Օրվա լրահոսը
Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու դեպքի առթիվ: 2017 թվականի հուլիսի 20-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հետաքննության խմբի տեսուչի կողմից Տավուշի մարզի Հովք գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է փայտանյութով բարձված «Գազ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որի աջակողմյան հատվածում ևս թափված է
Մահացու վնասվածքներ էր հասցրել իրեն հոգեբանական աջակցություն ցույց տվող հոգեբանին (Տեսանյութ)
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող 1983թ. ծնված Հ. Համբարձումյանն այսօր հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հուլիսի 20-ին
Սեւան Նշանյան. «Ինձ ասացին՝ չխոսես, բայց ես խոսելու եմ». Բանտից փախած հայ մտավորականի հարցազրույցը. arevelk.am
Հուլիսի 14-ին, Թուրքիայում երեք ու կես տարի բանտում անցկացնելուց հետո, բանտից փախել է թուրք մտավորական, գրող, բառարանագետ, գործարար Սեւան Նշանյանը: Նա այդ հնարավորությունն ունեցել է, քանի որ բանտային բաց ռեժիմ էր կրում: Սովորաբար առավոտները դուրս գալու եւ քիչ հետո վերադառնալու հնարավորություն ուներ: Բայց վերջին անգամ դուրս գալով՝ այլեւս բանտ չի վերադարձել: Նշանյանը թուրքական դատարանի կողմից
Գևորգ Սաֆարյանի պաշտպանների հայտարարությունը
Գևորգ Սաֆարյանը իրեն՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքից զերծ պահելու պետության պարտավորությունները չկատարելու, նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներից զերծ պահելու պարտավորությունը չկատարելու կապակցությամբ իր պաշպանների միջոցով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով՝ խնդրելով ՀՀ կառավարությունից պահանջել իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորության կատարման երաշխիքներ: Դիմումի
Օրեցօր Սևանի մակարդակն իջնում է, Սևանա լիճն իջավ 8 սմ-ով. ԷկոԼուր
Ընդամենը 26 օրում Սևանա լիճն իջավ 8 սմ-ով: ԷկոԼուրը շարունակում է հետևել Սևանա լճի մակարդակի իջեցմանը ջրառի հետևանքով: 2017թ-ին Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը հասավ հունիսին: Հունիսի 26-ից լճի մակարդակը սկսեց իջնել` հուլիսի 21-ի դրությամբ կազմելով 1900.83մ: Լճի մակարդակի անկումը պայմանավորված է Սևանից ոռոգման համար իրականացվող ջրառով: Արդեն իսկ Սևանա լճից բաց
Բանակում չծառայելու համար «Մերսեդեսի» բեռնախցիկում թաքնված՝ փորձել է հատել սահմանը
Կեղծ անձնագիր՝ 600 դոլարով
Նախագահը ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի գլխավոր համադրողին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային ճանաչված համադրող, Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի և մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով հայ մշակույթը միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու համար Հանրապետության Նախագահի կողմից դեռևս 2015 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«Հայաստանը միջազգային անվտանգություն արտահանող երկիր է». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Արմեն Աշոտյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ արդյունավետ գործակցությունը եւ պատգամավորական
ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում կատարված խախտումների դիմաց հաշվարկել է 0.57 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
Բնապահպանական պետական տեսչության կողմից 17.07.-21.07.2017թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.0 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել 3.57 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 13 որոշում` 650 հազ. դրամի
Առաջին անգամ է այցելուն ձեռք բարձրացնում հոգեբանի վրա. գործընկերները շոկի մեջ են. «Ա1+»
Հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանության դեպքը շոկի մեջ է գցել իր գործընկերներին: Նման դեպքեր աշխարհում գրեթե չեն լինում, Հայաստանում, առհասարակ, առաջին դեպքն է, երբ այցելուն ձեռք է բարձրացնում իր հոգեբանի վրա: «Ես 30 տարի զբաղվում եմ այս գործով, նման բան չի եղել դեռ, անգամ վեճ չի լինում, այդպիսի հիվանդներին ավելի բնորոշ է տագնապայնությունը, ինքնամփոփվածությունը, մեկուսացվածությունը մարդկանցից,
Հայաստանի Մ 20 տարեկանների հավաքականը հաղթեց Ադրբեջանին (Տեսանյութ)
Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկան տղաների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում 82 – 80 հաշվով հաղթեց Ադրբեջանի ընտրանուն եւ կպայքարի 17-18-րդ տեղերի համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սերժ Սարգսյան. «Այսպիսի ձեռքբերումները որակապես փոխում են Հայաստանը»
Հանրապետության Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ: Հիմնադրամի կրթաթոշակառուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Լույս»-ի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած և դեռևս ընթացքում գտնվող նախագծերը՝ աշխարհի լավագույն բուհերում
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ՀՀ փաստաբանների պալատի նախագահը՝ խնդրելով «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգը պարզաբանելու նպատակով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին: Հիմք ընդունելով Փաստաբանների պալատի նախագահի գրությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացված հարցն ուսումնասիրելու և խորհրդատվական պարզաբանում տալու խնդրով դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին: ՀՀ մարդու
«Հայրենիքը սկսվում է սահմանից, սահմանապահ գյուղից». Սփյուռքի նախարար
Հուլիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գլենդելի «Հայ արծիﬖեր» հիﬓադրամում համախմբված երիտասարդներին՝ Անդրանիկ Բալոյանին, Վահրամ Շալվարձյանին, Արաքս Գալստյանին և Հայաստանի «Սահման» հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Անահիտ Նազարյանին: Աﬔրիկահայ երիտասարդները Հայաստանի սահմանաﬔրձ շրջաններում համագործակցելով «Սահման» հասարակական կազմակերպության հետ, ֆինանսավորել են բիզնես ծրագրեր: Բաղանիս համայնքում «Հայ արծիﬖեր» հիﬓադրամն իրականցնում է 5 բիզնես ծրագիր՝ գործի է
«Զինված խմբի» անդամները քննարկել են նաեւ թռիչքի պահին նախագահի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը
Վահան Շիրխանյանը պարտավորվել է ապահովել բանակի մասնակցությունը, կամ ապահովել բանակի չեզոքությունն այդ գործընթացներում, քանի որ անձամբ ծանոթ է եղել պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Մարմնավաճառի փոխարեն՝ տեսել է կանացի հագուստով երկու տղամարդու
Արդյունքում պարզվել են ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են արական սեռի քաղաքացիներ՝ ծնված 1998 թվականին և տուժողի մատնանշած բնակարանում բնակվում են վարձակալական հիմունքներով:
Հայտարարություն. ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունները հիմնված են նախապաշարումների վրա և խտրական վերաբերմունք են սերմանում
ԼԳԲՏ անձանց կողմից բարձրաձայնված խնդիրները լռեցնելուն և հակաօրինական քարոզ որակելուն ուղղված փորձերը ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և առհասարակ իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքներին և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքին:
Ռուսաստանը կպահանջի արտահանձնել Լապշինին
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պատրաստվում է զբաղվել Բաքվում երեք տարվա ազատազրկման դատապարտված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտահանձնման գործընթացը կսկսվի այն բանից հետո, երբ դատավճիռն ուժի մեջ կմտնի: Հիշեցնենք, Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը երեկ Բաքվում
15-ամյա հանդբոլիստի մահվան մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւը հացադուլ է հայտարարել
Կարեն Կունգուրցեւը, որն այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ժամեր առաջ հացադուլ է հայտարարել: Վերջինս մեղադրվում է Վանաձորում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ: Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 18-ին, մասնակիորեն բավարարելով մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը, Կարեն Կունգուրցեւին դատապարտեց 7 տարվա ազատազրկման. «Մի 2 ժամ առաջ է հացադուլ հայտարարել: Դեռ իրեն չեմ տեսել, չգիտեմ ինչքան է
60.000 երեխաների, որոնք սովորում են ՀՀ վեց մարզերի շուրջ 600 դպրոցներում՝ սնունդ կտրամադրվի տարեկան 180 օր
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ: Ծրագրի գործողության ժամկետն ավարտվել էր 2017 թվականի հունիսի 30-ին, այժմ այն երկարաձգվում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: «Զուգահեռաբար պատրաստվում է նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը,
Իսկ ո՞րն է լինելու Ռուսաստանի հաջորդ քայլը
25 տարի հնազանդվելու հետեւանքները Աստվածաշնչում է գրված` ի սկզբանե բանն էր: Այսինքն` բառը: Այսինքն` խոսքը: Այսինքն` լեզուն: Եվ եթե ի սկզբանե խոսքն ու լեզուն էին, հետեւաբար խոսքն ու լեզուն հզոր են ամեն ինչից: Հենց սա է պատճառը, որ վերջին 25 տարում Հայաստանի երրորդ հանրապետությանը ինքնիշխան պետության բաղադրիչներից համառորեն եւ քայլ առ քայլ զրկող Ռուսաստանն ուզում
Գերմանիան կասեցնում է Թուրքիայի հետ բոլոր ռազմարդյունաբերական ծրագրերը
Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ համատեղ ռազմարդյունաբերական նախագծերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Birgün» թերթի կայքը՝ հղում կատարելով գերմանական «Bild» պարբերականին: Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է այս որոշման մասին որևէ պաշտոնական հայտարարություն կատարել, սակայն տեղեկատվությունը տարածվել է կառավարության մոտ կանգնած աղբյուրներից: Նշվում է, որ նախագծերի սառեցման պատճառը Թուրքիայում վեց իրավապաշտպանների կալանավորումն է, որոնցից թվում
Մեր 16 բասկետբոլիստները պայքարելու են եռյակ մտնելու համար
Բասկետբոլի մինչեւ 16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը Օլիմպավանում պատրաստվում է հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում կայանալիք Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությանը: Ավագ մարզիչ Վահագն Հարությունյանի խոսքերով, չնայած հավաքականը մարզվելու քիչ ժամանակ է ունեցել եւ մրցավայր մեկնելու է առանց երկու առանցքային խաղացողների՝ ընդամենը ութ հոգով, սակայն իրենց նվազագույն նպատակը լավագույն եռյակում տեղ զբաղեցնելն է: Ջիբրալթարում, բացի տանտերերից, մեր հավաքականի
«Ամենավատ երազներում ես չէի ուզենա վերադառնալ Սովետական Միություն»
Աշոտ Մելիքյանը Արմեն Աշոտյանին առաջարկում է՝ եթե կարոտախտ կա Սովետի նկատմամբ, թող միջինասիական երկրներում ապրի ու աշխատի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խորհրդարանում հայտարարել էր, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին պետք է նոր գործիքակազմ տալ, որ կարողանա վերահսկել նաեւ համացանցը: Ըստ նրա՝ միայն մի սենյակում չի կարող մարդն իրեն լավ զգալ, զով
Ադրբեջանը հստակ ստրատեգիա է որդեգրել՝ պահպանել լարվածություն. «Ա1+»
Արցախում նախագահական ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, անակնկալ չգրանցվեց՝ ասում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը. «Արցախը խնդիր չունի, որ դուր գա, կամ չգա որևէ մեկին, պետք չէ մեկին դուր գալ, դա գործընթաց է, որը տեղի է ունենում՝ պայմանավորված երկրի ներքին հարցերով»: Ըստ քաղաքագետի, եթե մի քանի տարի առաջ հույս կար, որ Արցախի ժողովրդավար լինելը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հուլիսի 22-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել
Արցախի խորհրդարանն արտահերթ նստաշրջան է հրավիրել ամառային արձակուրդներից առաջ
Արցախի խորհրդարանը հուլիսի 21-ին Կառավարության նախաձեռնությամբ և առաջարկած օրակարգով հրավիրել է արտահերթ նստաշրջան: Մինչև օրենսդրական հարցերին անդրադառնալը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանին՝ ծննդյան օրվա առթիվ և բոլորի անունից մաղթել առողջություն և նորանոր հաջողություններ: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդարանը քննարկել է. 1. «Արցախի Հանրապետության դատական օրենսգիրք», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում
Հայաստանի սուսերամարտիկները մեծահասակների աշխարհի առաջնությունում
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սուսերամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էմմա Պողոսովան երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել է եւ զբաղեցրել 96-րդ հորիզոնականը: Տղամարդկանց նույն զենքաձեւում Արմեն Արազյանը, որը բնակվում է Գերմանիայում եւ իր խնդրանքով է հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո, կրկնել է թիմակցի ճանապարհը, սակայն պայքարն ավարտել է 158-րդ տեղում:: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Նա ցանկություն չունի պաշտպան ունենալ». «Սեֆիլյանի գործով» հերթական սանկցիան կլինի (Տեսանյութ)
Փաստաբանը լրագրողների հետ զրույցում նկատեց՝ եթե դատավորը իրեն էլ սանկցիայի ենթարկի, դա կլինի ապօրինի որոշում


















































