Օրվա լրահոսը

Մասնագետը Երեւանի արտաքին գովազդների մասին` զարգանալու տեղ միանշանակ կա

Երեւանում մեկնարկել է արտաքին գովազդի 2-րդ փառատոնը

«Թող բանակում ճշտվի՝ ով է ուզում գիտնական դառնալ»

Ըստ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների, «Միջազգային օլիմպիադայով տարկետում տալը բացարձակ անարդար է: Գաղտնիք չէ, որ առարկայական միջազգային օլիմպիադաներում հաջողություն ունենում են 3 դպրոցների աշակերտներ միայն»:

 «Մենք պետք է ունենանք գիդեր, որոնք կարող են ճիշտ ներկայացնել մեր երկիրը»

 Հայաստանը կարող է դառնալ գիտական տուրիզմի առաջատար երկրներից մեկը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. «Չմոռանանք, որ Արարատ լեռան փեշերին ենք»

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ գործընկերությամբ, Բիզնես Ֆրանսը՝ ֆրանսիական ձեռնարկությունների միջազգային զարգացման և նրանց արտահանումների գործակալությունը, Tastin’France գործողության շրջանակում կազմակերպել էր ֆրանսիական գինիների և ոգելից խմիչքների համտես , որ կայացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը` նոյեմբերի 22-ին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ասաց, որ 22 տեսակ գինիներ եւ ոգելից խմիչքներ են ներկայացված համտեսին,  ներկա են Լե Գրան Շե

Տխուր եւ ուրախ տարեդարձ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 75 տարեկան

ՀԷՑ-ի ներդրումները մարժայի վրա չեն ազդի (Տեսանյութ)

ՀԷՑ-ը չի կարող սակագնի համար որեւէ պատասխանատվություն կրել

Արցախի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայում՝ նահանգային պաշտոնյաների ու համայնքային ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, նոյեմբերի 21-ին, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ միասին, մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայի խորհրդարանականների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցելելով Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան՝ պատվիրակությունը հանդիպել է

«Կարոտի կանչով հերոսներիս հետ». համերգ՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին

«Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Նոյեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա արցախյան պատերազմի զոհերին և նրանց ծնողներին նվիրված «Կարոտի կանչով հերոսներիս հետ» խորագրով համերգ: Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ համերգի մանրամասների մասին պատմեցին ամերիկաբնակ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Կանթեղ» և «Տարոն» աշուղական երգչախմբերի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանը և Սփյուռքի

Ինչպես արձագանքեցին ՊՆ-ն ու ԿԳՆ-ն ՝ ուսանողների նոր առաջարկներին (Տեսանյութ)

Ուսանողները հիշեցրին ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի խոսքերը, որ բանակը սրանով համալրելու խնդիր չեն դնում, քանի որ բանակում այդ 140 հոգին խնդիր չեն լուծում: Ըստ ուսանողների, գիտության մեջ այդ 140 հոգին խնդիր լուծում են: Նրանց գիտությունից հանելով՝ գիտությունն ուղղակի վերանալու է:

Երևանում բախվել են տաքսի Toyota-ն ու մարդատար ГАЗель-ը. կա 10 վիրավոր. բոլորը երեխաներ են. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ Շենգավիթ ծննդատան հարևանությամբ, բախվել են 40-ամյա Վաչիկ Գրիգորյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 33 70 Տ համարանիշի և 28-ամյա Սարգիս Պապյանի վարած Toyota Corolla մակնիշի 425 AC 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով

«Ադրբեջանին պատերազմի համար տեղեկանք է պետք ԵՄ-ից». Ստեփան Սաֆարյան

Զարգացումներ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման նախաշեմին

Արտուշ Գաբրիելյանի գիտությա՞մբ են «Սասնա ծռերի» հանդեպ բռնություններ գործադրվել

Դատավորը մերժեց նիստերի դահլիճը փոխելու մասին միջնորդությունը

Նազարյանը վստահեցնում է՝ խմելու ջրի սակագինը սպառողների համար կմնա նույնը

Հանձնաժողովն առաջարկում է բնակչության համար ջրի սակագինը սուբսիդավորել

«Բա մենք էլ ենք էդ ասում, ո՞ւր է այդ 84 տոկոսը, որ ոչ գիտության մեջ է, ոչ ծառայության մեջ է». Արտակ Զաքարյանը՝ ուսանողներին

Ուսանողներից Յուրի Ավագյանը ներկայացրեց իրենց հետազոտության արդյունքները, որն իրականացրել են 1000 ծառայած ուսանողների շրջանում. «Զորացրվելուց հետո կրթությունը չեն շարունակել հարցվածների 9 տոկոսը, հեռակա ուսուցման համակարգ են տեղափոխվել 13 տոկոսը, 10 տոկոսը փոխել են իրենց մասնագիտական ուղղվածությունը»:

Նոր քրեական գործեր` ընտրական գործընթացին խոչընդոտելու փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի և լրատվամիջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նյութերի համաձայն, Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ Հ. Գրիգորյանը 07.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում

Չի լինի կոռուպցիա, բոլորը կծառայեն, կլինի կրթության անընդհատություն. ինչ առաջարկ արեցին ուսանողները ՊՆ-ին

Այսօր ԱԺ պատգամավորները, ՊՆ եւ ԿԳՆ ներկայացուցիչները հանդիպում են կազմակերպել  «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հանդիպմանը ներկայացրին 2 հիմնական առաջարկ եւ որոշ սկզբունքներ: Այն է՝ կրթության անընդհատությունը, այն, որ բոլորը պետք է ծառայեն եւ սոցիալական արդարության սկզբունքը: Ինչ վերաբերում է առաջարկներին, դրանք հետեւյալն են. ակադեմիական տարկետման իրավունքի այնպիսի ձեւակերպում

Երեխայի մահվան համար մեղադրում են բժշկին

Օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց բուժաշխատողների դեմ բռնությունը, այսպես ասած, քրեականացնող նախագիծը: Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացման համաձայն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կպատժվի նվազագայունը տուգանքով, առավելագույնը ազատազրկմամբ` 3-ից մինչեւ 7 տարի ժամկետով: Ընդհանրապես հասկանալի է, չէ՞, որ բռնությունն անթույլատրելի է, եւ այն պետք է պատժվի, անկախ նրանից՝

Լրացուցիչ եկամուտներ` անգամ եթե անձը դադարել է աշխատել

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի գումարները կշարունակեն կառավարվել և մասնակցի համար ապահովել լրացուցիչ եկամուտներ` անգամ եթե անձը դադարել է աշխատել: Եթե Դուք կուտակային բաղադրիչի մասնակից եք, արդեն որոշակի ժամանակահատված պետության հետ միասին կատարել եք կուտակային հատկացումներ և ինչ-ինչ պատճառներով դադարել եք աշխատել, ապա Ձեր կենսաթոշակային հաշվում կուտակված միջոցները, միևնույն է, կշարունակեն կառավարվել ֆոնդի կառավարչի կողմից և

Ընտրող հանձնաժողովը կքննարկի 2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Բեռլինում՝ ուսումնասիրելու 2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հումանիտար եւ մարդու իրավունքների ոլորտների ակտիվիստներ, պետությունների նախկին ղեկավարներ: Այն գլխավորում է օսկարակիր դերասան, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին: Ընտրող հանձնաժողովի անդամներն են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը,

Միջպետական  ճանապարհն ադրբեջանական գնդակոծություններից պաշտպանելու համար ոչինչ նախատեսված չէ

Ադրբեջանցիները 2 գյուղ տանող ճանապարհին քարե պատ են սարքել

«Դուք կոպիտ կերպով պատրաստ եք խախտել օրենքը». ինքնաբացարկ՝ «Ծռերի» գործով դատավորին

Մեսրոպ Մակյանը որոշեց իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել

Թբիլիսիում ավելի քան 15 ժամ հատուկ գործողություն է ընթանում

Թբիլիսիի Իսպանական թաղամասում արդեն ավելի քան 15 ժամ ընթանում է հատուկ գործողություն՝ ուղղված ահաբեկիչների հետ կապ ունեցող անձանց ձերբակալությանը: Առավոտյան 10:30-ի սահմաններում լսվել է ուժեղ պայթյուն, որից հետո տներից մեկի պատուհանից խիտ ծուխ է բարձրանում: Նախնական տվյալներով՝ հենց նույն շենքի երրորդ հարկում են պատսպարվել այն անձիք, որոնց փորձում են ձերբակալել հատուկ ծառայությունները: Նշված թաղամասում գիշերվա

Անբուժելի հիվանդությամբ տառապող կալանավորը դիմել է «Առավոտին»

«Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Արմեն Մուրադյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վեց տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել՝ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ իր ծանոթին՝ Աիդա անունով տուժողին դանակով հարվածելու, նրան թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու համար: Ամբաստանյալի համար դատախազը միջնորդել էր ութ տարվա ազատազրկում: Ամբաստանյալը ցուցմունք էր տվել, որ դանակով հարվածել է տուժողին նրա համար, որ նա

Ինչպես անվտանգ խաղալիք ընտրել. մասնագետի խորհուրդներ

Շուկայում կան խաղալիքներ, որոնք պարունակում են առողջությանը վտանգավոր նյութեր՝ ֆտալատներ

Որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը

32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել քրեական գործով մեղադրյալ, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը: 2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Դեպքի առթիվ

Դիլիջանի ոլորաններին և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին

Հայաստանի մարզերի աշակերտները մասնակցում են Թերի Ջորջի հետ զրույցին

Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու Հացիկ և Արագածավան գյուղերի ավագ դպրոցականները մասնակցեցին գրող և ռեժիսոր Թերի Ջորջի («Խոստումը», «Ռոանդա հյուրանոց», «Հանուն Հոր»), պրոդյուսեր Էրիկ Էրսաիլյանի, Լոս Անջելեսի (ԱՄՆ) և Ամանի (Հորդանան) երիտասարդների հետ վիրտուալ զրույցին։ Հանդուրժողականության միջազգային օրը «Գլոբալ Նոմադս» ընկերությունը կազմակերպել էր «Սիրուն» վիրտուալ նախագիծը։ Այն նպատակ ուներ երկխոսություն աշխարհում կատարվող անարդարությունների շուրջ։ Հիմնադրամի շահառու

«ԲՈՀ-ի լինել-չլինելու հարցը քաղաքական հարց է»

Հարցազրույց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանի հետ – Տիկին Արզումանյան, վերջերս շրջանառության մեջ է դրվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի հեղինակը Գիտության պետական կոմիտեն է: Ըստ հավաստի տեղեկությունների՝ նախագծի մասին բացասական կարծիք ունեն թե բուհերը եւ թե Գիտությունների ազգային ակադեմիան: Տվյալ դեպքում Ձեզ ենք դիմում, որովհետեւ, ինչպես օրերս հեռուստաալիքներից մեկով հայտարարեց

Բանակում ռադիոֆիզիկին 2 տարի «հավսար, զգաստ, աջ դարձ» չեն անել տալու. ՊՆ-ն ուսանողներին հանգստացնում է

Դուք երեւի բանակում ծառայության մասին ուրիշ պատկերացում ունեք: Հա, խրամատում, զորանոցում, կացարանում, բլինդաժում, հնարավոր չէ գիտությամբ զբաղվել: Բայց մենք հիմա խոսում ենք շատ քիչ թվով երիտասարդների մասին եւ պատրաստ ենք այդ երիտասարդների համար ստեղծել պայմաններ: Մենք ոչ թե ասում ենք, որ այդ երիտասարդների համար ջերմոցային պայմաններ կստեղծենք, այլ կստեղծենք պայմաններ, որ ավելի էֆեկտիվ են զբաղվելու գիտությամբ:

«Լուծումը կարող է լինել, որ ֆիզիկայի, մեզ համար կարեւոր այլ ուղղություններում 80 %-ն անվճար դարձնենք». Լեւոն Մկրտչյանը՝ ուսանողներին

Լեւոն Մկրտչյանը տխուր թվեր ներկայացրեց, թե թեկնածուներից քանիսն են մնում գիտության մեջ: Դավիթ Պետրոսյանն էլ ասաց, որ միգուցե դա պայմանավորված է գիտության ֆինանսավորման հետ. «Մեր բանավեճի ժամանակ ստացվեց այնպես, որ ՊՆ նախարարը մեր տղաներից մեկին հարցրեց՝ դուք, օրինակ, ինչքան գումար եք ստանում գիտությունից, որ այսպես պահում եք, ասաց՝ 80 հազար, նա էլ ասաց՝ իսկ մենք տալիս ենք 260 հազար:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031