Օրվա լրահոսը

Ադրբեջանի գործողությունները ոչ միայն հայկական մշակույթի, այլև համամարդկային արժեքների դեմ ուղղված հանցագործություններ են

Այս համատեքստում, ցանկացած օտարերկրյա պաշտոնյա՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ այցի նպատակից, ով ապօրինի կերպով այցելում է բռնազավթված Արցախ, դառնում է Ադրբեջանի պետական վարչակարգի հանցակից։

«Եթե նման տեռորային հայտարարություն աներ նախկին իշխանության որեւէ ներկայացուցիչ, Հայաստանի վզից կբռնեին ու դուրս կշպրտեին Եվրոպայի խորհրդից»

Անդրադառնալով Արմեն Աշոտյանի գործով դատավարությանը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 2 տարի, մեկ ամիս է՝ ընթանում է Հայաստանի պատմության մեջ երեւի թե ամենաամոթալի ու ամենաքաղաքական հետապնդումներից մեկը։

Վանաձորում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 22-28-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 22-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 22-ին և 23-ին։ ◾️ Հրազդան քաղաքում՝ հունիսի 26-ին և 27-ին, ◾️ Արարատ քաղաքում՝ չի գերազանցել։

Պապիկյանը և դեսպան Սինհան քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը առնչվող հարցեր

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարություն

Ստացվում է՝ Մայր Աթոռին պաշտպանելու համար կարող ես քրեական հետապնդման ենթարկվել. փաստաբան

Երբ խոսում ենք իրավունքից դուրս գործընթացի մասին, երբ խոսում ենք, որ մարդը Մայր Աթոռին պաշտպանելու համար հիմա գտնվում Երեւան քրեակատարողական հիմնարկում, մենք իրավունքի կանխատեսում չենք կարող անել. փաստաբան

Ալեն Սիմոնյանի եւ Էդուարդ Աղաջանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է նվազեցնել արհեստական խցանումները

Երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր են թողնել պատահարի վայրը եւ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը

Կենտրոնում, Նոր Նորքում և Շենգավիթում օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին,

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է անում հետևել հանրային խոսքի քաղաքակիրթ մշակույթին, բացառել ատելության հռետորաբանությունը

Վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններն ու իշխանությունների արձագանքները դրանց խիստ մտահոգիչ են՝ իրավական պետության և արդարադատության սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ու նրանց հանդեպ հանրային վստահության տեսանկյունից։ Այս ամենը տեղի է ունենում պետության և նրա քաղաքացիների անվտանգության դեմ արտաքին սպառնալիքների, հիբրիդային պատերազմին բնորոշ գործիքների լայնածավալ կիրառման պատկերում։ Նման պայմաններում որպես քաղաքացիական

«Զարմանալի է, թե ինչո՞ւ ոստիկանությունն իր կարեւոր պարտականությունը չի կատարել եւ Արմեն Աշոտյանի ներկայությունը չի կարողացել ապահովել»․ Ռուբեն Մելիքյան

«Ամեն դեպքում խստորեն քննադատելով սա՝ նշենք, որ սա էական ազդեցություն չունեցավ վարույթի ընթացքի վրա, որովհետեւ միաժամանակ չէին ներկայացել նաեւ ծանուցված վկաները»։

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդման հիման վրա. պաշտպան

Հետագայում ուսումնասիրման առարկա կդառնա, թե կոնկրետ ժամանակագրային առումով ե՞րբ է եղել այդ հաղորդումը, facebook-յան արդարադատության մեկնարկից առա՞ջ, թե՞ հետո. Արամ Վարդեւանյան

ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկություններ ընթանում «Տաշիր գրուպ»-ի գրասենյակում

Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչու են խուզարկություններ ընթանում «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում: «Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ», – ԶԼՄ-ներին հայտնել են ՔԿ-ից:

Թեկուզ հալածյալ՝ եկեղեցին իր դիրքը պահում է. Հովհաննես Իշխանյան

«Զարմանալի կլիներ, որ այս պայմաններում եկեղեցականները ձայն չհանեին, երբ այս դավաճանները 385 եկեղեցիներ հանձնել են Ադրբեջանին, 2000 խաչքար, 60 վանք, չեն էլ փորձում որոնել անհետ կորած Հայր Սուրբին, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները խոշտանգվում են Բաքվի բանտում….»:

Բաքուն շարունակում է Մոսկվային արգելել այցելել ՌԴ քաղաքացիներին, այդ թվում՝ Sputnik Ադրբեջանի լրագրողներին. Զախարովա

«Նրանք լիարժեք աշխատել են, եղել և մնում են լրագրողներ, որոնք հետևում են մասնագիտական էթիկային և, իհարկե, ընդունող երկրի օրենքներին»

«Ես ուզում եմ, ո՛չ՝ պահանջում եմ, որ պատերազմների պատճառով աշխարհում այլևս ոչ մի մանուկ չորբանա, ոչ մի թոռնիկ առանց պապիկ չմեծանա». Աննա Ասատրյան

Ուստի մենք պետք է պայքարենք հանուն խաղաղության, կասեցնենք նեոֆաշիզմի յուրաքանչյուր դրսևորում: Մենք պետք է ձգտենք ապահովել մարդկության խաղաղ ու ստեղծագործ զարգացումը:

Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, մերժվեց. Վահե Գրիգորյան

«Ազգային ճակատ». Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, մերժվեց: Այս որոշումը կարևոր նախադեպ է՝ ուղղված Հայաստանում հավաքների ազատության պաշտպանությանն ու քաղաքացիական իրավունքների ամրապնդմանը։ Փաստաբան Վահե Գրիգորյան

Ձեռնարկությունների դեմ թիրախավորված ճնշումները խոսում են այն մասին, որ իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը «Տաշիր Գրուպի» խուզարկությունը, ՀԷՑ-ի պետականացումը, «Տաշիր պիցցա» սննդի ցանցի դեմ թիրախավորված ստուգումները և փոխկապակցված այլ ձեռնարկությունների դեմ թիրախավորված ճնշումները խոսում են այն մասին, որ իշխանությունները թքած ունեն Հայաստանի ներդրումային միջավայրի վրա: Ուրիշ բան, որ դա աներ մի ուժ, որի օրոք , ասենք «Մակդոնալդս» է բացվել գոնե Երևանում,

Շրջանառության մեջ է դրվել բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության ԱԺ հայտարարության նախագիծ. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան գրառումը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության» մասին։ Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը

Արմեն Աշոտյանը ներկա չէ իր գործով դատական նիստին, ոստիկանները չեն ապահովել նրա տեղափոխումը դատարան

Նիստի սկզբում հայտնի դարձավ, որ ոստիկաններն Աշոտյանին չէին ներկայացրել դատարան՝ պատճառաբանելով ռեսուրսների անբավարարությունը։

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման վրա ժամանակավոր արգելք է դրվել

Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո ներմուծվող խմբաքանակներին։

«Ալեն Սիմոնյանը երկու տարի առաջ ասում էր՝ պատմության մեջ ամենառուսամետ կառավարությունն են, իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք»․ Հայկ Մամիջանյանը՝ ռուսական ալիքները փակելու մասին հայտարարության առիթով

Հայկ Մամիջանյան․ «ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը վեր են ցանկացած քննարկումից, և մեր բոլոր գործընկերներին խնդրում կամ պահանջում եմ երբևէ չշփոթել ու ՀՀ-ի հետ ու մասին չխոսել այնպես, ինչպես արժանի է, որ Նիկոլ Փաշինյանի հետ և մասին խոսեն»։

ՌԴ ՔԿ ղեկավարը կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, խնդրահարույց թվացող հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում. Պեսկով

ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը մշտական կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ,  խնդրահարույց թվացող հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Խոսելով Ադրբեջանում ՌԴ քաղաքացիների ձերբակալման կադրերի մասին` Պեսկովն ասել է, որ Մոսկվան կպաշտպանի իր քաղաքացիների շահերը և կօգտագործի դրա համար առկա բոլոր միջոցները։  

«Իրենց ամենաթողությունն արդեն հասել է Սուրբ Էջմիածնի պղծմանը, թուրքական ծրագիրը շարունակվում է»․ Աննա Մկրտչյան

Նա նշեց՝ Հայաստանում այս ամենաթողությունն ինքն իրենով չի ավարտվելու, ոչ մեկի վրա այն կանգ չի առնելու։

Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է հայտնել՝ իբր թե Դիլիջանի մանկապարտեզներից մեկի մասնաշենքը վերադարձվել է համայնքին. Մեսրոպ Առաքելյան

Եվ ահա հիմա ընդամենը դադարեցվել է անհատույց օգտագործման պայմանագիրը ու շենքը ոնց եղել է Դիլիջանի համայնքի սեփականությունը, շարունակում է մնալ Դիլիջան համայնքի սեփականությունը։

36 ստորագրություն պատրաստ է, որ հարցը մտնի օրակարգ․ Միքայել սրբազանն ունի անառարկելի հեղինակություն, հուսանք՝ Կաթողիկոսը կտա իր օրհնությունը․ Աղազարյան

«Դավիթ Համբարձումյանն այն շրջանակներում, որ իրեն ճանաչում են, ինքն անառարկելի հեղինակություն է։ Ընտրությունների ժամանակ ես իմ հարազատներին չկարողացա համոզել, որ իրենց ձայնը տան ՔՊ-ին, որովհետև Դավիթին շատ սիրում ու հարգում էին»։

ԵԿՄ-ն հույս ունի, որ արդեն 7 տարի պաշտոնավարող իշխանությունն այժմ լիարժեք բացահայտելու է «հոկտեմբերի 27»-ի գործը

Ինչո՞ւ հնարավոր դարձավ հոկտեմբերի 27-ը:
Ինչո՞ւ իրավապահ մարմինները չկանխեցին:
Թե՞ նրանց թողտվությամբ տեռորիստները նախ զենք ու զինամթերք հայթայթեցին և ապա անվտանգ հասան ԱԺ դահլիճ:
Ովքե՞ր էին այդ ոճրագործության կազմակերպիչներն ու պատվիրատուները:
Ունե՞ր հոկտեմբերի 27-ը արտերկրից շահառուներ:
Սրանք հարցեր են, որ մինչ օրս պատասխաններ չունեն:

Սա օրինագիծ չէ, սա խլելու, բոլշեւիզմին բնորոշ մի ձեւ է. ԱԺ պատգամավորը՝ ՀԷՑ-ը պետականացնելու նախագծի մասին

ՀԷՑ-ը այս տարիներին բավականին լուրջ ներդրումներ է արել: Այս տասը տարիների ընթացքում, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի սեփականատերն է, ընդամենը 4,5 դրամով է գինը ավելացել: Այն էլ ՀԷՑ-ի բաժինը չի, ատոմակայանինն է, ԲԷՑ-ինն է

Բաքուն փորձում է իրեն ներկայացնել որպես զոհ՝ «երկու թշնամական տերությունների՝ Ռուսաստանի և Իրանի միջև հայտնված պետություն», իսկ Թուրքիային՝ որպես «անվտանգության երաշխավոր». Վազգեն Պետրոսյան

Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ռուս-ադրբեջանական հակամարտության խորքային խնդիրները, կամ ռազմավարական զոհաբերություն հանուն մեծ խաղի․․․ Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ համակարգերի վերջին օրերի հարվածները միմյանց քաղաքացիներին Հայաստանի որոշ շրջանակների մոտ ոգևորություն են առաջացրել։ Սակայն ՀԱՅԸ պարտավոր է այս բոլոր իրադարձությունները սառը գլխով դատել՝ վերանալով բոլոր զգացմունքային պոռթկումներից։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Բաքուն

Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մենք պատրաստ չլինենք պատերազմին

Իսկ պատերազմից խուսափել կամ գոնե պատերազմը հետաձգել չի կարողանա Հայաստանի ոչ մի ղեկավար Պատերազմից հնարավոր չէ խուսափել, պատերազմ, միեւնույն է, կլինի: Եթե մեր շուրջը մշտական պատերազմներ են, մենք չենք կարող «խաղաղության խաչմերուկ» լինել: Չլինի այս՝ բացառապես իր հոգեբանական տվայտանքներով շարժվող եւ իրականության հետ կապը կորցրած ղեկավարը, լինի ուրիշ՝ ավելի սոլիդ եւ խելամիտ անձնավորություն, միեւնույն է՝

Բոլոր հանրային քննարկումներն անհրաժեշտ է իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի հստակ մատնանշմամբ. ՄԻՊ հայտարարությունը

Կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության անքակտելի մասն է և հետևաբար մտքի, խղճի ու կրոնի ազատության երաշխավորման պաշտպանության առանցքը:

«Այդ ո՞ր եղբայրն է իր եղբորը հալածում, զրպարտում ու կալանավորում: Հիմա դատեք ինքներդ՝ մենք կարո՞ղ ենք եղբայրներ լինել». Օշական քհն. Խաչատրյան

Տ. Օշական քհն. Խաչատրյան. Արձագանք ՀՀ վարչապետի պնդումներին Երեկ դուք հայտարարեցիք և այսօր էլ շարունակում եք պնդել, թե «ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են»։ Իբրև ամուսնացյալ քահանա թույլ տվեք հարցնել՝ այդ ո՞ր եղբայրն է իր եղբորը հալածում, զրպարտում ու կալանավորում, ասեմ ավելին՝ դիմակավորված հարձակում գործում այն սրբազան հաստատության վրա, որի զավակն է համարում ինքն իրեն։ Քրիստոսի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031