Օրվա լրահոսը
Հայաստան-ԵՄ. կրթական համագործակցության նոր հեռանկարներ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին` ԵՀ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և Ֆինանսական և իրավական համակարգման բաժնի ղեկավար Նիկոլ Սմիթը: Հանդիպմանը
Ռոտերդամի փառատոնում հաղթած հնդիկ ռեժիսոր. «Ֆիլմը պետք է հույզ առաջացնի»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել դիտելու Ռոտերդամի կինոփառատոնի լավագույն ֆիլմերը, այդ թվում` Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան» (Հնդկաստան), որն արժանացել է փառատոնի «Վագր» մրցանակին: Հուլիսի 12-ին ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանը եւ նրա պրոդյուսեր Սաջի Մաթյուն հանդիպեցին լրագրողների հետ: «Ես շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար, միջավայրը դրական է, փողոցներում երաժշտություն է հնչում»,-ասաց ռեժիսորը: Նա իր
Արեգ Կյուրեղյանի մոտից հայտնաբերվել է մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր
Այսօր` հուլիսի 12-ին` դատական նիստի տեղափոխվելուց առաջ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, համաձայն ներքին կանոնակարգի, խուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Արեգ Կյուրեղյանը, ում մոտից հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր, ինչն արգելված իր է: Հայտնաբերվածն առգրավվել է. նախապատրաստվում են նյութեր դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Արայիկ Խանդոյանը տուժող է ճանաչվել
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը իր՝ ծեծի ենթարկվելու փաստով կատարվող նախաքննության արդյունքում որպես տուժող է ճանաչվել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալի աչքն է վնասված, ոտքերին քերծվածքներ կան: Պաշտպանը դիմում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկ՝ Արայիկ Խանդոյանի գլխի հետազոտություն
Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ պաշտպանության բանակն ի վիճակի է համարժեք պատասխանելու հակառակորդի սադրանքներին
Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների: Հանդիպման մեկնարկին ողջունելով բարձրաստիճան հյուրերին, բանակի հրամանատարը վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններին՝ դրանք որակելով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած զանգվածային հարձակում՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից գործողության մեջ դրված հատուկ
Հնդկական, թե հայկական սերիալներ
Վերջին ժամանակներս մեր իրականություն մեծ արագությամբ ներխուժած հնդկական սերիալները սկսում են նահանջել: Իհարկե, ողջունելի է, սակայն հիշենք, որ հնդկական ֆիլմերը հետխորհրդային երկրներում լայն տարածում ունեին դեռ երկու տասնյակ տարի առաջ: Ամեն կիրակի հայ հանդիսատեսը մեծ ոգևորությամբ սպասում էր հայկական հեռուստաընկերություններով ցուցադրվող հնդկական, լալահառաչ ֆիլմերին: Ի՞նչն էր գրավում. երգերը, պարերը, գունային լուծումները…: Փաստ էր այն, որ
«Սասնա ծռերի» անդամ Արթուր Սողոմոնյանը հանձնվելու օրը պատռել է 10 հազար դրամանոցներ. Նրա բարեկամի ցուցմունքից. aysor.am
«Սասնա ծռերի» անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատից 14 մլն-ից ավելի դրամի գողության վերաբերյալ հետաքրքիր ցուցմունքներ կան այս գործին վերաբերող մեղադրական եզրակացությունում: Ի դեպ, նկատենք, որ գործով մեղադրյալների մի մասը, ովքեր կազմում են «Սասնա ծռեր» խմբի հիմնական մասը, ցուցմունքներ չեն տվել: Իսկ նրանց հետ ՊՊԾ գունդ մտած ու
Ցածր ճնշման ժամանակ խմել կանաչ թեյ, իսկ բարձրի դեպքում՝ սեւ
Թեյը խթանում է նյութափոխանակությունը, հագեցնում է ծարավը, անց է կացնում հոգնածությունը, թարմացնում է եւ առույգացնում Կանաչ թեյը հայտնի է իր բազում օգտակար հատկություններով: Այն օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը, կարգավորում է արյունատար անոթների լարվածությունը եւ մարսողության գործընթացը, անց է կացնում գլխացավը, առույգացնում է, ունի լեղամուղ հատկություն: Թեյի օգտակարությունը ընդգծելու համար առանձնացնենք մասնագետների կողմից առաջարկված հետեւյալ
«Ընկերներիս խոշտանգվելուց հետո չեմ տեսել». Պավլիկ Մանուկյանը՝ դատավորին (Տեսանյութ)
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների 14-ի գործով դատական նիստում այսօր քննարկվեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի ինքնաբացարկի հարցը: Ամբաստանյալների պաշտպանները պնդեցին, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, քանի որ նախորդ նիստերից մեկում երբ նա նստած էր նիստերի դահլիճում, դատարանի շենքում ոստիկանները ծեծել են ամբաստանյալներից մի քանիսին, այդ թվում՝ Արայիկ Խանդոյանին: «Դահլիճում կրկին ներկա
«Ստեղծարար Հայաստանը» կատարեց իր առաքելությունը (Ֆոտոշարք)
«Ստեղծարար մարդիկ անհրաժեշտ են տնտեսության բոլոր ոլորտներին»
2016-ին Հայաստանի պաշտպանական ծախսերին հատկացվել է նախատեսվածից 8 մլրդ դրամ ավելի գումար. razm.info
2016 թվականին պաշտպանության բնագավառում ՀՀ պետական բյուջեից կատարվել են 225,9 մլրդ դրամ ծախսեր` կազմելով ծրագրի 103,9%-ը: Այս մասին նշվում է ՀՀ 2016թ. բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ կառավարության հաշվետվության մեջ, որն արդեն հաստատվել է Ազգային ժողովում: 2016 թվականի բյուջեով նախատեսված ծախսերը պիտի լինեին 207,3 մլրդ դրամ, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով հաստատված ծախսերը՝ 217,4 մլրդ դրամ:
Beeline-ը եւս, ինչպես եւ Վիվասելը՝ տեղեկացնում է, որ չի ավելացրել կարճ հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար միջնորդավճարը
12 հուլիսի, 2017, Երևան: Beeline-ը տեղեկացնում է, որ կարճ հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում ընկերության կողմից որևէ փոփոխություն չի կատարվել։ Ընկերությունը նաև հանդես չի եկել որևէ առաջարկով՝ հաղորդագրությունների ուղարկման ձևի, վճարի կամ միջնորդավճարի չափի հետ կապված փոփոխություն կատարելու։ Beeline-ը՝ ցանկացած այլ օպերատորների պես, միայն տրամադրում է տեխնիկական հնարավորություններ, որպեսզի բաժանորդները կարողանան հեռախոսի միջոցով հեշտությամբ
ՍԴՀԿ-ն անընդունելի է համարում «մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հերթական խոշոր գործարքը»
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր խոր անհանգստությունն է հայտնում վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտոնական ներկայացուցիչների չեզոք հայտարարությունների հետ կապված: Միջնորդ պետությունների անհասցե, առանց կոնկրետ գործողությունների կեցվածքն ազատում է պաշտոնական Բաքվի ձեռքերն ու հնարավորություն տալիս Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով իրականացնել իրավիճակն
Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ
Էդուարդ Շարմազանով. Համանախագահները ևս պետք է հարգեն իրենց միջնորդությամբ արված պարտավորությունները
Ադրբեջանը դեռեւս ապակառուցողական է տրամադրված
Յունիբանկի «Ստեփանավան» մասնաճյուղն աշխատում է «մեկ պատուհանի» սկզբունքով
Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ և արագ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի «Ստեփանավան» մասնաճյուղը (ք.Ստեփանավան, Բաղրամյան փ. 2ա շենք, 7 բացվածք) հաճախորդների սպասարկումն իրականացնում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Այսուհետ մասնաճյուղի հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ
Գյումրիում վրաերթից մահացած զույգը սպասում էր առաջնեկին
Երեկ Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում ողբերգական վրաերթից մահացած զույգը՝ 1994 թվականին ծնված Արփինե Մանուկյանը եւ 1984 թվականին ծնված Նելսիկ Ղազարյանը, որոնք երկու ամիս է՝ ինչ ամուսնացել էին, սպասում էին իրենց առաջնեկին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կամո համայնքի ղեկավար Ռոբերտ Ղազարյանը։ Արփինե Մանուկյանը Կամո գյուղից է, գյուղապետն ասաց, որ նա համայնքապետարանի գործավարուհու դուստրն է,
Վարդան Եղիազարյանի ցուցմունքներից. զինյալներն արտահայտվել են, որ սպանելու են Վալերի Օսիպյանին. «Հայոց աշխարհ»
Սեդրակ Նազարյանը անմակարդակ, ինքնամփոփ եւ վտանգավոր անձնավորություն է, դրսեւորել է սառնասիրտ եւ լկտի պահվածք: Նույնատիպ սառնասիրտ եւ վճռական պահվածք է դրսեւորել Արմեն Բիլյանը, որը գնդի տարածք էր մտել իր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով: Աշոտ Պետրոսյանը եւս դրսեւորել է սառնասիրտ, լկտի եւ ակտիվ պահվածք:
«Սասնա Ծռերից» Սեդրակ Նազարյանի համար շտապօգնություն են կանչել (Տեսանյութ)
Հարազատները կասկածներ ունեին, որ ոստիկանները նրան ծեծել են, մինչդեռ նման խնդիր չկար
Ինչպես են «կարմիր գծերի» օգնությամբ թալանում վարորդներին. «Հայոց աշխարհ»
«Կարմիր գծերը» քաղաքապետարանին հանձնելուց հետո դրանց սպասարկումն իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը օրերս բջջային հաղորդագրություններով հերթական «աչքալուսանքն արեց» վարորդներին։ Տեղեկացվեց, որ օգոստոսի 1-ից այդ վճարովի կայանատեղիների համար հաղորդագրությամբ վճարելու դեպքում դրանց վարձը կթանկանա՝ 1 ժամ կայանելու համար նախկին 100 դրամի փոխարեն կազմելով 149 դրամ, իսկ մեկ օր կայանելու համար նախկին 500 դրամի փոխարեն՝ 748 դրամ:
Ազատազրկված իրանցի ռեժիսոր. «Չեմ սիրում կոմպրոմիսի գնալ»
Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» ֆիլմը «Ոսկե ծիրանում» է
Գագիկ Ղազարեն վստահ է, որ սուգը չէ «Լսիր ինձ» ֆիլմի արգելքի պատճառը (Տեսանյութ). «Հրապարակ»
«Ոսկե ծիրանի» արտամրցութային ցանկի շուրջ սկանդալը պայթեց հուլիսի 6-ին, երբ հայտնի դարձավ, որ Կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվել է տրամադրել Մալյանի անվան թատրոնի դահլիճը սեքսուալ փոքրամասնությունների մասին պատմող «Լսիր ինձ» եւ «Ծիրանի այգիներ» ֆիլմերը ցուցադրելու համար։ Առաջինը «Փինք Արմենիա» ՀԿ-ի պատվերով նկարել է ռեժիսոր Գագիկ Ղազարեն, մյուսը հայ-իրանական արտադրության է, ռեժիսոր Փուրիա Հեյդարիի գործն է, որը նկարահանվել
Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Լեւոն Մարտիրոսյանը՝ Կանադայում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ դեսպանների նշանակման եւ ազատման վերաբերյալ: Արմեն Եգանյանն ազատվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագիրն է. «Հրաչյա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ազատել Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և
Օդանավակայանից 4 անգամ ավելի թանկ գնով, քան կարող էր լինել իրականում. «Հայկական ժամանակ»
Մինչեւ Ստեփանակերտ, օրինակ, սահմանված է առնվազն 70 հազար դրամ այն դեպքում, երբ Երեւանի կենտրոնական ավտոկայանից Ստեփանակերտ կարելի է հասնել ընդամենը 40 հազար դրամին մոտ գումարով։
«Ոտքի, դատարանն է գալիս»-ի չգերազանցված պատմությունը «Սարի թաղի Վրեժինն» է
Զարմանքս մեծ եղավ, երբ իրոք հաջորդ նիստին տեսա նրա ոտքերի տակ հող էր լցվել:
Նախագահականից զանգահարել էին ԱՄՆ դեսպանին՝ խնդրելով օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի այս հավաքները մեղմի. «Հրապարակ»
Ինքը պատասխանում է, թե ինչպե՞ս եք պատկերացնում՝ դուրս գամ դեսպանության պատշգամբ եւ կոչով դիմեմ ժողովրդին, ասեմ՝ միտինգները դադարեցրեք, բռնությունների մի գնացեք եւ այլն։
Ըստ դատավորի, կնոջը սպանած ամուսնու պատիժը մեղմացնող հանգամանք է երկու անչափահաս երեխայի առկայությունը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ կայացավ ամուսնու՝ Արթուր Մելիքսեթյանի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 19-ին սպանված Նարինե Դանիելյանի գործով հերթական նիստը: Նիստի սկզբում դատավորին փոխանցվեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի միջնորդությունը՝ սպանության հանգամանքներն ավելի մանրամասն քննելու նպատակով դատարան հրավիրել ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի Դ.Բ. փորձագետ Ա. Ա. Ավագյանին: Դատավորն
Դավթաշենում օձ է հայտնաբերվել
Հուլիսի 12-ին, ժամը 01:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 7 հանրակացարանում բռնել են օձ (տարրայի մեջ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

















































