Օրվա լրահոսը
Երևանում հայտնի հոգեբանի մահվան փաստով հետախուզվող 34-ամյա կասկածյալին Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի /դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելը, որն
Վիտալի Բալասանյան. «Մենք ինչ խոստացել էինք, մենք ամեն մեր խոստումը կատարել ենք». «Ժողովուրդ»
Նրանք, ովքեր այսօր խոսում են, գնահատական են տալիս, որ լավ կլիներ՝ կրակեին, լավ կլիներ՝ շարունակեին, լավ կլիներ այդ նկուղների տակ խոսողները, եթե այդպիսին են, ապա պետք է գնային, այդ ահաբեկչությանը կամ ապստամբությանը մասնակցեին։
«Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետին՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու նպատակով
Ելնելով հանրային համերաշխության համընդհանուր սկզբունքներից դիմում ենք քաղաքապետին՝ հրաժարվելու վարչական դատարան ներկայացված դիմումից, վարույթը կարճելու նպատակով:
Լապշինը պետք է ազատ արձակվի. Լրագրողների պաշտպանության կոմիտե
Ալեքսանդր Լապշինը չպետք է բանտում հայտնվի վիճելի տարածքներ այցելելու համար։ Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ: Հիշեցնենք երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին` Արցախ այցելելուց հետո Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար։ «Ալեքսանդր Լապշինը չպետք է բանտում հայտնվի վիճելի տարածք այցելելու համար,- ասել է Լրագրողների
«Ես էլ եմ քննիչ, ես էլ եմ փաստաբան»
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անցաթղթերի ստացման պատուհանի մոտ մշտապես հերթեր են: Հերթի մեջ են քննիչները, փաստաբանները, երբեմն՝ լրագրողները, դատապարտյալների հարազատները՝ մեկ ամսական երեխայից մինչեւ ծեր, տարեց ծնողներ: Այս հերթը կարող է չլինել, եթե քննիչը, փաստաբանը սպասարկվեն առանձին: Երեկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանին առաջնահերթության կարգով թույլ տրվեց հաղթահարել հերթի դժվարությունները, եղան դժգոհություններ էլ: Մեկն ասաց,
ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ երկարաձգված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու մասին
Լրատվամիջոցներում անդրադարձ էր կատարվել ՀՀ երկարաձգված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցին: ԱՄՆ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է, եթե վիզայի թողարկման պահին անձնագիրը վավեր է: Հին նմուշի անձնագրերում, որտեղ դրվում է ելքի կնիք, անհրաժեշտ է, որպեսզի ելքի կնիքը վավեր լինի առնվազն մինչև ԱՄՆ-ից վերադառնալու պահը: Նոր անձնագրերում ելքի կնիք չի դրվում, ուստի վիզան տրամադրվում է
Եղնուկյանը, «Մոլոտովն» ու… կոդավորված խաշլաման. «Հայոց աշխարհ»
Ըստ մեղադրական եզրակացության. «Իրավապահ մարմինների կողմից գնդի տարածքն ու պատանդներին ազատելու, իրենց հանցավոր գործողությունների խափանումը կանխելու, ներկայացված ապօրինի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ըստ նախապես պայմանավորված ծրագրի՝ կազմակերպված խմբի անդամները հեռախոսային կապի միջոցով իրենց ծանոթ-բարեկամներին հորդորել են մասնակցել գնդի հարակից տարածքում տեղի ունեցող հավաքներին, ճեղքել իրավապահների շարքերը եւ միանալ իրենց»: Մասնավորապես, հետաքրքիր է, թե ի՞նչ են
Ամռանը բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման վտանգը
Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար: Միաժամանակ, սննդային թունավորումների առաջացման տեսանկյունից վտանգավոր է արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և
Ուղիղ միացում. Դեմ առ դեմ` Ալբերտ Բաղդասարյան-Վարդան Հարությունյան
Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են՝ ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Թեման է՝ «Սասնա ծռերի» գործողությունները: Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը:
Նախկին քաղբանտարկյալ Ժորա Սափեյանը սակավաջուր Աշնակում անտառաշերտ է ստեղծել. «Հրապարակ»
Ճիշտ է, չարչարանքը, խոչընդոտները շատ են, էլ չասեմ բնակլիմայական աննպաստ պայմանները, բայց ես իմ երազանքին հասել եմ, ինքս, մենակ, առանց գյուղապետարանի, պետության օժանդակության, առանց դրսի ու ներսի փող լվացող ծրագրերի։
Պրոֆեսորի մահվան գործով հայտարարվել է հետախուզում
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ: Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու, 1983թ. ծնված Հ.
Ցմահ դատապարտյալը ներկայացրել է երեք զինվորների սպանության մասին (Ֆոտոշարք)
Ինչի՞ մասին են գրում ցմահ ազատազրկվածները «Ով կմտածեր, որ առավոտյան պիտի վիճեինք, պիտի տեղի ունենար սարսափելին, եւ 1996թ. փետրվարի 23-ը լինելու էր չորս երիտասարդների համար ողբերգական եւ դաժան մի օր, որը ես իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում պիտի հիշեմ սրտի կսկիծով, ամբողջ մարմնովս սարսուռ պիտի անցնի եւ չկարողանամ գտնել շատ հասարակ բառի պատասխանը՝ ինչո՞ւ…ո՞ւմ կարող
ԱՍԵԿՈՍԵ
Երազանքը կատարվում է, երբ դու համառորեն աշխատում ես, տրամադրվում ես պոզիտիվ եւ հավատում ես քո ուժերին: ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է առողջական խնդիրներով զորակոչվածների զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկը. օգոստոսին այն հասանելի կլինի նաև arlis.am-ում
2017 թ. հուլիսի 20-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը: Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը: Պաշտպանության նախարարությունն ավելի
Սուրիկ Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետի մասին. «Ինքն էդքան հնարավորություն չի ունենա, որ իմ մտերիմներից ազատվի». «Հրապարակ»
Հիմա վերադառնամ-չվերադառնամ, ինքը դրանից խի՞ պետք է վախենա, ինքը կոմբինատում որպես պատասխանատու է աշխատել, ես՝ մարզպետ:
Հաշմանդամություն ունեցող մարզական ընտանիքները որոշեցին բոլոր հաղթողներին
Ծաղկաձորի մարզաբազայում երեկ ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթը: Հայաստանի տասը մարզերի, Երեւանի եւ Արցախի 23 ընտանիքները երկու օր տեւած պայքարում հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշեցին վեց՝ խաղային փոխանցավազք 30 մետր, խաղային փոխանցավազք թենիսի գնդակով, վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցավազք 80 մետր, օղակների նետում նշանակետին, հավաքիր ՀԱՂԹԱՆԱԿ բառը մրցաձեւերում: Նրանց անունները
Երկրաշարժ Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում (Տեսանյութ)
Սույն թվականի հուլիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 02:31-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 20-ին 22:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.780 և արևելյան երկայնության 27.310 աշխարհագրական կոորդինատներով (Հունաստան-Թուրքիա սահմանային գոտի, Կոս կղզուց 5 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ
Էմոցիոնալ շղթա
Եթե ուզում եք ծանոթանալ հասարակական կարծիքի հետ, «ժողովուրդն ինչ է մտածում», նստեք պատահական տաքսի: Շեշտում եմ՝ պատահական: Որովհետեւ եթե դուք ուզում եք պարզապես Ա կետից հասնել Բ կետ, ապա ավելի հեշտ է ու հարմարավետ պատվիրել ինտերնետային տաքսի, որտեղ վարորդները, բացի «բարեւ»-ից եւ «ցտեսություն»-ից, որեւէ այլ բան չեն խոսում, սափրված են, հիմնականում՝ երիտասարդ են, չեն ծխում,
Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն
«Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
Դեմ առ դեմ. Ալբերտ Բաղդասարյան-Վարդան Հարությունյան
Վաղը՝ հուլիսի 21-ին, ժամը 11.30-ին, Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են՝ ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Թեման է՝ «Սասնա ծռերի» գործողությունները: Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Հիշեցնում ենք, որ
Հանցավորության մակարդակը Արցախում շատ ցածր է. արդարադատության նախարար
«Ըստ վերջին տարիների ցուցանիշի՝ Արցախում 10 հազար բնակչի հաշվով հանցավորության թիվը կազմում է 39,4: Եթե սա համեմատենք ԱՊՀ երկրների ցուցանիշների հետ, ապա այն ամենացածրն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նրա խոսքով` այս ամենն արդյունքն է իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքի, որն ուղղված է օրինապահության պահպանման բարձրացմանը: Նախարարը նշում է նաև,
Աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցի երեք մարմնամարզիկ
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում, որը հոկտեմբերի 2-ից 8-ը կայանալու է Մոնրեալում, Հայաստանը ներկայացնելու են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, խոսելով նախապատրաստության ընթացքի մասին, նշել է, որ մարզիկները մինչ այդ սեպտեմբերի 16-17-ին Փարիզում հանդես կգան Աշխարհի գավաթի փուլում, այնուհետեւ համատեղ հավաք կանցկացնեն Ֆրանսիայի եւ Չինաստանի թիմերի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝armnoc.am-ի
Էդուարդ Շարմազանովը լատվիացի գործընկերներին՝ «Այդ ի՞նչ է, լատվիացիներին ադաթ է, Արցախի ժողովրդին՝ ո՞չ»
«Թուրքիան մի օր, ուզի թե չուզի, պետք է ճանաչի Արցախի հանրապետությունը որպես միջազգային սուբյեկտ»
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգթոնը ինքնասպան է եղել
Linkin Park խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնը ինքնասպան է եղել: Այս մասին գրում է TMZ պորտալը: Իրավապահ մարմիններում պարբերականի աղբյուրը հայտնել է, որ 41-ամյա Բենինգթոնի անշունչ մարմինը հայտնաբերվել է Կալիֆորնիայում՝ Փալոս-Վերդեսի իր տանը: Բենինգթոնը տառապում էր թմրանյութերի և ալկոհոլային կախվածությունից: Նախկինում նա խոստովանել էր, որ ինքնասպանության մտքեր ունի: Բենինգթոնը երկու անգամ ամուսնացած է եղել, նա ուներ
Չի կարելի մարդկանց ստիպել սովորել մի լեզու, որ նրանց մայրենին չէ. Պուտին
Անթույլատրելի է մարդկանց ստիպել սովորել մի լեզու, որը նրանց մայրենի լեզուն չէ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ստիպել մարդուն սովորել մի լեզու, որը նրա մայրենի լեզուն չէ, նույնքան անթույլատրելի է, որքան նվազեցնել ռուսերենի դասավանդման ժամերը և մակարդակը: Հատուկ սրա վրա եմ հրավիրում Ռուսաստանի Դաշնության շրջանների ղեկավարների ուշադրությունը»,-
87-ամյա այրը մեղադրվում է իր համայնքի ղեկավարին թունավորելով սպանության փորձի մեջ
Նա չի ընդունում մեղադրանքը
Շարմազանովը պատասխանեց Վոլոդինին, Էդմոն Մարուքյանին
Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը չի բխում գյուղացու շահերից
Երևանը մեծ աջակցություն է ցուցաբերում Ստեփանակերտին. Սուրեն Գրիգորյան
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեկվա այցին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետարանը միշտ մեծ աջակցություն է ցուցաբերել Ստեփանակերտին: Նախ Երևանի քաղաքապետի այս այցը նախորդներից առանձնանում էր նրանով, որ քաղաքապետարանի պատասխանատուներից բացի պատվիրակության կազմում էին նաև Երևան քաղաքի ավագանու անդամներ, վարչական շրջանների ղեկավարներ, աշխատակազմի վարչության պետեր: «Դեռևս 2012 թ. Երևանի
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» ընկերությունից, որը գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից է Հայաստանում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է արտադրական հզորություններին և ապրանքատեսականուն, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու զարգացման ծրագրերին: Շուրջ 6000 քմ արտադրական տարածք և մինչև 1000 քմ օժանդակ կառույցներ զբաղեցնող «Լենտեքս»


















































