Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Արցախում  է

Հայաստանի Հանրապետության  և Արցախի Հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով  մեկնել  է Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, եղել է արցախա-ադրբեջանական սահմանագծի  հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում,  ծանոթացել սահմանային իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և զրուցել դիրքապահների

«Հանցագործ, չարագործ, բարբարոսները, որ իրենց հերոսի տեղ չդնեին` որդիս ողջ կլիներ». զոհված ոստիկանի մայրը՝ Սասնա ծռերին (Տեսանյութ)

Գագիկ Մկրտչյանը մեկ որդի ունի՝ Մհերը: Նա 6 տարեկան է: Մհերը ծաղկի փոխարեն իր խաղալիքներից մեկը՝ մի ոստիկանական մեքենա էր բերել՝ հորը նվիրելու: Սուսուփուս դրեց ծաղիկների վրա՝ հոր նկարի առաջ ու հեռացավ՝ վստահ լինելով, որ նվերը տեղ է հասցրել:

Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ դատախազությունը սխալ է արել, որ «Սասնա ծռերի» վրա ահաբեկչության հոդված չի դրել

«Սասնա ծռերի գործողություններն ահաբեկչություն էին»,- այսօր ՊՊԾ գնդի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: Լրագրողների դիտարկմանը, որ քրգործն այդ հոդվածով չի հարուցված՝ որպես ահաբեկչություն՝ Դավիթ Շահնազարյանն արձագանքեց. «Դա արդեն դատախազության սխալն է»: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը, եւ այսօր

«Ավելի մեծ մասշտաբների էլ են լինում, երեւի միջազգային լրահոսին չեք հետեւում». Աշոտ Ահարոնյանը՝ ՊՊԾ գնդի դեպքերի մասին (Տեսանյութ)

«Ջրառատի» դեպքերը կապո՞ւմ եք Լեւոն Երանոսյանի հետ՝ հարցին Ահարոնյանը պատասխանեց. «Իհարկե, չեմ կապում»: Նա ասաց, որ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի մասին ոստիկանությունը գնահատական կտա ավելի ուշ:

Ազատության հրապարակում նշում են ՊՊԾ գնդի գրավման օրը, մինչ անմիջապես ՊՊԾ գնդի մոտ սգում են զոհված ոստիկանների համար (ֆոտոշարք)

Ազատության հրապարակում մեկնարկել է ՊՊԾ գնդի գրավման տարելիցին նվիրված երթը: Այն առանձնապես բազմամարդ չէ, երթի մասնակիցները վանկարկում են «Սասնա ծռեր, հերոսներ»: Ազատության հրապարակում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը եւ այլք: Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Սասնա ծռերին» ահաբեկիչներ չի համարում եւ

Ինչպես Վլադիմիր Գասպարյանը զույգ մեխակներով հարգանքի տուրք մատուցեց ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանը խուսափում լրագրողներից: Նա պատասխանեց. «Ոստիկանապետը երբեք չի խուսափում, այսօր հարգանքի միջոցառում է եւ  ամեն անձ ինքն է որոշում ինչպես անել»:

Դեսպան Սմբատյանը մասնակցեց միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը

Հուլիսի 14-ին Բեռլինի Պերգամոն թանգարանում տեղի ունեցավ Բեռլինի պետական գրադարանի և Պրուսական մշակութային արժեքների հիմնադրամի համատեղ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Ցուցահանդեսին ներկայացված են աշխարհի տարբեր լեզուներով Աստվածաշնչի հնագույն թարգմանություններ: Այդ նմուշների շարքում առաջին անգամ ներկայացված է նաև Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը: Ցուցահանդեսին նվիրված տեղեկատվական ուղեցույցի մեջ նշված

Ֆիննախը ծրագրել է 1 կրակոցով 2 նապաստակ խփել (Տեսանյութ)

Նախարար Վարդան Արամյանը` պետական պարտքի, ՀՆԱ-ի աճի եւ իր ընդդիմախոսների կարծիքների մասին

ՀՀԿ-ի համար ձայներ հավաքած տնօրենները որոշել են ներողամիտ լինել եւ մոռանալ կատարվածը (Տեսանյութ)

Այդ պատճառով էլ նրանք հետ են վերցրել իրենց հայցադիմումները Դանիել Իոաննիսյանի դեմ

Արդյոք Վյաչեսլավ Վոլոդինը…

1982 թվականն էր, մասնակցում էի փիլիսոփայության դասախոսությունների, այդ առարկայից քննութուն-մինիմում հանձնելու համար: Դասախոսը` Սուրեն Ավետիսյանը, փիլիսոփայության դասախոս չէր, այլ փիլիսոփա: Կլանված էինք նրան լսում: Երբեմն խոսում էր այլ, այդ թվում, այն ժամանակ մեզ հուզող ազգային հարցերից: Մի առիթով նա շատ խիստ խոսեց Հայաստանում համատարած ռուսախոսության և ռուսական դպրոցների մասին: Իսկ ի՞նչ կարելի է անել դրա

Բացվեց Տիգրան Տեր-Եսայանի լսարանը

Հուլիսի 17-ին ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպվել էր Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր Եսայանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Միջոցառումն իրականացել է Տեր-Եսայանի ընտանիքի անմիջական մասնակցությամբ: Նրա անվամբ է անվանակոչվել ՀՀ փաստաբանական դպրոցի երեք լսարաններից մեկը: Հիշատակի միջոցառումը սկսվել է մեկ րոպե լռությամբ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ համառոտ

Նախարարը հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչներին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որի մասնակիցներին այսօր հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նրանց ստանձնած առաքելության՝ սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանությանը միտված աշխատանքի համար: Ըստ նախարարի՝ այս տարի ուսուցիչների մասնակցության աշխարհագրությունը ընդլայնված է, իսկ որոշ համայնքներից՝ նաև բավականին

Կազմվել են 60 պատմամշակութային շենքերի գովազդային անձնագրերի նախագծերի նախնական տարբերակները

  Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ գույքագրվել են մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պատերին փակցված գովազդային ցուցանակները: Գույքագրված 60 շենքերի համար կազմվել են նաև գովազդային անձնագրերի նախագծերի նախնական տարբերակները: «Անհրաժեշտ է, որպեսզի գործընթացը տեսանելի լինի, քանի որ այս հարցի առնչությամբ շատ

Պարզվել է 78-ամյա տղամարդու մահվան իրական պատճառը. հարուցվել է նոր քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վրաերթի ենթարկված 78-ամյա տղամարդը մահացել է ոչ թե վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից, այլ՝ թոքաբորբից: 2016թ. նոյեմբերի 3-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 1939թ.

Տարոն Մարգարյան. «Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը»

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տրանսպորտի վարչությանը հանձնարարել է ՃՈ և ԱԻՆ հետ համագործակցելով կազմել մայրաքաղաքում վերջին 10 տարվա ընթացքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարների վիճակագրությունը: Աշխատանքները կհամակարգի քաղաքապետի խորհրդական,  ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: «Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը, ինչը հաշվի առնելով անհրաժեշտ է ունենալ

Բնության հատուկ պահպանվող տարածքներում սահմանվել է պահպանության խստացված ռեժիմ

Հաշվի առնելով հանրապետության տարածքում առաջիկայում սպասվող բարձր ջերմային ֆոնը և հրդեհավտանգ իրավիճակը, 2017թ. հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է հրաման, համաձայն որի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում  իրականացնող ոչ պետական առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում  սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով: Հանձնարարվել է  պետական ոչ

Օրենքի փոփոխություններով բազմաբնակարան շենքերի տարածքներից դուրս կբերվեն զվարճանքի օբյեկտները

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առևտրի և սպասարկումների, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է քննարկել զվարճանքի օբյեկտների գործունեության կանոնակարգմանն առնչվող օրենքի նախագիծը և համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ` ներկայացնել համապատասխան առաջարկներ ու ակտիվորեն մասնակցել օրենքի նախագծի մշակման աշխատանքներին: «Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները,

Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկա. «Վաչեն կուրսանտների նկատմամբ գերիշխող դիրք ուներ» (Տեսանյութ)

Կրկին հակասություններ`նախաքննական եւ դատարանում տրված ցուցմունքների միջեւ

Պարզվել է 78-ամյա տղամարդու մահվան իրական պատճառը. Հարուցվել է նոր քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վրաերթի ենթարկված 78-ամյա տղամարդը մահացել է ոչ թե վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից, այլ՝ թոքաբորբից: 2016թ. նոյեմբերի 3-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 1939թ.

Հենրիխ Մխիթարյան-Յուրա Մովսիսյան դերբի կկայանա՞

Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Միացյալ Նահանգներ մրցաշրջագայության մեկնած «Մանչեսթեր Յունայթեդը» վաղը «Ռիո Տինտո Ստեդիումում» ընկերական հանդիպում է ունենալու «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ: Հայ ֆուտբոլասերն առանձնակի հետաքրքրությամբ է սպասում այդ խաղին՝ ակնկալելով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի եւ մեր ընտրանու նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի դերբիին: Հայաստանցի ֆուտբոլիստները խաղադաշտում կելնե՞ն միմյանց դեմ, կախված է լինելու

Երկու բրոնզ՝ ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Հունգարիայի Պակս քաղաքում կայացել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել: Պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացել են 55 կգ քաշային Գասպար Հայրապետյանը եւ 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը: Էրիկ Հարությունյանը (55 կգ) բավարարվել է 5-րդ տեղով: Մրցաշարին մասնակցում էին 33 երկրների 388 ձյուդոիստներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ pinterest-ի

Արցախում մեկնարկեց «Մեծ կինոն՝ փոքր գյուղում» ամենամյա նախագիծը

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը, հիմնադիր Ջիվան Ավետիսյանի գլխավորությամբ, կազմակերպել է «Մեծ կինոն՝ փոքր գյուղում» խորագրով հեղինակային ֆիլմերի ցուցադրություն Արցախում։ Մեկնարկը տրվել է հուլիսի 14-ից՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում, որը սկսվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի երեք ֆիլմերով: Ռեժիսորի հայրենի գյուղի՝ Խաչմաչի համայնքային կենտրոնում հուլիսի 14-ին ցուցադրվեց նրա «Թևանիկ» ֆիլմը, հուլիսի 15-ին՝ «Ընդհատված մանկություն»-ը, հուլիսի 16-ին՝

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը անընդունելի է համարում «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում դրսեւորված գրաքննությունը եւ խտրականությունը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, անտեսելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, հրաժարվել է իրեն պատկանող Մալյան թատրոնի դահլիճը տրամադրել «Ոսկե Ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնին: Դրա արդյունքում փառատոնի ծրագրից հանվել է «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» խորագրով մոտ 40 ֆիլմերի արտամրցութային ցուցադրումը։ Ըստ միության ներկայացուցիչների` հարթակի մերժումը պայմանավորված է եղել մայիսի 23-ին ՀԿՄ նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվան կապակցությամբ այդ կառույցում շարունակվող սգով:

«Ծռության» ֆորմուլան ու հետևանքները

Անցած տարի այս օրը երկրում «ծռության» մթնոլորտ էր տիրում: Մի խումբ անձինք, որոնց մեջ անշուշտ կային հանրությանը հայտնի դեմքեր, զենքով ու բռնությամբ գրավել էին ՊՊԾ գունդը, այդ պահին սպանել գնդում հերթապահող հրամանատարի տեղակալին ու վիրավորել ոստիկանության զորքերի մեկ այլ ծառայողի, ով ստացած վնասվածքներից հետագայում ևս մահացավ: Այդ պահին գունդը գրավողները, որ հայտնել էին իրենց՝ «Սասնա

«Որևէ հստակ որոշում չկա, դեռ քննարկում ենք». Շիրակի մարզպետը՝ Գյումրու ծննդատունն օպտիմալացնելու մասին

Տեղեկացրել ենք, Գյումրու ծննդատան աշխատակիցները դիմել էին Aravot.am-ին՝ բողոքելով, որ 80 տարվա կայացած կառույցն ուզում են միավորել «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» 5 տարի առաջ բացված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի հետ, որի տարածքային պայմանները խիստ անբավարար կլինեն ծննդօգնության հետագա զարգացումն ապահովելու համար։ Բողոքավորները պնդում են, որ այս հարցում շահագրգիռ է ՀՀ առողջապահության առաջին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Թիվ 20/24 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը խախտած Ադամյանը կտուգանվի 500,000 դրամով. «Ազատություն» ռադիոկայան

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների օրը Ճամբարակում քաղաքացու քվեարկության գաղտնիության իրավունքը խախտելու մասին «Ազատության» հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործով Վազգեն Ադամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի /500.000 ՀՀ դրամի/ չափով: Դատարանը նաև

Առայժմ այսպիսի պայմաններում ենք երթեւեկում

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում քաղաքային իշխանությունները հայտարարում էին տրանսպորտային նոր, եվրոպական չափանիշներով տրանսպորտային համակարգ ունենալու մասին: Այս նպատակով մայրաքաղաքի պատասխանատուներն արդեն կոնկրետ միջոցառումներ են իրականացրել՝ նոր վարկեր են ներգրավել։ Միայն 800 հազար եվրո հատկացվել է միջազգային փորձագետին ցանցն ուսումնասիրելու եւ խորհուրդներ տալու նպատակով: Ավագանու ընտրություններից ուղիղ երկու ամիս անց որեւէ գործնական քայլեր այս ուղղությամբ

Հենց տեղում Վոլոդինի պատասխանը տրվել է, ռուսաց լեզվին կարգավիճակ տալու հարց մեր օրակարգում չկա. Աշոտյան. news.am

Ազգային Ժոողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հենց տեղում պատասխանել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանի իշխանություններին առաջարկել է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշեց, որ ինքը Վոլոդինի ելույթից հետո պատասխան ելույթով է հանդես եկել եւ շեշտել, որ ռուսաց

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031