Օրվա լրահոսը
«Բիբլիո-Գլոբուսում» մեկնարկեց «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը
Ռուսաստանի մայրաքաղաքի Մյասնիցկայա փողում գտնվող ինտելեկտուալ կենտրոնում մեկնարկեց «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը»: ԴԻԱԼՈԳ կազմակերպության կողմից նախաձեռնված միջոցառումը նվիրված էր կազմակերպության գործունեության հարյուր օրվան: Միջոցառմանը մասնակցեցին ռուսաստանյան խորհրդարանականներ, գիտնականներ, վերլուծաբաններ, Մոսկվայի հայ և բաշկիր համայնքների ներկայացուցիչներ, ՌԴ ԱԳՆ և Մոսկվայում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ: Ռաֆայիլ Զինուրովը` ծրագրի առաջին հյուր «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագիրը ներկայացրեց ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ
Ինչո՞ւ «Վերնիսաժում» ոմանց կարելի է արգելված իրեր վաճառել, իսկ ոմանց՝ ոչ
Նախկին առեւտրականները հույս ունեն, որ ի վերջո կվերադառնան «Վերնիսաժ» Մեկ տարի առաջ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ «Վերնիսաժ» տոնավաճառից «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք տեղափոխված վաճառականները՝ 2 տասնյակից ավելի անհատներ, հույս ունեն, որ Երեւանի ավագանու առաջիկա նիստերում իրենց խնդրին վերջապես լուծում կտան: Նրանք պնդում են՝ հերիք չէ, որ իրենց ապօրինաբար հանել են տարածքից, մի բան էլ՝ օրենքը բոլորի
Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվ Թրոթի առաջադրած՝ Թուրքիային զենք վաճառելու մասին բանաձևի լրացումն ընդունվել է
Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվ Թրոթի (հանրապետական, Միչիգան) առաջադրած՝ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքի վերաբերյալ լրացումը, հանդիսանալով Ն.Պ. 2810 բանաձևի՝ 2018թ. ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության թույլտվության ակտի մաս, ընդունվել է որպես ընդհանուր օրինագծի մաս: Լրացման մեջ նշվում է. «Կոնգրեսն այն կարծիքին է, որ Թուրքիա արտահանման համար նախատեսված կիսաավտոմատ
Սահմանամերձ համայնքներն ապահովված կլինեն քաղաքացիական պաշտպանության հենակետերով
ՀՀ ԱԻ նախարարը մասնակցեց Տավուշի մարզում քաղպաշտպանության հենակետերի բացման արարողությանը ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցեց մարզում հիմնված նոր և արդեն գործող արդիականացված հենակետերի բացմանը: ԱԻ նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունը շարունակում է քաղաքացիական պաշտպանության հենակետերի տեխնիկական վերազինումը, արդիականացումը, ինչպես նաև նոր հենակետերի կառուցման աշխատանքները: ԱԻՆ ՓԾ քաղաքացիական
Ռուզաննա Գրիգորյան. «Ես գլխավոր բժիշկ եմ, ոչ թե ծնունդ վարող գինեկոլոգ»
Նորածնի մահը Տավուշում արտառոց դեպք է
Նեխուրի հյութը խմեք լյարդի հիվանդությունների եւ նեւրոզի ժամանակ
Նեխուրը օժտված է միզամուղ, լուծողական, հականեխիչ, հակաալերգիկ, վերքերը լավացնող, նյութափոխանակությունը բարելավող ազդեցությամբ: Կիրառվում է ցածր թթվայնության, գաստրիտների ժամանակ, քանի որ խթանում է ստամոքսահյութի արտադրությունը՝ միաժամանակ թողնելով հակաբորբոքային, պատող ազդեցություն: Արմատներում պարունակվող լորձը օժտված է պատող, մեղմ ցավազրկող, փափկեցնող եւ հակաբորբոքային ազդեցություններով: Օգտակար է նեխուրը կիրառել հիպո եւ ավիտամինոզների ժամանակ, քանի որ այն պարունակում է մեծ
«Սասնա ծռեր» խմբավորում. հարկավոր է ստեղծել արտահամակարգային քաղաքական բևեռ
դիմում ենք Հայրենիքի և պետականության ապագայով մտահոգ բոլոր ուժերին ու անհատներին և հորդորում ենք մեր գոյության հաշվին ապրող համակարգի ներսում խորհրդարանական կամ արտախորհրդարանական լուծումներ փնտրելու փոխարեն համախմբվել արտահամակարգային տրամաբանությամբ:
Դանիել Իոաննիսյանին դատի տված 5 դպրոցների տնօրենները հրաժարվել են հայցից (Տեսանյութ)
Հայցվոր Երանուհի Հարությունյանը պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել. նա դիմում է գրել դատավորին
Սերժ Սարգսյանը՝ համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ զրույցի եւ ՀԱՊԿ-ի մասին (Տեսանյութ)
«Անկեղծ ասած, ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչո՞ւ Դուք կոնկրետ մատնացույց չեք անում՝ ասեց, գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող է դառնանք կողմ և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև
Երևանում և Գյումրիում կազմակերպված հավաքների նկատմամբ տեղի են ունեցել բազմաթիվ ոչ իրավաչափ միջամտություններ և բռնություններ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից 2016թ-ի հուլիսից մինչև 2017թ-ի հունիսի 30-ն իրականացված խաղաղ հավաքների դիտորդության զեկույցը Ամփոփում Սույն զեկույցն ամփոփում է 2016 թ. հուլիսի 1-ից մինչև 2017 թ. հունիսի 30-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կատարված խաղաղ հավաքների մշտադիտարկման արդյունքները: Մշտադիտարկումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Դիտորդություն իրականացնելու նպատակով կազմակերպության աշխատանքային
Ով կարծում է, որ «Իսկանդեր»-ը զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում, թե ինչ է «Իսկանդեր»-ը. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
«Իրենց քաղաքագետ կոչողները պետք է շատ լավ հասկանան, թե խոսքը որ լսարանում է հնչում և ինչ նպատակով էր հնչում։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ այո, այն ժամանակ մենք չունեինք որոշ զինատեսակներ, որ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել։ Իսկ ինչ է՝ գաղտնի՞ք է արդյոք, որ Ադրբեջանը մեզնից հարուստ է, որ Ադրբեջանն ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների
Սալվադոր Խեչոյանի ցուցմունքով՝ Արթուր Սարգսյանը դրսից սննդի հետ ուղարկված բժշկական պայուսակում քողարկված ձայնագրող միկրոչիպեր՝ «ժուչոկներ» է հայտնաբերել. Aysor.am
Aysor.am-ը շարունակում է ներկայացնել ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական բազմահատոր գործի մեղադրական եզրակացությունը մաս-մաս և այսօր ներկայացնում ենք ՊՊԾ գունդը գրաված զինյալներին մեքենայով սնունդ տեղափոխած Արթուր Սարգսյանի մեղադրանքը ու նրա մասին ցուցմունքները։ Արթուր Սարգսյանը, որին նրա արարքից հետո կնքեցին «հաց բերող» անունով, հիշեցնենք, մահացել է ծանր հիվանդության հետևանքով։ Ըստ մեղադրանքի, Արթուր Սարգսյանն իր «Վազ 21015»
«Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է». Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին (Տեսանյութ)
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հայ-ռուսական հարաբերությունների ամենացավոտ կողմն է: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդ խնդիրը հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է։ Այդ հարցը, իմ կարծիքով, ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ կան հանգամանքներ, եւ միգուցե այդ հանգամանքները մեզ
Արևային կայանի կառուցման նախաորակավորման փուլը հաղթահարել է 10 մասնակից
Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 առաջին արևային համակարգային 55 մեգավատ հզորությամբ կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլին կմասնակցի 10 ընկերություն և կոնսորցիում։ Նախաորակավորման հայտերի տեխնիկական, ֆինանսական և իրավական գնահատման արդյունքում այդպիսի որոշում է կայացրել գնահատող հանձնաժողովը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, նախաորակավորման հայտ ներկայացրած մյուս 10
«Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունն ավարտվել է
«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնին մասնակցելու ավելի քան 300 ֆիլմի հայտ է ներկայացրել 59 երկրի ներկայացուցիչ։ Ամենաշատ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: Հայաստանից նախնական փուլն անցել է 7 ֆիլմ: Հաշվի առնելով կինոփառատոնի չափորոշիչներն ու կանոնակարգը՝ նախնական ընտրական փուլն անցել է 39 երկրից 132 ֆիլմ, որոնք կմրցեն «Բովանդակությունը՝ կին», «Ուսանողական» և Հիմնական մրցութային ծրագրերում։ Հիմնական
Մոսկվան կդառնա Սարգսյան-Ալիև հանդիպման գլխավոր կազմակերպիչը. «Իզվեստիա»
Ռուսաստանը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը: Հանդիպումը նախատեսվում է 2017թ. վերջին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Իզվեստիա» թերթը: «Մոսկվան դարձել է այդ հարցում գլխավոր միջնորդը, քանի որ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների փորձերը՝ Երևանի ու Բաքվի ներկայացուցիչներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, հաջողությամբ չեն
Սերժ Սարգսյանը՝ իր վարչապետ լինելու մասին. «Արդյոք էակա՞ն է: Էական չի, չէ՞» (տեսանյութ)
«Ես բազմաթիվ անգամ ասել եմ և դա ես ասել եմ անկեղծորեն՝ առանց որևէ բան պահելու՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը, և նույնկերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռևս հսկայական ժամանակ կա։ Իսկ ի՞նչ էական է դա, արդյո՞ք էական է, էական չէ, չէ՞»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում պատասխանելով 2018թ.-ին իր՝ վարչապետ
3 օր փրկարարները պայքարում են Հաղթանակ թաղամասում բռնկված հրդեհի դեմ
Հուլիսի 13-ից 911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում հրդեհ է բռնկվել. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ: Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, որից 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:
Կայծակի հետեւանքով Վանաձորում արտակարգ իրավիճակ է ստեղծվել (Տեսանյութ)
Վանաձորում երեկ ժամեր շարունակ տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Վանաձորի ծայրամասային՝ Տարոն, Տավրոս եւԿոնգո թաղամասերը կայծակի հետեւանքով հոսանքազրկվել էին: Դարպաս համայնքում եւս էլեկտրականությունը վնասվել էր: Էլեկտրական ցանցեր ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցներին հաջողվել է մոտ մեկ ժամվա ընթացքում նշված տարածքներում վերականգնել էլեկտրականությունը: Բացի հոսանքազրկումը հորդառատ անձրեւը լցվել է «Ուկրշին» տնակային ավանի մի
Ուրախ ժամանց՝ քստմնելի արարքով (պատմվածք)
Աշնան սկզբներին էր: Փայլակի ղեկավարած աշխատանքային կոլեկտիվը որոշեց գնալ Գառնու ձոր՝ իր կիրակնօրյա հանգիստը վայելելու: Բայց պայմանը այնպիսին էր, որ Երևանից առավոտյան պետք է գնան ոտքով և այնտեղ ոչ մի խորոված կամ այլ ուտելիքներ չպատրաստեն, այլ վերցնեն իրենց հետ տանից այն հնարավոր պատրաստի ուտելիքը, որը ձեռքի տակ կլինի տվյալ պահին կամ եթե ցանկանում են՝ կարող
Գունազարդ վազք եւ տրամադրություն՝ Երեւանում (ֆոտոշարք)
Այսօր «Հանրապետության» հրապարակում իսկական տոն էր՝ գունեղ տոն: Շուրջ 2 հազար երեւանցիներ եւ հյուրեր ռիթմիկ երաժշտության հնչյունների ներքո մասնակցեցին «Գունազարդ վազքարշավին»: Միջոցառման գլխավոր կազմակերպիչ, Հայաստանում «Run Armenia» նախագծի հիմնադիր Ղազար Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս տարի կատարվեց մեր երազանքը՝ «Գունազարդ վազք» երրորդ միջոցառումն անցկացվեց Հանրապետության հրապարակում: Համոզված եմ, որ Հայաստանում պետք է բազմապատկել զանգվածային
Հարություն Խաչատրյան. «Փառատոնն այնքան ուժեղ է, որ չի ընկնի մի քանի խեղկատակի ոտքերի տակ»
«Ոսկե ծիրանի» ժյուրիի արտասահմանցի անդամները փառատոնը բաց եւ սիրառատ որակեցին
Մեկ տարի առանց Տիգրան Տեր-Եսայանի
Մեկ տարի է, ինչ կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց «Ֆորում իրավունքի կենտրոնի» նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: Այսօր նրա ընտանիքն ու ընկերները հարգեցին լավ մարդու եւ լավ մասնագետի հիշատակը: Մեսրոպ Մովսեսյան, «Ա1 պլյուս»-ի նախագահ. «Տիգրանի հետ ծանոթանալու առիթը 2002 թվականի ապրիլին «Ա1 պլյուսի» փակումն էր: Նա առաջիններից մեկն էր, որ եկավ մեր վերջին հաղորդմանը եւ եթերում բողոքեց
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հուլիսի 17-21-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Հանրապետության տարածքում` Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, երեկոյան ժամերին Արարատյան դաշտում
Երեւանում ընթանում է «Երեւանյան գունազարդ վազք 2017» միջոցառումը (ֆոտոշարք)
Այսօր առավոտյան 8:30-ին Հանրապետության հրապարակից մեկնարկեց Երեւանյան գունազարդ վազք-2017-ը: Վազքուղին 5 կմ է` Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցներ, Մաշտոցի պողոտա և Իսահակյան, Նալբանդյան փողոցներով մինչև Հանրետության հրապարակ: Բուն վազքը սկսվեց 10: 00-ին: Միջոցառմանը մասնակցում է ուկրաինական «X ֆակտոր» շոուի հաղթող, «Ռուսաստանի Ձայնը» նախագծի մասնակից, երգիչ Սևակ Խանաղյանը` DJ-ներ Գուեվոյի և
«Հեռուստացույցը տան մեջ մի քանի մասի էր բաժանվել». Օձունում հաշվարկում են կայծակի պատճառած վնասները
Հուլիսի 15-ին, ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ կայծակի հետեւանքով վնաս է հասցվել Լոռու մարզի Օձուն համայնքի բազմաթիվ ընտանիքեների: Կայծակի պատճառով տուժել է հատկապես Սամվել Պերեխանյանի ընտանիքը: Վնասվել է վերջիններիս պատկանող ողջ տեխնիկան, մոտ 110 քմ մակերեսով տանիքը, լուսամուտները եւ այլն. «Հեռուստացույցը տան մեջ մի քանի մասի էր բաժանվել, ամբողջ էլեկտրական սարքավորումներ են փչացել, տան հաղորդալարերն էին
Սինգապուրը, Հայաստանն ու Ռուբեն Վարդանյանը
Հայաստանի Հանրապետության լիակատար կայացման ու զարգացման համար տարբեր քաղաքական ուժեր, տարբեր քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ տարբեր ուղիներ ու դեղատոմսեր են մատնանշում: Հիմնականում բերում են զարգացած կամ որոշակի հաջողության հասած երկրների օրինակները: Հիմնականում Սինգապուրի օրինակն են բերում: Անձամբ ինքս քաջատեղյակ չեմ Սինգապուրի զարգացման ու առաջընթացի մանրամասներից. միայն այն գիտեմ, որ Սինգապուրն իր անակնկալ, անսպասելի ու արտառոց
Երկուշաբթի ես նույնպես կլինեմ ՊՊԾ գնդի տարածքում. Սուրեն Սարգսյան (Տեսանյութ)
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` երկուշաբթի` հուլիսի 17-ին, ՊՊԾ գնդի տարածքում տեղի կունենա 3 ոստիկանների ոգեկոչման արարողությունը: Ես` որպես քաղաքացի, ազատամարտիկ նույնպես պատրաստվում եմ մասնակցել այդ արարողությանը և կոչ եմ անում մեր քաղաքացիներին լինել այնտեղ, քանզի ո´չ «Սասնա ծռեր» խմբավորման տղերքը, ո´չ էլ որևէ մեկը կռիվ չունի շարքային, իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանի հետ: Անհանդուրժողականության և
Արթուր Աբրահամը միավորներով պարտվեց Քրիս Յուբենկ կրտսերին (Տեսանյութ)
Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը երկրորդ միջին քաշային կարգում IBO չեմպիոնական գոտու համար այս գիշեր բրիտանացի Քրիս Յուբենկ կրտսերի հետ Լոնդոնում կայացած մենամարտում մրցավարների միաձայն որոշումով միավորներով պարտվեց մրցակցին: https://www.youtube.com/watch?v=Y7nsAflkNy0 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են. «Դոնալդը լաց եղավ»
Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)


















































