Օրվա լրահոսը
«Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք կմատուցի «ծայրահեղ ինդիվիդուալիստին» (Ֆոտոշարք)
Փառատոնի շրջանակում կցուցադրվի ` Ժան-Պիեռ Մելվիլի ֆիլմերի ընտրանին
Բարձրաձայնվել են աշակերտների շրջանում առկա հիմնախնդիրները
Հունիսի 24-ին Ծաղկաձորում կայացել է աշակերտական ինքնավարության մարմինների հինգերորդ համադպրոցական համաժողովը։ Մասնակցում էին ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները, որոնք աշխատաժողովի ընթացքում բարձրացնում էին աշակերտների շրջանում առկա հիմնախնդիրները, քննարկում աշակերտությանը հուզող հարցեր և փորձ անում գտնել դրանց լուծման ուղիներ: Աշխատաժողովը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպության կողմից։ Աշակերտական ինքնավարության մարմինների
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց ինժեներական համաժողով-ցուցահանդես
Գուրգեն Մարդոյանը համակարգային ինժեներ է: 2 տարի է աշխատանքներ է կատարում ինքնավար ավտոմեքենաների ոլորտում: Այժմ աշխատում է հետազոտությունների եւ նորարարությունների բնագավառում: Վստահեցնում է, ինքնավար ավտոմեքենաների ոլորտը հեռանկարային է, իսկ խոշոր ընկերություններն այդ ուղղությամբ մեծ ներդրումներ են անում: Ինժեները, սակայն ասում է, որ նմանատիպ մեքենաներ ստեղծելու ընթացքում առաջանում են խնդիրներ, բայց իրենք դրանց լուծումը գտել են.
Հովհաննես Բաչկովը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Խարկովում քիչ հետո կավարտվի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականի անդամ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը այսօր եզրափակիչ մենամարտում դժվարին հաղթանակ տարավ բրիտանացի Լյուկ Մըքկորմըքի նկատմամբ՝ նվաճելով Հին Աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ամբողջ սարը ծվատվելու է, վերանան հազվագյուտ կենդանիներ եւ բուսականությունը (Ֆոտոշարք)
Գյուղը ընդդեմ «Վայկ Մետալ»-ի եւ դատավորների, բողոքարկվելու է դատարանի վճիռը
Ռոզա Ծառուկյան. «Չինաստանի շուկան բաց է Հայաստանի մեղրի համար»
Նա մեղուների դեղորայք էր բերել Տավուշ
ՀՀ գլխավոր դատախազը տվել է կոնկրետ հանձնարարականներ
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, ՄԻՊ ներկայացուցիչները: Զեկույցներով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վ. Մուրադյանը և
Խիստ վերահսկողության տակ պահել ամառային զորակոչի ամբողջ գործընթացը. Վիգեն Սարգսյան
Հունիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2017թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, ինչպես նաև զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում հիմնական զեկույցով
Ինչ են թաքցնում երեւանյան գետնանցումները
Երեւանյան գետնանցումներից շատերը քարուքանդ են, կոտրատված աստիճաններով եւ համարյա անանցանելի` տհաճ հոտերի ու լուսավորության բացակայության պատճառով: Գետնանցումներից որոշները, սակայն, նոր դիմագիծ են ձեռք բերել սթրիթ արթի ներկայացուցիչների շնորհիվ: Որոշ գետնանցումներում ապրիլյան պատերազմի մասնակից տղաների դիմանկարներն են, իսկ ամենաշատ աղմուկ հանած աշխատանքներից մեկը Կենտրոնի գետնանցումներից մեկում ինքնասպան զինվորի տրաֆարետային պատկերն էր, որը հետագայում ծածկվեց մուգ գույնի
Ցուրտը և Հեգելը
Ինչը որ Վերևում է, նույնն էլ Ներքևում է, քանի որ Ներքևը Վերևի արտացոլանքն է, չնայած որ Ներքևն է ընտրում Վերևին, բայց ընտրում է նրան, ում արտացոլանքն արդեն իր ներսում է ու ճանաչում է և՛ գործը, և՛ խոսքը, և՛ պատկերը: Այնինչ, Վերևը՝ բա՜րձր, իր աստղային դաշտերով, թելադրում է իր կամքը և բախտը մեր: Հետաքրքիր է, չէ՞,
«Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել և նոր տեղեկություններ հայտնել ավտովթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին: Նա մասնավորապես գրել է. «Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի հոսպիտալում»։
Այսօր ինձ ահազանգել են Կրասնոդարից. Արայիկ Հարությունյան
ԵԼՔ դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Այսօր ինձ ահազանգել են Կրասնոդարից: Հիշում եք չէ՞, որ երեկ «Սպայկա» ընկերությանը, որը ձգտում է մենաշնորհային դառնալ գյուղատնտեսության ոլորտում, ավելի քան 160 հեկտար հող նվիրաբերեցին Երևան քաղաքում համայքնապատկան հողերից: Վերջին օրերին էդ ընկերությունն, օգտագործելով իր մեծ հնարավորությունները, «փակել» է Կարսնոդարի ամենամեծ` «Ռոզա վետռով» մեծածախ
«Ելք»-ը ելք չունի (Տեսանյութ)
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Թեման կառավարության 2017-2022 թվականների Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրն է: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ.– Պարոն Գորգիսյան, «Ելք»-ը կողմ քվեարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ-ի նախաձեռնությանը, իսկ այս ծրագրում Մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի
Բանաստեղծը Հայաստանի օրհներգի` իր տարբերակներն է առաջարկում
«Այսօրվա աշխարհաքաղաքական իրադրությունն այնպիսին է, որ մեր օրհներգը ժամանակի հետ չի համապատասխանում»
Ադրբեջան է հասել ռուսական զենքի հերթական խմբաքանակը
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գործող ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնության շրջանակում Ադրբեջանը նորագույն ռազմական տեխնիկա է ստացել: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը: Հաղորդվում է, որ Բաքվի նավահանգիստ հասած ժամանակակից սպառազինությունն առաջիկայում կուղարկվի ճակատամերձ գոտի: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ սպառազինությունը կուժեղացնի Ադրբեջանի զինված ուժերի առաջնագծի ստորաբաժանումների հնարավորությունները՝ զրահապատ տեխնիկա, դանդաղ
ՀՀԿ-ական չորս պատգամավոր «կենսագրություն» չունի
Խորհրդարանական ուժերը շարունակում են կիսատ-պռատ ներկայանալ հանրությանը 2010 թվականի հունվարի 27-ին «Կենսագրությունները խմբագրվում են. Հրադադարի հաստատումից 15 տարի անց պատգամավորները շտապում են մասնակցել պատերազմին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորների կենսագրականներում բացեր, իսկ նույն մարդու տարբեր տարիների հրապարակված կենսագրականներում հակասություններ կան: Այն ԱԺ-ն չորրորդ գումարմանն էր, ու բացեր կային այն ԱԺ պատգամավորներ
Աջարիայի հայ տղաներն ու աղջիկները, դիմելով ծովագնացության ինստիտուտ, կտրվում են քաղաքից. մտահոգություն
2017 թվականի հունիսի 22-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ուղեկցությամբ Թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի, թեմի կրթության բաժնի տնօրեն և «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և թեմի վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի, եռօրյա այցով մեկնեց Աջարիա՝ հանդիպելու Բաթումի հայ համայնքի հավատացյալների և պետական պաշտոնեության հետ:
«Կառավարության ծրագրում չկա կոռուպցիայից ինքնամաքրման, քաղաքական կամքի առկայության միտում»
Ազգային ժողովը ընդունեց կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը, որի տեսլականը, ինչպես ծրագրում է գրված, հիմնված է անվտանգ, արդար, ազատ եւ խելացի Հայաստան ունենալու սկզբունքների վրա։ Կունենա՞նք արդար Հայաստան՝ հավանաբար 2022 թվականին պարզ կլինի: Ծրագրի՝ մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում այս կառավարությունն էլ նախորդների պես խոստումներ է տալիս: Օրինակ՝ արդարադատության ոլորտում կառավարության բարեփոխումներն
«Կառավարության ծրագրում կան լավ գաղափարներ, բայց իրագործելիության ֆինանսական հիմնավորվածության բաղադրիչը բացակայում է»
Տնտեսագետները՝ կառավարության ծրագրի դրական ու բացասական կողմերի մասին
Պանինֆո production-ը գումարներ է հավաքագրում ապրիլյան զոհերի ընտանիքների համար (Տեսանյութ)
Բարձրաստիճան պաշտոնյաներն այդպես էլ չեկան ցուցահանդես-վաճառքին
Աղքատության մակարդակը Հայաստանում՝ 29.8%
Վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում ներկայացնելով առաջիկա հինգ տարիների կառավարության ծրագիրը՝ նշեց, որ նախատեսվում է աղքատության կրճատման ապահովում՝ այն իջեցնելով 12 տոկոսով: «Առավոտ»-ը ուսումնասիրել է նախորդ տարիներին Հայաստանում աղքատության մակարդակը: Եվ այսպես, ըստ տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության, 2004 թվականին ոչ աղքատ բնակչության մակարդակը 46.5 տոկոս է եղել, աղքատ բնակչությանը՝ 53.5 տոկոս, որից շատ աղքատ՝
Հարցում. Մեծամասնությունը կարծում է՝ մինչև ռեժիմի վերջը չտան, ոչ մի ազդարար չի փրկի
Aravot.am-ը իր ընթերցողից հետաքրքրվել էր, թե ինչպես է վերաբերվում ազդարարի ինստիտուտին, որը նախատեսված է «Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի» մասին նոր օրենքի շրջանակում: Հարցման մասնակիցները ունեին պատասխանի չորս տարբերակ՝ «շատ վատ, քանի որ ազդարարը դա «գործ տվողն է», հայեցի չէ», «շատ լավ, վերջապես մարդիկ կկարողանան ազատորեն պատռել կոռուպցիոներների դիմակները», «չեմ հավատում, որ որեւէ բան կփոխվի», «մինչեւ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ
«Ոչ թե առաջընթացի, այլ տեղում դոփելու ծրագիր է` ՀՀԿ-ի իշխանությունը երկարաձգելու համար» (Տեսանյութ)
Կառավարության ծրագրում ամրագրված են երկրորդական եւ երրորդական նշանակության խնդիրները ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը կարծում է, որ նոր կառավարության ներկայացրած ծրագիրը, որը հաստատեց ԱԺ-ն, հավակնոտ եւ մրցունակ չէ: «Ոչ թե առաջընթացի, այլ տեղում դոփելու ծրագիր է, որը կոսմետիկ շտկումներ է պարունակում՝ եղածը պահպանելու եւ ՀՀԿ-ի իշխանությունը երկարաձգելու համար: Մինչդեռ աշխարհում զարգանում են, օրինակ, տեղեկատվական
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան բառդ» հեղինակ-կատարողների երեկո՝ Կասկադ համալիրում
Նախօրեին` երեկոյան, Կասկադ համալիրի պուրակում հերթական անգամ հանդիպել էին հեղինակ-կատարողներն ու հեղինակային երգի երկրպագուները: «Երևանյան բառդ» խորագրով հեղինակ-կատարողների համերգային ծրագիրը, որը Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի ավանդականներից է, իսկապես սիրված է ու սպասված: «Երևանյան ամառ 2017»-ի «Երևանյան բառդ»-ում երաժշտասեր հանրության առջև հեղինակային կատարումներով հանդես են եկել ճանաչված երգահաններ Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Քրիստ
Ջրաշեն. նոր ջրագծեր, նոր ջուր
Արարատի մարզի Ջրաշեն գյուղի Շահումյան փողոցով ձգվող 50 մմ տրամագծով 260 գծամետր ընդհանուր երկարությամբ երկու պողպատյա ջրագծերը «զառամյալ տարիքի» պատճառով ենթակա չէին հետագա շահագործման: Ամբողջությամբ քայքայվել էին և կոռոզիայի ենթարկվել: Դրանց վերանորոգումը ֆիզիկական մաշվածության պատճառով տեխնիկապես այլեւս անհնարին էր: Իրավիճակով պայմանավորված, տեղում առկա էր ջրի կորուստ, ճնշման անկում և տարածքում բնակվող 15 ընտանիքներին մատակարարվող ջրի
Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն և թեժ մրցակցություն՝ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում
Հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի ընթացքում սպասվում է ինչպես թեժ մրցակցություն, այնպես էլ մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։ Մրցույթ-փառատոնն անցկացվում է «դաշնամուր» մասնագիտությամբ։ Մրցութային փուլերին մասնակցելու համար ժամանելու են երիտասարդ դաշնակահարներ (մինչև 34 տարեկան) աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Իրան, Սիրիա, Հարավային Կորեա, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Հայաստան։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով. դրանք
Հարկայինը չի՞ տեսնում միջպետական ավտոճանապարհի եզրի անօրինական տաղավարները
Ո՞ւմ են իրականում «մուծվում» վաճառողները
Մթերողի ժլատությունից զայրացած եւ ճանապարհ փակած ջրաշենցիները նորից բերքահավաք են անում. «Հայկական ժամանակ»
Ջրաշենի բնակիչներից տեղեկացանք, որ ծիրանը 400 դրամով գնել առաջարկող կազմակերպությունը գինը չի բարձրացրել: Ընդամենը գյուղացիներն են ստիպված եղել տեղի տալ, որովհետեւ բերքը հասնում է ժամ առ ժամ եւ չիրացնելու դեպքում մեծ այգիներ ունեցող գյուղացիները կարող էին շատ ավելի մեծ կորուստներ ունենալ: Այնպես որ, այժմ սկսել են բերքահավաքը: Մի մասը դա կվաճառի 600 դրամով, մյուս մասը,
Իրավիճակն առաջնագծում հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում
Հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային 7 ավտոմատ նռնականետեր: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները հակամարտ


















































