Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանն այցելել է Արզական բնակավայր` ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 2-ին այցելել է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայր՝ ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով։ ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են պայքարի աշխատանքներ Արզական բնակավայրի անտառամերձ և հարակից տարածքներում (50 հեկտարի չափով)։ Արզական բնակավայրում դրոնով պայքարի միջոցառումներ իրականացնելու համար համայնքին նախարարության կողմից անհատույց տրամադրվել

Դատախազները ներկա են գտնվել վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դաշնամուրային համերգին՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում

Եվրոպացի դատախազները ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ ունկնդրել են հայազգի կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևի ստեղծագործությունները: Հիշեցնենք, որ պատվիրակությունների ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում հուլիսի 1-ին մեկնարկած՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային

Հայաստանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք՝ ի վնաս իր սեփական շահերի. Ռուսաստանի ԱԳՆ

Հայաստանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք՝ հաճախ ի վնաս իր ազգային շահերի, օրինակ՝ դուրս գալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ համագործակցությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը։ «Մենք զգում ենք արևմտյանների կործանարար ազդեցությունը Հայաստանում։ Մեր խորը ցավով, այս հարավկովկասյան հանրապետությունը այդքան էլ չի դիմադրում այս փոփոխություններին

Քննարկվել են Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արևելյան հանրային հատվածի ընդլայնման և ԵՄ հարևանության երկրներում վարկային գործառնությունների հարցերով բաժնի ղեկավար Մաթեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան։ Կողմերը քննարկել են կրթության ոլորտում Եվրոպական

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն

Արդեն հայտնել ենք Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին: Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել: Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը։ Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման

Ադրբեջանն այս պահին «անվտանգ երկիր չէ Ռուսաստանի քաղաքացիների համար». ռուս պաշտոնյա

Ադրբեջանն այս պահին «անվտանգ երկիր չէ Ռուսաստանի քաղաքացիների համար», այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը։ Նա այսպես է մեկնաբանել Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրությունը Ադրբեջանում ռուսների նկատմամբ բռնության կիրառման վերաբերյալ կոչերի վերաբերյալ։ Ադրբեջանում գտնվող ռուսները հայտնել են ֆիզիկական բռնության դեպքերի մասին քաղաքացիական հագուստով անձանց կողմից, որոնք ներկայացվել են

Փաշինյանը փորձում է կազմաքանդել այն հիմնարար մշակութային հաստատությունները, որոնք հայ ժողովրդի ինքնության հենարանն են հանդիսանում. ԱՄՆ-ի կրոնական ազատության կազմակերպություններ

2025 թվականի հուլիսի 1-ին Միացյալ Նահանգներում կրոնական ազատության կազմակերպությունների մի խումբ ստորագրել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված չարամիտ գործողությունների վերաբերյալ կից հայտարարությունը, որը տրամադրվել է ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարներին, ԱՄՆ գործադիր իշխանության ավագ անդամներին և կրոնական խմբերին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Մենք կտրականապես դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական դրդապատճառներով

Նախանշվել են ՀՅԴ-ի և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի միջև տևական համագործակցությանը նոր թափ հաղորդելուն միտված նախաձեռնություններ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հուլիսի 1-2-ը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանիատիսի, նույն քաղաքական խմբի անդամներ և Հայաստանի հետ հարաբերություններում ուղղակիորեն ներգրավված պատգամավորներ Վիտենիս Անդրիուկաիտիսի և Նաչո Սանչես Ամորի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև Հայաստանի համար

Դեսպան Արդուինին Գարեգին Երկրորդին տեղեկացրեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում

Գարեգին Երկրորդը գոհունակություն հայտնեց Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից իրականացվող մարդասիրական առաքելության առնչությամբ

«Ադրբեջանը Ռուսաստանի բացատրությունները համարում է անհիմն». ՌԴ դեսպանը Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել

Ադրբեջանը մերժել է «Sputnik Ադրբեջան»-ի վերաբերյալ արտահայտված դժգոհությունները և հիշեցրել է AZAL ավիաընկերության ինքնաթիռի խոցման դեպքից հետո Ռուսաստանի անգործության մասին։

«Եթե մենք սա չանեինք վերջին 8-9 տարիների ընթացքում, 40 միլիոն դոլար ավել գումար պիտի ժողովուրդը վճարեր լույսի փողը»․ Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը ներկայացրեց նաեւ 2015 թվականից՝ «Տաշիր» ընկերության կողմից ՀԷՑ-ում կատարված ներդրումները եւ ձեռքբերումները

Փաշինյանի «խաղաղության օրակարգը» մնում է քաղաքականապես վտանգավոր՝ հայտնվելով հանրության ճնշման տակ, որը ցանկանում է խաղաղություն, բայց ճնշող մեծամասնությամբ դեմ է անհրաժեշտ զիջումներին. զեկույց

Հեղափոխական այս «մեղրամիսը» աստիճանաբար իր տեղը զիջեց կառավարման բարդ իրողություններին՝ հանգեցնելով աջակցության բնական, թեև դանդաղ, անկմանը

Կողմերը «խաղում են»՝ իրենց բաժինը պահպանելու, հնարավորության դեպքում՝ մեծացնելու համար։ Այս պահին առավել ակտիվ խաղացողը Թուրքիան՝ Ադրբեջանի միջոցով. Վարուժան Գեղամյան

Հարավային Կովկասում 2020 թ. Արցախյան պատերազմից հետո սկսած ֆիզիկական ու ազդեցության գոտիների սահմանները վերաձևավորումը դեռ չի ավարտվել, չկա այնպիսի ուժերի դասավորվածություն, որը կապահովի երկարաժամկետ ստատուս քվո (ինչպես եղել է 1994 թ.-ին՝ մեր հաղթանակից հետո)։

Tribunainfo.az. «Ադրբեջանի և Հայաստանի պատգամավորները համատեղ քայլ են կատարել Ղարաբաղի, Բաքվում դատվող անջատողականների և Ղարաբաղում մշակութային ժառանգության հարցի վերաբերյալ»

Ադրբեջանական ԶԼՄ-ները խանդավառությամբ գրում են, թե իրենց պատմության մեջ աննախադեպ քայլ է կատարվել ՔՊ-ական հայ պատգամավորների կողմից։

Ռուսաստանը շահագրգռված է կայուն, զարգացող Հայաստանով, քանի որ նման երկիրը շահավետ է նաև մեզ համար. Մարիա Զախարովա

Մեկնաբանելով Հայաստանի ընդդիմությանը և հոգևորականներին Ռուսաստանի հետ կապելու քարոզչական թեզը՝ Զախարովան ասել է. «Սա սարսափելի տեղեկատվական արշավ է Հայաստանի և առաջին հերթին՝ հայ ժողովրդի դեմ: Որովհետև այն պառակտում է հայ հասարակությունը»:

Պեսկով. Ուկրաինան ամեն ինչ կանի՝ կրակին յուղ լցնելու համար, որպեսզի ադրբեջանական կողմը շարունակի հուզական գործողությունները

Կրեմլը Կիևին մեղադրում է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները սրելու համար

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ տնտեսական համագործակցության ընդլայնմանը. Հակոբ Արշակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 1-ին մասնակցել է Հայաստանում Կանադայի դեսպանատան կազմակերպած Կանադայի օրվա առթիվ ընդունելությանը եւ որպես պատվավոր հյուր՝ հանդես եկել բացման խոսքով: «Հարգելի դեսպան Թըրներ, Ձերդ գերազանցություն, Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի իշխանությունների, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Կանադայի կառավարությանն ու ժողովրդին՝ Կանադայի օրվա

Մոտ 6 ժամ տեւած խուզարկությունն ավարտվեց․ «Տաշիր» ընկերության գլխավոր գրասենյակից ԱԱԾ-ն առգրավվել է համակարգիչներ եւ փաստաթղթեր

Փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ հավելեց, որ խոսքը մի քանի վարույթների մասին է, որոնք հարուցվել են 2024, 2023 եւ 2025 թվականներին

Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգում ԵՄ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման նշանակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 2-ին ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ4 «Ինովացիա Արևելք» տարածաշրջանային ծրագրի շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդման հնարավորությունները նորարարական քաղաքականությունների և ծրագրերի իրականացման համատեքստում՝ ընդլայնելով ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանային զարգացման նախաձեռնություններում: Մխիթար Հայրապետյանը, ողջունելով պատվիրակությանը նախարարությունում,

«Տրաֆիգուրա» ընկերության նախագահն ընդգծել է Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու իրենց շահագրգռվածությունը

Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Ադրբեջանի գործողությունները ոչ միայն հայկական մշակույթի, այլև համամարդկային արժեքների դեմ ուղղված հանցագործություններ են

Այս համատեքստում, ցանկացած օտարերկրյա պաշտոնյա՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ այցի նպատակից, ով ապօրինի կերպով այցելում է բռնազավթված Արցախ, դառնում է Ադրբեջանի պետական վարչակարգի հանցակից։

«Եթե նման տեռորային հայտարարություն աներ նախկին իշխանության որեւէ ներկայացուցիչ, Հայաստանի վզից կբռնեին ու դուրս կշպրտեին Եվրոպայի խորհրդից»

Անդրադառնալով Արմեն Աշոտյանի գործով դատավարությանը՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 2 տարի, մեկ ամիս է՝ ընթանում է Հայաստանի պատմության մեջ երեւի թե ամենաամոթալի ու ամենաքաղաքական հետապնդումներից մեկը։

Վանաձորում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 22-28-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 22-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 22-ին և 23-ին։ ◾️ Հրազդան քաղաքում՝ հունիսի 26-ին և 27-ին, ◾️ Արարատ քաղաքում՝ չի գերազանցել։

Պապիկյանը և դեսպան Սինհան քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը առնչվող հարցեր

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարություն

Ստացվում է՝ Մայր Աթոռին պաշտպանելու համար կարող ես քրեական հետապնդման ենթարկվել. փաստաբան

Երբ խոսում ենք իրավունքից դուրս գործընթացի մասին, երբ խոսում ենք, որ մարդը Մայր Աթոռին պաշտպանելու համար հիմա գտնվում Երեւան քրեակատարողական հիմնարկում, մենք իրավունքի կանխատեսում չենք կարող անել. փաստաբան

Ալեն Սիմոնյանի եւ Էդուարդ Աղաջանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է նվազեցնել արհեստական խցանումները

Երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր են թողնել պատահարի վայրը եւ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը

Կենտրոնում, Նոր Նորքում և Շենգավիթում օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին,

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է անում հետևել հանրային խոսքի քաղաքակիրթ մշակույթին, բացառել ատելության հռետորաբանությունը

Վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններն ու իշխանությունների արձագանքները դրանց խիստ մտահոգիչ են՝ իրավական պետության և արդարադատության սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ու նրանց հանդեպ հանրային վստահության տեսանկյունից։ Այս ամենը տեղի է ունենում պետության և նրա քաղաքացիների անվտանգության դեմ արտաքին սպառնալիքների, հիբրիդային պատերազմին բնորոշ գործիքների լայնածավալ կիրառման պատկերում։ Նման պայմաններում որպես քաղաքացիական

«Զարմանալի է, թե ինչո՞ւ ոստիկանությունն իր կարեւոր պարտականությունը չի կատարել եւ Արմեն Աշոտյանի ներկայությունը չի կարողացել ապահովել»․ Ռուբեն Մելիքյան

«Ամեն դեպքում խստորեն քննադատելով սա՝ նշենք, որ սա էական ազդեցություն չունեցավ վարույթի ընթացքի վրա, որովհետեւ միաժամանակ չէին ներկայացել նաեւ ծանուցված վկաները»։

Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդման հիման վրա. պաշտպան

Հետագայում ուսումնասիրման առարկա կդառնա, թե կոնկրետ ժամանակագրային առումով ե՞րբ է եղել այդ հաղորդումը, facebook-յան արդարադատության մեկնարկից առա՞ջ, թե՞ հետո. Արամ Վարդեւանյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031