Օրվա լրահոսը

Ամուսնության առաջարկ՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում (Տեսանյութ)

«Բայց հրաժարվելու տարբերակ չթողեցիր քո Լիլիթին, որովհետեւ այսպիսի առաջարկից հետո ոչ մի աղջիկ չէր հրաժարվի երեւի թե»,- ասել է հաղորդավարը:

Երևանի քաղաքապետարանը` ավտոկայանատեղի վճարի համար գանձվող գումարի փոփոխության մասին. «Խնդիրը շուտով արդյունավետ հանգուցալուծում կունենա»

Թեև արդեն իսկ պարզաբանել ենք, որ ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում, և խնդիրը վերաբերում է վճարման ձևաչափով պայմանավորված լրացուցիչ առաջացող գումարներին, այդուհանդերձ հարկ ենք համարում նշել, որ, որպես Երևան համայնքի շահերից հանդես եկող կառույց, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորները մտահոգված են ստեղծված իրավիճակով։

Շիրակ Թորոսյանը հավաստիացնում է`ՀՀ-ն կստորագրի ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագիրը

Եթե Հայաստանին մեղադրում են նման հարցում`խանական կառավարման համակարգ ունեցող պետության հետ համեմատության մեջ, ուրեմն, ամեն ինչ պարզ է եւ զզվելի: Ակնհայտ է, որ նրա զկռտոցից կամ նավթի հոտ է գալու կամ` խավիարի:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԵՊԲՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառմանը գիտխորհրդի անդամներից և հյուրերից բացի` մասնակցել են հիվանդանոցային համալիրում վերականգնողական բուժում ստացող վիրավոր զինծառայողները: Բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկներին, այդ թվում՝ ռազմական բժիշկներին, ավարտական դիպլոմներ հանձնելու իրավունքը վերապահվել

Լեւոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի փուլում

Մեկօրյա հանգստից հետո ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի երրորդ փուլի մասնակիցներն այսօր պայքարը վերսկսեցին վեցերորդ տուրում: Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հանդիպեց հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնային եւ պարտություն կրեց: Հայաստանի լավագույն շախմատիստը 3,0 միավորով մրցաշարային աղյուսակում նահանջեց 8-րդ հորիզոնական: Վաղն Արոնյանի մրցակիցը Անիշ Գիրին է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess-news.ru-ի

Լոռիում գայլերն անասուններ են հոշոտել

Լոռու մարզի Դեբեդ համայնքի բնակիչները վախենում են իրենց անասուններին սար տանել: Համայնքի շատ ընտանիքների միակ ապրուստն անասնապահությունն է, սակայն արդեն բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ գայլը հարձակվել ու հոշոտել է հորթերին: -Մեր հորթն էլ է կերել մի քանի օր առաջ: Ամեն օր էլ հարձակվում են: Հենց էսօր էլ իմացանք, որ սարում գայլը նորից հորթ է

Ծխախոտագործությունը Արցախում տարեցտարի զարգանում է

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարեն Աղաջանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի  դրությամբ Արցախում մշակվում  է 180 հա ծխախոտի ցանքատարածություն, որից 124 հա Մարտունու, 48 հա Ասկերանի և 8 հա Մարտակերտի շրջաններում: Նախորդ տարի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 162 հա: «Արդեն շուրջ 5 տարի է, ինչ Արցախում սկսել են զբաղվել ծխախոտի մշակմամբ: Վերջին

Բերդում սպանություն կատարողը Երեւանում հայտնաբերվել է

Սպանության պատճառը 1000-1500 դոլարն է

Ազատ ոճայիններից ովքե՞ր պատրաստ կլինեն աշխարհի առաջնությանը

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի չորս ըմբիշներից երեքը Կասպիյսկում կայացած Ալի Ալիեւի հուշամրցաշարում իրենց մրցելույթներով չեն բավարարել գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի (լուսանկարում) ակնկալիքները, ինչը մտահոգում է նրան: Գարիկ Բարսեղյանը՝ 57 կգ քաշային կարգ, Վալտեր Մարգարյանը՝ 70 կգ ու Վահե Թամրազյանը՝ 86 կգ, անմասն են մնացել մրցանակներից, եւ միայն 97 կգ քաշային Գեորգի Կետոեւն է 3-րդ տեղ

ՊՆ-ում կայացավ միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հուլիսի 12- ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ գերիների,  պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվել են 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները,  նախանշվել առաջիկա ծրագրերը: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը մեծ նշանակություն ունի անհայտ կորած անձանց որոնման, գերության մեջ հայտնվող ՀՀ քաղաքացիներին

«1000 դրամները հետ ենք պահանջում ՀՀ-ից, անհիմն հարստացում է տեղի ունենում». ՀՔԱՎ-ը դիմել է դատարան

ՀՔԱՎ-ի ներկայացուցիչը գտնում է, որ պետությունն իր պոզիտիվ պարտավորությունը չի կատարում, ուզում է աշխատող քաղաքացիները կատարեն, ինչն անթույլատրելի է. «Սա է կոչը, որ յուրաքանչյուրը պիտի դիմի նմանատիպ հայցադիմումով, եւ ինչքան  հայցերը շատ լինեն, նախաձեռնողները շատ լինեն, այնքան այս հարցը կդառնա համակարգային»:

«Շիրակի մարզային ոստիկանության աշխատանքը գնահատում եմ դրական»․ Շիրակի դատախազ (տեսանյութ)

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն, այսօր լրագրողների հետ զրույցում գնահատելով տեղի ոստիկանության աշխատանքն, ասաց․«Ես որպես մարզի դատախազ, ունենալով տարբեր կառույցների նկատմամբ հսկողություն, վերահսկողություն իրականացնելու, այդ թվում նրանց օրինական գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու բացառիկ լիազորություններ, Շիրակի մարզային ոստիկանության աշխատանքը գնահատում եմ դրական։ Ոստիկանության աշխատակիցները կատարում են իրենց առջև դրված խնդիրները, ես անձամբ եմ ականատես լինում, թե

Հայտնի են «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները

Այսօր հայտնի դարձան «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները։ Առաջին մրցանակի արժանացավ Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան), երկրորդ մրցանակակիր դարձավ Խաչիկ Անդրեասյանը (Հայաստան), երրորդ մրցանակը շնորհվեց Դոմինիկ Վիզջանին (Լեհաստան), ինչպես նաև՝ հատուկ մրցանակ շնորհվեց Սեոլհվա Կիմին (Հարավային Կորեա)։ Մրցանակակիրներից բացի, ևս երկու դաշնակահար իրավունք ստացավ մասնակցելու Մալթայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին։ Մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը նշեց, որ

«Շարժում-88» խմբակցությունը Արցախի նախագահի պաշտոնին առաջադրել է Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը

Արցախի ԱԺ «Շարժում-88» խմբակցությունը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը: Aravot.am-ի հետ զրույցում խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը նախ հիշեցրեց, որ Արցախում  Ազգային ժողովում ուժերը դասավորված են հետեւյալ կերպ` 33 պատգամավորից 29-ը իշխանական են, ապա հավելեց. «Մենք հնչեցնելու ենք մեր կարծիքը, ներկայացնելու ենք  մեր տեսակետները և մեր մտահոգությունները: Փորձելու ենք այդ

Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու կարևորությունը»

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր պատասխանել է panorama.am լրատվական կայքի հարցին Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը: Պատասխան. Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու կարևորությունը: Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո նախագահների մակարդակով

Արդարադատության նախարարը ԵՄ գործընկերոջ հետ քննարկել է առաջիկա համագործակցության առաջնահերթությունները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին Արդարադատության նախարարության հետ սերտ համագործակցության ու համատեղ իրականացրած ծրագրերի համար և փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն հայտնել: Ներկայացնելով արդարադատության ոլորտում իրականացրած բարեփոխումները՝ Դավիթ Հարությունյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված քայլերը՝ ապօրինի

«Դա փրփուրներից կախվել է, իրականությանը մոտ փաստարկ չէր». ՀՔԱՎ-ի ներկայացուցիչը` ՊՆ-ի ներկայացուցչին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչն ասաց՝ «Սա, կարծում եմ, լրագրողական գործունեության խոչընդոտում է: Եթե անձը չի ցանկանում իրեն նկարահանեն, կարող է դատարանին խնդրել, որ իր կողմը չնկարվի: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական ցանցերում տեսանյութերը տարածելուն, այս դեպքում մի քիչ ավելորդ է մեկնաբանելը, որովհետեւ բոլորին է պարզ ու հասկանալի, թե ինչով է զբաղվում ՀՔԱՎ-ը»:

Կայացել է ավտոմոբիլների լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության երկրորդ փուլը

Արագածոտնի մարզում կայացավ Կովկասի գավաթի խաղարկության երկրորդ և ՀՀ լեռնային մրցավազքի առաջնության առաջին փուլը: ՀՀ Կովկասի գավաթի խաղարկության երկրորդ փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 34 մարզիկ, որոնցից 11-ը ներկայացնում էր Հայաստանը: Մեր ավտոմոբիլիստներից ինը մրցանակային տեղ է գրավել: Հայաստանի լեռնային առաջնության առաջին փուլում հաղթել են. A1600 դաս՝ Անդրանիկ Հարությունյան: E2-SH1600 դաս՝ Լյուդվիգ Երմազյան: «Բացարձակ» դաս՝

Իրանական ընկերությունն աջակցում է մեր երկրում քաղցկեղի հաղթահարմանը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Վարան Փարթո Դարման ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջադ Փանահին և «Վարան-Արմենիա» ընկերության նախագահ Մոհամմադ Շահրանիին։ «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ Ձեր ընկերության նախաձեռնությունը և դրա իրանկանացման արագությունը լավ անակնկալ է»,-ողջունելով հյուրերին` ասել է նախարարը։ Մոհամմադ Հաջադ Փանահը նշել է, որ Հայաստան կատարած առաջին այցելության ժամանակ են

«Ցույց տվեք մի դեպք, որ հանցագործություն կատարած անձը մնացել է անպատիժ, ու ես կհեռանամ»․Շիրակի դատախազ (տեսանյութ)

Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե  Գյումրու Վազգեն Սարգսյանի անվան փողոցում տեղի ունեցած մահացու վրաերթի փաստով հարուցված քրեական գործում կա՞ն արդյոք տվյալներ այն մասին, որ փողոցը լուսավորված չի եղել, գրեթե անտեսանելի է եղել, որը ևս պատճառ է դարձել փողոցն անցնող երիտասարդ ամուսինների մահվան։ Դատախազն ասաց, որ գործում նման տվյալ չկա։ Ըստ Կարեն

«Այդ տեսագրությունները հայտնվում են ադրբեջանական կայքերում». Դատարանում արգելում են նկարել, որ Ադրբեջանը չտեսնի

ՊՆ-ի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Մանիկ Սանթրոսյանը ուշագրավ պատճառաբանություն բերեց՝ խուսափելով տեսանկարահանումից: Նրա խոսքերով՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ եւս մեկ դատական նիստ է ունեցել, որը նկարահանվել է. «Դրանից հետո այդ տեսագրությունները հայտնվում են ոչ միայն իրենց կայքում, այլ նաեւ ադրբեջանական կայքերում»:

Բացահայտվել են խարդախության մի շարք դրվագներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են մեքենաների առքուվաճառքի պատրվակով, խաբեությամբ կատարված մի շարք հափշտակություններ. առաջադրվել է մեղադրանք: Երևան քաղաքի բնակչից 2016 թվականի հուլիսին հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ հափշտակել է իր ավտոմեքենան: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել

ՀՀ պատգամավորները` Արցախում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներխորհրդարանական կապերին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՊՆ-ն դատարանում պնդում է, որ զինվորների համար աշխատավարձերից պահվող «1000 դրամների» հետ իրենք որեւէ կապ չունեն

ՊՆ ներկայացուցիչը հորդորում է դատարանին իրեն պատասխանող չճանաչել: Չատինյանն ասաց, որ այս դեպքում պատշաճ պատասխանողը ՀՀ-ն է եւ ՊՆ-ն է: Զինծառայողներին հասցված վնասների խնդրով  ՊՆ-ն է զբաղվում, օրենքի նախագիծն էլ ԱԺ-ում ներկայացրել է անձամբ պաշտպանության նախարարը, իրենց պատասխանողի կարգավիճակից հանելու որեւէ հիմք չկա. «Երկուսի գործողությունների հետեւանքով ենք մենք անհիմն վնասներ կրել»:

Ինչո՞ւ է փակվել Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհը

Սահմանամերձ գյուղում ջրագիծ է գործարկվել

«Մեր պատասխանատուներն էլ պատրաստ են շարունակել իրենց անգործության համար վճարել ճակատը պահող մեր զինվորների կյանքերով»

Զրոյացնել համարյա ամեն օր մեզանից զոհեր խլող հակառակորդի ակտիվությունը` սա բացառապես մարտի դաշտում լուծվող հարց չէ:

2004-ին շահագործման հանձնված Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելն այդպես էլ մեկ լիտր ջուր անգամ չի տեղափոխել Սևանա լիճ․ ՀԲՃ

Ձեզ ենք ներկայացնում Սևանա լճին վերաբերող վերլուծական հերթական հոդվածը՝ թե ինչու այդպես էլ չիրականացան «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելով Սևանա լիճ վերջին 12 տարում մոտ 2 մլրդ խմ լրացուցիչ ծավալի ջուր տեղափոխելու իշխանության սին խոստումները։ Ավելին՝ վերջին 6 տարում (2011-2016 թթ.) առավել ուժգնությամբ է կասեցվում Սևանա լճի մակարդակի բնականոն բարձրացումը։ Դա է վկայում այն, որ այդ տարիներին

Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել Ադրբեջանին համաձայնել հետաքննող մեխանիզմների ներդրմանը

Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլզ Թեննոքը կոչ է արել Ադրբեջանին համաձայնել հայ-ադրբեջանական շփման գծում հետաքննող մեխանիզմների ներդրմանը: Այս մասին ասվում է պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ: «Արցախի շփման գծում վերջին լարվածությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս: Հուլիսի 4-ին Ադրբեջանում երկու քաղաքացիների մահը շատ ցավալի է, և ես իմ ցավակցություններն եմ հայտնում Զահրա Գուլիևայի և նրա տատի՝ Սահիբայի ընկերներին

Տավուշի մարզի 30-ամյա բնակչին սպանելու համար հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Բերդ քաղաքի բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` որպես մեղադրյալ է ներգրավվել Տավուշի մարզի 29-ամյա բնակիչը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հուլիսի 5-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը

Տրանսպորտի եւ կապի նախարարը հույս ունի, որ մոտ ապագայում Լարսին այլընտրանք ճանապարհից լուր կունենանք (Տեսանյութ)

Օդանավակայանի տաքսիների մենաշնորհը թույլ չի տալիս գները նվազեցնել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031