Օրվա լրահոսը

«Պեդրո Ագրամունտը միսսիոներ է, այսինքն՝ Ադրբեջանի շահերի ներկայացուցիչ». Միքայել Մելքումյան

Սույն թվականի հունիսի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Հարգելի գործընկերներ, Ինչպես և երեկ, այսօր ևս ցանկանում եմ նշել, որ Պեդրո Ագրամունտը միսսիոներ է, այսինքն՝ Ադրբեջանի շահերի ներկայացուցիչ: Ագրամունտի՝ Ադրբեջանի շահերի ներկայացուցիչ լինելը իր ելույթով հաստատեց նաև Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Սամադ

Հրայր Թովմասյանն իր ելույթում անդրադարձել է անձնագրային տվյալների հրապարակման հարցին՝ համարելով դա անձնական տվյալների գաղտնիության բացահայտում

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 27-ին գումարել է հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: Քննարկվել է «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը: Հիմնական զեկուցող, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումն իրականացվել է

Քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի խարդախության և վաշխառության փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել առանձնապես խոշոր չափերի խարդախության և վաշխառության դեպքերի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակիցներ Ա. Ե.-ի և Խ. Հ.-ի կողմից տրված հաղորդումների հիման վրա: Այսպես, ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսուչ Ա. Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն կառույցի մեկ այլ հարկային տեսուչ Խ.

72 կազմակերպություն պահանջում է մերժել Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Վարդևան Գրիգորյանին Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը մերժելու պահանջով: «S.O.S. Սևան» նախաձեռնությունը դեռևս ներկայացնում է 72 կազմակերպություն: Այն

Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի ևս մեկ անդամի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ Ժիրայր Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի անդամ

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պրահայի Սուրբ Հոգի հայկական եկեղեցի

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Վարդան Բոստանջյանը, Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 27-ին այցելել է Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի հայկական եկեղեցի: Նշենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Սուրբ Հոգի կաթոլիկ եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ

Ավազակային հարձակում Արագածոտնում. Հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ: 2017թ. հունիսի 27-ին Արագածոտնի մարզի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, երեք դիմակավորված անձինք մուտք են գործել Շամիրամ գյուղի իր բնակարան, պահանջել գումար, սակայն ցուցաբերված դիմադրության արդյունքում դիմել են

Հրանուշ Հակոբյանը կարևորել է սիրիահայերի տնտեսական ինտեգրումը

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում

Կաշառք պահանջելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ահազանգ է ստացվել՝ բռնաբարության դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի վարույթը կարճելու համար գումար պահանջելու վերաբերյալ։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում անմիջապես կատարվել են նախնական ուսումնասիրություններ։ Արդյունքում պարզվել է, որ 2017թ. մայիսի 6-ին ոստիկանությունում  Լոռու մարզի անչափահաս բնակչուհուց (2000թ. ծնված) հաղորդում է ստացվել, որ

Դավիթ Հարությունյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցչի հետ քննարկել է գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ ներդնելու հարցը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 27-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր խորհրդական Անաստասիա Ռոդինայի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և Անաստասիա Ռոդինայի հետ քննարկել գործարարների շահերի պաշտպանի  վերաբերյալ օրենսդրության մշակման և այդ ինստիտուտի կայացման գործում  բանկի հետ փոխգործակցության հնարավորությունները: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով գործարար

Դաշնակցական ինտրիգներ Մարտուն Գրիգորյանի ընկերոջ պաշտոնի շուրջ

Ինչպես հայտնի է, Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին երեկ նշանակել են «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի ժ/պ։ ՀՅԴ-ն Շիրակի մարզպետի պաշտոնում Հովսեփ Սիմոնյանին փոխեց արևմտյան կրթություն ստացած՝ամերիկյան համալսարանում ու Մեծ Բրիտանիայում ուսանած Արթուր Խաչատրյանով։ Ու քանի որ Հովսեփ Սիմոնյանին խոստացել էին անգործ չթողնել, նրան առաջարկվեց Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում գտնվող «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի

Անդրադարձ` Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ քայլերին (Տեսանյութ)

Հունիսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակների ղեկավար Լարս Հենզելին: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց անցյալ տարեվերջին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի հիմնումից հետո Հայաստանում իրականացվող ծրագրերին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Գերմանիա հարաբերությունների դինամիկ զարգացման, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Հյուրի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց

«Թե առողջապահությունն ինչ գործ ունի մեզ հետ, երեւի ասում են հիվանդ են, փող են ուզում». ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը. (Տեսանյութ)

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի նախկին աշխատակիցներն այսօր էլ հավաքվել էին «Քիմպրոմ»-ի տարածքում: Նրանք պահանջում են վճարել 2011 թվականի իրենց 4 ամսվա աշխատավարձերը եւ վերջնահաշվարկը: Դատարանի որոշմամբ ընկերությունը 153 աշխատողի պարտք է շուրջ 130 միլիոն դրամ: -2014 թվականին տվեցինք դատարան, դատը շահեցինք, բայց մինչեւ այսօր ոչ մի արդյունք չկա: Խոստանում են, որ մի ամիս հետո կլինի, 10 օր

2017 թ. մայիսին ԿԲ-ն արձանագրել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.7%-ի դիմաց

12-ամսյա գնաճը շարունակել է ընդլայնվել՝ ամսվա վերջին կազմելով 1.6%:

Ունիվերսիադային Հայաստանից կմասնակցեն երեք առաջատար ծանրորդներ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ օգոստոսի 19-ից 30-ը Տայպեյում կայանալիք Ուսանողական համաշխարհային խաղերին Հայաստանից մասնակցելու են միայն Անդրանիկ Կարապետյանը՝ 85 կգ քաշային կարգ, Սիմոն Մարտիրոսյանը՝ 105 կգ եւ Գոռ Մինասյանը՝ +105 կգ քաշային կարգ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ստորագրահավաք` ԵԽԽՎ-ում Ագրամունտին հեռացնելու համար

«Ադրբեջանցիներն ասում են երեք հայ պատվիրակ է հերթագրվել. վեց հոգի էլ ուկրաինացի պատվիրակ կար ցանկում, և՞…ծիծաղելի է». Արփինե Հովհաննիսյան

Հովհաննես Բաչկով. «Ուզում էի 22 տարի շարունակ թափած քրտինքս գնահատվեր ոսկե մեդալով»

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ բռնցքամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ասաց, որ ինքը պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու ցանկություն ունի, սակայն եվրոպական ռինգում նվաճած այս տիտղոսը նրա պլանները հետաձգել է առնվազն մինչեւ աշխարհի առաջնություն: «Նախապատրաստվելու ենք աշխարհի առաջնությանը եւ մեկնելու ենք հաղթելու համար», – ասաց նա: Հարցին, թե նախկինում կրած անհաջողություններից հետո ի՞նչն

«Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի կառավարության վերաբերմունքը կապված Շոտլանդիայի հանրաքվեի հետ եւ հույս հայտնել, որ ինքնորոշման իրավունքի լայն կիրառելիության միտումը վաղ թե ուշ ընկալելի կդառնա նաեւ Ադրբեջանի համար:

Պաշտպանը 5 անգամ միջնորդեց, որպեսզի Սեֆիլյանին, Գ. Սաֆարյանին եւ Ն. Պողոսյանին վերադարձնեն նիստերի դահլիճ

Եգորյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ իր պաշտպանյալների դիրքորոշմանը ծանոթանալու համար

«Կառավարության որոշ դրույթներ մինչեւ 2018 թվականն է. հետո պարզ չէ, թե ինչ ենք ունենալու»

Ունենք 64 հոգի եւ այդքանով միշտ կողմ կքվեարկեն նմանատիպ ծրագրին

Կինոկենտրոնի դրամաշնորհային քաղաքականությունը կամ՝ հին և նոր խողովակներ

Հայաստանում կինոյի աջակցության թերևս միակ կառույցը Մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող Հայաստանի Ազգային կինոկենտրոնն է: Պետությունը հայ կինոյի ստեղծման, նաև՝ մասնակիորեն տարածման մեկ մեխանիզմ ունի՝ պետբյուջեից գումար է հատկացվում Ազգային կինոկենտրոնին, որն իր հերթին, տարբեր չափաբաժիններով, մրցութային կարգով աջակցություն է տրամադրում դիմած կինոնախագծերին: Կինոկենտրոնի գործունեության և դրամաշնորհային քաղաքականության մասին մենք զրուցել ենք Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ

ՀՀ Նախագահը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցների կենսագործունեության և նրանց անվտանգության ապահովման, սիրիահայ փախստականների կարիքները հոգալու ուղղությամբ

 Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԱԱԽ 2017թ. գործունեության ծրագրից բխող հարցեր: Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը և երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա

Ի՞նչ կլինի, երբ մի ավստրիացի մեր օրհներգը մինչեւ վերջ կարդա

ՀՀ օրհներգը չունի հարուստ երաժշտություն, հերոսականություն

ԱՄՆ փրկօղա՞կ, թե՞ ներդրումային ձեռնոց Հայաստանի իշխանություններին. հայ-ամերիկյան էներգետիկ կրքեր-1

Ստյոպա Սաֆարյան ՄԱՀՀԻ հիմնադիր, հետազոտական ծրագրերի ղեկավար   ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2017թ. մայիսի 17-ին վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովի ժամանակ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն այդ բնագավառում ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունների ու 8 մլրդ ԱՄՆ դոլար ներդնելու հնարավորության մասին հուժկու երկրաշարժի էֆեկտ թողեց, որի հետցնցումները մինչ այժմ շարունակվում են: Մայիսին արված հայտարարությանն իշխանության մակարդակով ցուցաբերված լռությունը, որն այդ ժամանակ

«Շատերը հասկացան, որ դրանք ոչ թե միայն խոսքեր են, այլ բավականին լուրջ են». Իսագուլյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Ըստ Իսագուլյանի՝ որոշ տաք գլուխների համար նախագահի հայտարարությունը սառը ցնցուղ էր

«Արամ Մանուկյանի շենքը անպայման պահպանվելու է, Աֆրիկյանների շենքը վերականգնվելու է». Նարեկ Սարգսյան (Տեսանյութ)

Նարեկ Սարգսյանի խոսքերով՝ Ֆիրդուսիի ներդրումային ծրագիրը պատրաստ է: Վստահ եմ, որ այն բնակիչները, որոնք դեռեւս պետք է պայմանագրեր կնքեն, չի լինի նույն պատկերը, ինչ եղավ նախորդների հետ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031