Օրվա լրահոսը
Վերաքննիչ դատարանը լսեց նաեւ Գեւորգ Սաֆարյանի երկրորդ բողոքը
Ակտիվիստը բողոքում է առաջին ատյանի դատարանի՝ իրեն երկու տարի ազատազրկման դատապարտելու որոշման դեմ
ՄԱԿ-ը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վերսկսել բանակցությունները
ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքի տարածած հաղորդագրության մեջ: «Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունները հրադադարի ռեժիմի վերջին խախտումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են շփման գծում ցավալի կորուստների: Մենք միանում ենք նրանց ուղերձին՝ զերծ մնալ հետագա սրացումից
Գեւորգ Սաֆարյանը հիշեցրեց Human Rights Watch-ի դիմումը գլխավոր դատախազին
Վերաքննիչ դատարանը լսեց քաղաքացիական ակտիվիստի բողոքը
Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խումբն ուսումնասիրել է մեկնարկային հաշվետվությունը
Տեղի է ունեցել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի երկրորդ նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։ Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով պաշտոնական հրավեր էր ուղարկվել Երևանի նորընտիր ավագանու բոլոր խմբակցություններին՝ մասնագիտական խմբում ընդգրկվելու և գործընթացին մասնակցելու համար։ Ըստ այդմ, քննարկմանը մասնակցել են ավագանու բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպման
Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շոն Օ Սալիվանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շոն Օ Սալիվանի հետ: Ողջունելով հյուրերին Երևանի քաղաքապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը և նկատել, որ վերջին տարիներին այն իսկապես արդյունավետ է ու հաջողված: Ընդգծելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագրերի կարևորությունը,
Հրանուշ Հակոբյանն ընդունել է ճարտարապետների պատվիրակությանը
Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում եկեղեցիների վերականգնման աշխատանքներ իրականացնող ճարտարապետների պատվիրակությանը, որի կազմում էին իտալահայ Արա Զարյանը, իտալուհի Քրիստին Լամուղը և Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Աշոտ Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց հայկական մշակութային արժեքների պահպանմանը, վերականգնմանը և արժևորմանն ուղղված նրանց գործունեությունը: Նա, մասնավորապես նշեց. «Հարգելի հյուրեր, ուրախ
Ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Ս.թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակարգերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային
«BALDI»-ում մեկնարկել է սեզոնային 50% զեղչը
«BALDI» խանութ-սրահներում արդեն մեկնարկել է սեզոնային մինչեւ 50% զեղչը՝ նշված տեսականու համար: Զեղչը գործում է Երևանում գործող բոլոր «BALDI» խանութ-սրահներում և տարածվում կանացի, տղամարդու և մանկական հավաքածուների վրա: «Մեր հաճախորդների համար սա բացառիկ հնարավորություն է, իրենց հավանած մոդելը զեղչված գնով ձեռք բերելու համար: Նման զեղչերը մեզ մոտ շարունակական են: Անում ենք հնարավորը, որպեսզի մեր հավատարիմ
Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ համերգ և ընդունելություն Լիոնում
Հունիսի 20-ին Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի աջակցությամբ Ռեգիոնալ խորհրդի սրահում կազմակերպել էր համերգային երեկո և ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 25-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Ռեյնոն, Ռեգիոնալ խորհրդի անդամներ, Լիոնի քաղաքապետարանի
ԵՄ-ն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում, թե՛ խոսքում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մահվան դեպքերի առնչությամբ ԵՄ խոսնակի հայտարարությունը
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշեին
Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշեին, ով Արցախ է այցելել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բելգիայի միջև առկա շփումների և տարբեր մակարդակներով համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Բելգիացի խորհրդարանականի խնդրանքով
Որոշում է կայացվել մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետին որպես մեղադրյալ ներգրավելու մասին. հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել՝ ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանի նկատմամբ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացին ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ 2017թ. ապրիլի 11-ին ներկայացրել է պաշտոնեական փաստաթուղթ՝ ատեստատ՝ միջնակարգ
Արտակ Զաքարյանը կոչ է արել ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին՝ Զավեն Կարապետյանի պահպանման պայմաններին ծանոթանալ
Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը գոհունակություն է հայտնել զինծառայողների համար միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև արցախյան հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի գործադրած
Կանանց մասնակցությամբ ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 03։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մի քանի հոգի մի աղջկա քաշքշում են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնում ոստիկանության Երևան
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող
ՀՀԿ-ական. «Վտանգ կա, որ գյուղատնտեսությունը նորից կմոնոպոլացվի» (Տեսանյութ)
Լեռնիկ Ալեքսանյանն ասում է՝ գյուղատնտեսություն ֆեոդալական «կարգեր» լինեն. Որոշ մեծահարուստներ հեկտարներով հողեր են գնում, ու գյուղացիների մոտ սոցիալական խնդիր է առաջանում: «Վտանգ կա, որ գյուղատնտեսությունը նորից կմոնոպոլացվի»,-այսօր «Հայելի» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀԿ անդամ, եւ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նա ասաց, որ վտանգը տեսնում է գյուղատնտեսության մակրոտնտեսության մեջ. «Ինչպիսի՞ն պիտի լինի մեր գյուղատնտեսության մակրոտնտեսության մեջ՝
Արցախի կառավարությունը որոշել է 2018 թվականի հունվարի 1-ից բնակարան կամ բնակելի տուն գնել կամ բնակելի տուն կառուցել հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար
Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձանց՝ բնակարանում, բնակելի տանը օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց, պետական բյուջեի միջոցների հաշվին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ սույն թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը փաստացի բնակվող յուրաքանչյուր անձի դիմաց ամսական 78 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի փոխհատուցում:
Բարձր պաշտոններ զբաղեցրած գնդապետը պատրաստվում է իր համազգեստները նվիրել Գյումրու թատրոնին
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, որը տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պաշտպանության ու ներքին գործերի նախարարություններում․ միաժամանակ զբաղեցրել է ներքին գործերի նախարարության հոսպիտալի պետի ու նույն նախարարության բուժծառայության վարչության պետի պաշտոնները, եղել է ՀՀ քրեակատարողական վարչության բժշկական ծառայության պետը, բանակի գլխավոր վիրաբույժը, պատրաստվում է գնդապետի իր համազգեստները տանել ու նվիրել Գյումրու Վարդան
Բագրատ Ասատրյան. «Ընտրությունների օրը բանկերում 10 հազար դրամանոցներ չկային. 1 մլն-ից ավել ընտրակաշառք է բաժանվել» (Տեսանյութ)
Բագրատ Ասատրյանն ասում է՝ լավ է, որ Աշոտ Նավասարդյանն այսօրվա ՀՀԿ-ին չի տեսնում
Թշնամու հրետանուն ի պատասխան. Թալիշում դպրոց ու մանկապարտեզ են կառուցում (Ֆոտոշարք, տեսանյութ)
Զուգահեռ կառուցվում է նաեւ Թալիշի հանդիսությունների սրահը. նախկինը եւս ռմբակոծվել էր հակառակորդի կողմից
Բոյան Վուլետիչի «սեւ» կոմեդիան «Ոսկե ծիրանի» խաղարկային մրցույթում է
«Ռեքվիեմ տիկին Ջեյի համար» ֆիլմում ընդհանրություններ կան հայաստանյան իրականության հետ
Շահեն Հարությունյանը մտավախություն ունի, որ իրեն կկալանավորեն ու պատիժը կկրի բանտում
Եթե 4 վարչական խախտման մասին վճիռ ուղարկեն, արդեն պրոբացիոն ծառայությունը պետք է դիմի դատարան, որ ինձ կալանավորեն ու պատիժս շարունակեմ բանտում
Լեռնիկ Ալեքսանյան. «Շատ պատեհապաշտներ մտել են Հանրապետական կուսակցություն եւ փորձում են փոխել կուսակցության ուղին» (Տեսանյութ)
ՀՀԿ անդամը՝ ՀՀԿ-ի մասին
Կառավարությունում հայերենին չե՞ն տիրապետում
«Առավոտի» այս տարվա հունիսի 3-ի համարում «Պետական գործուղումներից հետո» հրապարակմամբ անդրադարձել ենք պետական պաշտոնյաների գործուղումների հաշվետվություններին եւ նկատել, որ օրինակ՝ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի գրած հաշվետվության մեջ հայատառ, բայց ոչ հայերեն ձեւակերպում կա. «Բիենալեն կտեւի մինչեւ ս. թ. նոյեմբերի 26-ին»: Հայերենը կլիներ, եթե գրված լիներ կտեւի մինչեւ 26-ը կամ կփակվի 26-ին: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ փաստաթղթում ոչ հայերեն
Բաքվում տեղի է ունեցել Լապշինի գործով նախապատրաստական դատական նիստը
Բաքվում ավարտվել է ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ հարուցված քրեական գործով նախապատրաստական նիստը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նիստում հստակեցվել են մեղադրյալի անկետային տվյալները: Նիստի ընթացքում Լապշինն ասել է, որ ունի Իսրայելի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիություն, իր խնամակալության տակ գտնվում է մանկահասակ երեխա: Նա նաև նշել է, որ ծանոթացել է մեղադրական արձանագրությանը: Որպես վերջին բնակության վայր՝
Բագրատ Ասատրյան. «Ունենք ամենավատ, ամենաչմտածող պառլամենտը մեր պատմության մեջ» (Տեսանյութ)
ՀՀԿ-ից Լեռնիկ Ալեքսանյանն ու ԿԲ նախկին նախագահը քննարկում են կառավարության ծրագիրը
Բելգիացի սենատոր Յորիս Պոշետին ընդունել են Արցախի խորհրդարանում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին ընդունել է Բելգիայի սենատոր, ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին: Ողջունելով պատգամավորին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Բելգիայի խորհրդարանականների հետ վերջին տարիներին հաճախակի դարձած հանդիպումները փոխգործակցության որոշակի ավանդույթներ են ձևավորել՝ հարաբերություններին ավելի գործնական ուղղվածություն հաղորդելու համար: «Բելգիացի գործընկեր խորհրդարանականների միջոցով փորձում ենք Արցախի պետական և հասարակական ոլորտների
Ինչպե՞ս սովորել Եվրոպայում` չլինելով հարուստ կամ պաշտոնյայի զավակ (Տեսանյութ)
Եվրոպայում սովորելն այլեւս անհասանելի մի բան չէ, կան բազմաթիվ հնարավորություններ հայաստանցի ուսանողների ուսումնառության համար` առանց բարեխոսելու եւ տասնյակ հազարավոր եվրոների վարձ վճարելու: «Էրազմուս պլյուսը» ԵՄ ծրագիր է` կրթության, վերապատրաստման, երիտասարդության հարցերով, որը նախատեսված է 2014-2020 թթ. ժամանակահատվածի համար: Այն փոխարինում և համախմբում է ընթացիկ ծրագրերին, այդ թվում` «Տեմպուսին» ու «Էրազմուս Մունդուսին»: Եվրոպայի 20 համալսարան, ուր
Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաների օգնությունը Հայաստանում հաստատված առավել կարիքավոր 8 սիրիահայ բազմազավակ ընտանիքներին
Հունիսի 22-ին ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները՝ տնօրեն Արփի Ավանեսյանի գլխավորությամբ հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում: 2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում դպրոցի աշակերտության կողմից իրականացվեց «Օգնենք սիրիահայությանը» խորագրով դրամահավաք, որի հասույթը՝ 3000 ԱՄՆ դոլարը, վարժարանի մանկավարժական, աշակերտական կազմը որոշեց տրամադրել Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ բազմազավակ անապահով ընտանիքներին: Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի «Օգնենք մարդկությանը արվեստի միջոցով» խմբակի աշակերտները դեռ 2016թ. ապրիլին
ԱԻՆ. «Հորդորում ենք մեր համաքաղաքացիներին խուճապի չմատնվել»
Երևանի մետրոպոլիտենում իրականացվելու է վարժանք, հնարավոր է՝ փրկարարական ուժերի կուտակում


















































