Օրվա լրահոսը
«Բաչկովը մորթեց»․ Սամվել Բալասանյանը՝ Եվրոպայի չեմպիոն դարձած գյումրեցի բռնցքամարտիկի մասին (Տեսանյութ)
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը նաև բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է, ընդունեց մի քանի օր առաջ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Հովհաննես Բաչկովին ու նրա մարզիչին։ Հիշեցնենք, որ գյումրեցի բռնցքամարտիկը հունիսի 24-ին Խարկովում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակ տարավ բրիտանացի Լյուկ Մըքկորմըքի նկատմամբ՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այնպիսի մի հրճվանքի մեջ էր, որ այսօր հանդիպման
Գաբրիել Փանոսյանի «Լույսը խավարում» պատկերագրքի շնորհանդեսը
Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի «Լույսը խավարում» պատկերագրքի շնորհանդեսը: Պատկերագրքում տեղ են գտել նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մերի Բադալյանի և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Թադևոսյանի ստեղծագործությունները: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության
Մաքսային միության խերը․ 45 տոննա համեմի ու կտավատի սերմը գյուղացիների վրա է մնացել (Տեսանյութ)
Այսօր Գյումրի այցելած գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ Առափիի գյուղապետ Ալբերտ Այվազյանը նախարարից խնդրեց օգնել իրենց բանջարաբոստանային կուլտուրաների իրացման հարցում։ Գյուղապետն ասաց, որ իրենց համայնքը 30-40 տարի է զբաղվում է բանջարանոցային կուլտուրաների արտադրությամբ, սակայն 3-րդ տարին է իրացման լուրջ խնդիր ունեն։ «Հիմա այս պահին համայնքում շուրջ 40 տոննա համեմի սերմնացու կա կուտակված, 30-40 տոննա
Շամիրամ գյուղում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ
Մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ
Ավարտվել է Շենգավիթում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ երեք մեղադրյալների մասով նախաքննությունը
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում ավարտվել է «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 3 մեղադրյալի մասով նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետևանքով երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գ.Ավետիսյանը և Մ.Մուշեղյանը, ստացել են
Ռուսաստանում պատգամավորը տուգանվել է բնակիչների հետ հանդիպելու համար
Մոսկվայի դատարանը 25 հազար ռուբլով տուգանել է պատգամավոր Ալեքսանդրա Անդրեևային Լեֆորտովոյի բնակիչների հետ հանդիպելու համար: Անդրևան մեղավոր է ճանաչվել «ցույցեր անցկացնելու կանոնները խախտելու» մեջ: «Նովայա գազետա»-ի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ դատի ընթացքում «ոստիկանության աշխատակիցները խոսում էին միայն «հավաքի» մասին»: Նրա խոսքով՝ միջոցառումը «հանրահավաք» անվանելու գաղափարը «դատավոր Ելենա Գալիխանովայի անձնական նախաձեռնությունն է»: Պատգամավորը նշել
Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ
Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և քաղաքացիներին բերման ենթարկելու տեղեկությունների հիման վրա 2017 թվականի հունիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և Ոստիկանության Նոր Նորքի բաժին: Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս անհամաչափ ուժ կիրառելու, բերման ենթարկելու պատճառները, իրավունքները և
Ալեքսանդր Բոժկո. Պուտինը չի կարողացել քայքայել Ուկրաինան
Հայկական դիվանագիտությունն Ուկրաինայում բացակայում է
«Ես դեռ հարուստ չեմ, հլը շատ պետք է աշխատեմ»․ հայտարարեց միլիարդատեր գյուղնախարարը
Այսօր Գյումրի այցելած գյուղնախարար Իգնատի Առաքելյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագրած մեծ դրամական միջոցները որտեղի՞ց է ձեռք բերել։ Օրինակ՝ նախարարի ներկայացրած տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի մոտ 48 մլն ՀՀ դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար եւ 48 հազար եվրո։ Նախարարը, ըստ վերոհիշյալ փաստաթղթի, հարկային տարում ձեռք բերված ու օտարված
Սևանա լճում 48 տարեկան անձ է խեղդվել
Հունիսի 28-ին, ժամը 16:23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում երեխա է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը: Պարզվել է, որ տեղի ուժերով Սևանա լճից դուրս է բերվել 1969 թ. ծնված Վ. Ա.-ի դին: ՀՀ ԱԻՆ
«Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա: Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ
Բնականօրէն վերջ կը գտնէ Գերշ. Տ. Արամ Ս. Արքեպիսկոպոս Աթէշեանի Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդի պաշտօնը. Ընդհանուր Ժողով
Այսու կը ծանուցանենք թէ 28 Յունիս 2017, չորեքշաբթի՝ ժամը 10.00ին, Եկեղեցական Ընդհանուր Ժողովը գումարուեցաւ, Պատրիարքարանի դահլիճին մէջ, նախագահութեամբ՝ Պատրիարքական Տեղապահ՝ Բարձր. Տ. Գարեգին Արքեպիսկոպոս Պէքճեանի։ Տեղապահ Սրբազան Հայրը ժողովին տեղեկութիւն փոխանցեց Գերշ. Տ. Արամ Արքեպիսկոպոս Աթէշեանի հետ ունեցած իր հանդիպումին մասին։ Բարձր. Տ. Գարեգին Սրբազան Հայրը, Գերշ. Տ. Արամ Սրբազան Հօր յայտնած էր, թէ որպէսզի
Արմեն Բաբալարյան. «Բոլոր հարցերի պատասխանը մրցագորգը կտա»
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վաղ առավոտյան մեկնում է Դորտմունդ՝ մասնակցելու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մարզիչը թիմում ընդգրկել է ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններին, որոնք Եվրոպայի առաջնության նախապատրաստության վերջին փուլն անցկացրեցին Օլիմպավանում: Գերմանիայում մրցագորգ մտնելու են 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը, 55 կգ՝ Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 66 կգ՝ Զավեն Միքայելյանը, 74 կգ՝ Մալխաս
Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել (Տեսանյութ)
Հունիսի 28-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, արտահանելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Երևանի Ամիրյան փողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման են ենթարկվել ԻԻՀ քաղաքացիներ՝ 1987 թ. ծնված Մոհամմադ Ռ.-ին և 1976 թ. ծնված Մոհսեն Շ.-ին: Մոհամմադ Ռ.-ի մոտ գտնվող պլաստմասե տարայի միջից հայտնաբերվեցին գետնանուշներին նմանվող
«Աստված մի արասցե, եթե վաղը արդարացման դատավճիռ չլինի». Անի Զախարյանը սպառնում է
«Ես շատ վճռական եմ տրամադրված, թույլ չեմ տալու, որ իմ հեղինակությունն ու արժանապատվությունը նմանատիպ հնարովի քրեական գործերով փորձեն վտանգի տակ դնել»
«Ուզում եմ իմ արվեստով օգտակար լինել Հայրենիքիս». Ադամ Բարրո
Ֆրանսահայ օպերային երգիչն այցելեց Սփյուռքի նախարարություն
Հովհաննես Մաղաքյանը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար
Դորտմունդում այսօր ազատ ոճային ըմբիշներն ավարտում են պայքարը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Մրցագորգ մտած մեր չորս ըմբիշներից երեքը երեկոյան պայքարելու են մեդալի համար, ընդ որում, գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը (նկարում)՝ ոսկե: Հայաստանի ներկայացուցիչը, սկսելով 1/8 եզրափակչից, հաղթել է ուկրաինացի, լեհ, թուրք մրցակիցներին եւ եզրափակչում չեմպիոնական տիտղոսի համար գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող Մագոմեդամին Դիբիրովի հետ: Դորտմունդում Հայաստանի
«Հայաստանը մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում». Հովհաննես Խթումյան
Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց քաթարաբնակ սիրիահայ գործարար Հովհաննես Խթումյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց սփյուռքահայ գործարարի Հայրենիքին օգտակար լինելու պատրաստակամությունը, լավատեսությունն ու ազգասիրությունը, ողջունեց գործարարի՝ ապագային միտված ծրագրերը: Հովհաննես Խթումյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր ներդրումային ծրագրերը՝ մասնավորապես Հայաստանում արևի էներգիայի արտադրության նախագծերը, որոնք հնարավորություն կտան խթանել տնտեսության զարգացումը, նոր
«Ի՞նչ վատ բան կա, որ Սամվել Ալեքսանյանը հումքը ներկրում է Բրազիլիայից»․ գյուղնախարար
Այսօր Aravot.am-ը Գյումրի այցելած գյուղնախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կառավարությունը չի կարողանում համոզել Ախուրյանի շաքարի գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին հումքը գնել գյուղացիներից, ինչո՞ւ կառավարությունը միջնորդ չի հանդիսանում, որ գյուղացիներն ու օլիգարխ պատգամավորն ընդհանուր հայտարարի գան գնի շուրջ ու ճակնդեղն արտադրվի հենց տեղում, որը և՛ էկոլոգիապես մաքուր կլինի, և՛ մեծ օգուտ կտա Շիրակի
Պեդրո Ագրամունտը փաստաբան է վարձել ընդդեմ ԵԽԽՎ-ի. ծախսերը հոգում է ադրբեջանցի պատգամավորը. Նաիրա Զոհրաբյան
Հավանաբար նրա հեռացումը կհետաձգվի մինչև ԵԽԽՎ աշնանային նստաշրջան
Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը սպորտային ակումբի հիմնադիր-ղեկավարների, «Ռիբոկ»-ի տարածաշրջանային ներկայացուցչի, հանրապետության մարզական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչների և այլ հյուրերի հետ շրջայց է կատարել ոլորտի նորագույն և ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց ակումբում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին ու պայմաններին, առաջարկվող ծառայություններին և զարգացման ծրագրերին: Հանրապետության
Մոսկվայի համալսարաններից մեկում վերականգնել են Ստալինի հուշատախտակը
Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանը վերականգնել է Իոսիֆ Ստալինի հուշատախտակը: Այս մասին հայտնում է medusa.io-ն: Հուշատախտակը նվիրված է Ստալինի՝ 1924թ. համալսարանում տեղի ունեցած ելույթին: Այն տեղադրվել էր 1949թ. և հանվել Ստալինի հանցագործությունների բացահայտումից հետո: Համալսարանի մամուլի ծառայությունն առայժմ չի բացատրել հուշատախտակի վերականգնման պատճառները: Հուշատախտակի վերականգնման պատճառով որոշ հայտնի դասախոսներ արդեն հայտարարել են, որ դուրս են գալիս
Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանների բռնի գործողությունների կապակցությամբ ՓՊ նախագահը դիմել է ՀՀ ոստիկանապետին
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ՝ պարոն Վլադիմիր Գասպարյանին Հարգելի պարոն Գասպարյան, Հայկական ժամանակի 28.06.2017թ. տեղադրված տեսանյութի համաձայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են բռնի գործողություններ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական
Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելեցին Սփյուռքի նախարարություն
Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի իրաքահայերի միության փոխնախագահ դոկտ. Մարալ Անջարգոլյանին, հայ ընտանեկան շաբաթօրյա վարժարանի ուսուցչուհի Քնարիկ Գևորգյանին, Հայաստանի իրաքահայերի ընտանեկան մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Կտիկյանին: Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության ազգանպաստ գործունեությունը, ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը
Ոստիկանները բացահայտեցին Շամիրամ գյուղում կատարված ավազակային հարձակումը
Հունիսի 27-ին, ժամը 1.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շամիրամ գյուղի տներից մեկի վրա ավազակային հարձակում է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1.30-ի սահմաններում, դիմակավորված անձինք պատուհանով մուտք են գործել գյուղի տներից մեկը, ծեծի ենթարկել տան անդամներին ու պահանջել գումար, սակայն վերջիններիս բղավոցի ձայներից ու դիմադրություններից իրենց մտադրությունը խափանվել է
Հետախուզում է հայտարարվել Նոր Նորքում ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող երիտասարդի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Նորքի «Ծիրան» սուպերմարկետի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 26-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանում տեղի էր ունեցել ավազակային
Թալիշում վիրավորված զինվորի բուժման համար կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի
Ապրիլյան պատերազմի օրերին ականապայթյունային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանին Մոսկվայում բուժման համար կրկին գումար կհատկացվի
Ամռան ու ձմեռվա սնունդը պետք է տարբեր լինի. Արա Ասոյան (տեսանյութ). «Ա1+»
Հայաստանում որևէ վարակիչ հիվանդության ակտիվացում չկա. այս մասին հայտարարել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։ Մասնագետը խորհուրդ է տալիս այս շոգ եղանակին հետևել սննդակարգին. «Եվ ձմռանը, և ամռանը նույն ճաշատեսակներն ենք օգտագործում, մինչդեռ մեզ մոտ ըստ տարվա եղանակի՝ մինչև 60 աստիճան տատանում է լինում»։ Հետևաբար՝ ամռանը պետք է խուսափել յուղոտ, ծանր սնունդից։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
«Չեմ եկել ձեզ կողոպտելու»․դրսից եկած ներդրողը գյուղացիներին ուզում է փրկել բանկերի թալանից (Տեսանյութ)
Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը։ Նա Շիրակի մարզպետարանի դահլիճում բավական երկարատև խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզի գյուղապետերի հետ, լսեց նրան խնդիրները, դժգոհությունները, առաջարկները ու միաժամանակ ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում ու Ղազախստանում գործունեություն իրականացնող մասնավոր ներդրող Վլադիմիր Պողոսյանին։ Վերջինս ասաց, որ ցավոք սրտի, 25 տարի է դրսում է, դժվարանում է հայերեն խոսել։ Ներդրողը ներկայացրեց,


















































