Օրվա լրահոսը
«Պետք է թոթափել փակուղում գտնվողի վնասակար եւ անարդյունավետ մտայնությունը»
«Հետեւաբար մի կողմից՝ Եվրոպայի, իսկ մյուս կողմից՝ Մերձավոր Արեւելքի հետ մեր գործակցության խորացումը մեզ համար խիստ բնական եւ ավանդական դերակատարության վերականգնմանն ուղղված չափազանց կարեւոր եւ խելամիտ քաղաքականություն է»
«48 պաշտոնյաների որդիներից 16-ն ազատված է ծառայությունից». նախարարն ուշագրավ տվյալներ հրապարակեց (Տեսանյութ)
Այս պահին ունենք բարձր պաշտոնյաների զավակներ, որոնք ծառայում են նաեւ առաջնագծում. երկուսն ունեն զորացրման ցուցում՝ պայմանավորված առողջությամբ, բայց զորացրում չենք իրականացնում
Անցած 5 ամիսների ընթացքում, երբ աշխարհում շաքարի գինը նվազում էր, Հայաստանում աճել է. «Հայկական ժամանակ»
Հետաքրքիր է, թե ՏՄՊՊՀ- ն եւ նրա նախագահը տնտեսագիտական այդ ո՞ր բանաձեւով են առաջնորդվում այս աղաղակող փաստի նկատմամբ այդքան նախանձելի անտարբերություն ցուցաբերելիս։
Սևանը կապիտալի զոհ է դառնում. «Հայոց Աշխարհ»
Բնապահպանները խիստ անհանգստացած են կառավարության այն նախաձեռնությամբ, որի համաձայն` նախատեսվում է 3 տարվա ընթացքում Սեւանա լճից բաց թողնել լրացուցիչ 1 միլիարդ խմ ջուր: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին կառավարությունը՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկությամբ, որոշեց փոփոխություններ կատարել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում եւ 100 միլիոն
«Լայնածավալ պատերազմ չպետք է սկսվի այն պատճառով, որ այդպես Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)
Կա մեծ ռիսկ, որ այդ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս
«Մենք պետք է միասնաբար պայքարենք թուրքական ժխտողականության դեմ». Էդուարդ Շարմազանովը՝ չեխ պատգամավորներին
Ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության՝ հունիսի 27-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի անունից Պատգամավորների պալատում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն: ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը: Ընդունելությանը մասնակցել է նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ
«Մեքենայում եղել է 18 զինծառայող, թույլատրվածից ավելի չի եղել». Վիգեն Սարգսյանը՝ Վարդենիսի վթարի մասին (Տեսանյութ)
Մեքենան եղել է շահագործման ենթակա ժամկետի մեջ
Վերջին 10 տարում Սուրբ Էջմիածինը երեք տասնյակից ավելի դատական գործեր է հարուցել Հայաստանի դատարաններում. «Հրապարակ»
Իսկ դուք գտնում եք, որ ճի՞շտ է Մայր Աթոռ Սուրբ Եկեղեցու գույքը հափշտակություններով յուրացնելը կամ խաբեությամբ դրան տիրանալը, եւ եկեղեցին չպե՞տք է պաշտպանի իր ունեցվածքը, որն ազգին է ծառայում, թալանից։
Նորամուծություն՝ զորակոչում. սնունդը տրվելու է հենց հավաքակայանում (Տեսանյութ)
Տանից սնունդ բերելու կարիք չի լինելու եւ թույլ չի տրվելու: Բոլորը կստանան պարենային բավարարում
Սերժ Սարգսյանը գործուղումների համար 1 տարում ծախսել է 663 մլն դրամ. Արմեն Գեւորգյանը՝ նախագահականի ծախսերի մասին (Տեսանյութ)
Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ 18 պաշտոնական այց է կատարել ՀՀ նախագահը. «Գործուղումների եւ շրջագայությունների հոդվածով աշխատակազմին հատկացվել է 579 մլն դրամ, 84 մլն էլ վերաբաշխում ենք ունեցել, ընդհանուր ծախսը տարվա կտրվածքով կազմել է 663 մլն դրամ»: Սա՝ միայն ՀՀ նախագահի գործուղումների ծախսն է:
«Ես հակված եմ խոսել ռեալ ուժերի մասին»
«Ձեր նշած, այսպես կոչված, դաշինքի մասին ոչ մի խոսք չեմ ասելու, քանի որ ես հակված եմ խոսել իրողությունների, ռեալ ուժերի մասին: Այսքանով այս մասը ավարտենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը` պատասխանելով հարցին` «Ժառանգության» համագումարում կարծես վերահաստատվեցին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ փողոցային պայքար ծավալելու մտադրությունները. հնարավոր համարո՞ւմ եք իշխանափոխությունը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Առավոտի» այսօրվա համարում
Զոհված զինծառայողների ընտանիքները բնակարաններ կստանան, իսկ զորացրված զինծառայողներին սոցիոլոգ կայցելի (Տեսանյութ)
ՊՆ-ն խոստանում է մինչեւ տարեվերջ զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը լուծել
«Թշնամին կերազեր մեր երկրում նման իրավիճակ ստեղծել». Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)
ՀՀ իշխանությունների գործունեության վերաբերյալ վերջին շրջանում հնչող քննադատությունները, հատկապես եվրոպացի դիվանագետների ու պաշտոնյաների կողմից, շարունակում են քննարկումների ու բանավեճերի կենտրոնում մնալ: Տարիներ շարունակ, աչք փակելով մեր երկրում կեղծվող ընտրություններին, բռնություններին, տարաբնույթ խախտումներին, այսօր, եվրոպացի տարբեր տրամաչափի գործիչներ կասկածի տակ են առնում ՀՀ իշխանությունների օրինակարգությունն ու համապատասխան կառույցների գործունեությունը: «Մերոնք»-ի այս թողարկումն անդրադառնում է վերը նշված
Գալուստ Սահակյան. «Ընդդիմությունը միանում էր, թող ընտրություններից առաջ միանար». «Հրապարակ»
Չունենայիր 20 հոգի, ունենայիր հինգ հոգի, հինգ հոգի էլ մարդ չես կարում բերել ԱԺ, հեռանկարի մասին ես խոսում։
Կառավարությունը հայտարարել էր՝ ծախսեր է կրճատելու, ի՞նչ արդյունավետություն կա. Շուշան Սարդարյանը՝ Ջանջուղազյանին
Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ նախագահի աշխատակազմը 2016-ին ծախսել է 4.7 մլրդ դրամ: Կառավարության աշխատակազմի կատարողականում 100 տոկոսից բարձր կատարողական է, ծրագրային ցուցանիշը 45 տոկոսով գերակատարել են:
Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» աշխատաժողովի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» աշխատաժողովի բացմանը: Երկրի ղեկավարը կարեւոր ու պահանջված է համարել կրթության հիմնախնդիրների շուրջ նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպումն Արցախում՝ նշելով, որ մեր երկրի ամենամեծ հարստությունը մեր ժողովուրդն է, նրա անսպառ մտավոր ներուժը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ գիտության եւ կրթության
Հրդեհ Հին Էրիվան պանդոկում
Հունիսի 28-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, մեկ ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին: Այրվել են Հին Էրիվան պանդոկի
Ինչպես դիմակայել ամռան շոգին
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Ուլտրամանուշակագույն ճառագայթման հիմնական աղբյուրն արևի ճառագայթումն
Խորհրդանիշ դնելու ժամանակը չէ
Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով Հանրապետության հրապարակում ուզում են դնել այդ հանրապետությունը կերտողներից մեկի՝ Արամ Մանուկյանի արձանը: Այդ գործիչն, իմ կարծիքով, իսկապես արժանի է մեծագույն հարգանքի եւ նույնիսկ խոնարհման՝ հենց նրա, ժամանակակից լեզվով ասած, ոչ կոնվենցիոնալ, «կողմնորոշումային կարծրատիպերը» հաղթահարած վարքի շնորհիվ մենք ունենք պետություն պատմական Հայաստանի փոքր մասում: Բայց պատմական դեմքի նոր արձան դնելու գաղափարը, այնուամենայնիվ,
ԱՍԵԿՈՍԵ
Բաքու կամ Երեւան. այս երկու քաղաքներից մեկը պիտի գրավվի: Եթե ինտենսիվ պատրաստվենք, երկու-երեք տարուց հետո կմտնենք Բաքու: ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎ
Ադրբեջանը վարձում է լոբբիստական և PR չորս ընկերություններ
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թուրքիայի կառավարության վարձած լոբբիստական և PR ընկերությունները բացահայելուց հետո, այժմ տեղեկացնում ենք Ադրբեջանի վարձած չորս համանման ընկերությունների մասին: Դիտարկելով Ադրբեջանի նենգամիտ մոտեցումները արտաքին քաղաքականությանը, ես նկատեցի հետևյալ պատկերը. 1) Ինչպիսի գործողություններ էլ որ ձեռնարկեն ամերիկահայերը իրենց հարցերի լուծման համար, Ադրբեջանը ձգտում է նմանակել նրանց և հակազդել Միացյալ
Վիգեն Սարգսյանը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ
«Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, պայմաններին և առավելություններին: Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրերի ներդրման վերաբերյալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել
Բրոնզե մեկնարկ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը երրորդ տեղի համար գոտեմարտում մեծ առավելությամբ (11-4) հաղթեց թուրք Էնգին Սետինին ու քիչ հետո կբարձրանա պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Այսօր մրցագորգ մտած մեր մյուս երեք ըմբիշները՝ 60 կգ քաշային Վարդգես Կարապետյանը, 74 կգ՝ Արման Ավագյանը եւ 96
Հայկական մտածելակերպն օգնում է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը. Աստղիկ Մինասյան
Հանրային ռադիոյի «Սպառողի ժամը» հաղորդման շրջանակներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը խոսել է հասարակության մեջ սոցիալական աշխատողի դերի, նրա հիմնական գործառույթների, ինչպես նաև այդ մասնագետների նկատմամբ ձևավորված հասարակական ընկալումների մասին: Ըստ տիկին Մինասյանի՝ սոցիալական աշխատողը մասնագետ է, ով կանգնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի կողքին, նրա
Անհրաժեշտ է ռազմական գործակցություն սկսել Հնդկաստանի հետ եւ սերտացնել հարաբերությունները հակասաուդական ուժերի հետ. քաղաքագետ
Ըստ Հայկ Մարտիրոսյանի` «Այդ երկու ուղղությունները Հայաստանի կողմից որբ են մնացել»:
«Դարավոր բարեկամությունից» ձերբազատվելու հրամայականը
Հայաստանն այլ ընտրություն չունի, քան վերանայել ազգային անվտանգության ապահովման պատկերացումները Շաբաթ օրն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ «Կոմպոզիտոր Ռախմանինով» ռոմանտիկ անվանմամբ նավով զրահատեխնիկայի, հրետանու եւ այլ սպառազինության մեծ խմբաքանակ է մատակարարվել Ռուսաստանի կողմից: Այդ մեծածավալ ընծան Ադրբեջանին փոխանցվել է երկրի զինված ուժերի տոնին ընդառաջ, ինչի կապակցությամբ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւն «առաջիններից
Սիրիահայերը տեղափոխվում են իրենց նախնիների հայրենիք. The Economist
Երբ Սիրիայում 2011թ. պատերազմը բռնկվեց, այդ երկրում ապրող քրիստոնյա հայերից որոշ ունևոր ընտանիքներ տեղափոխվեցին Երևան, որտեղ բնակարաններ վարձեցին Հյուսիսային պողոտայի շքեղ շենքերում: Թվում էր, նրանցից ոմանք հետո պիտի ասեին, որ արձակուրդի են մեկնել: Կառավարությունը նրանց տեղ հատկացրեց դպրոցներում, որտեղ սիրիացի ուսուցիչները, ովքեր տեղափոխվել էին որպես փախստականներ, շարունակեցին դասավանդել երեխաներին սիրիական ծրագրով: Որոշ ժամանակ անցավ՝ հասկանալու
Իսրայելցի հայտնի քաղաքագետը` Արցախի Ազգային ժողովում
Հունիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալել են իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրը կարևորել է հայ ժողովրդի հետ ունեցած իր բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Արցախ է ժամանել այն ավելի մոտիկից ճանաչելու, արցախցիներին ավելի լավ հասկանալու, ինչպես նաև այցից ստացած տպավորությունները իր հայրենակիցների հետ կիսվելու համար: «Ես եկել
«Շոկի մեջ ենք». Զատիկյանի որդու սպանության գործով փաստաբան
Սեդրակ Զատիկյանի սպանության երկրորդ «պատվիրատուն» 15 տարի ազատազրկման դատապարտվեց
Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան, ծանոթացել բերքահավաքի եւ շրջանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ տեղում ծանոթացել բերքահավաքի եւ շրջանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Լճաշեն գյուղում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի եւ շրջանի հարավային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների սոցիալ-տնտեսական ներկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է


















































