Օրվա լրահոսը

Կարո՞ղ են Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը լինել նախագահի թեկնածու

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` առաջիկա քաղաքական գործընթացների եւ խորհրդարանում թանկացումների վերաբերյալ լսումներ կազմակերպելու մասին: – Նախօրեին ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց` ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում առաջադրելու է ոչ կուսակցական, հեղինակություն ունեցող եւ ճանապարհ անցած մարդու: Կա՞ կոնկրետ թեկնածություն, որը քննարկվում է, գուցե մի քանի թեկնածություննե՞ր են քննարկվում: Ովքե՞ր են Հայաստանում այդ անկուսակցական, հեղինակություն

Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ

Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով իրականացվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ: Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ մեկ հասցեում կատարվել

Եւրոերեսփոխան Լուի Միշէլ Արցախի երիտասարդութեան մեկուսացման եւ ԵԱՀԿ հետաքննութեան մեքանիզմներու մասին Ֆետերիքա Մոկերերինիին եւ Եւրոմիութեան յանձնաժողովին հարցադրումներ կատարեց

Պրիւքսէլ, 12 Յունուար 2017 – ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը կ’ողջունէ եւրոխորհրդարանի Եւրոպայի համար ազատականներու եւ ժողովրդավարներու դաշինք (Alliance of Liberals and Democrats for Europe, ALDE) քաղաքական խումբի պելճիքացի անդամ Լուի Միշէլի նախաձեռնութիւնը՝ գրաւոր երկու հարցեր ուղղելու Եւրոպական յանձնաժողովին եւ Եւրոպական միութեան արտաքին գործերու եւ անվտանգութեան քաղաքականութեան բարձր ներկայացուցիչ, Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ՝ Ֆետերիքա Մոկերինիին, բարձրացնելով

Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի հինգ մասնակիցների երգերը

Հունվարի 15-18-ը «Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում կհրապարակվեն մրցույթի մասնակիցների երգերը: Այսօր դրանցից հինգն արդեն հասանելի են հետևյալ հղումներով՝ 1.Թամար Կապրելիան – Poison (Ari Ari) 2.Ամալիյա Մարգարյան – Waiting For The Sun 3.Նեմրա – I’m A Liar 4.Հայկ Կասպարով – Enamórame 5.Սուրեն Պողոսյան – The Voice Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն

«35 նամակ որդուս». ադրբեջանցի լրագրողի սենսացիոն գիրքը հայատյացության ակունքների և Հեյդար Ալիևի դերի մասին

Հունվարի 3-ին լույս է տեսել վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» քաղաքական վիպակը, որում հեղինակը 35 նամակների միջոցով նկարագրում է Հեյդար Ալիևի դերն Ադրբեջանում 1988-1993թթ. իրադարձություններում՝ սկսած հայ-ադրբեջանական հակամարտությունից մինչև նրա իշխանության գալը: Պատմվածքում նկարագրվում են Բաքվում 1990թ. հունվարի 13-20-ի իրադարձությունները, Խոջալուի ողբերգական դեպքերը, որոնք հանգեցրին զգալի թվով խաղաղ բնակիչների մահվան:

Թուրքիայի քեմալական կուսակցության անդամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) խմբակցության անդամ Ջանան Քաֆթանջըօղլուն 2012թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող գրառում է կատարած եղել «Twiter» միկրոբլոգում: Թուրքական «Egehaber» լրատվամիջոցն անդրադարձել է տկն Քաֆթանջըօղլուի՝ վերջին տարիների աղմկահարույց հայտարարություններին, որոնք տեղ են գտել սոցցացներում: Մասնավորապես՝ 2012թ. ապրիլի 24-ին նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում

«Ներկուսակցական դեմոկրատիան մեզանում դեռեւս քարանձավային վիճակում է»

«Առավոտը» տնտեսագետ Ատոմ Մարգարյանին, որը նաեւ ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, հարցրեց, թե արդյոք ուշացա՞ծ չեն հանրապետության նախագահի` գնաճը զսպելու, դրա դեմ լուծումներ գտնելու հանձնարարականները: Հատկապես, որ այն կանխատեսելի էր` պայմանավորված Հարկային օրենսգրքի փոփոխությամբ: Պարոն Մարգարյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ դեռեւս 2017 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվության մեջ Կենտրոնական բանկը հստակ գնահատել էր այն

«Դա քրիստոնեական քայլ է». Շարմազանովը՝ Վիգեն Սարգսյանի նախաձեռնած դրամահավաքի մասին

Նա հանրությանը եւս կոչ է անում օգնել, եթե հնարավորություն կա

Ստամբուլում Արա Գյուլերի պատվին միջոցառում է կազմակերպվել

Ստամբուլում, աշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի պատվին հատուկ երեկո է կազմակերպվել: Միջոցառմանը մասնակցել են հայտնի լուսանկարիչներ, բարձրաստիճան հյուրեր, որոնց թվում է եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը: Նա, ելույթում շեշտելով Արա Գյուլերի աշխատանքների կարևորությունը, ասել է. « Նրա լուսանկարները պատմություն են պատմում. Դալիի պատմությունը, Պիկասոյի պատմությունը: Դա մեզ համար շատ կարևոր է, քանզի

«Նա այժմ վարչապետն է եւ համաձայնեցված կերպով աշխատում է ՀՀ նախագահի հետ». Վահրամ Բաղդասարյան (Տեսանյութ)

ՀՀԿ-ն նաեւ վարչապետի իր թեկնածուի անունը դեռ չի բարձրաձայնում՝ ասելով, թե քննարկումներ չեն անցկացրել

Սևանում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Հունվարի 15-ին Սևանի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հրապարակը շնչում էր տոնական տրամադրությամբ: Սևանցիները բանակ էին ճանապարհում իրենց 18-ամյա զավակներին, ովքեր օրեր անց համալրելու են Հայոց զինված ուժերի շարքերը: 2018թ-ի ձմեռային զորակոչը մեկնարկեց երգ ու պարով, շնորհավորանք-բարեմաղթանքներով, «բարի ճանապարհ»-ի, «անփորձանք ծառայության» և «բարի վերադարձ»-ի պատգամներով: Հանդիսավոր արարողակարգի մասնակիցներին` նորակոչիկներին, նրանց ծնողներին ու հարազատներին շնորհավորանքի խոսքեր հղեցին

ՀՀԿ-ն նախագահի իր թեկնածուի անունն ամենայն հավանականությամբ կասի մարտի 2-ին (Տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանն առայժմ անուններ չի հնչեցնում, քանի որ իր խոսքով՝ քննարկումներ դեռ չեն ծավալել

ԵՄ-ում Բուլղարիայի նախագահությունը ստանձնելուն նվիրված համերգին հնչեց Արամ Խաչատրյանի երաժշտությունը

ԵՄ Խորհրդում Բուլղարիայի կողմից նախագահությունը ստանձնելուն նվիրված միջոցառումների շրջանակներում Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի բարձր հովանու ներքո հունվարի 10-ին Սոֆիայում կայացավ “Europe to Music” դասական երաժշտության համերգ: Համերգի ընթացքում Բուլղարիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Ռուսաստանը և եվրոպական մի շարք այլ երկրներ ներկայացնող դասականների ստեղծագործություններ, որոնց թվում էր նաև Արամ

«Մենք գիտենք այդ դարդը». Եզդիների ցեղասպանության հարցի քննարկումը՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Արմեն Ռուստամյանը հիշեց. «Այն ժամանակ երիտթուրքերը հայերին անվանում էին գյավուրներ: Գյավուրներ հենց նշանակում է անհավատներ եւ այդ առումով նույն բանն են արել այդ խմբավորումը տարբեր տեղերում՝ նրանց համարելով անհավատներ: Եթե կա որեւէ ցեղասպան գործողություն՝ անկախ ժամանակից, տարածքից ու տեղից դա ցեղասպանություն է»:

«Կփրկվեն այն մոլորյալները», որոնք չեն էլ պատկերացնում, թե ինչ է նշանակում գիտական ատենախոսություն պաշտպանել կանոնակարգի կոպիտ խախտումով ձեւավորված մասնագիտական խորհրդում

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Հարգարժան պարոն վարչապետ, ստիպված եմ հանդես գալ բաց նամակով, որովհետեւ վերջնականապես համոզվեցի, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվում պետական կառավարման համակարգի որոշ պաշտոնյաներ, որոնց գործունեության արդյունքում հովանավորվում են սահմանված կանոնակարգերի խախտումները: Ձեզ ուղղված իմ երեք դիմումներում (թեեւ համոզված չեմ, թե դրանց մասին Դուք տեղյակ եք) գրել էի, որ ՀՀ կառավարության

Ռուբեն Հայրապետյան. «Մեծ հաճույքով կգնայի, ուղղակի թասիբի են գցել՝ չեմ գնալու» (Ձայնագրություն)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից «Առավոտի» խնդրանքով տրամադրել են 2015 թվականի նոյեմբերի 30-ին երկրպագուների, Red Eagles շարժման անդամների եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպման ձայնագրությունը: Տեւական ժամանակ մամուլում շրջանառվում էր, թե Ռուբեն Հայրապետյանն այդ հանդիպման ժամանակ ասել է, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում ինքը հրաժարական կտա: Ըստ առկա

«Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան» բարեգործական կազմակերպության 20-ամյակին նվիրված բարեգործական մեծ համերգ Ժնևում

Հունվարի 11-ին Ժնևի «Բատիման դե ֆողս մոտրիս» (Bâtiment des Forces Motrices) երաժշտասրահում «Սեր առ Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի` դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ բացառիկ համերգը՝ նվիրված «Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան» (KASA – Komitas Action Suisse-Arménie) բարեգործական միության գործունեության 20-ամյակին։ Համերգին ներկա էր ՄԱԿ-ում Շվեյցարիայի Համադաշնության մշտական

Գագիկ Շամշյանը 1000 դոլար է փոխանցել վիրավոր զինծառայողի վիրահատության համար

«Առավոտին» հայտնի դարձավ, որ ֆոտոլրագրող, shamshyan.com Գագիկ Շամշյանը 1000 դոլար է փոխանցել վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու նպատակով կազմակերպված դրամահավաքին: Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կոչով՝ 24 ժամվա ընթացքում հավաքվեց վիրահատության համար անհրաժեշտ 45 հազար դոլարից 25 հազարը: 1000 դոլար նվիրաբերելու մասին հայտարարել էր նաեւ դերասան Հրանտ Թոխատյանը: Ալբերտ Դալլաքյանին օգնելու համար՝ այս

Ամուսնության խորհուրդն ու միմյանց բեռը կրելը

Ընտանեկան կյանքում, երբ եւ ամուսինը, եւ կինը մեղք են գործում, Աստված կարող է մեկին օգտագործել մյուսին շտկելու համար: Որեւէ մեկս արդար չենք: Երբ կարողանում ենք տեսնել մեր սեփական մեղքերն ու սխալները, ապա դիմացինի սխալների նկատմամբ ավելի համբերատար ու ներողամիտ ենք դառնում: Այստեղ սկսվում է ապաքինումը: Պողոս առաքյալն ասում է. «Միմեանց բեռը կրեցէ՛ք եւ այդպիսով կատարեցէ՛ք

Սեյրան Սարոյանը հորդորում է չփնովել նախարարին. «Վիգեն Սարգսյանը 7 տարվա ծրագիրը գրել՝ նստել է վրեն»

«Յոթ տարի պետք է բոլորս օգնենք նրան, որ բանակն ուժեղանա, թուրքի հերն անիծենք»,-ասաց նա

Բաբլոյանը փողոց դուրս եկող քաղաքացիներին անվանեց «ամբոխ», որը հարցի լուծում չի կարող տալ

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Երբ ասում էինք, որ մանր ժուլիկ տնտեսվարողներ, օգտվելով այս խառը իրավիճակից, արհեստականորեն բարձրացնում են գները, մեզ ասում էին, որ դա պոպուլիզմ է: Հարց եմ տվել, ասել եմ՝ ի՞նչն է էժանացել, ասել են՝ բոլտ ու գայկա, սմբակը եւ փղոսկրը: Պոպուլիստն էլ եք դուք, դեմագոգն էլ եք դուք»: Նա հորդորեց Արա Բաբլոյանին թանկացումների մասին խորհրդարանական լսումներին չմոռանան հրավիրել նաեւ այդ «ժուլիկ» տնտեսվարողներին:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 15-ի ցերեկը, 16-19-ն առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 15-ի ցերեկը, 16-19-ը ժամանակ

Խոսրով Հարությունյանը Մելքումյանի հաշվարկները հեգնեց՝ հորդորելով նրան հարցնել ուսանողներից (Տեսանյութ)

Խոսրով Հարությունյանն արձագանքեց, որ հեռու է այն մտքից, որ 3000 դրամը փող չի, պարզապես խոսում է տնտեսագիտական նպատակահարմարության մասին: Նա հորդորեց հարցնել համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ցանկացած ուսանողից՝ այս նախաձեռնության մասին. «Եթե այլ կարծիք կհայտնեն այս օրենսդրական նախաձեռնության մասին, ես պատրաստ եմ…»: Այսինքն, ըստ Խոսրով Հարությունյանի, Միքայել Մելքումյանը, լինելով դասախոս, ուսանողների չափ հաշվարկ էլ չի արել:

Իրանի սոցիալական ցանցերում բողոքի ալիք է բարձրացել. երկրում սգո օր է

1.Այսօր Իրանում սգո օր է հայտարարված 30 իրանցի և երկու բանգլադեշցի նավաստիների մահվան կապակցությամբ․ կառավարությունը հաստատել է Իրանի նավթային ընկերության վարձակալած «Սանչի» նավթատարի 32 հոգիանոց անձնակազմի մահը, որը պատահել է Չինաստանի ծովում՝ նախ վթարի, ապա պայթյունի հետևանքով․ իրանական նավթատարը բախվել է չինական բեռնատար նավին, վերջինս մարդկային կամ նյութական վնաս չի կրել։ Նավը պատկանում է «Սուեզմաքս»

Օրվա կադրը. Արտաշես Գեղամյանը նիստի ընթացքում դիտում է նաեւ Վոլոչկովայի լուսանկարները

«Ֆոտոլուր» գործակալության այսօր հրապարակած լուսանկարից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի նստաշրջանի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը այցելել է մի կայք, որում մի հղում կա Անատոլի Սոբչակի մասին հրապարակման, մի նյութ էլ կա Ալեն Դելոնի մասին, սակայն ավելի շատ են Անաստասիա Վոլոչկովայի՝ մասնավորապես նրա նոր կիսամերկ լուսանկարների մասին

Սեյրան Սարոյանը գյուղացու օգտին խոսեց ու դեմ քվեարկեց (Տեսանյութ)

«Ելք» խմբակցության անունից Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու եւ ԱԺ-ն հենց նրա համար է, որ քննարկեն այդ հարցերը: Այնուամենայնիվ, նախագիծն ԱԺ լիագումար նիստի ընթացքում քննարկելուն դեմ էր քվեարկել 54 պատգամավոր եւ այն չընդունվեց:

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Այս կառավարությունը «Չարի վերջի» հերոսի նման կացինը վերցրել, կանգնել է այս պետության գլխին». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Արամ Սարգսյանի խոսքով՝ «Տպավորություն է, որ այս կառավարությունը «Չարի վերջի» համապատասխան հերոսի նման կացինը վերցրել, կանգնել է այս պետության գլխին ու այն ոլորտները, որտեղ չնչին, թեթեւակի աճ է տեսնում, միանգամից ասում է՝ կացինը բերեմ, ծառը կտրեմ: Խնդիրը վերաբերում է թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, թե՛ գյուղատնտեսության ոլորտում, որտեղ 58 մլն-ից ավելիի դեպքում ԱԱՀ-ով հարկելու խնդրին»:

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հայտարարությունը

2017թ. նոյեմբերի 7-ին «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը, որը մասնաճյուղեր ունի աշխարհի տասը երկրներում, հանդես է եկել հայտարարությամբ: Ընդունելով «Հանուն Հայաստան պետության» ճակատի հռչակագիրը՝ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը միացել է ճակատին, և ձևավորվել է քաղաքական նոր պլատֆորմ, ինչը ողջունում է ՀՀՊ ճակատը, գնահատում սփյուռքի մտահոգությունը Հայաստանում ստեղծված վիճակով և նրանց պատրաստակամությունը՝ աջակցելու հայրենիքին, քանզի Հայաստանը համայն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031