Օրվա լրահոսը
Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը սպորտային ակումբի հիմնադիր-ղեկավարների, «Ռիբոկ»-ի տարածաշրջանային ներկայացուցչի, հանրապետության մարզական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչների և այլ հյուրերի հետ շրջայց է կատարել ոլորտի նորագույն և ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց ակումբում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին ու պայմաններին, առաջարկվող ծառայություններին և զարգացման ծրագրերին: Հանրապետության
Մոսկվայի համալսարաններից մեկում վերականգնել են Ստալինի հուշատախտակը
Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանը վերականգնել է Իոսիֆ Ստալինի հուշատախտակը: Այս մասին հայտնում է medusa.io-ն: Հուշատախտակը նվիրված է Ստալինի՝ 1924թ. համալսարանում տեղի ունեցած ելույթին: Այն տեղադրվել էր 1949թ. և հանվել Ստալինի հանցագործությունների բացահայտումից հետո: Համալսարանի մամուլի ծառայությունն առայժմ չի բացատրել հուշատախտակի վերականգնման պատճառները: Հուշատախտակի վերականգնման պատճառով որոշ հայտնի դասախոսներ արդեն հայտարարել են, որ դուրս են գալիս
Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանների բռնի գործողությունների կապակցությամբ ՓՊ նախագահը դիմել է ՀՀ ոստիկանապետին
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ՝ պարոն Վլադիմիր Գասպարյանին Հարգելի պարոն Գասպարյան, Հայկական ժամանակի 28.06.2017թ. տեղադրված տեսանյութի համաձայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են բռնի գործողություններ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական
Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելեցին Սփյուռքի նախարարություն
Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի իրաքահայերի միության փոխնախագահ դոկտ. Մարալ Անջարգոլյանին, հայ ընտանեկան շաբաթօրյա վարժարանի ուսուցչուհի Քնարիկ Գևորգյանին, Հայաստանի իրաքահայերի ընտանեկան մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Կտիկյանին: Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության ազգանպաստ գործունեությունը, ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը
Ոստիկանները բացահայտեցին Շամիրամ գյուղում կատարված ավազակային հարձակումը
Հունիսի 27-ին, ժամը 1.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շամիրամ գյուղի տներից մեկի վրա ավազակային հարձակում է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1.30-ի սահմաններում, դիմակավորված անձինք պատուհանով մուտք են գործել գյուղի տներից մեկը, ծեծի ենթարկել տան անդամներին ու պահանջել գումար, սակայն վերջիններիս բղավոցի ձայներից ու դիմադրություններից իրենց մտադրությունը խափանվել է
Հետախուզում է հայտարարվել Նոր Նորքում ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող երիտասարդի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Նորքի «Ծիրան» սուպերմարկետի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 26-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանում տեղի էր ունեցել ավազակային
Թալիշում վիրավորված զինվորի բուժման համար կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի
Ապրիլյան պատերազմի օրերին ականապայթյունային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանին Մոսկվայում բուժման համար կրկին գումար կհատկացվի
Ամռան ու ձմեռվա սնունդը պետք է տարբեր լինի. Արա Ասոյան (տեսանյութ). «Ա1+»
Հայաստանում որևէ վարակիչ հիվանդության ակտիվացում չկա. այս մասին հայտարարել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։ Մասնագետը խորհուրդ է տալիս այս շոգ եղանակին հետևել սննդակարգին. «Եվ ձմռանը, և ամռանը նույն ճաշատեսակներն ենք օգտագործում, մինչդեռ մեզ մոտ ըստ տարվա եղանակի՝ մինչև 60 աստիճան տատանում է լինում»։ Հետևաբար՝ ամռանը պետք է խուսափել յուղոտ, ծանր սնունդից։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
«Չեմ եկել ձեզ կողոպտելու»․դրսից եկած ներդրողը գյուղացիներին ուզում է փրկել բանկերի թալանից (Տեսանյութ)
Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը։ Նա Շիրակի մարզպետարանի դահլիճում բավական երկարատև խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզի գյուղապետերի հետ, լսեց նրան խնդիրները, դժգոհությունները, առաջարկները ու միաժամանակ ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում ու Ղազախստանում գործունեություն իրականացնող մասնավոր ներդրող Վլադիմիր Պողոսյանին։ Վերջինս ասաց, որ ցավոք սրտի, 25 տարի է դրսում է, դժվարանում է հայերեն խոսել։ Ներդրողը ներկայացրեց,
Արմեն Աշոտյանի առաջարկն «աճող ինքնիշխանության դրսեւորում» է (Տեսանյութ)
ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններում ինչպե՞ս հասնել ԱՄՆ-Իսրայել մակարդակին
«Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 28-ին հանդիպել է ՉՀ արտաքին գործերի փոխնախարար Լուկաշ Կաուցկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դրական գնահատելով
Դուբնայում երկնաքար են ուսումնասիրում` մարդկության ծագումը պարզելու համար
Այն պահին, երբ Ղազախստանի, Բելառուսի եւ Հայաստանի լրագրողների խումբը գտնվում էր Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի լաբորատորիաներից մեկում, մի երիտասարդ գիտաշխատող ուսումնասիրում էր Շրի Լանկայում ընկած երկնաքարի բաղադրությունը: Միկրոօրգանիզմները, որոնք Անտոնը գտել էր ընկած երկնաքարում, հնարավոր է գոյություն ունենային նաեւ Երկրի վրա: Այս եւ մի շարք այլ ուսումնասիրությունների միջոցով, ինչպես ինստիտուտի գիտնականներն ասացին, փորձում են
96 հայց՝ ԱԺ ընտրությունների խախտումների վերաբերյալ
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 96 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ բողոքարկելով տարածքային ընտրական հանձնաժողովների և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները՝ 2017 թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության հայտնաբերած խախտումների վերաբերյալ։ Վարչական դատարան ներկայացված հայցերում ընդգրկվել են դիտորդների հայտնաբերած տարատեսակ խախտումներ՝ վերաբերող թե՛ սուբյեկտիվ ընտրական իրավունքին(դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձանց և հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում,
Կարծրատիպեր փշրած քույրերը համերգ կունենան Կոմիտաս թանգարան-ինստիտուտում
Հուլիսի 17-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կկայանա մի բացառիկ համերգ, որին մասնակցում է Աննա (դուդուկ), Անահիտ (դհոլ) Մխիթարյաններ եւ ընկերներ թիմը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Աննա Մխիթարյանը, ծրագիրը յուրահատուկ է, բայց չցանկացավ փակագծեր բացել: Նա իրենց վերջին տարիների գործունեության մասին խոսելիս էլ ասաց. «Մտորումների մեջ ենք եւ վերջապես գտանք այն, ինչ մեզ անհրաժեշտ է…Այսինքն՝ այն թիմը,
«Իմ պարտականությունն է ամեն ինչ անել ազգիս ու Հայրենիքիս համար». Կիրակոս Գույումճյան
Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց քուվեյթաբնակ հալեպահայ գործարար, գրող, հրապարակախոս Կիրակոս Գույումճյանին: Նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում, մասնավորապես, անդրադառնալով հայտնի գործարարի բարեգործական ծրագրերին և հրապարակախոսական ակտիվ գործունեությանը: Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը: Կիրակոս Գույումճյանը նախարարին
Ըստ ԲՈՀ-ի, գրականագետները ամենավատն են աշխատել
Մերժված դիսերտացիաների թվով գրականագետները ռեկորդակիր են
Քաշաթաղը գտնվում է Արցախի իշխանությունների ընդգծված ուշադրության կենտրոնում
Հունիսի 27-ին Քաշաթաղի շրջանի Այգեհովիտի գյուղական համայնքի Լճաշեն գյուղում շրջվարչակազմի և հարավային թևի համայնքների ղեկավարների ու դպրոցների տնօրենների հետ հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նրան ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Մինչ հանդիպումը՝ նախագահը ծանոթացավ Իշխանաձորում կառուցվող նոր թաղամասի շինարարական աշխատանքներին: Թովմասարում, որտեղ իրականացվել է
Կինոդերասանի՝ «Պոնչոյի» գործով շտապօգնության բժիշկը միայն այտուց եւ կապտուկ էր տեսել
Ճանաչված կինոդերասան Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչոյի» գործով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նրա պաշտպանի՝ Լիաննա Բալյանի երեք միջնորդությունները: Դատարան բերման ենթարկված բժիշկ Վարդան Գասպարյանը պաշտպանի շատ հարցերին պատասխանում էր՝ չեմ հիշում: Զգալով, որ Զինված ուժերում ծառայությունը շարունակող վկան կաշկանդված է, նա հարցրեց բժշկին, թե արդյոք որեւէ մեկը նրան տեսե՞լ է, զանգե՞լ
Արփինե Հովհաննիսյան. «Ողջունում ենք կոռուպցիոն սկանդալների հարցով հետաքննության մարմնի ստեղծումը»
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նիստում՝ «Կառավարման ոլորտում անաչառության խթանումը՝ որպես քաղաքական կոռուպցիայի դեմ պայքար» հարցի քննարկման ժամանակ, ելույթ է ունեցել ԵԺԿ խմբի անունից: «Հարգելի գործընկերներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկուցող պարոն Միշել Նիկոլետտիին շատ
Թաթոյանը՝ լրագրողների իրավունքները չպաշտպանելու եւ ՀՀԿ-ի պաշտպանը լինելու մասին
Լրագրողները հարցրեցին օմբուդսմենին՝ պետք է անկախ լինեք իշխանություններից, մենք ձեզ ինչպե՞ս օգնենք, որ ազատվեք իրենց ճնշումներից՝ Արման Թաթոյանը պատասխանեց, որ սուր քննադատություն է հնչեցնում, նախաձեռնություններով է հանդես գալիս, իր գործողություններից ո՞րն է վկայում կախվածության մասին:
Վերջին 10 օրում հակառակորդը 8 զոհ ունի (Տեսանյութ)
Չհաստատվածների թիվն ավելի մեծ է: Մեր տվյալներով՝ նրանք հուղարկավորված չեն
«Ալիք». Համազգային երկրորդ հռչակագրին ընդառաջ
Վերջերս պաշտօնապէս յայտարարւեց, եւ միաժամանակ այդ մասին «Ալիք»-ն եւս արձագանգեց, որ Հայաստանում կեանքի է կոչւել կառավարական յանձնաժողով՝ 2018 թւականին Հայաստանի Անկախ ու Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակը համազգային ու համապետական պատշաճ մակարդակով նշանաւորելու նպատակով: Այս ընդհանուր համատեքստում, Հայաստանի Հանրապետութեան կառավարական թէ հասարակական հիմնարկ-կառոյցները 100-ամեայ պետականակերտման արժէքները վերաիմաստաւորելու-վերարժեւորելու որոշակի քայլեր են նախագծել, որոնցից վերջինը հանդիսացաւ՝ Հայաստանի Անկախ
«Տղա ըլնեիր մռութդ կջարդեի, թուլին նայի». Դավիթ Հարությունյանն ու Արթուր Դավթյանը՝ «Առավոտի» լրագրողին վիրավորելու պատժի մասին (Տեսանյութ)
Գլխավոր դատախազը հիշեցրեց, որ տարիներ առաջ վիրավորանքի եւ զրպարտության արարքները ապաքրեականացվել են. «Սրանք հանցագործություն չեն, այլ՝ քաղաքացիական իրավախախտումներ: Անձը, ով գտնում է, որ վիրավորվել է, պետք է դիմի քաղաքացիական դատավարության կարգով՝ վնասի հատուցում ստանալու»:
«Բեմանկարչությունը գործող անձ է»
Ցյուրիխում ուսանած բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանի մոտեցումները Բեմանկարչությունը ներառում է դեկորների, զգեստների, բուտաֆորական իրերի ձեւավորում, դիմահարդարում եւ լուսավորում: Ընդամենը մի քանի անուն կարող ենք նշել, որոնք հանդես են գալիս եւ որպես բեմանկարիչներ, եւ որպես զգեստների ձեւավորողներ. Կարինե Օնանյանը՝ տիկինիկային թատրոնում, Լիլիթ Ստեփանյանը՝ մնջախաղի, Պատանի հանդիսատեսի եւ կոմեդիայի թատրոններում, Անուշ Ստեփանյանը՝ մնջախաղի թատրոնում: Վերջին շրջանում տարբեր թատրոններում
ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աղքատ երեխաների օգտին ներդրումներ կատարելը, ծախսված յուրաքանչյուր դոլարի դիմաց, ավելի շատ կյանքեր է փրկում
Եթե ավելի արագ կերպով չկրճատենք մանկական մահացությունը, ապա մինչև 2030թ.-ը գրեթե 70 միլիոն երեխա կմահանա նախքան հինգ տարեկան դառնալը 28-ը հունիսի, 2017թ., Նյու Յորք – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրության՝ ամենախոցելի երեխաների և համայնքների առողջապահության և կյանքի պահպանման օգտին ներդրումներ կատարելը ծախսված գումարի դիմաց ավելի մեծ օգուտ է բերում: Ամենախոցելի երեխաների կարիքների համար ծախսված ամեն 1
Արևային առաջին համակարգային կայանի կառուցման համար դիմել է երկու տասնյակ ընկերություն
Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային համակարգային կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու համար հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով նախաորակավորման հայտ է ներկայացրել 20 ընկերություն և կոնսորցիում։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, դրանք ոլորտում հայտնի տարբեր երկրներ ներկայացնող ընկերություններ են. -Կայանի կառուցման նախաորակավորման փուլին մասնակցելու համար դիմել են ընկերություններ Չինաստանից, Ամերիկայի Միացյալ
«Փաստաբանների գրպաններում ու դրամապանակում ինչ կա՝ մեզ չի հետաքրքրում». Փոլադյանը՝ փաստաբաններին զննելու մասին (Տեսանյութ)
Կարեն Փոլադյանն ասաց, որ բավարար միջոցներ ունենալու դեպքում սարքեր կտեղադրվեն բոլոր դատարաններում, դա նորմալ է եվրոպական մի շարք երկրներում, որտեղ կոշիկներից սկսած մինչեւ գրպանները դատարկում են՝ դատարան մտնելու համար:
Պաշտպանի ներկայացուցչները Ոստիկանության Նոր Նորքի բաժնում են
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում իրավիճակի, Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և բերման ենթարկելու տեղեկությունների, ինչպես նաև փաստաբաններ Իննեսա Պետրոսյանի, Արայիկ Պապիկյանի և Արա Ղարագյոզյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին ստացված մի շարք հաղորդումների հիման վրա, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների
Մարդիկ օմբուդսմենին ամենաշատը բողոքել են ոստիկաններից. Բա Վլադիմիր Գասպարյանն ասում է բարեփոխվել են
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ ամենաշատը մարդու իրավունքները խախտողները մեր երկրում ոստիկաններն են՝ նա պատասխանեց. «Այն, որ բողոքները շատ են, այո, վկայում է այն մասին, որ այդտեղ ռիսկը շատ ավելին է, որ այդտեղ կխախտվեն մարդու իրավունքները»:


















































