Օրվա լրահոսը
Բարեփոխումները պետք է շարունակել
Ես չգիտեմ, թե ինչ պայմանավորվածություն են ձեռք բերելու տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողներն ու պատգամավորները (կառավարությունը)՝ հուսանք, որ կողմերը կհասնեն երկուստեք բավարարող փոխզիջումների: Բայց բանակի բարեփոխումների խնդիրն, անշուշտ, չի սահմանափակվում «սուտի գիտության» միջոցով բանակից ազատվելու սողանցքը փակելով: Ինձ թվում է՝ միաժամանակ պետք է խստագույն վերահսկողության տակ վերցնել առողջական խնդիրներով բանակից ազատելու գործընթացը, ինչպես նաեւ պաշտոնապես
«Չկա փաստ, որ ոստիկանն օրենքով սահմանված որեւէ պահանջ է ներկայացրել Գեղեցիկ Տոնոյանին»
Այս գործով դատարանի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 13-ին
«Պատանդ վերցված 3-ամյա տղան միայն ասում է՝ մամա, պապա, արի, մի գնա». Էդգար Հովհաննիսյան
«Ուրիշ բան էդ երեխան չի խոսում».
«Նման մարդկանց պետք է վառել, ժողովրդի ներկայությամբ փրթիկ-փրթիկ անել»
«Մանուշակ» մանկապարտեզում պատանդառության դեպքով տուժածի հայրը՝ նախկին փեսայի մասին
Խաղաղ օվկիանոսում կործանվել է ԱՄՆ-ի նավատորմին պատկանող մարդատար օդանավ. «Ամերիկայի ձայն»
Խաղաղ օվկիանոսում ամերիկյան նավատորմին պատկանող օդանավի կործանման արդյունքում երեք անձինք անհետ կորել են, 8 այլոց հաջողվել է փրկել։ C2-A Greyhound մակնիշի օդանավն ընկել է ծովի մեջ Օկինավայի կղզուց 925 կմ հեռավորության վրա, երբ ուղեւորներ ու բեռներ էր տեղափոխում Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազայից դեպի «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը։ Կործանումից 40 րոպե անց փրկված անձինք տեղափոխվել են ավիակիր,
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայրենի, սահմանամերձ Աչաջրում ջերմոցներ է հիմնում
Քոքոբելյանը Աչաջրում 45 հա տարածք է գնել
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Վայքի, Արագածի, Մարալիկի, Սպիտակի, Ճամբարակի, Արարատի, Աշտարակի, Թալինի, Դիլիջանի, Կոտայքի, Ապարանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը
Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 23
Գյումրին նմանեցրել են արջի ու գայլի․ Գյումրու բրենդավորմամբ զբաղվողների ուսումնասիրությունները
Գյումրու բրենդավորմամբ զբաղվող Deem Communications կազմակերպությունը մարտ ամսից հետազոտություններ է անցկացրել՝ պարզելու, թե ինչպիսին է Գյումրին սփյուռքահայերի ու Հայաստանի բնակիչների աչքերով, եղե՞լ են նրանք այս քաղաքում, թե՞ ոչ։ Կազմակերպությունը Գյումրու բրենդը ստեղծելու նպատակով հետաքրքրվել է, թե ի՞նչ գույներ ունի Գյումրին, ի՞նչ կենդանու հետ են նույնացնում, ի՞նչը կստիպի մարդկանց այցելել Գյումրի։ «Տարբեր են մարդկանց պատկերացնումները․ նրանք,
Ռայան Բոաթրայթը ներողություն է խնդրել ոչ մարզական պահվածքի համար
Երեկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ ոչ մարզական պահվածքի համար ազգային հավաքականի անդամ Ռայան Բոաթրայթը հեռացվում է թիմից: Սակայն բասկետբոլիստը զղջացել է դրա համար, ներողություն եւ հավաքականում խաղալու եւս մեկ շանս ստանալու հնարավորություն է խնդրել, ինչին մարզչական շտաբը եւ ֆեդերացիայի ղեկավարությունը ընդառաջ են գնացել՝ պայմանով, որ նման բան այլեւս չի կրկնվի: Մեր բասկետբոլիստներն այսօր
Ընթացիկ տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով. Կարեն Կարապետյան
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին
«Ազգ-բանակի փոխարեն ես կօգտագործեի ազգ-մահապարտ կոնցեպցիա». քաղաքագետ
«Որի դեպքում ոչ մի թիզ հող չեն կարող մեզնից վերադարձնել». Խաչիկ Գալստյան
Հայաստանի U 23 տարեկան հունահռոմեական ըմբիշները մեդալ չնվաճեցին աշխարհի առաջնությունում
Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունից մեր մարզիկները վերադառնում են առանց մեդալի: Հայաստանի հավաքականը ներկայացված էր հինգ ըմբիշով. 59 կգ քաշային Տարոն Դումոյան 66 կգ՝ Կարեն Ասլանյան, 71 կգ՝ Արմեն Հակոբյան, 80 կգ՝ Կարեն Քոչարյան, 85 կգ՝ Գեղամ Թորգոմյան: Նրանք բոլորն էլ տարբեր փուլերում պարտություն կրեցին եւ դուրս մնացին մեդալի
«Լրագրողների մոտ չարդարացված սպասումներ կան ամեն այցից». Քաղաքագետ
Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Լավրովի հայաստանյան այցի մասին
ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
Իսկ կիսապատրաստվածքների արտադրամասին թույլատրել վերսկսել գործունեությունը
«Այս պահին կարեւոր չի ով ինչ է խոսում». Արտակ Զաքարյանը՝ Արցախում ականի պայթյունի մասին
Լրագրողները հետաքրքրվեցին, թե այս դեպքի համար նրանց ընտանիքները 1000 դրամների հիմնադրամի շահառու կդառնա՞ն, նրանց փոխհատուցում կտրվի՞: Փոխնախարարը պատասխանեց, որ դա պարզ կլինի, երբ ծառայողական քննության արդյունքում հայտնի դառնան դեպքի հանգամանքները:
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի տարվա թիմի 50 հավակնորդների ցուցակ
Հայաստանի ազգային հավաքականի ավագի հետ այդ ցանկում են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Դավիդ Դե Խեան. Անտոնիո Մարսիալը եւ Պոլ Պոգբան: Manutd.ru-ի փոխանցմամբ, բոլոր չորս ֆուտբոլիստները ճանաչում են գտել Անգլիայի ներքին առաջնությունում եւ միջազգային հանդիպումներում անցկացրած խաղերի շնորհիվ: ՈՒԵՖԱ-ի տարվա թիմի վերջնական կազմը ձեւավորվելու է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում ֆուտբոլասերների քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՔԱՎ: Ս. Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը կարող էր վկայել սիրտ-անոթային համակարգի խնդիրների մասին. նյարդաբան
2017 թ. նոյեմբերի 21-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զորակոչային հանձնաժողովի սրտաբանի պաշտոնեական անփութության հետևանքով մահացած զինծառայող Ս. Մոսիյանի գործով վկաների հարցաքննությունը: Ս. Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Քրեական գործով նշանակված դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման
Ֆելիքս Ցոլակյանի, Հակոբ Հակոբյանի որդիները չեն ծառայել ու նրանք ասում են՝ բոլորը պետք է ծառայե՞ն (տեսանյութ)
Հարցին՝ որքանո՞վ է բարոյական, որ երբ նրանց որդիները չեն ծառայել, նրանք բոլորին պահանջում են ծառայել: Նախարարը ի պատասխան հորդորեց այդպիսի հարցերով իրենց ձեռնարկած «լավ գործընթացը» չփոխել:
Ապարանի, Արագածի, Վանաձորի, Չարենցավանի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Ապարանի, Արագածի, Վանաձորի, Չարենցավանի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Չարենցավանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից,
Արցախում հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի ռեկորդային՝ 16.5 տոկոս աճ է գրանցվել. artsakhpress.am
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ռեկորդային՝ 16,5 տոկոսով աճ է գրանցել և կազմել է 174,3 մլրդ դրամ:
Դատավորը վստահեցրեց՝ զոհված ոստիկան Վանոյանի անվամբ դպրոց անվանակոչելու հետ կապ չունի
«Կասկած ունեմ, որ դատարանի եւ դատախազության կողմից ԿԳՆ-ին ներկայացվել է ինչ-որ փաստաթուղթ»,-ասաց փաստաբանը
Խվորոստովսկին գնաց երկնային կյանքով ապրելու
Նոյեմբերի 22-ին 56 տարեկան հասակում Լոնդոնի իր բնակարանում գլխուղեղի քացկեղից մահացավ օպերային մեծանուն երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։ Այդ մասին առաջինը հայտարարեց նրա ընտանիքը երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջում : Խվորոստովսկին ընկալվում էր իբրեւ Հայաստանի բարեկամ: Այցերից մեկի ժամանակ էլ ասել էր, որ սիրում է Հայաստանը, որի հողն իր համար սուրբ է: Նա երկու անգամ էլ Հայաստան է այցելել
Պտուղը եղել է կենդանածին և մահացել մեխանիկական շնչահեղձության հետևանքով. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է նորածնի մահվան պատճառը. ըստ փորձագետի՝ պտուղը եղել է կենդանածին, իսկ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Մեկ անձ ձերբակալվել է՝ սպանության կասկածանքով: 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 05:10-ին, Բերդի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ բուժօգնության է դիմել մարզի 1984թ. ծնված բնակչուհին:
Ֆրանսիացի գինեգործ. «Հայաստանը գինու արտադրության բնօրրաներից է»
Tastin’France -ի շրջանակում Հայաստանում են ֆրանսիական գինու արտադրողներ: Նրանց թվում է Իվ Դիտրիխը: Նա ասաց, որ Հայաստանում հնարավորություն ունեցել է այցելել խաղողի այգիներ եւ հանդիպել այգիների, որտեղ աճեցվող խաղողատեսակները շատ չեն հանդիպում աշխարհում: «Ես Էլզաս շրջանից եմ, իմ ձեռնարկությունն ընտանեկան է, ես եմ աշխատում եւ երկու որդիներս: Աճեցնում ենք հիմնականում ռիսլինգ տեսակի խաղող: Իմ կարծիքով,
«Տարկետում լինելու է` մեր սկզբունքը արդեն դառնում է իրականություն». Դավիթ Պետրոսյան
Հարցին՝ որտեղի՞ց ձեզ այդ վստահությունը, որ «տարկետում լինելու է» սկզբունքը իրականություն է դառնում, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց, որ ԿԳՆ-ն ՊՆ-ի հետ հաստատելու է տարկետման տեղեր: Կառավարության որոշմամբ պետք է հստակեցվի, թե ինչ տեղերի համար ինչ քանակով պետք է լինի
Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ԵՄ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Հերիբերթ Հիրթենին: Հերիբերթ Հիրթենը Հայաստան է այցելել նոյեմբերի 22-ին Երեւանում կայանալիք «Քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը եւ հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից եւ անդին» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խորհրդաժողովին
Պատմությունը կբացահայտի` ինչու են անտեսում Լեոնիդ Ազգալդյանին
ՀՀԿ-ն ուզում է մի նեղլիկ փողոց անվանակոչել Լեոնիդ Ազգալդյանի անունով
«Այսօր ես շատ լավատես եմ, նաեւ երջանիկ եմ, որովհետեւ այն, ինչ նախատեսել էի իմ մտքում, ստացվեց». Շարմազանով
Շարմազանովն ասաց, որ քննարկման արդյունքում առաջարկել են ստեղծել աշխատանքային խումբ՝ ՊՆ-ին կից, խմբում կընդգրկվեն ուսանողները եւ բոլոր շահագրգիռ կողմերը, մինչ այդ 2 շաբաթ ժամանակ է տրվել, որ ուսանողներն իրենց առաջարկությունները փաստաթղթավորված ներկայացնեն ԿԳ-ին եւ ՊՆ–ին:


















































