Օրվա լրահոսը

Բանաձևի հեղինակների համար մտահոգիչ է քաղբանտարկյալների մեծ թիվը Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում ու Հայաստանում

«Այնպիսի ավտորիտար երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Թուրքմենստանն ու Տաջիկստանը, սահմանադրական փոփոխություններն օգտագործվել են որպես գործիք իշխող խմբերի ձեռքում՝ իշխանությունը հետագայում ևս պահպանելու համար». նշված է բանաձևում:

Հայ հայտնի գործիչներ շարքից՝ բանաստեղծ, կոմպոզիտոր, սցենարիստ, ռեժիսոր և հեռուստալրագրող՝ Սարքի Մուրադյան

«Երջանկության արցունքները» երգը, համանուն կինոնկարից, հիրավի գերել է հանդիսատեսի սիրտն առ այսօր: Անհնար է պատկերացնել որևէ հայ մարդու, որ դեռևս չի ունկնդրել այդ անչափ հաճելի երգը, որի թե՛ երաժշտությունը, և թե՛ խոսքերը գրել է մեր տաղանդավոր հայրենակիցը՝ Սարքի (Սարգիս) Մուրադյանը. Երջանկության արցունքները Սիրովդ ինձ տվիր, Երջանկության համբույրները Շրթներիս վրա դրոշմեցիր: Գարնան նման արևաշող Վարդերի բույրն

Աշխարհին գեղեցիկ նայող վարպետը` Հյու Հադսոն

Օսկարակիր ռեժիսորը ցանկացել էր Փարաջանովյան թալերը ստանալ Փարաջանովի հարկի հերքո

Ժան-Ֆրանսուա Շարպանտիե. հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն (Տեսանյութ)

«Հայ-ֆրանսիական տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է մոտավորապես 50 մլն եվրո, և հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն»,- այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսում նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր կողմից ավելի վաղ հնչեցված այն կարծիքը, որ չնայած  բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին, Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունները,

Համայնքային գրադարանների խնդիրներից մինչեւ գրքի վարձույթով զբաղվող ընկերությունների ստեղծում

Մասնագետի դիտարկումները Անկախության առաջին տարիներին Հայաստանում գործում էր շուրջ 1000 համայնքային գրադարան: Այսօր դրանց թիվը կրճատվել է մինչեւ 600-ի, որոնց մեծ մասը չի գործում եւ ինչպես գրադարանավարներն են ասում՝ դիմացը խոտ է աճում: Այս առիթով «Առավոտին» իր մտահոգությունը հայտնեց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ միայն 2016-17թթ. ընթացքում իրականացվել է համայնքների խոշորացման թվով

«Հասկացա, որ գժվելու աստիճան սիրում եմ մեդիան». «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի հաղթողները հայտնի են

Հուլիսի 12-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց թվով երրորդ «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթը: Այս տարվա հաղթողների աչքերով՝ մեդիան մի կողմից սենսացիաներ ու կարծրատիպեր տարածելու, մյուս կողմից հասարակական փոփոխության հասնելու գործիք է: «Մտերիմներիս հուշեցի անվստահելի կայքերի ցանկը, մի երկու անգամ էլ առաջարկեցի կասկածել: Ապա հուշմանս արդյունքները տեսնելով՝ հուշեցի` երբեմն նաև հավատալ գրվածին: Տեսա «Տարածեք, քանի չեն

«Սասնա ծուռ» Սերգեյ Կյուրեղյանը գլխի վնասվածք է ստացել

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց փաստաբան Լուսինե Սահակյանին սանկցիայի ենթարկել՝ համապատասխան գրությամբ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին: Ապա դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը դատարանի համապատասխան խուց տեղափոխվելիս  ստացել է գլխի վնասվածք: Ուղեկցող ոստիկանները զեկուցել են, որ նա գլուխը պատահաբար հարվածել է մուտքի

Սաղմոսավանի ջրաղբյուրը «ոտքի է կանգնում»

Վեոլիա Ջուրն աշխատում է

Բորիս Նեմցովի սպանության կազմակերպիչ համարվող Զաուր Դադաևը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Մոսկվայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով. սպանության 5 կասկածյալները դատապարտվել են 11-20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Մասնավորապես, սպանության կազմակերպիչ համարվող Զաուր Դադաևը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, նրան նաև զրկել են լեյտենանտի զինվորական կոչումից և խիզախության շքանշանից: Անզոր Գուբաշևը, որը մարդասպանին վերցրել էր հանցանքի վայրից,

Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է դիրքը 3 տեղով

Գնահատված ԱՊՀ երկրների շարքում (ներառյալ Վրաստանը) 6-րդն է:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-16-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին

Հաճախակի արյունահոսության ժամանակ շատ օգտագործեք կիտրոնի հյութ, հավի միս

Մեխանիկական վնասվածքների, կոտրվածքների եւ մի շարք այլ հիվանդությունների (հիպերտոնիա, անեմիա, հեմոֆիլիա, լեյկոզ, գլոմեռուլոնեֆրիտ, սրտային անբավարարություն, լյարդի ցիրոզ եւ այլն) դեպքում կարող է լինել քթի արյունահոսություն։ Գրեթե բոլոր վարակիչ հիվանդությունները եւս կարող են ուղեկցվել քթի արյունահոսությամբ։ Այդ դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին՝ պարզելու համար արյունահոսության պատճառը։ Քթի արյունահոսությունը կանխելու միջոցներն են՝ 1. Հարկավոր է մի

Արցախի Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 19-ին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ

Թրամփի դեմ իմփիչմենթի նախաձեռնություն է սկսվել

Նախաձեռնության հեղինակ, Կալիֆորնիան ներկայացնող Բրեդ Շերմանը Թրամփին մեղադրել է այն բանում, որ նա խոչընդոտել է արդարադատության գործողություններին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության քննության գործում:

«Ամբաստանյալ Լուսինե Սահակյան…». «Սասնա ծռերի» գործով դատավորը ծիծաղելի իրավիճակում հայտնվեց (Տեսանյութ)

Ապա դատավորը երկրորդ անգամ շփոթվեց՝ Լուսինե Սահակյանին ասելով. «Եթե շարունակեք խոսել, ձեր նկատմամբ խափանման միջոց…սանկցիա կկիրառվի»

«Մոսկվան Ադրբեջանին կթու կով է դարձրել». «168 ժամ»

Հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը վկայում է, որ այդ հանդիպումը բավականին անարդյունավետ է եղել։ Մինչ այս Նալբանդյանը ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ քանի դեռ չեն կատարվել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու

Միջնորդավճարի ու ԱԱՀ-ի զավեշտը. «Հայկական ժամանակ»

Միջնորդավճարի գնից էլ ավելի հետաքրքիր է այն փաստը, որ տեղական տուրքը վճարելիս քաղաքացիները նաեւ վճարում են ավելացված արժեքի հարկ։ Ու թեեւ Երեւանի փոխքաղաքապետը բացատրեց, որ ԱԱՀ-ով գանձվում են բջջային օպերատորներին կատարվող բոլոր վճարումները, դա չի փոխում իրականությունը՝ տեղական տուրքը, փաստացի, հարկվում է ԱԱՀ-ով։ Առհասարակ, Հայաստանի իշխանությունները սիրում են ամեն ինչ հարկել ԱԱՀ-ով, որը երբեմն բերում

5 տարի առաջվա ցորենի փողը պարտք են

Սերմացուի պարտքը՝ ավելի քան 111 միլիոն դրամ

Ոստիկանություն է ներկայացել Բերդ քաղաքում սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվողը (Տեսանյութ) 

Հուլիսի 5-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բերդ քաղաքի ավտոկայանի տարածք, որտեղ տեսել են գետնին ընկած 1987 թ. ծնված Դավիթ Բադալյանին, ախտորոշումը՝ «աորտալ արյունահոսություն՝ հարցականով, մահ տեղում»: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Դ.Բադալյանը մահացել է ավտոկայանի տարածքում, սուր ծակող-կտրող գործիքից որովայնի շրջանում ստացած վնասվածքից:

Հրաչյա Հարությունյանը առայժմ քրեակատարողականում կմնա. «Հրապարակ»

Ռուսաստանի Դաշնությունում արդեն չորս տարի իր պատիժը կրող Հրաչյա Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, հուլիսի 16-ին կտեղափոխվի Հայաստան։ Սպասված տեղափոխության մասին, սակայն, քիչ բան է հայտնի, Հրաչյա Հարությունյանի ազգականների համար ապագան անկանխատեսելի է, իսկ առաջին հանդիպումն այդ ողբերգական իրադարձություններից հետո՝ բաղձալի։ «Անհայտ է, թե երբ կլինի Երեւանում, միայն գիտենք, որ ամսի 16-ին թռնելու է, թե որ ժամին,

Առնետները շարքից հանել են դոմիկի բնակչի անգամ հեռուստացույցը (Տեսանյութ). «Շիրակ կենտրոն»

Գյումրու վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանք նույնպես ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի, խոնավության ու քաղցի, այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում: Օգնություն տրամադրելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, նույնիսկ առնետները շարքից հանել էին մի կերպ

Հասարակությունն այլեւս անվերապահ կասկածում է արդարամիտ ու ազնիվ մղումներով գործող ամեն մեկին. «Հրապարակ»

Չկա հավատ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հանդեպ, չկա նաեւ ակնածանք օրինակելիի հանդեպ, չկա լավը գնահատելու կարիք, չկա մոտիվացիա՝ օրախնդիր ինչ-որ հարցի շուրջ։ Սա հենց այն է, ինչն իրականացվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից։ Այդ զարհուրելի քաղաքականության հետեւանքով հայտնվել ենք մի իրավիճակում, երբ հասարակությունն այլեւս անվերապահ կասկածում է արդարամիտ ու ազնիվ մղումներով գործող ամեն մեկին՝ նրան

Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից

Աշոտ Սիմոնյանը կնշանակվի նույն պաշտոնում

«Ուդուլի» տոլման հաղթող է ճանաչվել «Մետաքսի ճանապարհի գաստրոնոմիկ ուղիները» համաժողով-փառատոնում

«Ուդուլի» տոլման հայկական հնագույն ազգային ուտեստներից մեկն է։ Նրա բաղադրատոմսը պահպանվել է Մատենադարանի ձեռագրերում ավելի քան 1000 տարի։

Բանակցային պայմանների ստեղծո՞ւմ, թե՞ պատերազմի ժամանակավոր հետաձգում. «Հայոց Աշխարհ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ընդամենը 2 օր է անցել, բայց նրա արդյունքների վերաբերյալ արդեն ունենք առնվազն 3 գնահատական։ Առաջինը միջնորդների տարածած հայտարարությունն է, որում դիվանագիտական բառապաշարով հիմնավորվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հետագա աշխատանքի մանրամասները» քննարկելու անհրաժեշտությունը։ Դրա

«Ստեփանակերտում գրասենյակ հիմնադրեք»

Կարեն Բեքարյանի առաջարկը Մինսկի խմբի համանախագահներին «Համանախագահներն իրենց գործիքակազմը վերանայելու խնդիր ունեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը` անդրադառնալով երեկ երեկոյան կայացած ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, առանձնակի արդյունքներ չգրանցեց: Մեր զրուցակիցն ի սկզբանե էլ առանձնակի լավատեսություն չի ունեցել այդ հանդիպման արդյունքների մասով: «Բազմիցս, տարիներ

Հիմա էլ, երևի, դատարանն է պատանդի կարգավիճակում. «Հայոց աշխարհ»

Անցյալ տարի ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի գործերով (երկու գործ է) դատավարություններում տեղապտույտը շարունակվում է: Զինված խմբի անդամներից 14-ի վերաբերյալ մեղադրանքների գործով Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, երեկվա դատական նիստը ասվածի ուղղակի վկայությունն է: Բայց դատական նշված նիստից բացի կամ դրա մանրամասնություններից առաջ ուշադրություն գրավեցին բոլորովին

ԱԺ ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արձանագրված հիմնական խնդիրները

Հուլիսի 10-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը։ Զեկույցում մատնանշված են մի շարք թերացումներ և խախտումներ: Իր նախնական եզրակացություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արդեն իսկ մատնանշել էր ընտրաշրջանների ինչպես նաև քաղծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների նկատմամբ ճնշումների մասին արժանահավատ տեղեկությունների բացասական ազդեցությունը ընտրությունների վրա: Վերջնական

ԱՍԵԿՈՍԵ

Քաղաքականության մեջ որոշակի նպատակի համար կարելի է միավորվել նույնիսկ սատանայի հետ: Միայն պետք է վստահ լինես, որ դու ես խաբելու սատանային, ոչ թե սատանան՝ քեզ: ԿԱՌԼ ՄԱՐՔՍ

Կեսարինը՝ կեսարին

«Արդյո՞ք պետք է կեսարին հարկեր վճարել»,- հարցրին փարիսեցիները Հիսուս Քրիստոսին: «Խաչաձեւ» լրագրողական հարց էր, ուզում էին «բռնացնել». եթե ասեր` «վճարե՛ք», կվիրավորեր ազգային զգացմունքները, կասեին` «ըհը՜ն, ուզում է, որ մենք հարկեր մուծենք գաղութատիրական Հռոմի ռեժիմին»: Եթե ասեր` «մի՛ վճարեք», կասեին` «ըհը՜ն, կայսրության դեմ ապստամբության կոչ է անում»: Բայց այդ «բանախոսին» այնքան էլ հեշտ չէր «բռնացնել»: Տերն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031