Օրվա լրահոսը

ՊԲ որևէ զորամասում միջադեպ չի արձանագրվել. Սենոր Հասրաթյանի հերքումը. «Արցախպրես»

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել, թե Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է մեկ սպա և մեկ ժամկետային զինծառայող:

«Դիլիջան» ազգային պարկում սպասվում են խստացումներ

Էկոլոգիական մտածողության պատշաճ մակարդակի բացակայության պատճառով մեզանում վերջին տարիներին սրվել են բնապահպանական մի շարք խնդիրներ, մասնավորապես, մեծացել է ճնշումն անտառների վրա: Արդեն քանի ամիս ՀՀ բնապահպանության նախարարությունում նպատակային աշխատանքներ են տարվում իրավիճակը շտկելու ուղղությամբ: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացվել են մի շարք խորհրդակցություններ և աշխատաոճի վերափոխման խնդիր է դրվել կոլեկտիվի առջև: Միաժամանակ մեծածավալ ստուգումներ են

Սոցոլորտում բարեփոխումների նպատակը խոցելիության պատճառների վերացումն է

Ինտեգրված սոցիալական ծառայությունների ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից, երբ կառավարության կողմից հաստատվեց ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի բուն ներդրման ծրագրի ժամանակացույցը: Այն որպես ընդհանրական համակարգ եւ սկզբունքների ամբողջություն ամրագրվել է նաեւ 2014 թվականին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքով: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացին՝ նշեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի

ԵԱՀԿ ԽՎ քվեարկությանը Ռուսաստանին պաշտպանել է միայն Հայաստանը

Հուլիսի 9-16-ը Մինսկում ԵԱՀԿ ԽՎ 26-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է բանաձև, որը կոչ է անում Ռուսաստանին հրաժարվել Ղրիմից: Այս մասին հայտնում է բելառուսական versia.ru պորտալը: Մասնավորապես, բանաձևը Ռուսաստանին կոչ է անում չեղարկել Ղրիմը բռնակցելու որոշումը և դուրս հանել օկուպացիոն ուժերը թերակղզուց: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել ԵԱՀԿ ԽՎ 91, դեմ՝ 15 անդամ: Դեմ քվեարկողների թվում

Հանդիպմանը քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը

Հուլիսի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկում մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը զեկուցեց կազմակերպության ընթացիկ գործունեության մասին։ Նեղ կազմով հանդիպմանը նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնայնությունները, մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում,

Պետդումայի խոսնակն առաջարկել է Հայաստանում պաշտոնական կարգավիճակ տալ ռուսերենին

Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է պաշտոնական կարգավիճակ տալ ռուսերենին, որպեսզի ազգային վարորդական իրավունքները ճանաչվեն նաև Ռուսաստանում, գրում է ՏԱՍՍ-ը: 2017թ. հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել մի օրենք, որն արգելում է արտասահմանյան վարորդական իրավունք ունեցող վարորդներին աշխատել այդ երկրի տարածքում: Ընդ որում, հուլիսի 14-ին Պետդուման ընդունել էր ևս մեկ օրենք,

Արցախի Հանրապետության զբոսաշրջության բնագավառի առաջին կիսամյակի ցուցանիշներ

2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ԱՀ զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով: ԱՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով 2017 թվականի հունվար –հունիս ամիսներին Արցախում գրանցվել է 26 տոկոս օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի աճ, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ /2016 թվականի համեմատ այն կազմել է 46%/: Այցելությունների քանակը ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. Տիգրանակերտի պետական արգելոց են

ԼԳԲՏ թեմայով ֆիլմերի հակագովազդն այդ ֆիլմերն ավելի շատ գովազդեց

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են «Փինք Արմենիա» ՀԿ նախագահ Հովհաննես Իշխանյանը եւ «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը: Լուսինե Բուդաղյան- Օրեր առաջ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնից հանվեց արտամրցութային «Հայեր, հայացք ներսից եւ դրսից» խորագրով ծրագիրը: Ծրագրում ներկայացված 37 ֆիլմերից երկուսը ԼԳԲՏ` (լեսբի, գեյ, բիսեքսուալ տրանսգենդեր) թեմայով էին: Կինեմատոգրաֆիստների

Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով վկան հիշողության կորուստ ուներ (Տեսանյութ)

Հետո հակասություններ ի հայտ եկան նրա ցուցմունքներում

«ԼՂ հակամարտությունը կարող է ցանկացած պահի բռնկվել». Նովրուզ Մամեդով

Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստիին», որում խոսել է Արցախի հակամարտության և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին: Մասնավորապես, Մամեդովը հայտարարել է, որ չնայած 25 տարի է՝ Արցախի հակամարտությունը ձգվում է, այնուամենայնիվ, խնդիրը ներկայացվում է որպես «սառեցված հակամարտությունը», ինչը արդյունք է աշխարհաքաղաքական խաղերի, ու քանի դեռ այդ խաղերը շարունակվում են, արդյունքը

«1-2 հոգու կապրիզի պատճառով 80 տարվա ծննդատո՞ւնն եք փակում». Գյումրու ծննդատանը բողոքի ակցիա է հասունանում (Տեսանյութ)

Aravot.am-ին բողոք էին ներկայացել Գյումրու ծննդատան աշխատակիցները՝ նեղվելով, որ 80 տարվա ավանդույթ ունեցող, կայացած, քարաշեն կառույցում գտնվող ծննդատունը ուզում են օպտիմալացնել՝ միավորելով տնակային պայմաններում գործող «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» ընդամենը 5 տարի առաջ բացված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի հետ։ Այս թեմայով բուռն քննարկումներ են ընթացել Շիրակի մարզպետարանում առողջապահության առաջին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ։ Գյումրու ծննդատան

Հայ եւ ադրբեջանական զինուժների կորուստները հունիս ամսվա ընթացքում

Razm.info-ն հրապարակել է 2017 թվականի հայկական եւ ադրբեջանական զինուժերի կորուստները հունիս ամսվա ընթացքում: Ըստ Razm.info-ի տվյալների՝ հունիս ամսվա ընթացքում հայկական զինված ուժերում՝ ներառյալ Պաշտպանության բանակը, հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին, եւ տարբեր հանգամանքներում վիրավորվել է 17 զինծառայող: Հունիս ամսվա ընթացքում ադրբեջանական պաշտպանական եւ անվտանգության համակարգերը հայտարարել են մահվան 6 դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, ըստ

«Մենք դարձանք անմեղ մեղավոր». ՀՀԿ-ի համար ձայներ հավաքած տնօրենները խոսել չեն ցանկանում

Նրանց մի մասը հետ է վերցրել հայցադիմումը, սակայն պատճառն ասել հրաժարվում է

Հարցում. Մեծամասնությունը Սահմանադրությունը համարում է կեղծիքներով ընդունված հիմնական օրենք

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչ է նրանց համար Սահմանադրությունը: Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 4 հնարավորություն՝ «թղթի կտոր, որը ոչ մեկի պետքը չէ», «դարեր շարունակ պետականություն չունեցած հայ ժողովրդի պետականության վերականգնման կարեւորագույն ատրիբուտներից մեկը», «քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում» եւ «կեղծիքներով ընդունված հիմնական օրենք, որը մշտապես ոտնահարվում է իշխանավորների կողմից»: Հարցման մասնակիցների 3 տոկոսը պատասխանել է,

Բնակարան ձեռք բերելու հարցում օգնելու պատրվակով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցը գումար է հափշտակել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ավագ տեսուչ Ա. Խ.-ն հաղորդում է տվել, որ «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում

Բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։ Կասկածյալը ձերբակալվել է: 2017թ. հուլիսի 15-ին հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գագաթային շրջանի պատռվածք, գանգոսկրի գծային կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 1962թ. ծնված

Կանխվել է 19 տոննա ավտոմեքենայի յուղի ապօրինի ներկրումը հանրապետություն

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ: Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը: Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցներն, օրերս օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնում «Լուս  88» ընկերությանը պատկանող բեռի զննությամբ

Սահմանամերձ Բարեկամավանում օձը կծել է 9-ամյա տղայի

Երեխայի վիճակը կայուն է

Զեյնալյանը՝ գործուղումների համար նախագահի ծախսած 663 մլն-ի մասին

«Ելքի» պատգամավորը կարծում է, որ եթե անգամ նախագահի անձը չեն սիրում, չեն կարող նրան փնովել եւ հանիրավի մեղադրել անարդյունավետ ծախսերի մեջ՝ մինչեւ չուսումնասիրեն: ԱԺ-ում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ներկայացնելով նախագահի աշխատակազմի՝ 2016-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը, անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի գործուղումներին: Նա ասաց, որ նախագահը 1 տարվա ընթացքում 18 պաշտոնական այց է կատարել, ու չնայած

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը առաջիկայում օրական մի քանի ժամով փակ կլինի

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հուլիսի 17-20-ը ներառյալ օրական մի քանի ժամով փակ է լինելու։ Կատարվում են ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրման աշխատանքներ, ինչի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես դադարեցնել ավտոմեքենաների երթևեկությունը: Մասնավորապես, նախատեսվում է հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից –

«Սա քողարկված հայց էր՝ ՀՀԿ անունից». Երեւանի N17 դպրոցի տնօրենը եւս հրաժարվեց հայցից (Տեսանյութ)

Դատավոր Անի Մխիթարյանը հայտնեց, որ հայցվոր՝ Երեւանի N17 դպրոցի տնօրեն Լիլիթ Թեւանյանը պատշաճ ծանուցվել է, սակայն նիստին չի ներկայացել

Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Դիմելով արիտունցիներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Սիրելի՛ արիտունցիներ, այսօր կատարվել է ձեր երազանքը, և դուք եկել եք Հայրենիք, որը պետք է սիրեք, վայելեք, նրանից ուժ առնեք ու վերադառնաք Հայաստան ընդմիշտ

Մեղադրանք է առաջադրվել դիվիզիոնի շտաբի պետին՝ կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր: Զորամասի դիվիզիոնի շտաբի պետը՝ կոչումով մայոր, կալանավորվել է։ Նախնական տվյալներով՝ 1985թ. ծնված Ա.Պեպանյանը, 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հունիս ամիսը զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարի

«Քրեակատարողական հիմնարկներում ամեն օր շոգեխաշած թթու են ուտում»

Վերջերս կառավարությունը որոշեց դատապարտյալների սննդակարգում փոփոխություններ կատարել, եւ որոշ սննդամթերքներ կրճատվեցին: Օրինակ՝ հացի օրական 650 գրամ չափաբաժինը դարձել է 500 գրամ: Սա կառավարությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ սննդակարգի փոփոխությունը կապված է, այսպես ասած, առողջ ապրելակերպի չափանիշներով, այսինքն՝ սահմանում են օրական պահանջվող կիլոկալորիա: Երեկ «Ազատազրկվածների սննդի որակն ու պահման այլ պայմանները քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկում

Արծրուն Ավագյան. «Ուսման վարձը բարձր է, աշխատանքի հեռանկար չկա»

Բանասիրականի դեկանը` ֆակուլտետում թափուր տեղերի մասին

Մաքրվել է նկարիչների միության հանգստյան տան մոտակայքում լճի ափին կուտակված աղբը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամլո խոսնակ Կարինե Մանգասարյանը տեղեկացնում է. «Օրեր առաջ քաղաքացի Գեւորգ Տեր-Գաբրիելյանը Aravot.am-ին էր տրամադրել լուսանկարներ, որտեղ պատկերված էին Շորժայի հատվածում, իսկ ավելի կոնկրետ՝ նկարիչների միության հանգստյան տան մոտակայքում լճի ափին կուտակված աղբը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցները նշված փաստի հետ կապված անմիջապես կապվել են Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները

Երկիրը խնդիր ունի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման. փոխնախարար. «Ա1+»

Բնապահպանության նախարարությունը հակված է Սեւանա լճից նվազագույն ջրառ կատարելու, բայց ժամանակակից համակարգը առանձին բնապահպանական լուծումներ չի դիտարկում, եթե դա համահունչ չէ սոցիալ-տնտեսական խնդիրներին: Այսօր հայտարարեց բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը` անդրադառնալով ԱԺ-ի ընդունած որոշմանը, որով այս տարի լճից 170 մլն խմ-ի փոխարեն 270 մլն խմ ջուր բաց կթողնվի: «Էկոհամակարգի տեսանկյունից տատանումները լավ չեն՝ թե ջրի

Գծատերերը սպասողական վիճակում են, նոր ներդրումներ չեն անում, շարժակազմը քիչ են դուրս բերում

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտային ցանցը չի բավարարում անվտանգ, հարմարավետ եւ որակյալ սպասարկում իրականացնելու պահանջները: Այս մասին Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին հայտարարեցին նաեւ քաղաքային իշխանությունները` խոստանալով ցանցը բարեփոխել` քաղաքացիներին էլ հորդորեցին մի քիչ համբերել: Այդ նպատակով կրկին վարկ վերցրինք, 800 հազար եվրո վճարեցինք միջազգային փորձագետին, որն այժմ ուսումնասիրում է հասարակական տրանսպորտի ոլորտը եւ ցանցը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հուլիսի 19-22-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 18-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031