Օրվա լրահոսը

Պատգամավորներին «պադյեզդներում» ծեծելու մասին վեճն ԱԺ-ում արձագանք ունեցավ. «Չհամեմատեք մեզ ձերոնց հետ» (Տեսանյութ)

«Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը Վահրամ Բաղդասարյանին ասաց. «Ի տարբերություն ձեր կուսակցության, մեր կուսակցության նորընտիր պատգամավորները ամեն օր մասնակցել են քարոզարշավին, պադյեզներով են ման եկել եւ ունեն այն հեղինակությունը, որ իրենց հավաքած ձայներով են հայտնվել այստեղ»:

Աղվան Վարդանյան. Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդը այլ վերաբերմունքի է արժանի

Այս ամենի հիմքում, տեղյակ ենք, նախապատրաստված ծրագրեր գոյություն ունեն: Բայց դրանք կյանքի կոչելու համար այս կառավարությանը, այս վարչապետին ամենից ավելի վճռականություն է անհրաժեշտ: Սկսածը մինչև վերջ տանելու, ոչնչի առջև կանգ չառնելու վճռականություն:

«Մենք ձեր աշխատողները չենք, ԱԺ-ն ինչ-որ հիմնարկ չի, դուք էլ դիրեկտորը չեք». Մարուքյանը՝ Արա Բաբլոյանին

Էդմոն Մարուքյանը Բաղդասարյանին պատասխանեց. «Երեւի գիշերները ձեր քունը չի տանում: Երազում եք, որ մի բա՞ն լինի, չի՛ լինելու, մի անհանգստացեք: Ձեր կուսակցության մասին մտածեք: Որ օրը իշխանություն չունենաք՝ այդքան անդամ չեք ունենա, երեւի 5 հոգի մարդ մնաք այդտեղ, մեր դարդով մի տառապեք»:

Կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 64 պատգամավոր (Տեսանյութ)

Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհուրդ տվեց պատգամավորներին՝ «Կային առարկայական առաջարկություններ եւ էմոցիոնալ ելույթներ, իմ կարծիքով՝ ոչ կոռեկտ, անձնական եւ ոչ հեռանկարային: Ուղղակի խորհուրդ, հորդոր՝ նու, ճիշտ չի դա»:

Միջոցներ փորկապության ժամանակ

Փորկապությունը չափազանց տարածված երեւույթ է: Հայտնի է նաեւ, որ փորկապությանը նպաստում է շատակերությունը: Փորկապության պատճառ կարող է դառնալ անսովոր դիրքում եւ կողմնակի անձանց ներկայությամբ աղիքների դատարկման անհնարինությունը, որը բնորոշ է խիստ անկողնային ռեժիմով հիվանդներին: Կղման ցանկության ճնշումը բնորոշ է նաեւ առավոտյան անկողնում երկար պառկելու սովորություն ունեցող, խաղերով տարվող անձանց: Փորկապության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

Արա Բաբլոյան. Պետք է ամեն օր, ամեն րոպե մտածենք մեր ժողովրդի վաղվա մասին, վստահենք մեր կառավարությանն ու շարունակենք միասին կառուցել ապահով եւ անվտանգ Հայաստան

Ներկայացնելով իր գործունեության ծրագիրը` կառավարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ պատրաստ է ապահովել կայուն տնտեսական աճ, ստանձնել առկա խնդիրների լուծումը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում:

Արմեն Ռուստամյան. «Ամեն ինչ կանենք, որ այդ հավատը ոչ միայն չմեռնի, այլ նաև արթնանա անհավատների մեջ»

Մեզ համար այս ծրագրի գլխավոր առանձնահատկությունը, ինչով այս ծրագիրը շահեկանորեն տարբերվում է մյուսներից, այն է, որ կառավարությունը իր տեսլականը պատկերում է՝ ըստ էության որդեգրելով Դաշնակցության կողմից բազմիցս հիշատակված «Զարգանալ չզիջելով» դժվարին, սակայն արժանապատիվ սկզբունքը:

«2018-ին Սերժ Սարգսյանը կլինի մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է՝ մեծամասնության համար». Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում «պաշտոնացավ» որակեց «Ելքի» հարցադրումները, թե 2018-ին ով է լինելու վարչապետը. «Ցավում եմ, որ մենք որոշակի ժամանակ վատնեցինք՝ պաշտոնացավն այստեղ բուժելու կամ ավելի խորացնելու համար: Ես, լինելով ԱԺ նախագահ, ունեմ մարդիկ, որ ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունը թողնելով մի կողմ՝ երազում ե ն, թե ովքեր ինչ պաշտոն

«Շշով կտամ վապշե բան կլինես, պադյեզդի մակարդա՞կ ես ուզում…». Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը վիճեցին (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը տեղից բորբոքվեց ու սկսեց բղավել. «Եկեք գնանք խոսանք, ընենց կխոսանք պադյեզդներում՝ աչքերներդ կչռվի: Տենց բաներ մեր մասին չասե՛ք»: ՀՀԿ-ականները արձագանքեցին, որ Նիկոլ քո մասին չի, ինչի՞ ես վրեդ վերցնում: Վահրամ Բաղդասարյանն էլ ձեռքը թափ տվեց, թե եթե քո վրա ես վերցնում՝ վերցրու:

8 միլիարդի ներդրումի պարագայում Հայաստանը կդառնա տարածաշրջանի էներգետիկ առաջատար

«Առավոտ»-ի զրուցակիցն է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը – Պարոն Ղազինյան, մայիսի կեսերին ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողով` ամերիկյան եւ հայկական ընկերությունների մասնակցությամբ, որի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ Հայաստանում էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, եւ հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները կստեղծեն ներդրումային հավասար պայմաններ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 23-24-ի երեկոյան ժամերին հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Հունիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ը կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ. •

«Վստահեցնում եմ Ձեզ՝ սեփականատերը Սամվել Ալեքսանյանի աղջիկն է». Սուրեն Կարայան (Տեսանյութ)

Կարայանը միաժամանակ նշեց, որ Սամվել Ալեքսանյանը եւս այդտեղ էր, քանի որ խոսքն իր աղջկան պատկանող արտադրամասի բացման մասին է

«Ի՞նչ անվտանգության մասին եք խոսում՝ ամեն շաբաթ զոհերի՞, հեկտար-հեկտար տարածքները կորցնելո՞ւ». Փաշինյանը՝ ՀՀԿ-ին (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին հարց ուղղեց. «Բա ի՞նչ պիտի ասեք՝ վստահության քվե ենք ստացել, մի հատ էլ բացահայտեք էդ վստահության գինը, քանի՞ 10 հազար դրամ եք ծախսել՝ էդ վստահության քվեն ստանալու համար: Մի հատ էլ ակնարկում են, թե մինչեւ 2040 թիվը տեսլական ունենք, էդ ուզում եք ասել, որ Հայաստանում մինչեւ 2040-ը Սերժ Սարգսյանն իշխանության ղեկի՞ն է լինելու»:

Անդրեյ Էպիֆանցեւ. Ի՞նչ կարող է անել Բաքուն, դրեք ձեզ նրանց տեղը. «168 ժամ»

Բացի այդ սադրանքներից, հարցը թեժ պահելու փորձերից, ի՞նչ կարող է անել։

Կարապետիչը չի ուզում զբաղվել քաղաքականությամբ. «Հրապարակ»

Հարցին, թե ինչով է զբաղվում, կարճ կապեց. «Ես թոշակառու մարդ եմ»։

«Առեք՝ տեսեք, ապտեկայում դրածա». Դերժավայի Արկադին՝ մանկական կերն Ադրբեջանում արտադրված լինելու մասին. (տեսանյութ)

«Սլավ գրուպ» ընկերության հետ կապված լուրը, որը ընկերության ներկրած մանկական կերն արտադրվել է Ադրբեջանի Հանրապետությունում, ձմռանը հերքել էր ՍԱՊԾ–ն

Պտղավանի վարչական ղեկավար. Տարիքով մարդիկ էլ չեն հիշում, որ այս տարածքում այդպիսի խայտառակ վիճակ եղած լինի. «Հայկական ժամանակ»

Հունիսի 20-ին ուժգին քամին, սելավը, փոթորիկն ու կարկուտը բավական մեծ ավերածություններ են գործել Տավուշի մարզի մի շարք համայնքներում, որոնց թվում է Այրում համայնքի կազմում ընդգրկված Պտղավան բնակավայրը։ Պտղավանի վարչական ղեկավար Ռաֆիկ Օհանյանը ներկայացրեց, թե ինչպիսի հուսահատության ու անելանելի վիճակում են հայտնվել գյուղացիները, որոնց մի մասը ոչ միայն բերքից է զրկվել, այլեւ կանգնել է գլխավերևում ծածկ

«Ձեր համար ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու վարչապետ, ձեր մոտեցումները դրանից փոխվելո՞ւ են». Աղվան Վարդանյանը՝ «Ելքին» (Տեսանյութ)

Վարդանյանը կանխատեսում է՝ կառավարության ծրագրի իրագործմանը խանգարողներ էլի լինելու են, անցյալի անցքերից մտնել փորձող լինելու են, քաղաքական կյանքի սեւ խոռոչը ինքնաբավարարմամբ 5 տարում էլ նոր բան չի ծնելու, 2018-ի քաղաքական կեղծ օրակարգը թեժացնողներ լինելու են:

2018-ին վարչապետի պաշտոնը թողնելու մասին՝ չեն կարող բացասական ազդեցություն չունենալ տրամադրությունների վրա. «168 ժամ»

Եվ, ինչպես Կարեն Կարապետյանի կողմից մի քանի անգամ պատմված անեկդոտում է ասվում՝ նման տրամադրությամբ դժվար թե «փիղը ծախվի»։

«Այդ մարդիկ չգիտեն անգամ, թե իրենց ֆրակցիայի ղեկավարը 2018-ից հետո ով է լինելու». Կարեն Ավագյանը՝ «Ելքին» (Տեսանյութ)

Ինտրիգասեր հասարակության համար նա ասաց, որ կառավարության ծրագիրը հենվում է ՀՀԿ նախագահի ուղերձի, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի, ինչպես նաեւ հռչակագրի սկզբունքների վրա: Կառավարության ծրագիրը նա անվանեց «Անվտանգություն եւ առաջընթաց, նոր սկիզբ, արդար Հայաստան»:

ԱՄՆ-ը մտահոգված է Արցախի շփման գծում լարվածության աճով. Պետդեպ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են հայ-ադրբեջանական շփման գծում վերջին շաբաթվա ընթացքում հրադադարի խախտման դեպքերով, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: «Կողմերին կոչ ենք անում խուսափել սրացումից և անհապաղ քայլեր ձեռնարկել շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանին լարվածությունը նվազեցնելու համար»,- ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ

Կորյուն Նահապետյանը «ջիգյարով» պաշտպանեց կառավարության ծրագիրը եւ լայն ժպիտ փոխանցեց «Ելքին»

ՀՀԿ պատգամավորը նշեց, որ էական չի, թե 2040-ին ով է լինելու վարչապետը կամ նախագահը, ուստի «Ելքի» հարցադրումը, թե ով է լինելու, վաղաժամ է, ժամանակավրեպ է եւ կարիք չկա այդ հարցին լուրջ վերաբերվել: Դա քաղաքական խայծ է, որ բերվում է օրակարգ՝ ինտրիգներ ստեղծելու քաղաքականության մեջ:

Դավիթ Գասպարյան. «Գրքից հեռացած ժողովուրդն արդեն վաղվա ժողովուրդ չէ». «Հրապարակ»

Ինչ վերաբերում է հարցին, որ առաջիկա 5 տարիներին նախատեսված է մեկ գրախանութ բացել, ըստ Գասպարյանի, դա քիչ է, քաղաքի բոլոր թաղամասերում առնվազն մեկ գրախանութ պետք է բացել, ինչպես նաեւ գրադարաններն ակտիվացնել:

Եթե ճանաչում եմ դատարանի իրավասությունը

Վերջին դատավարությունները, որտեղ ամբաստանյալների աթոռներին նստած են հեղափոխականները, ապստամբները կամ՝ երկրի ներսում «ազգային-ազատագրական պայքար» մղողները, կամ պարզապես «լավ տղերքը», «հերոսները» եւ «նվիրյալները», որոնց ամեն ինչ կարելի է (կարելի է տարբեր ձեւով անվանել նրանց), այդ դատավարություններն առայժմ, ըստ էության, տապալվում են: Պատճառները մի քանիսն են՝ 1) դրանք դատական դեպարտամենտի կողմից վատ են կազմակերպվում, 2) հեղափոխականների համակիրները

Երիտասարդական հավաքականը Եվրոպա կմեկնի ուժեղագույն կազմով

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է հունիսի 27-ից հուլիսի 2-ը Դորտմունդում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Երիտասարդներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում «Օլիմպավանում»: Մարզչի խոսքերով, իրենք լավ նախապատրաստություն են անցնում «Օլիմպավանում» եւ ինքն իր սաներից արդյունքներ է սպասում: Սակայն Ա. Վարդանյանը չի ցանկանում կանխագուշակություններ անել, քանի որ սպորտն իրականում

Եվրոպական ռինգում մնացել է միայն Հովհաննես Բաչկովը

Խարկովում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականից ռինգում մնացել է միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը պայքարելու է եզրափակիչ մտնելու համար: Իսկ նախորդ օրը 60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանին (նկարում) չհաջողվեց հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը եւ իր համար առնվազն բրոնզե մեդալ ապահովել: Հովհաննես Բաչկովը նախավերջին մենամարտն անցկացնելու է վաղը՝ լեհ բռնցքամարտիկի հետ:

ԱՍԵԿՈՍԵ

Մանդատները վայր դնելու պարտադրանքը քաղաքական դաշտի հերթական փչացման գործընթացն էր: ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ  

Բակո Սահակյանը՝ Արկադի Ղուկասյանին. «Ձեր ամբողջ կյանքն ու անցած ուղին հայրենիքին ու հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են»

Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում եւ արել եք հնարավորը մեր ժողովրդի նվիրական իղձերի ու ձգտումների իրականացման, Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման, մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ նրանց բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

ԱՄՆ դեսպան. «8 միլիարդ դոլարի հաշվարկն իրականացրել է ՀՀ էներգետիկայի նախարարությունը». «Ազատություն»

«Այդ թիվն այն հնարավորությունն է, որը կարող է ներդրվել այստեղ, եթե շուկաները, հատկապես էլեկտրաէներգիայի շուկան, ամբողջապես բաց լինեն, լինի ազատ մրցակցություն», ասում է ԱՄՆ դեսպանը

«Ռուսաստանի զինվորների կողմից նոր գրավված տեղերից հայերը փախչում են». aliq.ge

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 18-րդ հատվածը: Այս մասում ներկայացնում ենք «Վրաստան» եւ «Ժողովրդական թերթիկ» վրացալեզու պարբերականներում, 1916 թվականի փետրվար-մարտ ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները: Վրաստան 1916/02/14 #35 Հայերի կյանքը Մոսկվայի հայկական հանձնաժողովը հեռագրով հարց է ուղղել քաղաքների միության հոգաբարձու Խատիսովին․ ցանկանում է տեղեկանալ Արզրումից, Մուշից և Խնուսից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031