Օրվա լրահոսը

Բելառուսը կողմնակից է ԼՂ խնդրի խաղաղ լուծման

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

Հենրիխ Մխիթարյանն իր մարզչի, Մադրիդի թիմին հաղթելու եւ ֆուտբոլիստ Զիդանի մասին

Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է օգտատերերի հարցերին

Հունիսի 23-ը ՀՀ զինված ուժերի Թիկունքի օրն է

ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 23-ը նշվում է որպես Թիկունքի օր: ՀՀ զինված ուժերի թիկունքային ծառայության կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 23-ին անցկացվել է հանդիսավոր նիստ, որին մասնակցել են անցած 25 տարիներին թիկունքային ստորաբաժանումները ղեկավարած և ծառայության ձևավորմանն ու կայացմանը մասնակցած զինվորականները: Տոնի առթիվ թիկունքայիններին շնորհավորել և թիկունքային ծառայության նշանակությունը զինված

«Սովոր ենք ունենալ դեսպաններ գալըչկայի համար… Հիմա էս մեկն էլ էդպիսի դեսպան չէ». Նաիրա Զոհրաբյան. (Տեսանյութ). «Ա1+»

Նաիրա Զոհրաբյանի տպավորությամբ մեր իշխանությունները պատրաստ չէին դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարություններին. «Այլ հարց է, որ մենք սովոր ենք ունենալ դեսպաններ ընդամենը գալըչկայի համար, ովքեր շատ դեպքերում մտնում են հանցավոր չակերտավոր համաձայնության տարբեր նախարարների հետ, տարբեր գրանտային ծրագրեր են իրականացնում ատկատի մեխանիզմներով: Հիմա էս մեկն էլ էդպիսի դեսպան չէ»,- ասում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա

Արա Բաբլոյանը Սիրիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամներին հրավիրել է Հայաստան

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Արթիկում սրտատրոփ սպասում են վարչապետի որոշմանը (Ֆոտոշարք)

Ինչպես հայտնի է՝ երեկ ժամը 23:55-ի սահմաններում քարաթափվել է Արթիկի Սասունցի Դավիթ փողոցի 13 շենքի պատի արտաքին մասի շուրջ 10 քառակուսի մետր հատվածը։ Բնակիչներին անմիջապես տարհանել են։ Արթիկի «զակո զերնոյի» մոտակայքում գտնվող շենքն այնքան էլ հին չէ, կառուցվել է 1986 թվականին: Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի ասելով, այն երկրաշարժ տեսած շենք է, որի վրա ազդեցին նաև

«Պյոտր Սվիտալսկու հետ եղած վեճերի նման վեճերը կարող են վտանգի տակ դնել նոյեմբերին ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումը». Լարիսա Ալավերդյան

«Զուտ կառավարման բլոկի առումով կարող է մտածենք, որ գործընթացները կբարելավվեն, բայց այն, ինչ վերաբերվում է բարեկեցության և գրպանին հասնելու բնագավառին, դա այս ծրագրում չէր երևում»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրում նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով։ Պարոն Խաչատրյանը հարց բարձրացրեց` ի՞նչ ռեսուրսների հաշվին

Կառավարության մեղրամիսն ավարտվել է. ԵՄ Առեւտրի հարցերով խորհրդական

ԵՄ առեւտրի հարցերով խորհրդականը կառավարությունից ավելի շատ ուզում է տեսնել, ոչ թե ծրագրեր, այլ` գործողություններ:

Պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում

Զորակոչիկի հայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ 2015 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ իր որդու մոտ  ախտորոշվել է հիվանդություն, և նա առողջական վիճակի պատճառով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշմամբ ստացել է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով: 2016 թվականին մեկ այլ բժշկական հաստատությունում ախտորոշվելուց հետո, դիմումատուի  պնդմամբ, պարզ է դարձել, որ որդու հիվանդությունը դրական

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գևորգյանցների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: «Ռուբեն Գևորգյանցը հայ կինոարվեստի ակնառու ներկայացուցիչներից էր, ով մեծ ավանդ ներդրեց հայկական կինոյի զարգացման գործում: Նրա ստեղծած կինոնկարները, հատկապես՝ վավերագրական ֆիլմերը, բարձր

Հայկական կինոարվեստը ծանր կորուստ կրեց. կառավարական հանձնաժողով

Հայկական կինոարվեստը ծանր կորուստ կրեց: 2017 թվականի հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը (Կևորկով): Ռուբեն Ստեփանի Կևորկովը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին, Երևանում: 1964-69 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ավարտելուց

Ինչպե՞ս են արևմուտքում պայքարում կարկուտի դեմ

Առաջարկ` ստեղծել հակակարկտային ծրագիր

Քննարկվել է նոր սպանդանոցներ ստեղծելու հնարավորությունը

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 1-ին հանրապետության ողջ տարածքում վաճառքի նպատակով տեղական մսի ձեռք բերումը պետք է կատարվի միայն ապանդանոցներից: Այդ անցումը հնարավորինս սահուն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը շարունակում է խորհրդատվական հանդիպումները սննդի շղթայի օպերատորների հետ: Հունիսի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հունիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. -Օդի առավելագույն ջերմաստիճան`            38.60C (1998 թ.) -Օդի նվազագույն ջերմաստիճան`                10.40C

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող. «Մինչեւ էսօր վատ չեմ պաշտպանվել, ուղղակի լավ չեն լսել ինձ»

Անի Մաջնունյանի սպանության գործով ամբաստանյալը նորից պաշտպան է խնդրում

«Գեղամյանի եւ Արթուր Բաղդասարյանի պես գործիչների պատճառով է անվստահության մթնոլորտը». Գորգիսյան (Տեսանյութ)

«Մոլեռանդ ընդդիմություն էին, բայց ուղղակի միացան իշխանությանը: Ուղղակի պետք է նայել, ով է ինչ ասում»,-նկատում է «ԵԼՔ»-ի պատգամավորը

37 քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են «V»-ձև նշանի ուրվագծեր և ներկանյութի հետքեր, որոնց հետագա անհետացման պատճառներն ու կատարման վաղեմությունը հնարավոր չի եղել պարզել

Ընդ որում, հիշյալ ուրվագծերն առկա են եղել ինչպես Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, այնպես էլ Տարոն Մարգարյանի անվան դիմաց:

«Սասնա ծռերի» պահանջները հեղհեղուկ էին» (Տեսանյութ)

Քաղաքացիական ակտիվիստ Վահե Գեւորգյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց՝ քաղաքացին կարող է մասնակցել զինված գործողության, կամ ոչ, բայց իրավունք չունի մեղադրել նման գործողության դիմածներին

Արցախում զբոսաշրջությունը կտրուկ ակտիվացման միտումներ է դրսևորում

Մնում է համախմբել առկա ռեսուրսները և սեփական օրինակով ցույց տալ, որ Արցախը հիանալի վայր է հանգստի համար` թե բնությամբ, թե մշակույթով, և թե ենթակառուցվածքներով:

«Սասնա ծռերի» դրդապատճառները քաղաքական էին, դա ուղղակի խանութի թալան չէր». Գորգիսյան (Տեսանյութ)

Փորձը ցույց տվեց, որ ավելի մեծ խնդիրներ կան՝ իրավունքների հավասարություն, տնտեսական մրցակցություն,-ասում է պատգամավորը

Գյումրեցիների հումորը՝ իր նախընտրական կարգախոսը մոռացած ՀՀԿ-ի մասին (Ֆոտոշարք)

23 միլիոն եվրո «ընտրակաշառքին» սպասող գյումրեցիները, հույսները կորցնելով, որ այն երբևէ տեղ կհասնի ու իրենց քաղաքի քարուքանդ, ցեխակոլոլ փողոցները կասֆալտապատվեն, սկսել են յուրատեսակ ձևով իրենց վերաբերմունքն արտահայտել կառավարության, մասնավորապես իշխող ՀՀԿ-ի նկատմամբ։ Օրինակ՝ քաղաքի ակտիվիստներից մեկը՝ դասախոս Տիգրան Պետրոսյանը, տեսնելով, որ ավտոկայարանից դեպի կենտրոնական հրապարակ տանող հատվածն ամիսներ շարունակ թաղված է ցեխոտ ջրափոսերի մեջ ու

Ինչպե՞ս են վերոնշյալ տարածքները դարձել Երևան քաղաքի սեփականություն. Արայիկ Հարությունյանի հարցումը Տարոն Մարգարյանին

Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԼՔ խմբակցություն անդամ  Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ուղարկել հարցում «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 76.4 եւ 86.8 հեկտար հողատարածք նվիրաբերելու վերաբերյալ: «Այսօր՝ հունիսի 23-ին Կառավարությունը հաստատել է Ձեր կողմից ներկայացված «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ընկերություններին Երևան քաղաքի

Արցախում էլ ելք կա

Ստեփանակերտում հունիսի 16-18-ն ընթացած Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովին ներկա էին «Ելք» դաշինքին մաս կազմող երեք կուսակցությունների առաջին դեմքերը: Գուցե նրանց ներկայությունը նաեւ դեր խաղաց, բայց եռօրյա քննարկումները մասամբ վերածվեցին «Ելքի» բենեֆիսի՝ բազմաթիվ օրինակներ բերվում էին հենց հաջողության հասած ընդդիմադիր այդ ուժի գործունեությունից, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը համաձայնություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանի տեսակետներին եւ այլն:

«Առավոտյան քույրերից մեկը, միջանցքում ինձ տեսնելով, ասեց. «Քիչ է փող չտվեցիր, մի հատ էլ չթողեցիր գիշերը քնենք»

Երբ հերթական փող ուզող քույրին կատակով ասեցի, որ Շամշյանին ասելու եմ՝ գա, նկարի՝ ինչ է կատարվում, հետո պարզվեց, որ ասածս լուրջ են ընդունել: Այդ օրվանից սկսած դադարեցին ինձնից փող ուզել, ու արդյունքում շահեցին նաև այն բալիկների մամաները, որոնց հետ այդ օրերի ընթացքում ընկերացել էի:

Ըստ բնապահպանի՝ հանուն ռուսական ՀԷԿ-ի՝ կառավարությունը որոշեց Սեւանից 100 միլիոն խմ ավելի ջուր բաց թողնել (Տեսանյութ)

Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան 170 միլիոն խմ-ի փոխարեն 270 միլիոն խմ
ջուր բաց կթողնեն

«Սասնա ծռերի» վերաբերյալ Գևորգ Կոստանյանի ասածները սխալ են մեջբերել (տեսանյութ). a1plus.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Կոստանյանը հիշում է, որ ինքը ժամանակին հայտարարել էր, որ եթե ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերը վայր դնեն զենքը, ապա նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: Այսօր նա պնդում է, որ ժամանակին իրեն սխալ են մեջբերել. «Հանցագործություն կատարած անձինք, եթե իրենց արարքներում այլ հանցակազմ չի պարունակում, ապա այդ շենքեր շինություններ ազատելու, կամ

«Պատրաստ ենք համագործակցել նույնիսկ տիկին Փոստանջյանի հետ»

Հարցազրույց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի հետ – Տիկին Նահապետյան, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երեւանի տրանսպորտի այսօրվա վիճակը իրենք չեն ստեղծել, ժառանգել են: 2009 թվականից քաղաքը կառավարում է ՀՀԿ-ն: Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի հաջողում ութ տարում լուծել քաղաքայն տրանսպորտի խնդիրը: – Պարոն Արեյանը ճիշտ է ասում և ժառանգել

Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս մշակվում է օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Հայաստանում դեսպանատան և Բրիտանական խորհրդի գործունեությունը՝ հատկապես կրթության համակարգում իրականացվող թիրախային ծրագրերի առումով: Անդրադառնալով կրթության համակարգում ընթացող

Մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում քանդել և թալանել են երեք դամբարան (Տեսանյութ)

Նախնական տվյալներով՝ բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի երեք դամբարանները քանդվել և վնասվել են 2017թ. փետրվարին:

Համ ուզում են գյուղական տուրիզմը զարգացնել, համ էլ «Հայկական գյուղը» Երեւանում են կառուցում

Օրերս վարչապետին է ներկայացվել «Հայկական գյուղ» թաղամաս կառուցելու ծրագիրը. այն կառավարության ղեկավարի սրտով է եղել, սակայն հանրության շրջանում ծրագիրը միանշանակ չընդունվեց: Հիշեցնենք, որ Երեւանում «Դալմա Մոլ» համալիրի հարեւանությամբ գտնվող տարածքում նախատեսվում է իրականացնել «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: Ըստ կառավարության հաղորդագրության՝ նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031