Օրվա լրահոսը
Ապօրինի տեղափոխել է ՔԿՀ-ի վարչական տարածք «Հաշիշի յուղ» և «Բուպրենորֆին»
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Այսպես, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնությունը չպարզված
Հունական առասպել հայկական Ջերմուկում
Կառավարությունը մտադիր է քաղաքը զարգացնել գեղեցիկ ձեւակերպումներով ՀՀ կառավարության հաստատած եւ խորհրդարան ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ուղերձի, ծախսերի կանխատեսում» բաժնի «Հանգստի եւ սպորտի ծառայություններ» գլխում գրված է. «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում տարածքային զարգացման աճի բեւեռի ձեւավորում»` 683,2 մլն դրամ: Հատկապես գերող էր «Տարածքային զարգացման աճի
«4 տոկոս գնաճը նորմալ է, գնաճի հետ մենք խնդիր չունենք, դա հնարած երեւույթ է». Արթուր Ջավադյան (Տեսանյութ)
Ջավադյանին հարցրեցին՝ դուք խանութ գնո՞ւմ եք, գիտե՞ք մսի գները, կարագի գները՝ նա պատասխանեց. «Խանութ գնում եմ: Կարագն ու միսն է թանկացել, բայց քանի ապրանքատեսակ էժանացել է: Ու ԿԲ-ն իր գործիքներով չի կարող ազդել կարագի, մսի գների վրա: Կարող ենք ազդել ընդհանուր գների մակարդակի վրա»: Ջավադյանը վստահեցրեց, որ ընդհանուր գնաճային երեւույթ չկա, որ միջամտեն եւ ազդեն:
«2013-ին ՀՀ-ն «դուբինկա» էր ՌԴ-ի ձեռքին, հիմա այլ է. համաձայնագիրը կստորագրվի». Ալեքսանդր Իսկանդարյան
Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ այդ հարցը կախված է Կատալոնիայի խնդրի հանգուցալուծումից
Հայկական մշակութային օրեր Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում
Հոկտեմբերի 26-ին ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում մեկնարկեցին արդեն ավանդական դարձած հայկական մշակութային օրերը, որի նպատակն է Գերմանիայի հասարակությանը ներկայացնել հայ ժողովրդի հարուստ պատմական ժառանգությունը, մշակույթն ու ավանդույթները: Այս տարվա միջոցառումները անցկացվում են «Մաշտոցը հանդիպեց Լյութերին․ մշակույթների հանդիպում» խորագրի ներքո: Միջոցառումների բազմաբնույթ ցանկում առաջին անգամ ընդգրկվել է նաև հայկական տարազների և գորգերի ցուցադրություն՝ «Տերյան մշակութային
«Ղարաբաղի բարբառը մոնտաժ եք արել». Սամվել Բաբայանի ցուցմունքը՝ փողերի լվացման դրվագով (Տեսանյութ)
Բաբայանը խնդրել է նմուշ ուղարկել՝ պարզելու համար՝ իրակա՞ն փողեր են, հնարավո՞ր է մաքրել, թե՞ ոչ
Կատյա Գորդոնը կմասնակցի Ռուսաստանի նախագահական ընտրություններին
Լրագրող Եկատերինա Գորդոնը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին: katyagordon.ru կայքում տեղադրված հոլովակում Գորդոնը նշում է, որ «ամենայն հավանականությամբ, կլինի միակ թեկնածուն, որը համաձայնեցված չէ նախագահի աշխատակազմի հետ»: Գորդոնը հայտնում է, որ 10 տարի զբաղվում է լրագրողական գործունեությամբ, ինչպես նաև իրավաբանական ընկերության հիմնադիր է, որն արդեն 5 տարի զբաղվում է կանանց և
Սաշուր Քալաշյան. «Գուրգենը օպերան քանդելու հետ կապ չունի»
Նա նկատի է ունեցել օպերայի հարեւանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակը
Չեմ ասում՝ Եվրոպայի պես, այլ ինչպես մեր հակառակորդ պետությունում
Մենք՝ հայերս, օտարների մասին խոսելիս հաճախ ենք օգտագործում արտահայտությունը, թե երբ մենք կայինք, դուք ծառերի վրա էիք: Բայց արի ու տես, որ իրականությունը տխուր կերպով փոխվել է. այսօր մենք ենք հայտնվել ծառերին: Ստամբուլում ապրողները, երբ պատմում են այնտեղի մարդկանց, կյանքի ու մշակույթի մասին, անպայման նշում են. «Թուրքիան Եվրոպայից 50 տարի հետ է մնացել, Հայաստանն էլ
«96-ին մենք բրենդին չէինք նայում, երազում էինք ունենալ մի հատ կոստյում». Արամյանը՝ ժողովրդի պահանջների եւ բյուջեի մասին
Գեւորգ Պետրոսյանը հարցրեց՝ այս բյուջեն հավակնո՞ւմ է մեղմել մարդկանց կյանքի խնդիրները, ժողովուրդը հոգնել է այս սխեմաների մասին լսելուց, երկարաշունչ ձեւակերպումներից, ժողովուրդը հոգնել է այս նկարչությունից:
2017 թ հոկտեմբերի 30. Մտորումներ չարաբաստիկ օրվա խորհրդի մասին
(Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու բացման կապակցությամբ) 2040 թ.: Փետրվար: Հայաստանի ցամաքային բեռնափոխադրումների ճանապարհները կրկին փակվել են, և բեռնատարները կանգ են առել Վրաստանի տարբեր վայրերում` այդպես էլ չկարողանալով հասնել սահմանային անցակետեր: ՀՀ-ում առկա է հատկապես Բավրայի անցակետով բեռների փոխադրման խիստ մեծ պահանջարկ, քանի որ այդ անցակետով են անցնում հյուսիս-հարավ ավտոմայրուղով ՀՀ մտնող և առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրող գրեթե
Կհրապարակվի արտահերթ զեկույց հոգեբուժական հաստատություններում արձանագրված խնդիրների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի ընթացքում մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել հոգեբուժական հաստատություններ: Արձանագրած խնդիրները համապարփակ ներկայացնելու նպատակով Պաշտպանը մինչև տարեվերջ հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով: Այցերի ընթացքում իրականացվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրություն և արդյունքներն ուղարկվել են իրավասու պետական
Ճարս ինչ, բդի էրթամ…
Ու գիտես ցավը որն է, բալա, բոլորս մեր հերթին կլքենք գյուղն ու երկիրը, բայց կգոռանք տվեք մեր հողերը, ինչի՞ համար, ու՞մ համար գուզենք…,-ինքն իր հետ կռիվ է տալիս:
Բարզանին հեռանում է
Իրաքի քրդական ինքնավարության ռեգիոնալ խորհուրդը առաջարկություն էր արել, որպեսզի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանու պաշտոնավարման ժամկետը երկարաձգվի: Այս մասին տեղեկացնում է հայ-քրդական KurdArm.info լրատվականը: Քրդստանի խորհրդարանը այսօր արտահերթ նիստ է սկսել, որպեսզի քննարկի Բարզանու պաշտոնավարման երկարաձգ առաջարկը: Ինչպես տեղեկացնում է Քրդստանի պառլամենտի պատգամավոր Նազիմ Հարակին տեղեկացրել է, որ նիստի ժամանակ ընթերցվել է նախագահ Բարզանու նամակը, որտեղ
«Կնոջը փակել են գոմում, կապել ոտքերը». ի՞նչ տեսակներ ունի բռնությունը (Տեսանյութ)
Կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալը եւս բռնություն է «Կանանց ռեսուրսային կենտրոնե» հ/կ-ի իրավաբան, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը համոզված է, որ հայ հասարակությունում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքն անհրաժեշտություն է: «Մենք առնչվել ենք շատ դեպքերի, երբ բռնության ենթարկված կանայք դիմել են մեզ իրենց խնդիրներով: Գործնականում չկան մեխանիզմներ, որոնց միջոցով մենք կկարողանայինք նրանց պաշտպանել նման իրավիճակներում: Առաջնահերթ, խոսքն
«Այս կենտրոնում «քաղաքացի» (City+Zen) կարող են լինել միայն ունևոր խավի երեխաները». Գայանե Թերզյան
«ՍիթիԶեն» մասնագիտությունների քաղաք-կենտրոնից հավաստիացնում են, որ այցելության տոմսի գները ապագայում հնարավոր է փոխվեն
Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի ընթացքում ընդունվել է բանաձև
Հոկտեմբերի 27-29-ը Արցախում տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված հայկական կուսակցությունների ֆորումը: Ստորև ներկայացնում ենք ֆորումի աշխատանքների ավարտին ընդունված բանաձևը Մենք՝ 2017 թվականի հոկտեմբերի 27-ից 29-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացված Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի ներքոստորագրյալ մասնակիցներս ամփոփելով ֆորումի աշխատանքները. • Խիստ կարևորում ենք հայկական երկու պետություններում
Սարգսյան-Ալիեւ հանդիպումները եւ հայկական բանակի զոհերը
«Առավոտը» համադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները եւ հայկական բանակի զոհերը 2008-2016 թվականների ընթացքում: Հայկական բանակի զոհերի թվերը ընդգրկելուց օգտվել ենք Civilnet-ի առանձնացրած տվյալներից, ընտրել ենք մասնավորապես զինվորական դատախազության եւ պաշտպանության նախարարության թվերը: Եվ այսպես՝ 2008 թվականին Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպել են 2 անգամ` Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում: Այդ տարի սահմանում զոհերի
Դատապարտյալների համար կապահովեն տեսազանգից օգտվելու հնարավորություն. փոխնախարար
Սուրեն Քրմոյանը՝ ոլորտի խնդիրների ու լուծված խնդիրների մասին
Կարեն Ավագյանը հավաստիացրեց՝ բանակ-հասարակություն կապը շատ ուղղակի են հասկացել
Երիտասարդության և ուսանողության տոներին ընդառաջ ապագա տնտեսագետներն այցելեցին առաջնագիծ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի կողմից ավանդաբար կազմակերպվող «Ուսանողներն առաջնագծում» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ 50 ուսանողներ այցելեցին Ստեփանակերտ, Ասկերանի, Մատաղիսի զորամասեր: Նրանց էին միացել նաև ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի մի խումբ ուսանողներ: Ստեփանակերտում ուսանողները հանդիպեցին վարչապետի, պետական նախարարի հետ: Այնուհետև ուղևորվեցին
«Ելք». «Սա աղքատության խորացման քաղաքականություն է» (Տեսանյութ)
Ընդդիմության գնահատականը 2018-ի բյուջեի նախագծին
«Ես հանցագործ չեմ». Սամվել Բաբայանը ցուցմունք տվեց «Իգլա»-ի մասին (Տեսանյութ)
Մեղադրանքի առնչությամբ նա ասաց՝ չի կարող իրեն մեղավոր ճանաչել, եթե գործում հանցանք չկա
Թոքաբորբը, երկարատեւ հազը բուժել մեղրի եւ հալվեի օգնությամբ
Հազը շնչառական օրգանների հաճախակի եւ հիմնական ախտանշաններից է, որը ըստ բնույթի լինում է թաց եւ չոր: Թացի ժամանակ լինում է խորխարտադրություն (բրոնխաբորբի, բրոնխալայնանքի, թոքաբորբի, թոքերի տուբերկուլյոզի դեպքերում) իսկ չորի ժամանակ՝ առանց խորխի (հաճախ առաջանում է վերին շնչուղիների հիվանդությունների, օտար մարմիններով բրոնխների գրգռման եւ բրոնխների ու թոքերի բորբոքային հիվանդությունների սկզբնական շրջաններում): Հազով ուղեկցվող հիվանդությունն ախտորոշելու կամ
Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ Ռուզան Խաչատրյանը խոսել է Վիգեն Սարգսյանի մասին (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյան. Վիգեն Սարգսյանն իր ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում»
Վարդան Հարությունյան. «Եվ ամոթ է, եւ ցավ է, որ Հայաստանում հոկտեմբերի 30-ը պատմություն չի դառնում»
Եվ ամոթ է, եւ ցավ է, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ։
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնին չեն որակազրկում
Օրերս, հայկական շատ լրատվամիջոցներ՝ հղում անելով ՀԱՕԿ լրատվականին, մեջբերել էին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի պարզաբանումը՝ Գրիգոր Սահակյանին մեկ տարով որակազրկելու կապակցությամբ, ուր նորանշանակ պաշտոնյան հետևյալ միտքն էր արտահայտել. «Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի: Սակայն, նա մասնակցեց մեկ այլ մարզաձեւի աշխարհի առաջնությանը, երբ
«Իմ ցանկությունների մասին եթե դուք իմանայիք…». Փոխվարչապետ դառնալու հարցն Աղվան Վարդանյանի մտքում չկա (Տեսանյութ)
ՀՅԴ-ում գոհ են կառավարության ներկայացրած բյուջեի նախագծից
Քևին Սփեյսին հայտարարել է, որ նույնասեռական է
Ամերիկացի դերասան Քևին Սփեյսին հայտարարել է, որ իր կյանքում բազմիցս հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ և այժմ ցանկանում է ապրել որպես նույնասեռական: «Իմ կյանքում ես հարաբերություններ եմ ունեցել թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հետ: Ես իմ կյանքի ընթացքում սիրել եմ և ռոմանտիկ հանդիպումներ եմ ունեցել տղամարդկանց հետ, և այժմ ես որոշել եմ ապրել որպես նույնասեռական: Ես
Կարեն Կարապետյան. «Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով»
ՀՀ վարչապետի ելույթը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման կապակցությամբ Հարգելի գործընկերներ,այսօրվանից մեկնարկում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Մաղթում եմ և հույս եմ հայտնում, որ կլինեն արդյունավետ քննարկումներ: Նաև մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ բոլոր հարցերին բաց, հրապարակային, կոնստրուկտիվ, օպտիմալ լուծումների
Անառակաբարո գործողությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Գյումրի» օդանավակայանում
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 29-ին, ժամը 19.05-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Գյումրի» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գևորգ Մ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի (անառակաբարո գործողությունները) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն


















































