Օրվա լրահոսը
Աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների ընթացքում երեխաները առաջնային թիրախներ են դարձել և օգտագործվում են որպես կենդանի վահաններ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հակամարտող բոլոր կողմերին կոչ է անում հավատարիմ լինել միջազգային օրենքով սահմանված իրենց պարտավորություններին՝ անհապաղ դադարեցնելով երեխաների հանդեպ բռնությունները և քաղաքացիական ենթակառուցվածքը թիրախ դարձնելը, այդ թվում՝ դպրոցներն ու հիվանդանոցները:
Ադրբեջանում ռազմական բյուջեի զգալի մասը կրկին գնումներին ու հետազոտություններին է ուղղվում. razm.info
Ադրբեջանի նախագահը հաստատել է պետբյուջեի մասին օրենքը, որով ռազմական ոլորտին 2018 թ. համար նախատեսվում է հատկացնել շուրջ 2 մլրդ 738 մլն մանաթ (շուրջ 1,62 մլրդ ԱՄՆ դոլար՝ դեկտեմբերի 29-ի փոխարժեքով): Հատկացումների գրեթե կեսը՝ 1,258 մլրդ մանաթ (~745 մլն դոլար) կուղղվի «հատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների ծախսերին»: Այս ենթակետով նման խոշոր գումար առաջին անգամ հատկացվել
Պատահար Գյումրիում. 5 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 28-ին, ժամը 18.25-ի սահմաններում, Գյումրիի Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» և երկու «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես-Բենս»-երի վարորդները և 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
2018-ին քիչ երեխաներ կծնվեն, մահերի թիվը կաճի, ամուսնությունները՝ կնվազեն
Ժողովրդագրագետն ասում է՝ «Միգրացիան այլեւս աղքատությունից խուսափելու միջոց չէ»
«Վարպետը պետք է կարողանա ստեղծել նվագարանի ճիշտ հնչողությունն ու քնարականությունը»
Համոզված է ժողովրդական նվագարաններ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանը: – Պարոն Զաքարյան, ո՞րն է եղել Ձեր պատրաստած առաջին նվագարանը: – Դառնություն է հիշեցնում, որովհետև պատրաստեցի ոչ համապատասխան գործիքներով՝ սղոց, խարտոց, ուրագ, նույնիսկ դանակ: Այդպես ամենասովորական կենցաղային գործիքներով պատրաստեցի թառ: – Ինչպե՞ս ստացվեց Ձեր առաջին աշխատանքը: – Շատ կոպիտ, անտաշ ու անճաշակ, բայց լարերը դնելուց հետո նվագեցի,
Գյումրիում սրճարաններից մեկի մոտ հունիսին կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրգործը ուղարկվել է դատարան
Մեղադրական եզրակացությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել այս տարվա հունիսին Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց կատարված սպանության փորձի վերաբերյալ քրեական գործը: Հունիսի 25-ին Գյումրի քաղաքի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի մոտ՝ մարդաշատ վայրում, բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ բազմաթիվ կրակոցներ էին արձակվել Գյումրու բնակիչ Գեորգի Հակոբյանի ուղղությամբ,
Փոստանջյանը հունվարից ընդվզման նոր ալիք է բարձրացնելու՝ «Մերժի՛ր սատանայի բանաձեւը», «Դժոխքի երաժշտություն» կարգախոսներով
Նա նաեւ խոստանում է պատժել նախկին կուսակիցներին
Սմբուկի պահածո են կերել, ինչի հետևանքով թունավորվել են
Դեկտեմբերի 29-ին, ժամը 1.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1948 թ. ծնված Շուշանիկ Հ.-ն, 1948 թ. ծնված Լյովա Ղ.-ն, 1977 թ. ծնված Անահիտ Ղ.-ն, 1974 թ. ծնված Նարինե Հ.-ն, 2000 թ. ծնված Շուշան Ղ.-ն և 2004 թ. ծնված Լյովա Ղ.-ն: Պարզվել է, որ դեկտեմբերի 28-ին, ժամը
Ի՞նչ է խորհուրդ տրվում սրտի աշխատանքի թուլացման ժամանակ
Սրտի գործունեության թուլացման դեպքում խորհուրդ է տրվում ընդունել հետեւյալ խառնուրդը: Վերցնել մեկական բաժակ գազարի հյութ, սամիթի հյութ եւ մեղր: Ավելացնել մեկ կիտրոնի հյութ, լավ խառնել: Ընդունել օրը երեք անգամ, ուտելուց մեկ ժամ առաջ, 1-2 թեյի գդալի չափով: Վերը նշված խառնուրդին կարելի է ավելացնել նաեւ մեկ բաժակ սեղանի ճակնդեղի հյութ: Խառնուրդը ընդունել օրը երեք անգամ, ուտելուց
«Ինչպես ասում են՝ ինչպես աշխատում, այնպես էլ ուրախանում են». Կարեն Ավագյան
Դեկտեմբերի 28-ին Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհրդի Ամանորյա միջոցառման ընթացքում հայտնի դարձան 2017-ի ԵՊԼՀ լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդն ու ԵՊԼՀ ՈՒԽ-ի 2017-ի լավագույն հանձնաժողովը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված ամանորյա հավաքի ընթացքում հայտնի դարձան լավագույնների անունները: Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ ճանաչվեց Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը,
Մաշկային հիվանդությունների դեպքում օգտագործվող մի շարք դեղամիջոցներ
Ինֆեկցված վերքերի եւ խոցերի բուժման համար մեղրը հիմնականում օգտագործվում է որպես քսուք: Դա բացատրվում է նրանով, որ մեղրը ունի խիստ ընդգծված հակամիկրոբային ազդեցություն, ուժեղացնում է արյան հոսքը դեպի վնասված մակերես: Արդյունքում մաքրվում են նեխման հետեւանքով առաջացած արտադրությունները եւ տեղի է ունենում վերքի էպիթելացումը: Մի շարք մաշկային հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է նաեւ մեղրի ներընդունումը: Բուժական լավ
Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ստորագրել է «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի
Ձմեռը հրաշալի շրջան է երիկամների մաքրման համար
Արեւելյան բժշկության մասնագետները պնդում են, որ ձմռանը լավագույն շրջանն է երիկամների եւ միզապարկի մաքրման համար: Երիկամի քարի դեպքում վերցնել 200 գրամ ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, մեղր եւ 96 տոկոսանոց սպիրտ: Լավ խառնել՝ մինչեւ համասեռ մասսայի ստացումը: Ընդունել օրը երկու անգամ 50-ակամ գրամ, մինչեւ լրիվ ապաքինվելը: Երիկամների բորբոքման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ խառնուրդը. մաքրած
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, հունվարի 1-2-ը՝ ցերեկը, կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի
Ձեռնարկվել են միջոցներ՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ
2017թ. լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում ենթարկվել է մանրակրկիտ ստուգման՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեադատավարական ներգործության համարժեք միջոցների կիրառումն ապահովելու նպատակով: Մասնավորապես, հաշվետու շրջանում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հարուցվել է 6 քրեական գործ, որոնցով մեկ անձի նկատմամբ արդեն իսկ կայացվել
Պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձը հայտնել է շարժառիթները. ԱԱԾ
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 2017թ. դեկտեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակի տոնածառի տակ տուփով պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձը: Վերջինս ընդունել է արարքն իր կողմից կատարված լինելու փաստը, հայտնել շարժառիթները: Նշված անձը ներկայացվել է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստած իրավասու մարմնին` ՀՀ
Միջազգային փորձագետները մերժել են ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը՝ մասնակցելու Ամուլսարի խնդիրների շուրջ հանդիպման
Մերժման հիմքում ընկած են այն փաստերը, որ Լիդիան ընկերությունն այդպես էլ արժանահավատ պատասխաններ չի տվել իրենց բարձրացրած խնդիրներին, որ խորը անհամաձայնությունները շարունակում են առկա մնալ, և որ էկոլոգիական զգալի ազդեցության վերաբերյալ բարձրացված հարցերին տրվելիք մի շարք լուծումներ պահանջում են քաղաքական որոշումներ ու օրենսդրական կարգավորումներ, որոնց շուրջ իրենք իրավասու չեն բանակցել։
Սերգեյ Սմբատյանը շվեյցարական Քրանս-Մոնտանայում կներկայացնի Արամ Խաչատրյանի երաժշտությունը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2018 թվականի առաջին ելույթը կունենա հունվարի 1-ին՝ մասնակցելով Շվեյցարիայի Քրանս-Մոնտանայում կայանալիք Crans-Montana Classics-ի 6-րդ ամանորյա գալա համերգին։ Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Միլանի Cameristi della Scala նվագախումբը։ Տոնական երեկոյի ընթացքում հանդիսատեսը կունկնդրի շքեղ ծրագիր. նվագախումբն ու դաշնակահար Յան Լիշեցկին երկու բաժնից բաղկացած համերգում կներկայացնեն Ֆրեդերիկ Շոպենի,
Չորրորդ իշխանութեան դերը լիարժէքօրէն ստանձնելու Սէյրանեանի առաջադրանքը մեզ յոյս կը ներշնչէ. «Ասպարեզ»
Եթէ միութիւնը հասնի իր շարքերը սփիւռքահայ լրագրողներուն բանալու օրակարգին, ապա կ՛ուզենք անդամակցելու մեր պատրաստակամութիւնը յայտնել՝ ստանձնելով մեզ վերապահուած նիւթական եւ բարոյական պարտաւորութիւնները եւ ակնկալելով իսկական համագործակցութեան ճանապարհներու միացեալ փնտռտուք իրականացնել: Կը խնդրենք չանտեսել մեր ցանկութիւնը։
Հայտնաբերվել է եղևնու տակ պայթուցիկին նմանվող սարք տեղադրածը
Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չէր ներկայացնում և առգրավվել է:
Ռուսաստանում հայկական մշակույթի օրերը «Արգիշտ» հայ համայնքն ամփոփեց գալա համերգով
Նոյեմբեր ամսին Ռուսաստանի Դաշնությունում հայ մշակույթին նվիրված բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին: ՌԴ գրեթե բոլոր հայ համայնքները մեծ պատրաստություն տեսան հայկական մշակույթն այլ ազգերին ըստ արժանվույն ներկայացնելու համար: Մոսկվայի մարզի Պուշկինո շրջանի «Արգիշտ» հայ համայնքը ևս հայ մշակութի միամսյակի առիթով մշակութային միջոցառումներ է իրականացրել, որոնցից էին «Արգիշտ» հայկական կիրակնօրյա դպրոցի կողմից կազմակերպված (Պուշկինո քաղաքի Ինտերնացիոնալ տան և
Չնվազող արտագաղթն իրական սպառնալիք է Հայոց պետության գոյության համար, որն էլ ի վերջո կհանգեցնի վերջնական հայրենազրկման. Հանուն Հայաստան Պետության ճակատ
Ամանորյա ուղերձ Հայաստանի քաղաքացիներին և ամբողջ աշխարհի հայությանը Հայ ժողովուրդը 1990 թվականին ընդունված Անկախության Հռչակագրով ի լուր աշխարհի հայտարարեց Հայաստանի և Արցախի տարածքների վրա ազատ, անկախ, ինքնիշխան պետության կառուցելու իր կամքի մասին: Հռչակագիրն ազատ, անկախ, ինքնիշխան հզոր պետության կառուցման հիմքերը դնելու մեր դարավոր երազանքների խտացումն էր, պետություն, որտեղ տիրելու էր համաժողովրդական համաձայնությամբ ընդունված, իշխանությունների ու
«Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան ընկել էր գետը և գետի հունով շարժվում է դեպի Դավիթաշենի կամուրջ
Վարորդը գտնվում է ավտոմեքենայի վրա
Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 389 բեռնատար:
Ֆելիքս Սարգսյան. «Սեղանի թենիսում առաջընթաց կա, բայց կարող ենք ավելին անել»
«Առաջընթաց կա: Պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, դեռ մի բան էլ ավելի, կատարել ենք: Ընթացիկ տարում մասնակցեցինք Եվրոպայի կրտսեր պատանիների առաջնությանը, որտեղ մեր թենիսիստներից երկուսը 120 մասնակիցների պայքարում մտան 1/32 եզրափակիչ: Բայց պայքարը չշարունակեցին, որովհետեւ չէինք մտածում, թե նրանք այդպիսի հաճելի անակնկալ կմատուցեն մեզ եւ երկրորդ, նաեւ ֆինանսական սղության պատճառով ետդարձի տոմսերն արդեն գնել էինք: Մեր
«Հայաստանը դրա շուրջ չի բանակցում». Շարմազանովի պատասխանն Ադրբեջանի նախագահի խորհրդականին
«Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի մաս»,-ընդգծում է նա
Սերժ Սարգսյանն անընդունելի է համարել խոսակցությունները, թե պետք է փորձել արհեստականորեն ֆինանսական համակարգի միջոցով ազդել տնտեսության վրա
Սերժ Սարգսյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կենտրոնական բանկի ընդունելությանը
«Անցնող տարում եղել են նաև բացթողումներ ու անավարտ գործեր, որոնք դեռ առիթ կունենանք քննարկելու ԱԳՆ ղեկավար կազմի հետ». Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարության ընդունելությանը
Խոշոր ավտովթար Գյումրիում․ 5 վիրավորի տեղափոխել են հիվանդանոց
Քիչ առաջ Գյումրու Տերյան փողոցի վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում 5 հոգի վիրավորվել են: Նրանց մարմնական տարբեր վնասվածքներով, բազմակի տրավմաներով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Aravot.am-ը ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից տեղեկացավ, որ բախվել են 3 մեքենաներ՝ երկուսը «Մերսեդես», մեկը՝ «06» մակնիշի։ «Ահազանգը ստացել ենք


















































