Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանատան տոնական մաղթանքը Հայաստանի ժողովրդին (Տեսանյութ)

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և դեսպանատան աշխատակիցներն ամփոփում են վերջին 25 տարիների ձեռքբերումներն ու իրենց տոնական մաղթանքը հղում Հայաստանի ժողովրդին, ում հետ շարունակաբար գործակցել են 25 տարիների ընթացքում:

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի աշխատակիցը 4 անձանց օգնությամբ ապօրինի հատել է 83 սոճենի ծառեր՝ նրանց վստահեցնելով, որ ծառահատումն իրականացվում է օրինական կարգով

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի վարձակալած տարածքում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2017թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի աշխատակից Հ.Ն.-ն, աշխատանքային պայմանագրով պարտավոր լինելով բարեխղճորեն վերաբերվել

Կարապետյանը, ըստ էության, առաջին անգամ բացահայտ հայտարարեց, որ 2018-ի վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար է ազդում տնտեսության և բիզնեսի վրա. «Ժամանակ»

Մասնավորապես, այդ ճշմարտությունն ազդարարելով հանդերձ, ի՞նչ է, ի վերջո, ուզում Կարեն Կարապետյանը: Նա ուզում է, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ բան հայտարարի և ցրի՞ անորոշությունը, այդպիսով նաև դրական ազդակներ փոխանցի բիզնեսին, թե՞ ուզում է պարզապես տնտեսական կյանքում հանրության համար շոշափելի առաջընթացի բացակայության համար պատասխանատվությունը դուրս գրել Սերժ Սարգսյանի ստեղծած անորոշության վրա:

Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել էր «Հայաստանի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողների մեծարման միջոցառմանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Եվրոպա լիգայի գավաթակիր Հենրիխ Մխիթարյանը, որը մարզական լրագրողների եւ հանրության քվեարկության արդյունքով Հայաստանի 2017  թվականի 10 լավագույն մարզիկներից մեկն է, Անգլիայի առաջնությանը մասնակցելու պատճառով չկարողացավ ներկա լինել Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների մեծարման արարողությանը: Սակայն Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը տեսաուղերձ էր հղել միջոցառմանը:

ԱԱԾ. իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստան

2017թ. ընթացքում հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում արգելվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր առնչության մեջ կասկածվող այլ պետության 960 քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն

Ի՞նչ անելիքներ ունի Ժուռնալիստների միությունը, ո՞րն է նրա դերը. «168 ժամ»

Ժուռնալիստների միության առաքելություններից է՝ որոշակի արհմիութենական ֆունկցիա իր վրա վերցնելը, օրինակ՝ պաշտպանել լրագրողների՝ նվազագույն աշխատավարձ, նվազագույն հոնորար ստանալու իրավունքը, զրուցել գործատուների հետ, և այլն:

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 10:00-իրադրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս

Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին։Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի «անծանոթ» սննդից ոչ մի խնդիր չառաջանա։ Երեխաների մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և

Սուրբծննդյան տոնի խորհուրդը

Քանի որ մոտենում է Ամանորի եւ Սուրբ ծննդի ժամանակը, հիշենք համաշխարհային գրականության սուրբծննդյան ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Չարլզ Դիքենսի վիպակը, որի հերոսը` Էբինեյզեր Սկրուջը, չի հասկանում, թե ինչու են մարդիկ Նոր տարվա օրերին ուրախանում, ինչու են իրար սիրում, ինչու են իրար օգնության ձեռք մեկնում: Եվ ահա սուրբծննդյան օրերին նրան հերթով այցելում են ուրվականները եւ փորձությունների միջոցով

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց, Ասաց խոսքեր ջերմ ու բարի: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Շնորհավոր Սուրբ Ծնունդ ու Նոր տարի:

«Իսլամական պետությունը» փորձում է մուտք գործել Հայաստա՞ն

Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը: Մեզ հասած տեղեկություններով, դեկտեմբերի կեսերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի

Գագիկ Ծառուկյանը արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ նվիրեց լավագույն տասնյակին, ինչպես նաեւ Իսրայել Միլիտոսյանին

Բարձր եմ գնահատում Հենրիխ Մխիթարյանի կատարած աշխատանքը։ Այս տարի նրա անունը միջազգային լրատվամիջոցներում հնչել է հազարավոր անգամներ, հնչել է նաեւ մեր երկրի անունը։ Մեծ հպարտության առիթ է նաեւ Լեւոն Արոնյանի հաջողությունները։ Փառք ու պատիվ մեր բոլոր մարզիկներին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

«Հայրիկյանը տանջվել է, սեւ տռճե է ծնվել, բայց մե՛րն է, խմենք մեր տռճեի կենացը». Պարույր Հայրիկյանի գրքի շնորհանդեսը. (Ֆոտոշարք)

«Կինը 9 ամիս երեխա է կրում փորի մեջ, մտածում է, որ պետք է լինի գանգրահեր, թիկնեղ, բոյով, կապուտաչյա երեխա, ծնվում է սեւ տռճե-մռճե, բայց իրանն ա, ջիգյարն ա: Հիմա Հայրիկյանինն է, տանջվել է, սեւ տռճե-մռճե է ծնվել, բայց ոչինչ, կդզվի, զա տո մե՛րն է այդ անկախությունը, մեր ձեռքբերումն է: Տռճեի կենացը»:

Արթուր Ալեքսանյանի կարծիքով քվեարկությունը սխալ է կազմակերպվել. (Տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դժգոհ է տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության նոր ձեւաչափից:

«Նա մեզ ասում է՝ ընտանիքդ, ցեղդ վերացնելու եմ, մենք ասում ենք՝ պատրաստ եմ փոխզիջումային տարբերակի». Փաշինյան

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ բոլոր իշխանությունները ասում են փոխզիջումային տարբերակը ընդունելի է, եկեք քննարկենք: Այսօրվա իրավիճակի բարդությունը նրանում է, որ Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է քիչ չի, Սեւանը, Երեւանը, Զանգեզուրը ադրբեջանական հողեր են:

«Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը չէր կարող սկսել ապրիլյան պատերազմը՝ առանց ՌԴ-ի հետ համաձայնեցնելու». Փաշինյան

Փաշինյանն ասաց, որ սա պնդելու կոնկրետ փաստեր կան՝ 2008-ին վրաց-օսական պատերազմում ի՞նչ տեղի ունեցավ, Վրաստանը որոշեց գրոհով վերցնել Հարավային Օսեթիան, ՌԴ-ն միջամտեց, ռուսական զորքերը հասել էին Թբիլիսիի արվարձանները: Սրանից հետո Ադրբեջանի ղեկավարությունը կփորձե՞ր, կհամարձակվե՞ր նման գործողություններ անել՝ առանց ՌԴ-ի հետ համաձայնեցնելու:

Իջեւան քաղաքում գործարկվեց ֆուտբոլի 5-րդ խաղադաշտը

Տավուշի մարզկենտրոնի փողոցները բարեկարգվում են

«Տեսել եմ, որ քարը դիպել է ոստիկանի գլխին». «Սարի թաղի գործով» վկա-ոստիկան

Վկան դատարանին հայտնեց, որ սարիթաղցիներն այդ օրը նաեւ անվադող են այրել

«Ինձ ցնցեց՝ երբ տնից ներս մտանք, տանտերը բազմոցին նստած՝ Բաքվի ալիքն էր նայում». Փաշինյանը դեպք պատմեց

Օգտատերերը հետաքրքրվում են՝ սկսած ֆուտբոլից, վերջացրած ՀՀ օլիգարխիայով, կուտակային կենսաթոշակով, վարկերով եւ անգամ՝ մարիխուանան ապաքրեականացնելու հարցով: Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանում է նրանց հարցերին:

Սիրիայի ապստամբները հրաժարվում են մասնակցել Ռուսաստանի նախաձեռնած բանակցություններին. «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանը մտադիր է հունվարի 29-ին Սիրիայում խաղաղություն հաստատելու նպատակով բանակցություններ անցկացնել: Սակայն Սիրիայի ընդդիմադիր ուժերը հրաժարվում են մասնակցել բանակցություններին, նշելով որ Ռուսաստանը այլ շահեր է հետապնդում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե Ռուսաստանի կողմից կազմակերպված Սոչիում անցկացվելիք բանակցությունները մեծ աջակցության են արժանացել Սիրիայի ժողովրդի կողմից և որ բանակցությունների նպատակն է ուղի հարթել

Արցախը՝ որպես տարածաշրջանում առանցքային գործոն. Անալիտիկոն

Տարբեր առիթներով փորձագիտական և այլ շրջանակներում անդրադարձ է կատարվում Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հնարավորություններին ու հեռանկարներին։ Երբեմն էլ հակասություն է նկատվում պաշտոնական միջազգային ճանաչում չունենալու և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու միջև։ Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետությունը հռչակվել է 1991 թվականին, և բնական է, որ մենք պետք է ունենանք արտաքին հարաբերություններ, այդ թվում՝ միջազգային ճանաչման

«Չի կարելի դալաններում մեզ ասել՝ այ ձեր կյանքին մեռնենք ու գնալ 41 հազարով ձայն տալ Սամվել Ալեքսանյանին». Փաշինյան

Փաշինյանն ասաց, որ փողոցներում իրեն մարդիկ տեսնում են, ձեռքերը ծնկներին են խփում, թե՝ այս ի՞նչ է կատարվում, հետո տեսնում է, թե մարդիկ ինչպես են ընտրություններին գնում ու ձայն տալիս ՀՀԿ-ին:

Ո՞վ է վախենում Ռուբեն Հայրապետյանից. Փաշինյանը վախեցողներին պատրաստ է աջակցել

«Ֆուտբոլի իրավիճակը շատ ծանր է, համաձայն եմ: Չեմ ընդունում այն տեսակետը, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից վախենում ենք, ով վախենում է, թող վախենա: Ով աջակցության կարիք ունի, որ ոչ միայն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից, այլ ընդհանրապես ոչ մեկից չվախենա, մենք կարող ենք աջակցել: Ի՞նչ է նշանակում 21-րդ դարում վախենալ որեւէ մեկից, այն էլ՝ ընդամենը հասարակական կազմակերպության նախագահից, թեկուզ խոշոր գործարարից»:

Փաշինյանը բացատրում է, թե ինչու ինքը չի պահանջում Հակոբ Հակոբյանի մանդատը վայր դնել

Փաշինյանն ասաց. «Երբ կարդում ենք այս բառապաշարը, ես ուղղակի առաջարկում եմ արձանագրենք այն իրավիճակը, որը այսօր ՀՀ-ում կա: Հարգելի օգտատեր, դուք որակումներ եք տալիս, բայց ՀՀ 770 հազար քաղաքացի ապրիլի 2-ի ընտրություններին գնացել եւ քվեարկվել է ձեր ասած մարդկանց օգտին»:

Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների և 2017 թվականի ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը: Նախատոնական հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և

«Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ են». Փաշինյան

Դե ֆակտո մենք կարող ենք արձանագրել հետեւյալը, որ այո, դա երեւում է նաեւ ԶԼՄ-ներից, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ են եւ թերեւս հարցերը ծագում են այս պատճառով: Մենք ընդամենը կարող ենք արձանագրել այս երկու իրողությունները եւ այս իրողություններից յուրաքանչյուրս անել մեր հետեւությունը:

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին

Դեկտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին: Նախարարը բարձր գնահատեց Տիրատուր քահանա Սարդարյանի գործունեությունը՝ նշելով, որ Հայ Առաքելական եկեղեցին Սփյուռքում հայապահպանության կարևոր երաշխավորներից է: Տեր Տիրատուրը նախարարին ներկայացրեց Հայաստանում գտնվելու իրենց առաքելության նպատակը, այն է՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Գյումրի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031