Օրվա լրահոսը

Մահացած զինծառայող Սուրեն Մոսիյանի գործով կհարցաքննվեն նաև Արտաշատի զինկոմն ու զորակոչային բաժնի պետը

2017 թ. հունվարի 12-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործի քննությունը: Հիշեցնենք՝ Ս. Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Քրեական գործով նշանակված դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման վրա Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի

Արմեն Սարգսյանի կենսագրության ուշագրավ դրվագները. «Ժողովուրդ»

65-ամյա Արմեն Սարգսյանը ԵՊՀ ասպիրանտուրան ավարտելուց եւ տեսական ֆիզիկայի ամբիոնում որպես ասիստենտ աշխատելուց հետո՝ 1984թ., գործուղվել է Մեծ Բրիտանիա՝ որպես Քեմբրիջի համալսարանի դասախոս։ Հետագայում, իհարկե, Սարգսյանը վերադարձել է Հայաստան եւ այստեղ զբաղվել դասախոսական գործունեությամբ մինչեւ 1992 թվականը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին նա նշանակվել է Մեծ Բրիտանիայում դեսպան, նաեւ ՀՀ գլխավոր դեսպանը Եվրոպայում։ Սակայն 1996թ. նոյեմբերի

Արշակ Սադոյան. «Եթե քաղաքականության հետ առնչված եղած չլինի, ծանոթ չլինի քաղաքական գործունեությանը, այդ դեպքում ո՞նց է նախագահ աշխատելու». «Հրապարակ»

2003-ին նախագահի թեկնածու առաջադրված Արշակ Սադոյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է ասել ՀՀ չորրորդ նախագահ՝ «Հայաստանի չորրորդ նախագահն Անգլիայի թագուհի է»,- իր ուղղումն է մտցնում նա։ Սադոյանը նկատի ունի, որ հաջորդ նախագահը խիստ սահմանափակ լիազորություններ է ունենալու, այդուհանդերձ, համամիտ չէ, թե սահմանափակ լիազորություններ ունեցող նախագահի համար առաջադրվող խիստ պահանջներն անտրամաբանական են․ «Եթե նախկինում

Ժողովրդավարությունը աշխարհում և տարածաշրջանում 2017-ին՝ ըստ «Freedom House»-ի

Հունվարի 16-ին ամերիկյան «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։ «Ազատությունն աշխարհում 2018. ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» վերնագիրը կրող զեկույցն իրենից ներկայացնում է ուսումնասիրություն՝ աշխարհի 195 երկրներում և 14 տարածքներում քաղաքացիական և քաղաքական ազատությունների իրավիճակի մասին, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Հայաստանին և Արցախին վերաբերող

Տոնը իսկապես որ տոն դարձավ

Վեոլիա Ջուրն աշխատում է

Նախարարի հետ տեղում գնահատվեց Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փոխնախարար Արև Սամուելյանի հետ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի ուղեկցությամբ երեկ Գյումրիում էր՝ տեղում գնահատելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը։ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018թ. դեկտեմբերին, Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու ներսը, դուրսը և հարակից տարածքը պետք է ամբողջովին վերանորոգ

Երուսաղէմի Քաղաքապետը Այցելած Է Հայոց Պատրիարքարան. «Եռագույն»

«Եռագույն». Յունուար 16-ին Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներուն առիթով Երուսաղէմի քաղաքապետ Նիր Պարկատը այցելած է Հայոց Պատրիարքարան եւ հանդիպում ունեցած Երուսաղէմի Հայոց պատրիարք ամենապատիւ Տէր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանի հետ: Հանդիպման ընթացքին քաղաքապետը տեղեկացած է Հայոց Պատրիարքի մտահոգութիւններու եւ ապագայ ծրագիրներու մասին: Սրբազան Հայրը խօսած է Սուրբ Փրկիչ եւ Սուրբ Յակոբ եկեղեցիներու գմբէթներու նորոգութեան, Կարապետ Եպիսկոպոսի արտի

Նալբանդյան-Մամեդյարով. Սերժ Սարգսյանի ու Ալիևի ճակատագրերը. «Ժամանակ»

Նախօրեին հայտնի է դարձել, որ հունվարի 18-ին Կրակովում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովը: Վերջին անգամ նրանք հանդիպել էին նախորդ տարի դեկտեմբերի սկզբին: Այդ հանդիպումից հետո, ըստ էության, կոնկրետ արդյունք էր միայն այն, որ նախարարները պայմանավորվել էին նոր հանդիպման վերաբերյալ, որն էլ, փաստորեն, տեղի կունենա հունվարի 18-ին: Այդ հանդիպումից սպասել որևէ

Հայ եկեղեցին առաջիններից էր, որ սկսեց շնորհել պարգևներ (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն». Անցած տարի հրապարակված հայ եկեղեցու պարգևների մասին գիրքը օրերս հասանելի դարձավ ամերիկյան և ամերիկահայ ընթերցողին: Վաշինգտոնի Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ եկեղեցական և պետական պարգևների մասնագետ Նիկա Բաբայանի «Հայ եկեղեցու պարգևներ» գրքի շնորհանդեսը: Հեղինակի խոսքերով այս աշխատանքի պատրաստմանը նրան ոգեշնչել էր 2015 թվականի ապրիլի 12-ի Հռոմի Պապի կողմից Վատիկանում անցկացված հոգևոր արարողությունը: Հայերեն, ռուսերեն և

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում

Էդվարդ Նալբանդյանը Կրակովում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծեց նաև, որ մշակութային ժառանգության պահպանման մասին վերջերս Ադրբեջանի պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունները կարող են միայն տարակուսանք հարուցել, քանի որ հենց Ադրբեջանն է տարիներ ի վեր հետևողականորեն ոչնչացնում հայկական հուշարձաններն ու կոթողները, միաժամանակ մերժելով Ջուղայում և այլ վայրերում միջազգային փաստահավաք առաքելությունների իրականացումը։

ԱՍԵԿՈՍԵ

Սերժ Սարգսյանը մոտակա հինգ տարիներին իշխանության մնալու հարցն արդեն լուծել է՝ ապրիլին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով: ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Նոր նախագահի դիմանկարը

Գործող նախագահ Սերժ Սարգսյանը թվարկել է այն հատկությունները, որոնցով պետք է օժտված լինի հաջորդ նախագահը, որի գործառույթները ամրագրված են նոր Սահմանադրությամբ: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի նշած չափանիշները կարեւոր են՝ լեզուներ իմանալը, ճանապարհ անցնելը, Հայաստանում եւ Սփյուռքում հեղինակություն, միջազգային կապեր ունենալը, անկողմնակալ, ապակուսակցական  լինելը (հավանաբար, դա՛ նկատի ուներ նախագահը, երբ խոսում էր քաղաքականությամբ չզբաղվելու մասին)՝ այդ

Հույները, ասորիները եւ եզդիները. ԱԺ-ի հետեւողականությունը

ՀՀ ԱԺ-ի հայտարարությունը եզդիների դեմ կատարված ցեղասպանությունը դատապարտող` բարոյական անհրաժեշտ դիրքորոշմանն առընթեր հստակորեն ունի քաղաքական այժմեական նշանակություն: Այս դեպքում բարոյականը այն մղումն է, որ նույնինքն ցեղասպանության ենթարկված ազգի պետությունն է, որը  պարտք է համարում իր հետապնդած ճանաչումների արշավի նման ճանաչել այլ ցեղասպանյալ ժողովրդի իրողությունը եւ դրանից ելնելով դատապարտել այն: Այստեղ կա կարեւոր այլ հանգամանք եւս.

«Արսենալը» 4 տարվա պայմանագիր կկնքի Հենրիխ Մխիթարյանի հետ. Transfer News

Անգլիական «Արսենալ» ակումբը համաձայնության է եկել հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ անձնական պայմանների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Transfer News թվիթերյան հաշիվը: Նշվում է, որ ակումբը Մխիթարյանի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր: Ըստ դրա՝ Մխիթարյանը «Արսենալում» շաբաթական կստանա 130 հազար ֆունտ աշխատավարձ, նաև բոնուսներ՝ դրանով դառնալով ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ  

Նոյեմբերյանի սահմանագոտուց մեկնեցին հայրենիքին ծառայելու (Ֆոտոշարք)

Զինակոչիկներին նվերներով փաթեթներ հանձնեցին

Ինչո՞ւ է Ճվճվ Արոն Վարդենիսցի Լյովին կանչել իր հիվանդասենյակ. «1in.am»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը: Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես

Նախագահական Հայաստանի վերջին ամիսը. «Նեզավիսիմայա գազետա»

«Ներքաղաքական ճկունությունը, ըստ էության, պետք է թույլ տա Հայաստանին ճկուն լինել նաև արտաքին քաղաքականության մեջ: Բայց բարեփոխումների ընդդիմախոսները և՛ այն ժամանակ, և՛ հիմա զգուշացնում են. Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ լուծված չլինելու պայմաններում նման ապակենտրոնացումը կարող է վտանգավոր լինել»…

«Միգուցե նկատի ունի Ռալֆ Յիրիկյանի՞ն կամ Արմեն Սարգսյանի՞ն»․ քաղաքագետը՝ Սերժ Սարգսյանի պատկերացրած նախագահի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով հանրապետության ապագա նախագահի մասին, նշել էր, որ վերջինս պետք է վայելի մեծ հեղինակություն, ունենա լայն կապեր թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, տիրապետի օտար լեզուների, Հայաստանը պատշաճ մակարդակով կարողանա ներկայացնել արտերկրում։ Իսկ որ ամենակարևորն է՝ լինի այնպիսի մեկը, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մեկնաբանելով նախագահի

Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Մոսկվայում այսօր մեկնարկեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Մեկնարկային օրը կարճ ծրագրով հանդես եկան մենասահորդները: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը գերազանց հանդես եկավ եւ 36 մարզիկների մեջ զբաղեցրեց 14-րդ տեղը: Սա լավագույն արդյունքն է Սլավիկի կարիերայում, իսկ նրա վաստակած 69,49 միավորը անձնական ռեկորդ է: Մեր գեղասահորդը հաղթահարեց որակավորման փուլը եւ 24 լավագույն մարզիկների հետ հունվարի 19-ին եզրափակչում հանդես

Հայաստան-Իրան առեւտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում, դրանք զարգացնելու անհրաժեշտություն կա

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում ԻԻՀ դեսպանի հետ

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է ընկել. անձնակազմը զոհվել է

Թուրքիայում Սպարտայի Յալվաչ գավառի Քըրքբաշ գյուղում ռազմական ուսումնական ինքնաթիռ է ընկել: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ ռազմական ուսումնական բեռնատար ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է: Վթարի հնարավոր պատճառ կարող էր լինել շրջանում տիրող խիտ մառախուղը: Թուրքիայի ԶՈՒ կողմից  հայտարարություն է արվել, որում հաստատվել է վթարի և

Մեղադրանք է առաջադրվել՝ 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել հատուկ կրթահամալիրի 9-րդ դասարանի սանին՝ 10-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար: 2018թ. հունվարին հաղորդում է ստացվել առ այն, որ հատուկ կրթահամալիրի 9-րդ դասարանի սանը՝ ծնված 2001թ., բռնություն գործադրելու սպառնալիքով սեքսուալ բնույթի՝ համասեռական

Լավրովը Հայաստանի համար անհարմար դիվանագիտական եռանկյունի է ստեղծել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հունվարի 15-ի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ արած հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջում է փուլային մոտեցում, հետաքրքիր իրավիճակ է ստեղծել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Լավրովի հայտարարությունը, ինչպես գրել էինք ավելի վաղ, բավական հետաքրքիր արձագանք էր ստացել պաշտոնական Երևանից: ՀՀ արտգործնախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, մասնավորապես, մեկնաբանելով  Լավրովի հայտարարությունը, նշել էր, որ խոսքն

Հենրիխ Մխիթարյանը կարող է 20 մլն ֆունտ փոխհատուցում պահանջել «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարող է ակումբից 20 մլն ֆունտ փոխհատուցում պահանջել՝ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար: Այս մասին հայտնում է բրիտանական Express-ը: Հիշեցնենք, Մխիթարյանը անգլիական ակումբ էր տեղափոխվել 2016թ. հուլիսին: Նրա տրանսֆերային արժեքը կազմել էր 20 մլն ֆունտ: Մխիթարյանի պայմանագրի սպառմանը դեռ մնում է 2.5 տարի: Օրերս, լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին,

Գողություն դեղատնից (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  դեղատնից հիգիենայի պարագաներ  հափշտակած անձի ինքնությունը։ 2017թ. դեկտեմբերի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ հոկտեմբերի 20-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող դեղատներից մեկից գաղտնի հափշտակել է հիգիենայի պարագաներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ

«Ես արձակուրդում եղել եմ 8 օր. 3 օր ամռանը, 5 օր հունվարին, իրավունք ունե՞մ, թե՞ չէ». Վարչապետը՝ իր արձակուրդը քննադատողներին

Կարեն Կարապետյանը իր արձակուրդի հետ կապված պատասխանեց, որ կզարմանա, եթե համոզված լինի, որ իր հարցազրույցի եւ իր գործողության մեջ հակասություն են տեսնում. «Այո, ճիշտ եմ ասել՝ ազդակ պետք է լինի, մինչեւ 3-ը պիտի հանգստանան, բայց ես չեմ ասել, որ մարդը իրավունք չունի արձակուրդ գնալու՝ մեր օրենսդրության համապատասխան:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031