Օրվա լրահոսը

«Սամվել ջան, Նիկոլը խելոք տղա ա»

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով ԵԼՔ դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանի կատարած գրառմանը: Սամվել Ֆարմանյանը մասնավորապես գրել է. «Հրավիրում եմ մամուլի ուշադրությունը իմ շատ հարգելի գործընկեր Լենա Նազարյանի տարածած և Ելքի մյուս հարգարժան գործընկեր Արայիկ Հարությունյանի գրառած պատմության մյուս կողմին։ Մամուլի հետ աշխատանքի տարիներին սովորություն եմ ձեռք բերել

Ինքներդ ստուգեք, նոր զանգահարեք (պատմվածք)

Երեկ Փայլակը իր աշխատասեղանի մոտ նստած, համակարգչով զավեշտական պատմություն էր փորձում հորինել: Հոգնեց, որոշեց մի բաժակ սուրճ կամ թեյ խմել: Գնաց խոհանոց, անջատիչը միացրեց, որ լույսը վառի, բայց այն չվառվեց, երկրորդ անգամ անջատիչը գործարկեց, բայց ապարդյուն: «Երևի էլեկտրալամպը շարքից դուրս է եկել, գնամ, նորը բերեմ փոխեմ» ինքն իրեն ասաց Փայլակը ու գնաց դարակներում լամպը որոնելու:

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ Վարդան Օսկանյանը ննջում էր (Ֆոտոշարք)

«Ժառանգություն» կուսակցության այսօրվա համագումարին ներկա էր նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: ՀՀ նախկին արտգործնախարարը «Ժառանգության» անդամների ելույթների, այդ թվում՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ պարբերաբար ննջում էր: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հայտնաբերվել է օձ

Հունիսի 25-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակի ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն ավտոտնակից բռնել են մոտ 25 սմ երկարությամբ իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 25-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է

«Ժառանգությունը» չի բացառում, որ 2018թ.-ին փողոցային պայքարի կդիմի. «Նախագահը կուզենա երկարաձգել իր իշխանությունը» (Տեսանյութ)

«Գարնանն իշխանազավթման հերթական փուլն է լինելու, դրանից բխում է քաղաքացիական նոր ալիքի բարձրացման հնարավորությունը»,-ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը

«Ինձ համար մեկ է, թե ով կլինի իշխանությունում». Սեյրան Օհանյանը՝ փողոցային պայքարի դուրս գալու մասին (Տեսանյութ)

Կարեւորն այն է, որ իշխանությունը համապատասխան գործունեություն ծավալի եւ մեր երկիրն առաջ ընթանա

Ըստ Սեյրան Օհանյանի՝ «Իգլա»-ի գործում որոշ տվյալների արժանավահատ լինելու հարց կա (Տեսանյութ)

Այս ընթացքում «Իգլա»-ի գործով ձերբակալված Սամվել Բաբայանի հետ առնչվել է փաստաբանի միջոցով

Վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում

Վրաստանի Մառնեուլի – Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։ Ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: Ընկերությունը մասնակցել է Երևան–Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել։ Դրանից բացի, գործունեության ընթացքում ընկերությունը թույլ է տվել մի շարք խախտումներ,

Նոր մանրամասներ` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի մասին

Հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Scania» մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է «Nissan Tiida» մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի): Ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ի երեկոյան ժամերին հանրապետության առանձին՝ առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ Հունիսի 26-28-ը սպասվում

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր աղոթելու, հայհոյող ընդդիմադիրների եւ «քաղաքական դիակ» դառնալու մասին

Կան գռեհիկ հայհոյողներ, որոնք նաեւ ընդդիմադիր դաշտում են: Բոլորս էլ աստծո կամոք դիակ ենք դառնալու, բայց ամաչում եմ, որ նման որակումներ կան մեր դաշտում: Սա փոխել է պետք:

«Սամվել Բաբայանը հերթական քաղբանտարկյալն է. կենդանի հերոսներ այս իշխանությանը պետք չեն». Արմեն Մարտիրոսյան (Տեսանյութ)

Հերոսներին ՀՀ-ում մահացած վիճակում են սիրում»,-ասում է «Ժառանգության» փոխնախագահը

«Պետք է անպայման ազդել իշխանությունների վրա». Սեյրան Օհանյան (Տեսանյութ)

Կոչ եմ անում հետագայում այնպես աշխատել, որ իշխանավորներին հաշվետվողականության կանչենք,-ասաց նա:

Մոսկվա-Երևան ավտոբուսը վթարի է ենթարկվել Վրաստանի տարածքում

Հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Scania» մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է «Nissan Tiida» մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի): Ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել

Սեյրան Օհանյան. «Իշխանությանը պետք է պարտադրել տալ ժողովրդին այդ «զենքը» (Տեսանյութ)

«Մեր պայքարը պետք է ուղղված լինի պետականության ամրապնդմանը…Ազգ-պետություն կառուցելու գաղափարը պետք է թիկունք լինի ազգ-բանակ գաղափարին

«Ժառանգության» համագումարը՝ Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի մասնակցությամբ (Ֆոտոշարք)

Կուսակցական հերթական համագումարին ՕՐՕ դաշինքի անդամներն էլ են մասնակցում

Թխվածքաբլիթ «Թրաշուշան»

Այս թխվածքաբլիթները ինձ տանում են դեպի մանկություն, երբ մորաքույրս գրեթե ամեն շաբաթ առանց տրտնջալու պատրաստում էր այս համեղ «կալաները» մեզ համար: Նա թրաշուշանների վարսանդների փոխարեն դնում էր եգիպտացորենի ձողիկներ` դեղին, երկար եւ բարակ: Այժմ այդպիսի ձողիկներ կարծես չկան, այդ դեպքում կարելի է օգտագործել կիտրոնի կամ նարնջի լավ լվացած եւ եռման ջրով «վախեցրած» կեղեւ: Անհրաժեշտ մթերքները

Ճեմարանի շրջանավարտները պետք է ունենան քաղաքացիական բարձր գիտակցություն. Գարեգին Բ

Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2016-2017 ուսումնական տարվա փակման արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական, ուսուցչական անձնակազմը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները: Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը:

Հայկական կապիտալիզմի խորդուբորդ ընթացքը-3

Հայկական կապիտալիզմին առնչվող իմ նախորդ հոդվածում նշեցի ու շեշտեցի, որ Հայաստանի Երրորդ հանրապետությունում խոշոր ու մեծահարուստ կապիտալիստներ դարձան հիմնականում նախկին «ցեխավիկները», ինչպես նաև բարձր ու եկամտաբեր պաշտոն ստացածներն ու պաշտոնի շնորհիվ հարստացածները: Փաստորեն, անարդարացիորեն մոռացել ու չէի նշել թաղային հեղինակություններին, որոնք, գրեթե առանց բացառության, դարձան մեծահարուստներ ու խոշոր սեփականատերեր, այսինքն՝ կապիտալիստներ: Այսուհանդերձ, թաղային հեղինակություններին մոռանալս

Երիտասարդ հրաձիգները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

Գերմանիայի Զուլ քաղաքում մեկնարկել է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը թիմի կազմում ընդգրկել է վեց հրաձիգի՝ օդամղիչ ատրճանակ. Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան, օդամղիչ հրացան. Նարեկ Ադամյան, Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան եւ Ալլա Պողոսյան: Այսօր կրակագիծ դուրս են գալիս Զավեն Իգիթյանն ու Բենիկ Խլղաթյանը: Մեր հավաքականն աշխարհի

Կրակոցներ` Երևանում. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 23:00-ի սահմաններում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում կրակոցներ է արձակել Ազատամարտիկների 4-րդ նրբանցքի 6-րդ տան ուղղությամբ` կրակելով պատուհանին: Կրակոցների արդյունքում նշված հասցեից ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ոստիկանության ծառայողական մեքենայով` թևի մասում ստացված հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանց են տեղափոխել 26-ամյա Վահագն Գրիգորյանին: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում  

Ֆուտբոլ՝ այրվող գնդակով

Այս խաղը շատ տարածված է Ինդոնեզիայում եւ պատկառելի թվով հանդիսատես է հավաքում: Այրվող գնդակով խաղալ սիրում են հատկապես դպրոցականներն ու երիտասարդները: Որպես գնդակ ծառայում է քսայուղով ներծծված  սովորական կոկոսը: «Գնդակն» այրում են ու սկսում սովորական ֆուտբոլ խաղալ: Հանդիպումը տեւում է մեկ ժամ, այնքան, մինչեւ գնդակը լրիվ այրվում է: Խաղերը սովորաբար մեկնարկում են երեկոյան: Մթության մեջ

Մեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

Հունիսի 24-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին՝ Գառնի գյուղի սկզբնամասում «ՎԱԶ 21012» մակնիշի 35 AR 246 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի

Ցատկեր նորածինների վրայով

Իսպանիայի Կաստիլյո դե Մուրսիա քաղաքում անցկացվել է մաքրման ամենամյա ծիսակատարությունը՝ «Էլ Կոլաչոն», որը հայտնի է նաեւ «ցատկ նորածինների վրայով» անվամբ: Հրեշի վառ դեղնականաչ զգեստ հագած տղամարդիկ ցատկում են 12 ամիսը չբոլորած մանուկների վրայով: Բնակիչները համոզված են, որ այդպես իրենք երեխաներին հեռու են պահում թուղթուգրից եւ հիվանդություններից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ mirfactov-ի

ՀԱՕԿ-ը նշեց միջազգային «Օլիմպիական օրը»

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ավանդության համաձայն այսօր Հյուսիսային պողոտայում նշեց «Օլիմպիական օրը»: Երեւանցիների եւ մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի առջեւ ցուցադրական ելույթներով հանդես եկան պատանի ըմբիշները, ձյուդոիստները, կարատեիստները, թաեքվանդոիստները, բռնցքամարտիկները, բադմինտոնիստներն ու բռնցքամարտիկները։ ՀԱՕԿ-ը նախագահ Գագիկ Ծառուկյանի  գլխավորությամբ ոչ միայնանում է ամեն մեծ նվաճումների սպորտում Հայաստանի մարզական դրոշը մշտապես բարձր պահելու, այլեւ աճող սերնդին ֆիզիկապես կոփելու, օլիմպիական

Կարեն Ասրյանի հուշամրցաշարում հայ շախմատիստները բարելավում են դիրքերը

Մեղրի առողջարանային քաղաքում շարունակում է գրոսմայստեր Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարը: Այսօր կայացել է չորրորդ տուրը, որի ավարտից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունեցող այլեւս չկա: Միանգամից վեց շախմատիստ, այդ թվում՝ հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, 3,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց կես միավոր զիջող 7-ից 21-րդ տեղերը բաժանող շախմատիստներից 12-ը նույնպես մեր երկրից են: Նրանց թվում

Հրդեհ Տափերական գյուղի մանկապարտեզում (լրացված)

Հունիսի 24-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղի մանկապարտեզից լսվել է պայթյունի ձայն, որին հաջորդել է հրդեհը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:16-ին: Այրվել է Տափերական գյուղի Իսակովի փողոց թիվ 2 հասցեում գտնվող մանկապարտեզի նախասրահի մուտքը՝ մոտ 50

Հայտնաբերվել է օձ

Հունիսի 24-ին, ժամը 16:21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 24-ին, ժամը 11:57-ին ահազանգ

«Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք կմատուցի «ծայրահեղ ինդիվիդուալիստին» (Ֆոտոշարք)

Փառատոնի շրջանակում կցուցադրվի ` Ժան-Պիեռ Մելվիլի ֆիլմերի ընտրանին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031