Օրվա լրահոսը
Կայծակը վնասներ է հասցրել
Հուլիսի 15-ին, ժամը 20:19-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղի թիվ 2 դպրոցի մոտակայքում գտնվող տան գազատար խողովակը կայծակից վնասվել է, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վնասվել են գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքը (մոտ 110 քմ), պատուհանները,
Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա Ծռերի» ցավակցությունը Անդրիաս Ղուկասյանին հոր մահվան առթիվ
Հարգելի Անդրիաս Ցավակցում ենք Ձեր հայրիկի՝ Մարատ Ղուկասյանի մահվան առթիվ: Պատկերացնում ենք, որ կրկնակի ցավ եք ապրում, քանի որ ծնողի կորստին գումարվում է նաև հոգին ավանդելու պահին նրա սնարի մոտ լինելու և նրան վերջին հրաժեշտը տալու մարդկային իրավունքից ու հնարավորությունից զրկված լինելու ցավը: Ձեր հայրն ի դեմս Ձեզ արժանավոր ժառանգորդ ունի և թող այդ
«Մեդիա կենտրոնի» ղեկավարին հորդորել են չցուցադրել «Լսիր ինձ» կինոնկարը
«Մի քանի օր շարունակ տարբեր զանգեր էին հնչում, որ ֆիլմը չցուցադրվեր»:
Կտրել են Վահրամ Թաթիկյանի այգու ծառերը
Հարցումներին ի պատասխան, թե ովքեր եւ ինչու են դա արել՝ գրող, հրապարակախոս, երգիչ Վահրամ Թաթիկյանը դեռ հրաժարվում է անուններ բացահայտել:
Ձմերուկի վրա պատկերել էին արցախյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եւ Շառլ Ազնավուրի պատկերները (ֆոտոշարք)
«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում hուլիսի 15-ի երեկոյան Կարապի լճի տարածքում մեկնարկեց ձմերուկի հինգերորդ փառատոնը: Փառատոնի հյուրերի և մասնակիցների համար անցկացվեց ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում: Եվ իհարկե՝ տեղի ունեցավ ձմերուկի հյուրասիրություն ու համտեսում: Ձմերուկների գեղարվեստական ձեւավորման ընթացքում օգտագործվել էին արցախյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եւ Շառլ Ազնավուրի պատկերները:
Քաղաքապետարանը աճուրդով շենք է վաճառել 25-ամյա ռուսաստանաբնակ երիտասարդին
Շինարարական նորմատիվները խախտված են, բնակիչները փոշու կեղտի մեջ են՝ զրկված կանաչ տարածքից
Նոր կերպար Թրամփ-Ռուսաստան հակասության մեջ. Ռինաթ Ախմետշին
Հերթական շրջադարձը 2016 թվականի հունիսին Թրամփի ընտրարշավի պաշտոնյաների և ռուս փաստաբանի միջև տեղի ունեցավ ուրբաթ, երբ բացահայտվեց, որ հանդիպմանը այլ մասնակիցներ են եղել: ԱՄՆ քաղաքացի, լոբբիստ և նախկին ԽՍՀՄ զինվորական, Ռինաթ Ախմետշինի ներկայությունը նոր լույս սփռեց Թրամփ աշտարակում փակ դռների հետևում տեղի ունեցած հանդիպմանը, որը ներկայացվել էր Դոնալդ Թրամփ կրտսերին որպես հնարավորություն Ռուսաստանի կառավարությունից Հիլարի
Կալանավորված Անդրիաս Ղուկասյանը ներկա էր հոր հոգեհանգստին
Հուլիսի 13-ին կյանքից հեռացավ Մարատ Ղուկասյանը՝ Անդրիաս Ղուկասյանի հայրը: Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբավորման քաղաքական պահանջներին աջակցող քաղաքացիական շարժումը համակարգող հակաճգնաժամային խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանն այժմ կալանված է, եւ նրա վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան: Այսօր Զովունի գյուղի սգո սրահներից մեկում տեղի ունեցավ Մարատ Ղուկասյանի հոգեհանգիստը, որին մասնակցեց նաեւ Անդրիաս Ղուկասյանը: Նրան հնարավորություն է ընձեռվել
Լեւոն Արոնյանը «Գրան Պրիի» վերջին տուրում հաղթեց Սալեմ Սալեհին
Ժնեւում այսօր ավարտվում է ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» երրորդ փուլը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը քիչ առաջ եզրափակիչ տուրի 60-րդ քայլում սպիտակներով պարտության մատնեց արաբ գրոսմայստեր Սալեմ Սալեհին: Իսկ թե հայ գրոսմայստերը ամփոփիչ մրցաշարային աղյուսակում ինչ տեղ կզբաղեցնի, հայտնի կդառնա տուրի ավարտից հետո; Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեւանյան տներից մեկի պատուհանագոգին գյուրզա է հայտնաբերվել
Հուլիսի 15-ին, ժամը 17:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի պատուհանագոգին օձ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հուլիսի 15-ին, ժամը 11:09-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձոր
Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք (բանաստեղծություն)
Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք, Երբ հայտնվել ենք կործանման եզրին… Ժամանակը չէ՞, մեր մեջքը ուղղենք, Եվ ամուր կառչենք այս հրաշք երկրին: Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք, Երբ երկրում արդեն արժեքներ չկան… Այդ կորուստները ինչպե՞ս ետ բերենք, Որ մենք չդառնանք կործանման վկան: Բա, էսպես գնա, մենք ո՞ւր կհասնենք, Երբ արտագաղթը խեղդում է
Գեւորգ Գորգիսյան. «Մեզ հավաստիացրեցին, որ Գևորգ Սաֆարյանի առողջական վիճակը լավ է»
14 օր է, ինչ քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանը գտնվում է պատժախցում, այցելեցինք Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ և փորձեցինք հանդիպել Գևորգ Սաֆարյանին, սակայն մեզ չհաջողվեց հանդիպել նրան
Արթուր Ալեքսանյանի բարեմաղթանքը՝ նորակոչիկներին (Տեսանյութ)
«Զինուժի» հեռուստաշարքը` նվիրված 2017 թվականի ամառային զորակոչին: Հայտնի մարդիկ իրենց բարեմաղթանքներն են հղում նորակոչիկներին:
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գագիկ Խաչատրյանի ընտանիքի կառուցած եկեղեցու օծմանը (ֆոտոշարք)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Եղվարդ քաղաքում նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությանը, որը կառուցվել է Խաչատրյանների ընտանիքի բարերարությամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարեն Կարապետյանը՝ Կալավանի մասին. «Երբ սիրում ես տունն ուր ապրում ես և ունես դրա հետ կապված մեծ երազանք»
ապա սահմանափակ ռեսուրսներով անգամ, կարճ ժամանակահատվածում կարող ես այն իրականություն դարձնել։
«Մեր քաղաքապետը, փոխքաղաքապետերը այս տարածքում կապրեի՞ն». Անահիտ Բախշյան
Կապրեի՞ն մի տարածքում, որտեղ օդ չկա, մարդիկ փոշուց խեղդվում են
Ովքե՞ր են Շիրակի մարզից մասնակցել գեներալ Մանվելի ծննդյան տոնին
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդյան 61-ամյակին, որն ամեն տարի երկրի քաղաքական վերնախավի մասնակցությամբ նշվում է գեներալի ընտանիքին պատկանող Էջմիածնի «Վան» ռեստորանում, Շիրակի մարզից հրավիրված են եղել թե՛ Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը, թե՛ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և թե՛ ԱԺ նորընտիր պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը, Վարդան Ղուկասյանը, Վարդևան Գրիգորյանը։ Սակայն
Մետրոյի ցուցափեղկը «խոսում» էր քոլեջի ու գնումների մասին
Ըստ որոշ վիճակագրական տվյալների՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ մեկ այցի ժամանակ Հայաստանում ծախսում է ամենաքիչը $750: Նրանց գրավում են հատկապես օրգանական սնունդը, տեսարժան վայրերը, մատչելի տրանսպորտը: Մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ զբոսաշրջիկների առաջ կարմիր գորգ է փռված: Մինչ բարձրաստիճան պաշտոնյաները շեփորում են կառավարության զբոսաշրջության քաղաքականության ու ոլորտում իրականացված ծրագրերի մասին, տարրական հարցեր, սակայն, Հայաստանում լուծված չեն:
«Լավ ենք անում՝ պորտը տեղն ենք դնում, որովհետեւ ադրբեջանցի պատգամավորն ասում է, թե հայը երեխա քառատող է». Զոհրաբյան (Տեսանյութ)
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակներին հաճախ են մեղադրում նրանում, որ իրենց եվրոպացի գործընկերների «պորտը տեղն են դնում»
Ռամզան Կադիրով. «Մեզ մոտ նման մարդիկ չկան, մեզ մոտ նույնասեռականներ չկան». (Տեսանյութ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ամերիկյան HBO հեռուստաալիքին տված հարցազրույցում ծիծաղել է «չեչեն նույնասեռականներին խոշտանգումների ենթարկելու» մասին լրագրողի հարցին ի պատասխան։ «Մեզ մոտ նման մարդիկ չկան, մեզ մոտ նույնասեռականներ չկան։ Եթե կան՝ տարեք Կանադա։ Փա՛ռք Ալլահին, մեզնից հեռու»,- ասել է նա։
ՀՀ-ն պետք է դասեր քաղած լիներ
Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ 2013 թվականի փորձը պետք է դաս եղած լինի իշխանությունների համար, եւ ԵՄ-ի հետ ստորագրվելիք նոր շրջանակային համաձայնագիրը նախապատրաստելիս պետք է ի նկատի ունեցած լինեն մեկ փաստ` պետք է այնպիսի փաստաթուղթ, որը չի հակասի ԵԱՏՄ-ի դրույթներին: Քանի որ համաձայնագիրն արդեն նախաստորագրված է, պատգամավորը կարծում է, որ Հայաստանը
Հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ
Բժշկական կենտրոնից առգրավվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը և նորածնի մահվան ու քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քաղաքական պահի հասունացման տեսությունը
Ադրբեջանի ռազմական հանցագործ լինելու դիմագծի մասին հաստատումները սկսել են հնչել միջազգային կառույցներում: Ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված բարբարոսությունների մասին թե Արցախի եւ թե Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունները դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կառույցների ուղարկել էին թղթածրար Ադրբեջանի կողմից գործի դրված ամենաանմարդկային վայրագությունների վերաբերյալ: Փաստացի այս տվյալները, լուսանկարները եւ պատերազմական օրենքները գլխիվայր շրջող բոլոր գործողություներին համարժեք գնահատական տալու
Ժամանակների մարգարեության մեջ
Միշտ լինում են ժամանակներ, որ բոլոր խոսողները սեր էին խոստանում հայրենիքի, աղքատների, զրկվածների, օտարության հեռացածների հանդեպ, որոնք ըստ իրենց խոստումի՝ մնալով իրենց ղեկավարությամբ հայրենիքում, արագ պիտի հարստանային, եւ սեր էին խոստանում նաեւ հարուստների հանդեպ, որոնք անհասկանալի բանաձեւով պիտի արագ աղքատանային: Եվ այդպիսի սերը, երբ դառնում է քաղաքական սովորություն, ափսոս, ներեցեք ինձ, չափազանց հաճախ նաեւ սննդարար,
«ԵՄ-ից ակնկալում ենք ոչ միայն գումար, այլեւ քաղաքական աջակցություն». Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
«Արհեստական է հարցադրումը՝ Ռուսաստանը թույլ կտա՞, թե ոչ: Նման հարցադրում գոյություն չունի»,-ասում է ՀՀԿ-ական պատգամավորը
Անօդաչու թռչող սարքն է սպանել Աֆղանստանում ԻՊ առաջնորդին. Պենտագոն
Իսլամական պետության Աֆղանստանի մասնաճյուղի առաջնորդ Աբու Սայեդին սպանել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտարարել է Պենտագոնը, գրում է Boston Globe-ը: Այդ օպերացիայի ընթացքում սպանվել են նաև խմբավորման մյուս անդամները, իր հաղորդագրությունում նշում է Պենտագոնը, որը պնդում է, թե այդ հարձակումը զգալիորեն կխախտի ահաբեկչական խմբավորման ծրագրերը՝ իր ներկայությունը տարածել Աֆղանստանում: Այնուամենայնիվ, Իսլամական պետությունը ապացուցել
Ադրբեջանական «ստի ոտը կարճ է». ինչո՞ւ եւ ինչպե՞ս է մոլորեցնում Զաքիր Հասանովը
«Զաքիր Հասանովի խնդիրներից մեկն էլ այդ սառը ցնցուղի էֆեկտը մեղմելն է, ինչն էլ պարբերաբար անում է»,-ասում է փորձագետը
Ռեջեփ Թայիփ Էրդողանի միայնությունը. The Atlantic
Հեղաշրջման փորձից հետո նա ձերբակալել է 50,000 մարդկանց, Էրդողանի ընդդիմադիրներն այժմ ատում են նրան:
Ընտրակաշառքներն «աշխատել» են վարչական լծակների ազդեցությամբ
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չի բացառում, որ քաղաքական ուժի ազդեցության տակ գտնվող հեռուստաընկերությունները քարոզարշավի ժամանակ անկողմնակալ չեն եղել: Հուլիսի 10-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակեց ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը։ Նախնական եզրակացություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արձանագրել էր քաղծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների նկատմամբ ճնշումների, մասսայական ընտրակաշառքների մասին փաստերի
«Հուսամ՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց «սյուրպրիզներ» չենք ունենա». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
«ԵՄ-ն այլեւս չի պատրաստվում ՀՀ-ի համար բանկոմատ լինել, մեղրամիսն ավարտված է»,-ասում է պատգամավորը


















































