Օրվա լրահոսը

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  դեկտեմբեր 28-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ

Վերջին տասը տարիներին Արցախի կառավարությանը հաջողվել է ապահովել տարեկան միջինը շուրջ 10 տոկոս տնտեսական աճ. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԱՀ կառավարության տասնամյա գործունեության արդյունքների ներկայացմանը

Նաիրա Զոհրաբյան. Հիմա ես սիրով կանդամակցեմ Ժուռնալիստների Միությանը

Նախկին լրագրող պատգամավորը կարծում է, որ Ժուռնալիստների միությունում լուրջ փոփոխություններ կլինեն

2018 թվականը Հայաստանում լի է լինելու մի քանի կարևորագույն հոբելյաններով. Էդվարդ Նալբանդյան

Արտգործնախարարի բացման խոսքն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը Մեծարգո պարոն Նախագահ, Տիկնայք և պարոնայք դեսպաններ, Հարգելի գործընկրներ, Սիրելի բարեկամներ, Այս տարի ևս Հանրապետության Նախագահը մեզ պատվել է իր բարձր ներկայությամբ՝ միասին նշելու գալիք Ամանորը: Մեզ հետ են Հայաաստանում հավատարմագրված դեսպանները։ Վստահ եմ` մտովի մեզ հետ են այսօր նաև

Հայոց պատմության ու մշակույթի նվիրյալը. միջոցառում նվիրված Լավրենտի Բարսեղյանի հիշատակին

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՊՄՀ նախաձեռնությամբ անցկացված «Հայոց պատմության ու մշակույթի նվիրյալը» խորագրով միջոցառումը նվիրված էր Լավրենտի Բարսեղյանի 80-ամյակին։ Այն մեկնարկել է ՀՊՄՀ  կուլտուրայի ֆակուլտետից, որտեղ կանքի վերջին տարիներին աշխատել է պրոֆեսոր Բարսեղյանը։ Լավրենտի Բարսեղյանի անվան կաբինետ-լսարանի բացման պատիվը տրվել է նրա տիկնոջը: Ընտանիքի անդամներից ներկա են եղել նաև որդին և թոռնուհին։ Մասնագիտական գրականությամբ հագեցած

Այս խոսքն ասելիս, ճիշտն ասած, չեմ թաքցնում, հույս ունեմ, որ այն նստվածք կթողնի. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն, սեր, խաղաղություն և ջերմություն նրանց ընտանիքներին: «Մենք բոլորս երազում ենք մեր երկիրը տեսնել ավելի լավը և ավելի ուժեղ, ու այդ գործում դուք չափազանց կարևոր և անհրաժեշտ

«Ինչո՞ւ պիտի միայն իմ երեխաները միս ու կարագ ուտեն»․Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն նվիրեց գյումրեցիներին (Տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն այսօր Գյումրի էր եկել երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու, հայտարարեց, որ 100 միլիոն դրամ կնվիրի գյումրեցիներին։ Իսկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գնաճին, երկրում տիրող աղքատությանն՝ ասաց․«Աղքատությունը վերանում է տնտեսության զարգացման շնորհիվ, պետք է աշխատատեղեր բացվեն, գնաճ է, պետք է աշխատավարձերն ու թոշակը բարձրացվեն, դա ասենք թե քննարկելու հարց չէ։ Ես Գյումրին

Փոքր Արցախը, իսկապես, իր արժանի տեղը նվաճեց համաշխարհային սպորտի մեջ. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2017 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների պարգեւատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման: Երկրի ղեկավարը 2017 թվականը բնութագրել է որպես մեր հանրապետության համար սպորտի բնագավառում լուրջ ձեռքբերումների տարի, ինչի մասին են վկայում արցախցի մարզիկների հաղթանակներն ու մեդալների նվաճումներն

«Պետք է ավելի արդյունավետ աշխատել». Շարմազանովը՝ կառավարությանը

Թե ինչպե՞ս կարող է մարդը դիմակայել այս թանկացումներին, ի՞նչ խորհուրդ է տալիս իշխանությունը՝ Շարմազանովը պատասխանեց. «Խորհուրդ տալն անշնորհակալ գործ է, պետք է գործել, որպեսզի ժողովուրդն իր մաշկի վրա այդ թանկացումները կամ չզգա, կամ էլ կոմպենսացվի: Իշխանության խնդիրը…մենք Վանգան չենք, էլի, որ խորհուրդ տանք: Իշխանությունը յուրաքանչյուր երկրում պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի անապահով խավերի իրադրությունը լավանա:

Գլխավոր մրցանակը` «Հայոց Ազգային Պարտեզի Գանձերը. Պալյաններ» գրքի հեղինակին

Այսօր Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Տարվա նախագիծ և կառույց-2017» մրցույթ-ցուցահանդեսի արդյունքների ամփոփումը: 2004 թվականից կազմակերպվող մրցույթ-ցուցահանդեսն իր մեջ ներառում է ոչ միայն Երևանը, այլև ողջ հանրապետությունն ու Արցախը: Ողջունելով ներկաներին` հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին, հորդորելով հաջորդ տարիներին ավելի ակտիվ մասնակցել, քանի որ նաև այս օրինակ մրցույթների շնորհիվ

Հայաստանում վերջին 10 տարում զգալի բարելավվել են տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները. Հասմիկ Հարությունյան

ՀՀ-ում տուբերկուլոզի հաղթահարման նպատակով հակատուբերկուլոզային ծառայությունների նոր` արդյունավետ մոդելի հայեցակարգի նախագիծը քննարկվեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ։ Ներկայացնելով նախագիծը` Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն ընդգծեց, որ մինչև այժմ իրականացված ծրագրերի արդյունքում Հայաստանում վերջին 10 տարում զգալի բարելավվել են տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները, մասնավորապես` տարեկան հայտնաբերվող նոր դեպքերի թիվը  կրճատվել է 2, իսկ

Քրեական գործեր` ոստիկանների, ՔԿՀ աշխատակիցների և քննիչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, 13.12.2017թ.-ին բնակարանային գողության մեջ մեղադրվող Ա. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ոստիկանության

42 տարվա ուսուցչուհին սուտ մատնության համար դատապարտվել է

Դատարանը հաշվի է առել նրա տարիքը եւ նախկինում արատավորված չլինելը

Նաիրիտցիները կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան. Ա1+

Մինչ նաիրիտցիներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, Հայաստանի Հանրապետությունում հասցրեց 3 վարչապետ փոխվել, սակայն վարչապետների հետ չփոխվեց նրանց խնդիրն ու պահանջը։ Արդեն 2 տարի է, ինչ նաիրիտցիներն ամեն հինգշաբթի հավաքվում են Կառավարության դիմաց, իրենց ձայնը տեղ հասցնելու համար։ «Տիգրան Սարգսյանի օրոք է այս ամեն ինչը սկսվել։ 2 տարի պայքարելուց հետո նոր մեր աշխատավարձը ստացանք։ Վերջապես

Առանձնապես խոշոր չափերով շորթում՝ քրեական հեղինակությունների մասնակցությամբ. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նախնական քննությամբ իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքացուց

«Էնքան բամբասեցին Ծառուկյանին, որ Ծառուկյանն ասաց՝ հարգելի ժողովուրդ, դուք ընտրեք»․ Ծառուկյանը՝ 10 լավագույն մարզիկներ ընտրելու մասին

Այսօր Aravot.am-ը Գյումրի եկած Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե արդարացվա՞ծ է 10 լավագույն մարզիկներ ընտրելու կարգը, երբ արդեն իսկ դժգոհություններ են հնչել թե՛ Արթուր Ալեքսանյանից, թե՛ Արսեն Ջուլֆալակյանից, որն ընտրության կարգն անվանել է «թյուրիմացական 10 լավագույն»։ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Ես անընդհատ նայելով, սպորտից հասկանալով, որ այն մարզիկը, որը կարողանում է հայ ազգի պատիվը բարձր պահել, դրոշը

Ավտոմեքենայի սրահից գողացել են տեսախցիկ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից «Նիկոն» մոդելի տեսախցիկը հափշտակած անձ (անձանց) ինքնությունը: 2017թ. նոյեմբերի 13-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն  օրը՝  ժամը 18:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևանի Խանջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից

Տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները. ՀՀ ԱԻՆ

Ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները: Մասնավորապես. – Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա. – Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ

Նախագահի և վարչապետի թեկնածուների մասին հարցը ժամանակավրեպ է. Մկրտիչ Մինասյան (տեսանյութ). Ա1+

Թե ովքեր կլինեն երկրի ապագա նախագահ և վարչապետ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համարում է ժամանակավրեպ հարց. «Մեր կուսակցության ոչ քաղաքական, ոչ էլ գործադիր մարմնում հարցը չի քննարկվել: Կարծում եմ՝ դեռ ժամանակ կա, դեռ կքննարկվի: Կգա ժամանակը, մենք ամեն ինչ կիմանանք»: Ըստ նրա՝ չափազանց կարևորվում են մարդկանց կարողությունները, և ոչ թե անձերի խնդիր պետք

Քաղաքացուհու գողացված բանկային քարտով գումար են կանխիկացրել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուհու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-11:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային միկրոավտոբուսի  մեջ գաղտնի հափշտակել է ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար

Որոշման նախագիծը խմբագրվել և ներկայացվել է համապատասխան գերատեսչությունների քննարկմանը

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերը մշակող ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների գրավոր առաջարկները։ Հաշվի առնելով

Գագիկ Ծառուկյանը՝ նախագահի թեկնածու ունենալու մասին․ «Մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնի»

Այսօր Գյումրի այցելած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն «Ամենափրկիչ» եկեղեցու մեջ պատասխանեց լրագրողների հարցերին։ Գնաճից, տիրող աղքատությունից, 10 լավագույն մարզիկներ ընտրելու կարգից բացի ԲՀԿ առաջնորդը պատասխանեց նաև քաղաքական հարցերի։ Անդրադառնալով «Ծառուկյան դաշինքի»՝ 2018 թվականին նախագահի թեկնածու առաջադրելու հարցին, նա ասաց․ «Ծառուկյան դաշինքն» երբեք ու երբեք չի պարտվելու, եթե մեր քանակն էսօր քիչ է, ինչի՞ հիման վրա

2018 թվականին ՀՀ կառավարությունն ավելի խիստ ռեժիմով է աշխատելու. Վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար. «Այսօր կառավարության այս տարվա վերջին նիստն է: Հունվարի առաջին 15 օրվա ընթացքում ամփոփելու և ներկայացնելու ենք հանրությանը, թե ինչ ենք արել:  Հաջորդ 15 օրերին բոլոր գերատեսչություններով, նախարարություններով

Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել  գերհզոր տրակտոր (Տեսանյութ)

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում «Նաիրի բերրիություն» ընկերությունն ունիվերսալ տրակտոր է ձեռք բերել, որն իր տեսակով Հայաստանում միակն է: Այս տեխնիկայի միջոցով հնարավոր է հողը փխրեցնել և աղալ քարերը:  Այն կարող է փոխարինել միաժամանակ 3-4 տրակտորի, կատարում է նաև պարարտացում, սնուցում, այգիների հիմնում և այլն: «Սա պարզապես նվեր է,

Մշակութային նոր հիմնադրամ է ստեղծվել. աջակցում են վարչապետը, նախարարը, սփյուռքը

Առաջին քայլը լինելու է այն, որ հիմնադրամն անդրադառնալու է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի բնակարանային խնդրին

Տեղի է ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը: Քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր: Կառավարության ղեկավարը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ու շահագրգիռ պետական մարմինների միջև ակտիվ համագործակցությունը՝ համակարգման

Նախագահն ընդունել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին, ով մեր երկրում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» 18-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Հանրապետության Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, ոչ միայն գնահատում են Եվգենի Կիսինի տաղանդն ու վարպետությունը, հրաշալի կատարումները, այլև սիրում են նրան մարդկային հատկանիշների համար, սիրում են՝ որպես հայ ժողովրդի բարեկամի:

«Արհեստավոր, թիկնապահ, դերձակ… բոլորը դարձել են դերասան». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը Աշոտ Եդիգարյանի հետ (Տեսանյութ)

«Մերոնք»-ի տարեվերջյան թողարկման հյուրը դերասան Աշոտ Եդիգարյանն է, որը մեր հանրությանը հատկապես հայտնի դարձավ սերիալում կերտած Փայլակի՝ իր կերպարով: Հայկական արտադրության սերիալների որակի, հեռուստատեսությունում գերակշիռ մաս կազմող ոչ պրոֆեսիոնալ դերասանների ու ստեղծագործական խմբերի վերաբերյալ դերասան Աշոտ Եդիգարյանի գնահատականները, ինչպես նաև Հայաստանյան ամենահումորային տարածաշրջանների անեկդոտներն ու պատմությունները՝ ներկայացնում ենք տեսանյութում:  Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Հումորային ակումբից՝ Ժուռնալիստների միություն. Ինչ է պատրաստվում անել Սաթիկ Սեյրանյանը՝ որպես միության նախագահ (Տեսանյութ)

Միության անդամները միաբերան ասում էին, թե ինչքան հետ է մնացել միությունը, մեկը նույնիսկ հեգնեց, թե ծննդյան օրերին շնորհավորական բացիկն անգամ փոստով էին ուղարկում՝ ինչպես կոմունիստների ժամանակ, ստորագրում էին ու վերցնում, այս մարդիկ ոչ էլեկտրոնային փոստից են խաբար, ոչ էլ նոր տեխնոլոգիաներից:

Ուշաթափություն, հրմշտոց, իրարանցում Գյումրիում՝ Գագիկ Ծառուկյանի այցի ժամանակ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում ու հարակից Ամենափրկիչ եկեղեցու բակում արտակարգ իրավիճակ էր․ մեծ թվով գյումրեցիներ՝ նամակները ձեռքերին, սպասում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նրանցից շատերը եկել էին երեխաների հետ, նույնիսկ կային զգալի թվով մարդիկ, որոնք հրապարակ էին բերել սայլակին գամված իրենց փոքրիկներին։ Հավաքվածների մեջ մեծ թիվ էին կազմում նաև ձեռնափայտով, տեղաշարժվելու հետ խնդիրներ ունեցող տարեցները։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031