաճախորդներն անորոշության մեջ են
«Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից գողություն կատարելուց ժամանակ անց տեղեկացանք, որ ձերբակալվել է մասնաճյուղի կառավարիչ Հայկազ Մարտիրոսյանը, իսկ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը՝ մոտ 90 մլն դրամի ոսկյա զարդեր: Այնուհետեւ տեղեկություն տարածվեց, որ կողոպուտից տուժած քաղաքացիներին բանկը փոխհատուցման պայմաններ է առաջարկում: Սակայն, հաճախորդների մեծ մասը համաձայն չէ, ընկերության կողմից առաջարկվող
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ոչ ոք և ոչինչ չի՛ մոռացվել, ձեր արած ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել. Սերժ Սարգսյան
Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ Բանակի օրվա առթիվ, hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր
«Դիպլոմատ հրէշներ»-ի արդիականութիւնը
Հայ ազատագրական պայքարի (սկսեալ 1870-ականներից մինչեւ 1918-ի Հայաստանի անկախացում) ողջ երկայնքում թէ՛ ռուսական եւ թէ՛ եւրո-արեւմտեան դիւանագիտութիւնը, ժամանակին, մեծ յեղափոխական Ստեփան Զօրեանը (Ռոստոմ) արժանիօրէն բնութագրեց ոչ աւել, ոչ պակաս քան՝ հրէշաւոր դիպլոմատիա, իր՝ հէնց նոյն վերտառութեամբ հազւադէպ յօդւածներից մէկում… Հայկական Հարցի եւ ազատագրական իրաւունքի ու երկարաշունչ պայքարի ողջ ընթացքում հայութեան հոգեւոր, թէ՛ քաղաքական ու կուսակցական
Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Նախկին պատգամավորի որդին «ՏՏ» տեսակի ատրճանակով անզգուշաբար կրակել է հորաքրոջ որդու վրա. shamshyan. com
Մեր տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 27-ին, Ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 33-ամյա Ազատ Շահգելդյանը և ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա հունվարի 13-ին՝ կեսօրին, Ձորաղբյուրում գտնվող իրենց հողատարածքում «ՏՏ» տեսակի ատրճանակով պատահաբար կրակել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Շահգելդյանը ոստիկաններին է ներկայացրել «ՏՏ» տեսակի ատրճանակը և հայտնել է, որ այն գտել է իրենց
«Պրիչո՞մ Դավիթ Տոնոյան». գեներալ Մանվելը՝ պաշտպանության նախարարի հնարավոր փոփոխության մասին
Գրիգորյանը լրագրողներին կոչ արեց հանգիստ թողնել Դավիթ Տոնոյանին, որպեսզի վերջինս աշխատի
Հայրենիքն ուժեղ է այնքան, որքան ուժեղ է նրան պաշտպանելու յուրաքանչյուրիս ցանկությունը. Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա` հայրենասիրության ու խիզախության տոնի առթիվ: Այսօր առանձնահատուկ հպարտությամբ ենք մեծարում նրանց, ովքեր պաշտպանել ու պաշտպանում են խաղաղությունը, ազատությունն ու անկախությունը, ովքեր արժանապատվորեն են կատարում զինվորականի պարտքը, ովքեր հավատարիմ են երդմանը եւ խղճին: Այսօր վերստին խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր
Ավոկադոյով եւ սերուցքային պանրով համեղ եւ օգտակար թանձրուկ
Ավոկադոն չափազանց օգտակար եւ հագեցնող պտուղ է: Անգամ տարբեր ուղղվածության բժիշկները հաճախ իրենց հիվանդներին հորդորում են սննդակարգում ավոկադո ներառել` արագ կազդուրվելու համար: Ավոկադոն ուտում են թարմ վիճակում` առանց ջերմամշակման: Տարբեր աղցաններին ավոկադոն հավելյալ համ ու երանգ է հաղորդում: Առավել հայտնի է գուակամոլեն` մեքսիկական ուտեստն ավոկադոյով,որն արդեն առիթ ենք ունեցել ներկայացնելու ձեզ: Այսօր առաջարկում եմ ավոկադոյով
«Պետք է ուրախանանք, որ Սերժ Սարգսյանը համաձայնվի վարչապետ լինել». Սուրիկ Խաչատրյան
Սյունիքի նախկին մարզպետը ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին որպես «հրաշալի» է բնորոշում
Հյուրանոցի համարում, որտեղ հայտնաբերվել է Յուվեցի Կարոյի փեսայի դին, առկա է եղել թմրամիջոց հիշեցնող փոշի. Փաստինֆո
«Նաբերեժնի» հյուրանոցային համարում, որտեղ հայտնաբերվել է նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի դին, սեղանին առկա է եղել նաեւ սպիտակ փոշի։ Բացառված չէ, որ այն թմրամիջոց է։ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար, ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նյութի մանրամասները կարդացեք
«Առաջնագծի զինվորը գիտի՝ ո՞ւմ զենքով են իրեն սպանում». Մանվել Գրիգորյան
Գեներալը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին նորմալ չի վերաբերվում, բայց ասում է՝ «ով փող ունի, առնում է»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 28-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 30-ի և փետրվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Հունվարի 29-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Հունվարի 28-ի, 30-ի
«Արմեն Սարգսյանը լուրջ մարդ է ու գործից չի վախենում». գեներալ Մանվել
Մանվել Գրիգորյանը համոզված է, որ Արմեն Սարգսյանը ծառայելու է իր երկրին
Խոնարհվում եմ բոլորի՝ մարտերով անցած իմ եղբայրների, հատկապես վիրավոր, կյանքը զոհած մեր հերոսների հիշատակի առջև. Սեյրան Օհանյան
ՀՀ նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է Հայոց բանակի օրվա կապակցությամբ. «Շնորհավո’ր տոնդ, մեր տուն, մեր ամրոց ՀԱՅԿԱԿԱ’Ն ԲԱՆԱԿ Հպարտորեն արտաբերվող այս երկու բառերի մեջ ամփոփված է մեր համազգային երազանքը, ամենաթանկը, ամենանվիրականը և սրբազանը աշխարհասփյուռ ամեն հայի, Հայաստանն ու Արցախը իրենց հայրենիք ընտրած բոլոր-բոլոր ազգությունների համար՝ մեր ամբողջ պատմության ընթացքում դարերով մեզ փոխանցված տառապանքով
Աֆրինում թուրքական օդուժի հարվածներից տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել
Թուրքական զինուժի հարվածների հետեւանքով սիրիական Աֆրին նահանգում զոհվել են 86 խաղաղ բնակիչներ: Այս մասին, Firat լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Աֆրինի առողջապահության դեպարտամենտի պետ Անջելա Ռիշոն: Նա նշել է, որ զոհվածների եւ վիրավորների մեծ մասը կանայք եւ երեխաներ են: Այժմ վիրավորների թիվը 198 է: Ռիշոյի խոսքով՝ Աֆրինի բուժհաստատությունները ռազմական գործողությունների պատճառով դեղամիջոցների պակաս ունեն: Նա
Մենք առաջին հերթին երախտագիտությամբ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել Հայոց բանակի ստեղծման ակունքներում. Կարեն Կարապետյան
Հարգելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարևորագույն տոնի կապակցությամբ: Մենք առաջին հերթին երախտագիտությամբ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են եղել Հայոց բանակի ստեղծման ակունքներում և նրանց, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը մեր անկախության և մեր հաղթական բանակի կերպարը կերտելու համար: Հայոց բանակի կազմավորումը տեղի է ունեցել մեր անկախ պետականության ամենածանր տարիներին՝ պարտադրված պատերազմի պայմաններում,
Արմեն Սարգսյանը և մենք
Քաղաքականության մեջ կա՛մ պիտի իշխանություն ու իշխանամետ լինես, կա՛մ ընդդիմություն: Երրորդ տարբերակ գոյություն չունի: Ասվածը հարյուր տոկոսով վերաբերում է նաև Հայաստանին, որտեղ ով իշխանավոր կամ իշխանամետ չէ, ներկայանում է որպես ընդդիմադիր: Կարճ ասած, բացառությամբ ՀՀԿ-ի, մնացած բոլորն ընդդիմադիր են, և եթե «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը շատերը համարում են իշխանական պրոյեկտներ, դա դեռ ոչինչ չի նշանակում,
Բակո Սահակյանը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Իդլիբում սպանվել են ահաբեկիչների առանցքային առաջնորդները
Ռազմակայաններից մեկն էլ անցել է ռուսական ԶՈՒ վերահսկողության ներքո
Անձամբ ես ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի արդիական և ավելի ուժեղ. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Մինչ այդ Նախագահ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնել է


















































