Օրվա լրահոսը

Այս տարի արդեն 2096 հրդեհ է գրանցվել բուսածածկ եւ խոտածածկ տարածքներում. Փրկարար ծառայության գնդապետ

Բագրատ Վարդազարյանի ձեւակերպմամբ, համաշխարհային վիճակագրության համաձայն՝ բուսածածկ, խոտածածկ տարածքների հրդեհների գրեթե 95 տոկոսը պայմանավորված է մարդկային գործոնով, միայն 5 տոկոսն է բնական պատճառներով՝ ամպրոպ, շոգ եղանակ, երաշտ եւ այլն:

Պապիկյանը և դեսպան Դըկոտինյին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները և նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները: Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր: ՀՀ ՊՆ

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի բաժնետոմսերը «Վիվա Արմենիա»-ին վաճառելու գործարքին

2025 թվականի հուլիսի 2-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը։ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՍՊԸ-ն Հայաստանում ներկայացնում է «Օվիո» ապրանքանիշը։ Հնարավոր գործարքի կնքման համար սահմանվել է վեցամսյա ժամկետ՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

2025թ. հունիսի 27-ին դատապարտյալների` 2016 թ. գործով Վճռաբեկը որոշում կայացրեց

ՀՀ ԱՆ ՔԿՎ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի թիվ 6 խցի դատապարտյալ Արմեն Ծառուկյանը, 2016 թ. հուլիսի 27-ին դանակով ուժգնությամբ եւ շեշտակի մեկ հարված հասցնելով խցում գտնված դատապարտյալ Աշոտ Միքայելյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային շրջանի՝ հետին անութային գծով 4-րդ միջկողի հատվածում՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող ծակած-կտրած մարմնական

Աշխարհում քիչ են կառույցները, որտեղ ՀԷՑ-ի նման կառույցներն ազգայնացվել են, ու այդ բոլոր երկրներում դրանից հետո եղել է թանկացում. Հայկ Մամիջանյան

Ունենք մի կառավարիչների խումբ, որոնք չեն կարողացել երեք տարի լուծել այն հարցը, որ սուպերմարկետներում տոպրակ տա՞ն, թե՞ ոչ։ Այդ տղաներն ու աղջիկները պատրաստվում են ՀԷՑ աշխատեցնել։

«Ազգովի կարծես այն իրավիճակի մեջ ենք, որ չգիտենք՝ ո՞ւր ենք գնում». Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը Էջմիածնում պատարագի ժամանակ հորդորեց առաջնորդվել ազգային ինքնության գիտակցությամբ

Հուլիսի 1-ին Միածնաէջ Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Սուրբ Պատարագ մատուցեց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Իր քարոզում Սրբազան Հայրը, հիշեցնելով սուրբգրային «Որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում» (Ծննդոց 16․8) հարցադրումը, ընդգծեց, որ այն ուղղված է յուրաքանչյուրին և ողջ մարդկությանը։ Գրիգոր Սրբազանն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15- 18մ/վ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-ին և 7-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,

Նախաքննական ցուցմունքը ապացույց չի օգտագործվել

Դավիթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը վարչական տույժ նշանակելու մասին թիվ 2115234269 որոշմամբ 6 ամիս ժամկետով՝ 2022 թ. հոկտեմբերի 7-ից մինչեւ 2023 թ. ապրիլի 7-ը կասեցված լինելու եւ այդ մասին «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով պատշաճ կերպով ծանուցված լինելու պայմաններում, 2022 թ. փետրվարի 2-ին Երեւան-Սեւան Մ-4 ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրի

Ինքն արդեն ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել է, գործերից ազատում է, գործերին նշանակում է. Մանուկյանը մեկնաբանում է Փաշինյանին

Առաջիկայում էլ, եթե օրենքն ընդունվի, սպասեք, որ ՔՊ-ի բազմաթիվ պաշտոնյաներ ու պաշտոնյաների կանայք տեղափոխվեն ՀԷՑ

Ձեր ձայնը կարեւոր նշանակություն ունի հաշտության հաստատման գործում: Կոչ եմ անում հանդես գալ հայ ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխավորման օգտին. Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

Տարբեր հավաստի զեկույցներ փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները եւ հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ խիստ մտահոգիչ պայմաններում: Նրանք ենթարկվում են խոշտանգումների, զրկված են տարրական իրավական պաշտպանությունից, այդ թվում՝ միջազգային փաստաբանների աջակցությունից: Կարմիր խաչի այցերն անգամ արգելված են:

3, 10 եւ 15 հազարական դրամ տրանսպորտային տուգանքների նախագիծը նույնպես ընդունվեց

Նախագծին «կողմ» քվեարկեցին 62, «դեմ»՝ 27 պատգամավորներ, «ձեռնպահ» քվեարկողներ չեղան

Միանգամից արգելիր խաղաղ հավաքները, էլ ինչ ձևական թիթիզություններ ես անում. Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը Գործադիր իշխանության ներկայացուցիչը (վարչապետը) սպառնում է հարկ վճարող մասնավոր ընկերության աշխատակիցներին ազատել աշխատանքից, եթե իրացնեն իրենց սահմանադրական իրավունքը՝ հավաքների մասնակցությունը։ Միանգամից արգելիր խաղաղ հավաքները, էլ ինչ ձևական թիթիզություններ ես անում։

Արվեստում ճշմարիտ ուժը աղմկոտ չէ

Հունիսի 27-ին Սեւանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ մեծարման երեկո՝ նվիրված Ա. Հովհաննիսյանին։ Անատոլի Հովհաննիսյանը, հիրավի, բացառիկ բանաստեղծ է, որի խոսքը զուսպ է, բայց շեշտադրումը՝ անկասելի, ինչպես շշուկը, որ վերածվում է աղաղակի։ Ելույթներ ունեցան ԲԳԴ Արա Առաքելյանը, ՀԳՄ Գեղարքունիքի մարզային կառույցի նախագահ Տիգրան Նիկողոսյանը, գրադարանային ոլորտի մասնագետներ՝ Մարիամ Համբարձումյանը, Քրիստինե Թումաղյանը, Անահիտ Ավետիսյանը,

Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար: Մնացածը հեքիաթներ են. Հովհաննես Խուդոյան

Արդյոք պլանավորված գործողությունները կարող են որակվել որպես ահաբեկչություն: Ոչ, ոչ միայն ահաբեկչության, այլև որևէ այլ հանցանքի տարր չեն պարունակել, որևէ գործողություն պետք է կատարվեր ՕՐԻՆԱԿԱՆ եղանակով:

Սա սիստեմատիկ հաշվետվության ֆորմատ է Ալիևի առջև առ այն, որ Բաքվի և Երևանի բանտերում համաժամանակյա իրականացվում է նույն օպերացիան՝ «Հայկականության գաղափարական վերածննդի հնարավորության սնանկացում ու արգելում». Վլադիմիր Մարտիրոսյան

Այլևս իշխանական ամեն ավտոկրատ և դեսպոտիկ մեթոդի կիրառում հիմնավորվելու է որպես «իրական Հայաստան» ստեղծելու ճարահատյալ և պարտադիր մեթոդ, որ «նախկինները հետ չգան» կամ, որ «խաղաղություն լինի» երեսպաշտ մանիպուլյացիաների համար:

44-օրյա պատերազմում տարած հաջողությունից հետո Ադրբեջանի իշխանությունը գլխապտույտի մեջ է ընկել և կտրուկ մեծացրել իր տարածաշրջանային ամբիցիաները. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՌԴ-Ադրբեջան լարվածությունը նոր շրջափուլ է մտել, որի շրջանակներում և´Ադրբեջանում, և´ հատկապես ՌԴ-ում ձերբակալությունների շարք է սկսվել, ինչն ուղեկցվում է բռնության և ստորացման դրվագներով: Անցնող շաբաթը կարևորվեց նաև նրանով, որ Իրանից բարձր մակարդակով մեղադրանք հնչեց Ադրբեջանի հասցեին` իր տարածքը տարբեր ձևերով իսրայելական

Եթե, ի վերջո, ՀԷՑ-ի նկատմամբ այդ իրավունքի միջամտությունը տեղի ունենա, պատասխանատվությունը կրելու ենք բոլորս. Սամվել Կարապետյանի պաշտպան

Իրենց պետք էր ամեն կերպ մեկուսացնել Սամվել Կարապետյանին, որ ՀԷՑ-ի հետ կապված անեն այն գործողությունները, որ անում են

«Հայաքվե». Ի հեճուկս այս նորմերի՝ պարագլուխն ասում է՝ ես մտնելու եմ կրոնական կազմակերպության հարցերի մեջ և ինքս որոշելու եմ, թե ով պետք է լինի եկեղեցու ղեկավարը

«Հայաքվե». Վարչախմբի պարագլուխն ամենօրյա ռեժիմով խառնվում է Հայաստանի ամենամեծ կրոնական կազմակերպության` Հայ առաքելական եկեղեցու ներքին հարցերին, ինչի իրավունքը չունի ՀՀ սահմանադրության 17-րդ հոդվածի, ինչպես նաև՝ խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի` կրկին 17-րդ հոդվածի համաձայն: Նա եկեղեցու հարցերին միջամտելու իրավունք չունի նաև ըստ միջազգային իրավունքի` թե´ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, թե´ Մարդու իրավունքների համընդհանուր

Հայրենազգաց ճարտարագետի եւ իր գրքի մասին

Օգսեն Բաբախանյանը ԱՄՆ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ակտիվ հասարակական գործիչ ու բարեգործ է։ Տասը տարուց ավելի է՝ ընտանիքով ամռանը այցելում է հայրենիք, ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ իր ժողովրդի, հայրենիքի նվիրյալ զավակ եւ ձեռնամուխ է լինում քաղաքամայր Երեւանի առօրյա գործերից սկսած՝ կազմակերպչական, ղեկավարման գործընթացին վերաբերող այլեւայլ խնդիրների՝ ներկայացնելով իր առաջարկները, նախագիծ–ծրագրերն այս կամ այն բնագավառում

Հանցավոր խմբի անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 107 դրվագով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների և կեղծ փողերի իրացման հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավոր փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2021

ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային Բայդենի ղեկավարման ժամանակ խոստացված որոշ զինատեսակների մատակարարումը

«Ազատություն». ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային Բայդենի ղեկավարման ժամանակ խոստացված որոշ զինատեսակների մատակարարումը: Քանի որ Պենտագոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամերիկյան պահեստները զգալիորեն նվազել են։ Այս որոշումը կայացվել է «Ամերիկայի շահերն առաջնահերթ համարելու» սկզբունքով՝ ըստ Սպիտակ տան խոսնակի հայտարարության։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բնակարանային ծրագիրը կարող էր լինել առավել արդյունավետ և մատչելի, եթե ընդունվեին մեր առաջարկները՝ ամբողջությամբ. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է այն կետերից մեկը, որի մասին դեռ հունիսի 11-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էինք։ Խոսքը վերաբերում է բնակարանային աջակցության ծրագրի փուլերի վերացմանը՝ սկսած հուլիսի 1-ից։ Սա մեր կողմից ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբերի և տարբեր ջանքերի տեսանելի արդյունքներից է։ Մի կողմից սա դրական ազդակ է.

65 «կողմ», 30 «դեմ»․ ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

«Մենք այսօր հրատապ ընդունում ենք օրենք, որի գլխավոր շահառուն ջավախքցին է։ Այլեւս որեւէ ջավախքցի ՀՀ-ում վրացական վարորդական իրավունքով երթեւեկելու համար չի տուգանվելու։ Երեք ամիսը մեկ սահմանը հատելով՝ նա իրավունք ունի երթեւեկել։ Պրակտիկորեն ջավախցիներն այլեւս չեն տուգանվելու»։

Վահագն Խաչատուրյանը և Առևտրի միջազգային պալատի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Առևտրի միջազգային պալատի (ICC) Գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը: Միջազգային Առևտրի Պալատը աշխարհի խոշորագույն բիզնես կազմակերպությունն է, որը ներկայացնում է ավելի քան 45 միլիոն

Թեհրանը հակված չէ սրել հարաբերությունները Բաքվի հետ

Իրանական կողմը Ադրբեջանին փոխանցել է տվյալներ առ այն, որ իսրայելական ԱԹՍ-ները եւ ինքնաթիռները կարող էին Իրանի օդային տարածք ներխուժած լինել Ադրբեջանից Իրան-Ադրբեջան հարաբերությունները թեժ պարզաբանումների, մեղադրանքների փուլում են գտնվում: Այն զուգորդվում է Ադրբեջանի կողմից բավական կոշտ հակադարձումներով ու քննադատությամբ: Հունիսի 27-ին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Մամուլի ազգային ակումբում չբացառեց, որ Իսրայելը Իրանին հարվածներ հասցնելիս

Նիկոլ Փաշինյանը սպառնում է: Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ հակազդում

«Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն». Փաշինյան

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին նախագահի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Նպաստել է, որպեսզի օտարերկրյա ներդրումներով ՀՀ կարիքների բավարարման համար Արարատի մարզի Սուրենավան համայնքում բիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավվեն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Մ. Բ.-ն և վերջինիս պատկանող կազմակերպությունները:

Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում խուզարկություններ են ընթանում

Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում խուզարկություններ են ընթանում, ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։  

«Որեւէ քննչական գործողություն չի եղել: Հաշվի առնելով իրենց անձը, սադրանքի տարր եմ այդտեղ տեսնում, որ երկուսն էլ նույն խցում են». փաստաբան. «Հրապարակ»

Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանից հետաքրքրվեցինք՝ կալանավորումից հետո Կարապետյանը քննչական գործողությունների մասնակցե՞լ է, այս գործով վկայի կարգավիճակ ունեցող անձ կա՞։ «Ոչ մի գործողություն չի եղել, ոչինչ չի եղել։ Ինչ վերաբերում է վկայի կարգավիճակ ունեցող անձին, ապա ինձ հայտնի չէ նման անձ: Այս գործի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ չեմ էլ պատկերացնում` ով կարող է վկա լինել, այսինքն՝

ՀԷՑ-ի «ազգայնացման» հարցը ոչ այլ ինչ է, քան բռնագրավում: Սակայն բռնագրավումը նույնպես արգելված է, պետական մարմինները չեն կարող բռնագրավել օտարերկրյա ներդրումները. Վարդան Արամյան. «Իրավունք»

Նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ ՀԷՑ–ի, այսպես կոչված, «ազգայնացման» հարցը ոչ այլ ինչ է, քան բռնագրավում. «Սակայն բռնագրավումը նույնպես արգելված է, պետական մարմինները չեն կարող բռնագրավել օտարերկրյա ներդրումները, եւ բռնագրավումն ինքնին կարող է տեղի ունենալ բացառիկ դեպքերում՝ արտակարգ իրավիճակներում օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան` դատարանի որոշմամբ եւ ամբողջությամբ փոխհատուցման տեսքով: «Ազգայնացում», «բռնագրավում» եւ «առգրավում» տերմինները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031