Օրվա լրահոսը
Վարունգի միջուկը նպաստում է երիկամների մանր քարերի թափմանը
Ավստրիացի գիտնական Տրիչերի կարծիքով` կենդանի բջիջը անկենդան բնությունից տարբերվում է հենց ջրի հատուկ կառուցվածքի շնորհիվ: Վարունգը, կառուցվածքայնորեն մաքուր ջրի պարունակության տեսակետից, համարվում է անգնահատելի բանջարեղեն: Այն պարունակում է A, C, B, B2 վիտամիններ, 97 տոկոս մաքուր ջուր: Վարունգն անփոխարինելի է շաքարախտով հիվանդների համար: Այս բանջարեղենը մեծ նշանակություն ունի նաեւ օրգանիզմում թթվահիմնային հավասարակշռության պահպանման, ինչպես նաեւ
Դատարանում ինչ ցուցմունք է տվել «Անալիտիկի» խմբագրի գործով Տիգրան Ուրիխանյանը (ձայնագրություն)
Դատարանը երեկ արգելեց «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի (լուսանկարում) գործի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ցուցմունքի տեսանկարահանումը եւ լուսանկարահանումը՝ նրա միջնորդությամբ: Սակայն ձայնագրառումը չի արգելվել: Ուրիխանյանի ցուցմունքն ամբողջությամբ՝ դատարանում:
Կառավարությունը փորձում է առավելագույնից մի փոքր ցածր նշաձող դնել, որ այն հաղթահարելու խնդիր չլինի. «Իրատես»
Ինչ վերաբերում է հավակնոտ լինելուն, ամենայն հավանականությամբ, կառավարությունն իրեն մի փոքր ապահովագրում է ապագայի համար։
Համապատասխան պայմանների դեպքում մեր օրգանիզմը մշտապես կարող է ինքնավերականգնվել եւ ինքնակատարելագործվել
Գոյություն ունեն բժշկական 180 նեղ մասնագիտություններ, որոնցից յուրաքանչյուրն զբաղվում է օրգանիզմի մի մասնիկի ուսումնասիրմամբ: Այնինչ, շատ մասնագետներ պնդում են, որ օրգանիզմի որեւէ օրգան առանձին բուժել հնարավոր չէ, քանի որ խախտումը տեղի է ունեցել ամբողջության մեջ, որի բոլոր բաղադրիչները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ եւ կազմում են ինքնակարգավորվող մի համակարգ: Մասնագետները համարում են, որ կենսագործունեության համար
Շուրջ 40 քրեական գործ քննող դատավորներ հրավիրվում են հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. «Ժողովուրդ»
Դատավորները քրեական որեւէ գործով վճիռ են կայացրել եւ, օրինակ, մեղադրյալին ազատազրկման են դատապարտել 3 տարի ժամկետով։
Շուշան Սարդարյան. «Վստահ եմ, որ տարեվերջին, եթե ոչ ավելի շուտ, այս ներդրումների մասով հաշվետվություն կներկայացվի հանրությանը». «Իրատես»
Ծրագիրը հետաքրքիր ուղերձ ուներ նաև սփյուռքահայության հետ ամուր կապի բանաձևը կյանքի կոչելու, սփյուռքի ներուժն օգտագործելու, կառավարման նոր մշակույթ ներգրավելու տեսանկյունից։ Կարելի է երկար թվարկել։
Վարչապետը վստահեցնում է՝ «գիտենք ինչն է պետք փոխել»
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ասաց, որ ուզում է անդրադառնալ խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի հաստատմանը. «Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք ինչն է պետք փոխել, մանրամասն` ըստ ոլորտների ձևակերպվել է: Մենք հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է»: Վարչապետը կոչ արեց «շատ պատասխանատու,
Վարչապետը նախարարներին հանձնարարեց «ռեսթարթ» լինել
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում նշեց, որ հաշվի առնելով ԱԺ կողմից հաստատված կառավարության նոր ծրագրի իրագործման փուլի մեկնարկը, պետք է մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-22 թվականների համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ, որտեղ հստակ սահմանված պետք է լինեն կատարման ժամկետները եւ նշված՝ պատասխանատուները: Ցանկում ներառված միջոցառումների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով կառավարության աշխատակազմ պետք
Վարչապետն անդրադարձավ գիշերը Արթիկում վթարված բնակելի շենքին
«Ինձ զեկուցեցին, որ Արթիկ քաղաքում գիշերը վթարվել է բնակելի շենք: Պարոն Լոքյան, կարո՞ղ եք մեզ ինֆորմացիա փոխանցել»,- կառավարության այսօրվա նիստի սկզբում անդրադառնալով Արթիկում գիշերը բնակելի շենքի պատի փլուզմանը՝ ասաց վարչապետը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իրազեկեց, որ բնակելի շենքը վթարվել է, տեղի է ունեցել քարաթափություն, կան ճաքեր՝ ներքևից վերև: Վթարված շենքից բնակիչները տարհանվել
Բաքվում արհամարհեցին Ալիեւի ավանդական «աճպարարությունը»
ԵԱՀԿ Մինսկի խումբը հստակ մատնանշում է հրադադարի ռեժիմը խախտող Ադրբեջանին
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերի թիվն աճել է
2017թ. առաջին եռամսյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 11 184 երթ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը աճել է 58-ով (11 126 երթ): Նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 786 երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 44-ով (742 երթ): 2017թ. առաջին եռամսյակում միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթերի արդյունքում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գրություն է ուղարկել ԱԳՆ՝ Իսրայելից տեղեկություններ ստանալու համար
Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը
Ճապոնիան ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը հրաժեշտ տվեց Հայաստանի օրհներգով
Քիչ առաջ պայքարն ավարտեցին գերծանր քաշային տղաները, որտեղ մրցակցությունից դուրս էր Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը:
Արամ Սարգսյան. «Հայտարարության մեջ շատ դրական եմ համարում, որ նշված տարածքները չէր համարվել օկուպացված, այլ համարվել էր տարածքներ. «Ժողովուրդ»
Ես շատ կարեւոր եմ համարում Արցախում նման ֆորումներ, հանդիպումներ, լսումներ անցկացնելը, Հայաստան-Ղարաբաղ կապը պահելը։ Ցանկացած պահի նպատակահարմար է Ղարաբաղ գնալ եւ տեսակետներ հայտնել։ Խնդիրները պետք է ավելի շատ լուծվեն տեսակետներով, քան կռվով, զոհերով։
«Սասնա ծռեր» զինված խմբի միֆականացման ծռվածքները. «Հայոց աշխարհ»
Որեւէ կասկած չկար, որ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարության մեկնարկին զուգահեռ շարունակվելու է դեռ ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին սկսված միֆականացումը: Միանգամայն կանխատեսելի էր եւ այն, որ ոստիկանության երեք աշխատակցի սպանությամբ ուղեկցված այդ արկածախնդրական գործողությունն իրականացրած, ազգային էպոսի անվանումով ներկայացող զինված խմբի հաստիքային պաշտպանները փորձելու են հնարավորինս «թարմացնել» միամյա վաղեմության իրենց փաստարկներն ու թեզերը:
Ցածր եւ բարձր ստացողները շատ են. «Հայկական ժամանակ»
Այս ցուցանիշներն էապես տարբերում են միջազգային չափանիշներից, համեմատաբար մեծ տոկոս են կազմում թե՛ նվազագույն եւ թե՛ առավելագույն գնահատականները։
Կարինե Աճեմյան. «Ելքի» կողմից չտեսա կառուցողական կեցվածք, չտեսա քննարկման ցանկություն, փոխարենը տեսա վիրավորելու, ինքնահաստատվելու փորձեր. «Հայոց աշխարհ»
Ճիշտն ասած, «Ելքի» այդ պահվածքից տխրեցի։
100 հազար եվրո աջակցություն սիրիաբնակ հայերին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից
Սիրիահայերին Հայաստան տեղափոխելու նպատակով գործարկվել է չարթերային 2 չվերթ, փոխհատուցվել է 120 սիրիահայ ուսանողի ուսման վարձը, 39 սիրիահայի սրտի վիրահատության գումարը, 19 ընտանիքի բուժման ծախսերը:
Արփինե Դալալյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում
Տոկիոյում այսօր ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Եզրափակիչ օրը աղջիկների գերծանր (+90) կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը գերազանց հանդես եկավ: Ճիշտ է, նա մեդալ չնվաճեց, սակայն գրագետ ու վստահ մոտեցումներով հաջող կատարեց բոլոր մոտեցումները: Արփինեն հրում վարժությունում ցույց տվեց 100 կգ (6-րդ արդյունք), հրումում` 134 կգ, ու շրջանցելով կորեացի եւ ուկրաինացի մրցակիցներին, երկամարտի 234
Դրական եւ բացասական յուրահատկություններ
Որքան ես հիշում եմ՝ կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում ընթանում է հետեւյալ սխեմայով: Կառավարություն. «Նպատակները համեստ են, բայց սրանք են մեր հնարավորությունները»: Ընդդիմություն. «Մի գողացեք, եւ հնարավորություններն ավելի շատ կլինեն»: Կառավարություն. «Ապացուցեք, որ մենք գողանում ենք»: Ընդդիմություն. «Բա ինչո՞ւ է ժողովուրդը չքավոր, եթե չեք գողանում»: Կառավարություն. «Օբյեկտիվ պատճառներով»: Եվ այսպես՝ 25 տարի շարունակ: Քննարկումները մշտապես անցնում
Լեգենդար ֆիլիպինցու մրցանակակիր ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրանին»
Լավ Դիասի «Հեռացած կինը» Վենետիկի կինոփառատոնի հաղթող ֆիլմերից է
Ինչու «Սասնա ծռերը» չհասան լուրջ փոփոխությունների
«Բնականաբար եղել են թերություններ, բայց դա իմ վերլուծելունը չէ». «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյան
«Անցանկալի երեխան կարող է դառնում է պրեզիդենտ»․ Շիրակում նվազել է ծնելիությունը
Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե այս տարի ծնելիության ի՞նչ ցուցանիշ է արձանագրվել Շիրակի մարզում։ Հովհաննես Հովհաննիսյանի տեղեկացմամբ, 145-ով պակասել է ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։ Մեր հարցին՝ կա՞ն որոշակի ուսումնասիրություններ, թե ինչո՞ւ է նվազում ծնունդներ թիվը, մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ պատճառները հիմնականում սոցիալական են։
Հենրիխ Մխիթարյանը կիսվել է մանկության հուշերով
Անգլիական «Մանչեսթեր Յունայթիդ» ֆուտբոլային ակումբի աստղ Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում որոշ մանրամասներ է պատմել իր մանկությունից: Մասնավորապես, ֆուտբոլիստը պատմել է, որ մանուկ հասակում սովորելը գերադասում էր ֆուտբոլ խաղալուց: «Դպրոցում ես միշտ կենտրոնացած էի: Կենտրոնացած էի ուսման վրա և ժամանակ չունեի ֆուտբոլ խաղալու: Իհարկե, դասերից հետո, ենթադրվում էր, որ պիտի գնայի պարապմունքների, բայց
«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումները շարունակվում են
Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների և ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորությունները, պայմանները և առավելությունները, որոնց շնորհիվ զորակոչային
Արայիկ Խանդոյանին պատժախուց են տարել. «Ա1+»
Երեկ առավոտյան՝ դատարան բերելուց առաջ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ խուզարկության ժամանակ արգելված իր են գտել: «Ա1+»-ի հետ զրույցում պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանից վերադառնալիս նրան ոչ թե խուց են տարել, այլ 5 օրով պատժախուց: Պաշտպանը դեռ չի ուզում բարձրաձայնել, թե ինչ արգելված իրի մասին է խոսքը, քանի դեռ ՔԿՀ վարչությունն ինքը


















































