Օրվա լրահոսը

Ռուսաստանում արգելվեց օգտագործել կայքերի արգելափակումը շրջանցող միջոցներ

Ռուսաստանի Պետդուման երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է օրենք, որով արգելվում է օգտագործել կայքերի արգելափակումը շրջանցող միջոցներ: Պատգամավորները նաև հավանություն են տվել հաղորդակները կանոնակարգող օրենքի նախաձեռնությանը: Այս մասին հաղորդում է medusa.io-ն: Փաստաթղթի համաձայն՝ նոր օրենքի վերահսկողությունը դրվել է ՆԳՆ-ի և Անվտանգության դաշնային ծառայության վրա: Հաղորդակների մասին օրենքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից, իսկ VPN-ի արգելքը՝

Արդարադատության ենթասպայի սեռական օրգանում հայտնաբերվել է ներարկիչ՝ լցված ացետիլացված ափիոնով

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին, կոչումով՝ արդարադատության ենթասպա՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով։ Հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկի զննումների համար նախատեսված սենյակում նույն հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության

«Բուհի բոլոր պրոռեկտորները չունեն սպասարկող ավտոմեքենաներ»

ՀՀԿ-ական ռեկտորի ներկայացուցչի միջնորդության համաձայն՝ դատարանի վրա չէր կարող լինել «ռեկտորի պարտադրանքը» Օգոստոսի 31-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ կշարունակվի Կորյուն Աթոյանի, Պարույր Քալանթարյանի, Լյուբա Մեհրաբյանի, Միհրդատ Հարությունյանի հայցի հիման վրա նշանակված նախնական դատական նիստը: Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության գործով երրորդ անձ ճանաչված լրատվամիջոցներից «Առավոտն» ու

Արփինե Հովհաննիսյանն արժեւորել է Միացյալ Նահանգների շարունակական ջանքերը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 21-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական կապերի

Ստեփանակերտի գրադարաններին և երաժշտական դպրոցին փոխանցվել է շուրջ 1600 կտոր գիրք և ձեռնարկ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն այցելել է Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան մանկական և Մուրացանի անվան գրադարաններ, ինչպես նաև՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոց: Երևան-Ստեփանակերտ մշակութային սերտ համագործակցության շրջանակում այս հաստատություններին է փոխանցվել շուրջ 1600 կտոր մասնագիտական գրականություն և երաժշտական ձեռնարկ: Գրադարանների և երաժշտական

«Բոհեմից» մինչեւ հագուստներ քանդակային կերպարներով (Ֆոտոշարք)

Երեւանում են Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի իսկական անդամներ Գեւորգ եւ Վարդան Թառլոյանները Մեզ մոտ դեռեւս չկա հստակ վիճակագրություն արտասահմանում բնակվող եւ ստեղծագործող հայաստանցի արվեստագետների թվի մասին: Նրանցից յուրաքանչյուրի այցը հայրենիք՝ սպասված է հանդիսատեսի կողմից, սակայն կան այնպիսի համբավավորներ, որոնց արվեստի հետ շփվելը դառնում է իսկական տոն: Երեւանում են 2000 թվականից Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի իսկական

Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Հրաչյա Հարությունյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին: Նրանք առանձնազրույց կունենան Հարությունյանի հետ, կծանոթանան առողջական վիճակին, կուսումնասիրեն պահման վայրի պայմանները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Հանդիպում ապրիլյան պատերազմում և առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցի զինծառայողների ընտանիքների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը Ստեփանակերտի քաղաքապետարանում հանդիպել են ապրիլյան պատերազմում առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցի զինծառայողների 15 ընտանիքների հետ: Նրանց տրամադրվել են անհրաժեշտ կենցաղային

ՊՊԾ գնդում ոստիկանական մեքենայի վրա «ՄԱՀ» գրողը եղել է Հովոն, այրել է Արամը. «Սասնա ծռերի» անդամ. Aysor.am

Aysor.am-ը շարունակում է մաս-մաս ներկայացնել նախորդ տարի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը։ Այս գործով մեղադրյալները 34-ն են, իսկ քրգործը անջատվել է երկու մասի և դեռ դատաքննության փուլ չի մտել։ Այս անգամ ներկայացնում ենք «Սասնա ծռեր» խմբի անդամ, սպիտակցի Էդգար Սողոմոնյանի ցուցմունքը, որտեղ նա նկարագրել է՝ ինչպես են այրվել ՊՊԾ գնդի

Խաչիկ Ավետիսյանը հրաժարվեց կալանքը փոխելու միջնորդությունից (Տեսանյութ)

Նա չէր վստահում իրեն ձերբակալած ադրբեջանական իշխանությանը, չի վստահում նաեւ իրեն ձերբակալած ՀՀ իշխանություններին

Ահազանգեր են եղել ճայերի վրա կրակելու դեպքերի առնչությամբ

Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2017 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը, անդրադարձ է եղել պարկի 2017 թվականի ծախսերի և եկամուտների նախահաշվի փոփոխություններին, ազգային պարկի

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը Ծաղկաձորում ավարտվեց

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն հատեց եզրագիծը: Հայտնի դարձան չորս տարիքային խմբերի վեց մրցաձեւերում մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները: Այսօր երեկոյան «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից 144 եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 23 ընտանիքների երեխաներին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, մրցույթի կազմակերպիչ եւ գլխավոր պատասխանատու Խաչիկ Ասրյանը ՀՀ

«Երբ մարդիկ սկսում են խմբովի ձայնակցել, ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում» (Տեսանյութ)

«Հայ հայտնի գործիչներ» շարքից՝ սիրված կիթառահար եւ երգիչ՝ Ժիրայր Բարսամյան Ինչպես հայտնի է՝ երգիչների համար ամենակարեւորը ձայնային տվյալներն են ու երաժշտական լսողությունը: Եթե մարդն օժտված չէ այս հատկություններով, ապա անհնար է նրան երգիչ դարձնելը: Երգիչներն ու երաժիշտները մանուկ հասակից հաճախում են երաժշտական դպրոց, ուսումնարան, երաժշտանոց (կոնսերվատորիա), նույնիսկ մագիստրոսի կոչում են ստանում մինչեւ հասարակության կողմից ճանաչված

«Շրջափակել դատարանի շենքը եւ ստիպել ազատել «Սասնա ծռերին». Սեֆիլյանի նոր կոչը (Տեսանյութ)

Կոչ եմ անում դատավարության օրերին մեծ բազմությամբ հավաքվել դատարանի շենքի մոտ,-ասել է նա

Սալվադոր Դալիի մարմինն արտաշիրմել են

Իսպանիայի հյուսիս-արևելքում (Կատալոնիա)՝ Ֆիգերաս քաղաքում արտաշիրմել են սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի մնացորդները: Նման որոշում կայացվել է մի կնոջ պահանջով, որը պնդում է, թե Դալիի դուստրն է: Դատական փորձագետները հաջողությամբ կենսաբանական նմուշներ են վերցրել նկարչի մարմնից: Թե կոնկրետ ինչ նմուշների մասին է խոսքը, չի հաղորդվում: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ՝ ատամներ, եղունգներ, կրծոսկր: Այդ նմուշները կուղարկվեն

Դատավորը Վահան Շիրխանյանին թույլ տվեց ոտքի չկանգնել

Նորք Մարաշի զինված խմբի գործով մեղադրյալ «Ապարը» կաթված է ստացել

Ըստ հաղորդման՝ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն անցել է իր պաշտոնեական լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Յ. Մ.-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Այսպես, Յ. Մ.-ն 2017 թվականի հունիսի 28-ին հաղորդում է տվել, որ 2011 թվականին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործով որոշում է

Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպանները ծափերի ներքո լքեցին դատարանը (Տեսանյութ)

Դատավորին չհաջողվեց նրանց «համոզել», որ իրենց գործողությունները չեն բխում իրենց պաշտպանյալների շահերից

10 միջոց սակավարյունության ժամանակ

Արյան մեջ կարմիր գնդիկների պակասի դեպքում առաջանում է ծանր հիվանդություն՝ սակավարյունություն (անեմիա)։ Այն երբեմն շատ սուր ձեւով է դրսեւորվում՝ վերածվելով չարորակ սակավարյունության։ Հիվանդը կամաց-կամաց հյուծվում է, արյան մեջ շարունակ նվազում է հեմոգլոբինի պարունակությունը։ Հիվանդությունը շատ հաճախ մահացու ելք է ունենում։ Սակավարյունությունն ավելի հեշտ է կանխել, քան՝ բուժել։ Երկար ժամանակ բժշկությունն անզոր էր այս ծանր հիվանդության

Անի Կաղինյանը դիմում է դատարան՝ «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի տնօրենի պաշտոնից իրեն ազատելու առնչությամբ

Ընթացքում խոստանում եմ փաստերով ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների մի շարք անդամների գործունեության մասին մանրամասներ, այն ծավալով, որը չի վնասի հիմնադրամի շահառուների շահերին

Հակոբ Մովսես. «Չեմ կարծում, թե նրանք կարդում են որևէ բանաստեղծություն, իմը՝ առանձնապես». «Իրատես»

Կա գերմաներեն ծագման մի բառ՝ կիտչ. զանգվածայնությունը միշտ դիմում է այդ կիտչին, այն անգամ մեծ բանաստեղծներին վերածում է կիտչի։

Եղբայր, քո սրբության սրբոցին են կպնումՙ վարորդական իրավունքի անվան տակ. «Ազգ»

Մենք նույնպես, ինչպես շատ ուրիշներ, քաղաքական չէինք համարում Արա Բաբլոյանի նշանակումը Ազգային ժողովի նախագահիՙ խիստ քաղաքական պաշտոնում, նկատի ունենալով, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչը կդժվարանա քաղաքական կամ դիվանագիտական նրբին իրավիճակներում կողմնորոշվել: Որոշ այդպիսի դրսեւորումներ Ազգային ժողովի առաջին նիստերը վարելիս, իրոք, եղան: Անգամ տեղեկություններ կային, թե ինքըՙ Բաբլոյանը իր տեղում չի զգում իրեն ու կուզենար հրաժարվել պաշտոնից:

Սկսել են դանդաղել պետբյուջեի հարկային եկամուտների գանձման տեմպերը. «Ժողովուրդ»

Ու հիմա այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ տնտեսության մեջ սկսել են խնդիրներ առաջ գալ, դեռեւս ոչ ցցուն, դեռեւս ոչ կտրուկ, բայց արդեն իսկ նշմարելի։

Տնտեսական ակտիվությունը 6 ամսում կազմեց 6,1 տոկոս. «Հայոց Աշխարհ»

Տնտեսության վիճակի վերաբերյալ վիճակագրական ծառայության երեկ հրապարակած օպերատիվ տվյալները վկայում են, որ չնայած նախընտրական գործընթացներին, այնուհանդերձ առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է վերջին տարիների համար բարձր ակտիվություն (տարեսկզբի վեց ամիսներին՝ 6,1 տոկոս)։ Անշուշտ տնտեսական ակտիվությունը դեռեւս տնտեսական աճ չէ, բայց այդ ցուցանիշները սովորաբար շատ չեն տարբերվում։ Տնտեսական գործընթացներն ակտիվ են եղել տարվա գրեթե բոլոր ամիսներին։ Հայտնի

Երևանում հայտնի հոգեբանի մահվան փաստով հետախուզվող 34-ամյա կասկածյալին Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի /դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելը, որն

Վիտալի Բալասանյան. «Մենք ինչ խոստացել էինք, մենք ամեն մեր խոստումը կատարել ենք». «Ժողովուրդ»

Նրանք, ովքեր այսօր խոսում են, գնահատական են տալիս, որ լավ կլիներ՝ կրակեին, լավ կլիներ՝ շարունակեին, լավ կլիներ այդ նկուղների տակ խոսողները, եթե այդպիսին են, ապա պետք է գնային, այդ ահաբեկչությանը կամ ապստամբությանը մասնակցեին։

«Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետին՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու նպատակով

Ելնելով հանրային համերաշխության համընդհանուր սկզբունքներից դիմում ենք քաղաքապետին՝ հրաժարվելու վարչական դատարան ներկայացված դիմումից, վարույթը կարճելու նպատակով:

Լապշինը պետք է ազատ արձակվի. Լրագրողների պաշտպանության կոմիտե

Ալեքսանդր Լապշինը չպետք է բանտում հայտնվի վիճելի տարածքներ այցելելու համար։ Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ:  Հիշեցնենք երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին` Արցախ այցելելուց հետո Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար։ «Ալեքսանդր Լապշինը չպետք է բանտում հայտնվի վիճելի տարածք այցելելու համար,- ասել է Լրագրողների

«Ես էլ եմ քննիչ, ես էլ եմ փաստաբան»

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անցաթղթերի ստացման պատուհանի մոտ մշտապես հերթեր են: Հերթի մեջ են քննիչները, փաստաբանները, երբեմն՝ լրագրողները, դատապարտյալների հարազատները՝ մեկ ամսական երեխայից մինչեւ ծեր, տարեց ծնողներ: Այս հերթը կարող է չլինել, եթե քննիչը, փաստաբանը սպասարկվեն առանձին: Երեկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանին առաջնահերթության կարգով թույլ տրվեց հաղթահարել հերթի դժվարությունները, եղան դժգոհություններ էլ: Մեկն ասաց,

ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ երկարաձգված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու մասին

Լրատվամիջոցներում անդրադարձ էր կատարվել ՀՀ երկարաձգված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցին: ԱՄՆ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է, եթե վիզայի թողարկման պահին անձնագիրը վավեր է: Հին նմուշի անձնագրերում, որտեղ դրվում է ելքի կնիք, անհրաժեշտ է, որպեսզի ելքի կնիքը վավեր լինի առնվազն մինչև ԱՄՆ-ից վերադառնալու պահը: Նոր անձնագրերում ելքի կնիք չի դրվում, ուստի վիզան տրամադրվում է

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031