Օրվա լրահոսը

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: 2017 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ Լոռու մարզի Մղարթ բնակավայրում բողոքի ակցիայի իրականացման ընթացքում խոչընդոտել են այն լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը: Հաղորդումը

Բանանը կրկին թանկացավ. ՏՄՊՊՀ-ն կխառնվի՞, ինչպես որ վարչապետը հանձնարարել է

Երեկ բանանի մեկ կիլոգրամ մանրածախ գինը Երեւանի մի շարք խանութներում 890-ից 1200 դրամ էր, ինչպես որ նախկինում էր: Վերջին մի քանի ամսվա համեմատությամբ բանանն այս օրերին 200-350 դրամով թանկացել է: Անկախ այն բանից, որ բանանի շուկայում ներկրողներն ավելանում են, ՊԵԿ-ն էլ հավաստիացնում է, որ բանանի մենաշնորհը «կոտրվել» է, այդուհանդերձ, ամենաթեթեւ առիթի դեպքում բանանը միանգամից մի

Սաթիկ Սեյրանյանն ընտրվեց Ժուռնալիստների միության նախագահ՝ թեժ մթնոլորտում (Տեսանյութ)

«Խոսում եք Հայաստանի ժուռնալիստների միության մասին, ականջները էլ մի երկարացրեք, այն այլեւս հանգուցյալ է 40 տարի, հողի տակ է, փտած է, չկա: Նոր միություն է անհրաժեշտ: Այս միությունը, դեռեւս Գորբաչովի ժամանակ թաղվել է: Եթե մեկը կա, որ լավ լրագրող է, կազմակերպչական ջիղով, եկեք ընտրենք, ինչ եք բոհեմիստական բաներ անում: Բարի գիշեր, կոնդի ղշեր»,- ասաց Հակոբ Մարտունին

Մի արտահերթ նիստի պատմություն

ՀՀԿ-ականները չպետք է հրապարակավ պախարակեն մի ՀՀԿ-ականի, որն ընդամենը օրենքով է աշխատել Դեկտեմբերի 19-21-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը այս տարվա վերջինն էր ու առանձնացավ թե՛ ընթացքով, թե՛ բովանդակությամբ: «Ելք» խմբակցությունն օգտվում էր իր կանոնակարգային հնարավորությունից եւ քվեարկություններից առաջ 20-րոպեանոց ընդմիջում էր վերցնում: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համբերատար տրամադրում էր դրանք: Ընդամենը 10 նման ընդմիջում

«Բավարարեք միջնորդությունը, եւ դուք կդառնաք հերոս-դատավոր». «Սասնա ծուռ» Աշոտ Պետրոսյանը՝ դատավորին

Եղնուկյանը պահանջում է փոփոխել գործում առկա ապացույցների հետազոտման կարգը եւ սկզբում հարցաքննել իրեն

Տուն-ինտերնատի բնակիչների սիրտը «կլուբ» է ուզում

Առօրյան՝ Հաղթանակ գյուղի (4-րդ գյուղ) թիվ 1 տուն-ինտերնատում. տարեցներն ամուսնանում են, որոշներն էլ կեսկատակ-կեսլուրջ դժգոհում, որ կլուբ չունեն: «Է՛հ, բալես, «կլուբ» չունենք»,- մեզ այսպես դիմավորեց Հաղթանակ գյուղի (4-րդ գյուղ) թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչ Լաերտ պապը: 3-րդ տարին է, ինչ այս ծերանոցը պապի համար դարձել է տուն ու վայր: «Առավոտի» հետ զրույցում Լաերտ պապն անկեղծանում է.

Գեղեցկության սրահում կատարված գողությունը բացահայտվեց

Հուլիսի 12-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Երևան քաղաքի գեղեցկության սրահներից մեկի տնօրենը և հայտնել, որ հաճախորդից գումար են գողացել: Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 20.10-ին, 1995 թ. ծնված Հերմինե Խ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից մինչև ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Սայաթ-Նովայի պողոտայի գեղեցկության սրահում

Դանակահարություն Գավառում մեքենայի կայանման պատճառով վեճի ընթացքում

Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում վիճաբանություն է: Նույն օրը, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի, աջ ճաճանչ-դաստակային հոդի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1983 թ. ծնված Էմին Կ.-ն

Թունավորվել են ծիրանի հյութից

Դեկտեմբերի 27-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում ծիրանի հյութից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Գյուլնարա Խ.-ն, 2010 թ. ծնված Դավիթ Խ.-ն և 2001 թ. ծնված Ալլա Խ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են ժամը 21.45-ի սահմաններում` իրենց տանը, տան պայմաններում պահածոյացված ծիրանի հյութ

«ՀՀ-ի համար ԱՄՆ-ի դեմ քվեարկելը հետեւանքներ կունենա». Ստեփան Գրիգորյան

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանն առհասարակ չպետք է մասնակցեր այդ քվեարկությանը, ինչպես Վրաստանը, Ուկրաինան, Չեխիան

Խորհրդային տարիների բանտարկյալն իր երկրորդ գրքի տպագրմանն է սպասում

Դեկտեմբերի 27-ին Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը կնշի իր 80-ամյակը  Ուդի անունով հայտնի Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը 45 տարի եղել է խորհրդային բանտերում, դատապարտվել տասնհինգ անգամ: 2008 թվականին նա գրեց իր «Բանտարկյալի օրագիրը», որի բնակիչները «Ոսկե քաղաքից» էին՝ անբասիր կենսագրությամբ եւ մաքրությամբ: Ծննդյան օրվա առթիվ նա ավարտել է «Ինչու աղմկեց հոգիս» գիրքը: Նա երազում է տպագրված տեսնել այն: Գրքում ոչ

«Եթե հանկարծ ԱՄՆ-ն քանդի այդ կոնսենսուսը, ի՞նչ կլինի մեր հետ». Արման Նավասարդյանը՝ ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության մասին

Դիվանագետին չի գոհացնում այն փաստը, որ օրերս Հայաստանը, ի թիվս այլ երկրների, կողմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի այն բանաձեւին

Հատել է բարդիներ և տեղափոխել իր տան բակ

Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 1979 թ. ծնված Գագիկ Ա.-ն Ամրակից-Գյուլագարակ գյուղերի ճանապարհի եզրից ապօրինի հատել է տարբեր չափի բարդի տեսակի ծառեր և տեղափոխել իր բակ, ինչի մասին Գագիկ Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Թուրքիայում անհայտ անձը կրակել է դպրոցի բակում խաղացող երեխաների վրա. կա 7 վիրավոր

Թուրքական աղբյուրը տեղեկացնում է, որ հիվանդանոց տեղափոխված երեխաների առողջությանը վտանգ չի սպառնում:

Լոռու Օձուն համայնքի Արդվի գյուղի բնակիչները ստացել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված նամակի պատասխանը

Նախնական գնահատման հայտի լրամշակված տարբերակը ներկայացնելու դեպքում Օրենքի շրջանակներում հնարավորինս հաշվի կառնվի հանրության կողմից բարձրացված հարցադրումները և հանրության կարծիքը»,- նշված է նամակում:

«Համային խնդիր» քրեակատարողական հիմնարկներում

«Արդարադատության նախարարության «Կոշ» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկներում բանջարեղենի պահեստները հարմարեցված չեն երկարատեւ պահեստավորման համար: Խնդրահարույց է նաեւ ՔԿՀ-ների պահեստներում խոնավաչափի բացակայությունը, քանի որ հնարավոր չէ վերահսկել սննդի պահպանման պայմանները». այդ մասին իրենց տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ նշել է քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը: 2016-ի տարեկան հաշվետվությունը լույս է տեսել առանձին գրքույկով, «Իրավունք եւ

«Պետք է պատրաստ լինենք տարբեր սրացումների». Թեւան Պողոսյան

«Արցախյան հարցում գուցե կլինեն ուղերձներ, բայց չեմ հավատում, որ իրականում առաջընթաց կունենանք»,-ասում է նա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա կուտակված 395 բեռնատար

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Ինչ ձեւերով է սատանան խանգարում ընտանեկան երջանկությանը

Երբ նորապսակներն ամուսնանում են ու մեղրամիսը վերջանում է, շատ ընտանիքներում սկսվում են դժվար ժամանակներ, որի ընթացքում ամուսնական զույգերը պետք է դիմակայեն կյանքի մարտահրավերներին: Դատելով աշխարհում շատացող ամուսնալուծությունների քանակից՝ կարելի է ենթադրել, որ շատ ընտանիքներում ամուսինները չեն կարողանում հաղթահարել իրենց առջեւ կանգնած փորձություններն ու քանդում են իրենց ընտանիքները: Համաձայն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի՝ ԱՄՆ ամուսնությունների 40-50 տոկոսը

Ձիերից երկուսին պարանով էլեկտրասյունից կապել են քաղաքացիները, մինչև կժամանեին փրկարարները. shamshyan.com

Լենինգրադյան փողոցում ձիերի երամակ կա և ձիերին անվտանգ վայր տեղափոխելու նպատակով անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։

Հիվանդություններ, որոնց բուժումը բացահայտվել է 2017-ին. գենետիկ բժշկությունը բազմաթիվ հիվանդությունների բուժման շեմին է. «Ամերիկայի ձայն»

Բնածին հիվանդության պատճառով Քրիստիանը կորցրել էր տեսողությունը վաղ տարիքում, սակայն Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի բժիշկները, խմբագրելով Քրիստիանի վնասված գենը, տղային տեսողություն վերադարձրեցին:

Կյանքից հեռացել է ճարտարապետ Ռուզան Ալավերդյանը

Դեկտեմբերի 27-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական, ճարտարապետ Ռուզան Ռազմիկի Ալավերդյանը: Ռուզան Ալավերդյանը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին, Երևանում: 1964թ. նա ոսկե մեդալով ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի (Ն. Կրուպսկայայի) անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ 1964-1970 թվականներին սովորել և ավարտել է ԵրՊԻ-ի ճարտարապետական ֆակուլտետը: Ռ. Ալավերդյանն

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է 2017 թ. վերջին ակցիան՝ ոսկու գրավադրմամբ վարկերի մասով

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 2017 թ. վերջին ակցիան ոսկու գրավով վարկերի մասով: Ակցիայի շրջանակներում, որը գործելու է մինչև 31.01.2018թ., հաճախորդները կստանան հնարավորություն ձևակերպելու ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետևյալ շահավետ պայմաններով. ·         Տարեկան տոկոսադրույք` ՀՀ դրամով վարկերի դեպքում 2%, ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում`1%; ·         Վարկի գումարը՝ գրավի գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով; ·        

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը, 29-31-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Հայկական արտաքին քաղաքականութիւնը կը փորձէ համակողմանիօրէն ուժեղացնել իր ներկայութիւնը միջազգային հարթակներու վրայ. «Ասպարեզ»

Տարին կը փակենք երկու ճանաչումներու՝ Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ընդգծումով: Արցախի եւ Հայաստանի արտաքին քաղաքականութեան մէջ առաւել շեշտակիօրէն պիտի ընդգծուին ճանաչման այս զոյգ գործընթացներուն թափ տուող աշխատանքները: Առաջինի մասին այդպէս կը յայտարարէ Արցախի արտաքին գործոց նախարար Մասիս Մայիլեանը, իսկ երկրորդի մասին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան խօսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հայաստանի

Այդ դեպքում Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մնալու է թղթի վրա` չնպաստելով դիվերսիֆիկացմանը. «Ժամանակ»

Պնդելով, որ Ռուսաստանը որևէ մեկին ընտրության առջև չի կանգնեցնում և հանգիստ է վերաբերվում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը «Կոմերսանտին» տված հարցազրույցում զգուշացրել է՝ Հայաստանը չի կարող այլ ձևաչափերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում ստանձնել պարտավորություններ, որոնք կհակասեն ավելի վաղ Կրեմլի հետ ձեռք բերված համաձայնություններին: Կարասինի խոսքից կարելի է

Կինը դատարանում հաշտվել է իրեն ծեծած ամուսնու հետ

Քրեական գործը կարճվել է

Կվիրիկաշվիլին թե՛ եվրոպական, թե՛ հայկական կողմին ցույց տվեց այն արձագանքը, որը եղավ Վրաստանում, իսկ դա սկանդալ էր. «168 ժամ»

Ըստ Ցիցնաձեի` Կվիրիկաշվիլիին մեղադրում են Ռուսաստանի հետ գործարքների մեջ, ռուսական շահերին ծառայելու մեջ:

Երկրաշարժ Իրանի տարածքում. ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:54-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. դեկտեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը 22:01-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.830 և արևելյան երկայնության 57.230 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031