Օրվա լրահոսը

«Ամո՜թ-ամո՜թ». «Սասնա ծռերի» գործով նիստը 1 օրում ընդմիջվեց 6 անգամ (Տեսանյութ)

Դատավորի որոշմամբ՝ նախազգուշացում կիրառվեց դահլիճում ներկա քաղաքացիներից երկուսի հանդեպ, իսկ ակտիվիստ Ստելլա Աղաջանյանը դատարանի հասցեին անպարկեշտ արտահայտություններ ասելու համար հեռացվեց նիստերից

«Գործ կունենաք մեր կուսակցության հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ». Շարմազանովի պատասխանը՝ «Ելքին»

Արարատ Միրզոյանն իր տպավորությունն ասաց, որ ՀՀԿ-ն վարչապետի թափուր պաշտոնի համար կարծես մրցույթ է հայտարարել՝ ասելով, որ նախապատվությունը կտրվի վերջին 10 տարիներին նախագահի պաշտոնում փորձ ունեցողին:

Կուրսանտին մեղադրանք է առաջադրվել՝ արձակուրդում գտնվելու ժամանակ տարեց կնոջը կողոպտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են տարեց կնոջը կողոպտելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել  ժամկետային զինծառայողին: 2016թ. դեկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի շենքերից  մեկի մոտ բացահայտ հափշտակել են տարեց կնոջ դրամապանակը: Դեպքի

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Չգիտեինք, որ մեզ բացակայում էր երկու էլեմենտ՝ ռեստորան եւ ջրասուզակներ». ԱԺ-ում հեգնում են Արմեն Ամիրյանին

Ծառուկյան դաշինքի պատգամավորը կանխատեսում արեց՝ «Եթե դուք իսկապես որպես ժառանգություն ընդունել եք այդ քաղաքական սիմբիոզը, ՀՀ քաղաքացին էլ ի՞նչ ապագա պետք է ունենա, ուրեմն սրանից 5 տարի հետո «Զվարթնոց» օդանավակայանի շենքը կդառնա գլխավոր քաղաքական շենքը եւ մենք էլ այստեղ անելիք չենք ունենա»:

Կարեն Նազարյանը մասնակցել է ԱլԳ Միգրացիայի և ապաստանի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը

Հունիսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մեկնարկեց Արևելյան գործընկերության (ԱլԳ) բազմակողմ համագործակցության շրջանակներում գործող Միգրացիայի և ապաստանի հարցերով աշխատանքային խմբի երկօրյա նիստը, որի համակազմակերպիչներն են Հայաստանը և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցում են Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ պետությունների պատվիրակներ, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության, միջազգային կազմակերպությունների, քաղհասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառմանը նախատեսվում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար կփոխանցի ևս երկու զինծառայողի ընտանիքի

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 20.06.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զոհված զինծառայողի ընտանիքի և մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի: Այսօր պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Ռաֆիկի Հարությունյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսան Սերգեյի Ավանեսյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ ինչպես նաև 20

«Հստակ տեղյակ եմ՝ զինաթափման այդ տիպի հիմնավորումներ տեղի չեն ունեցել». ՀՀԿ-ականը՝ Ազգալդյանին զինաթափելու մասին

ՀՀԿ խորհրդի անդամը պնդում է՝ Ազգալդյանին Վարդենիսում չեն զինաթափել

Ադրբեջանի կողմից արկակոծված սահմանամերձ գյուղերում կատարվել են փաստահավաք աշխատանքներ

Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել են նաև գյուղերի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց ու տարեցների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր գնդակոծությունների հետքեր: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ գնդակոծության են ենթարկվել նաև գյուղերի մանկապարտեզներն ու դպրոցները:

Վանաձորի համայնքի ավագանու անդամները թափանցիկություն են պահանջում

Այսօր Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ավագանու այս նստաշրջանի վերջին նիստը: Ներկա էին Հայաստանի Հանրապետական կուսակցության ու Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների ավագանու 15 անդամներ: Նախորդ նիստերի պես այս անգամ էլ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների խմբակցությունների անդամները նիստին չէին ներկայացել: Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը ավագանու անդամ Արմեն Մատինյանը Վանաձորի

«Դու ո՞վ ես, որ ինձ ասես». Խանդոյանը եւս հեռացվեց նիստերի դահլիճից (Տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը այսօր արդեն 4 անգամ ընդմիջվել է: Նիստը վերսկսվեց քիչ առաջ: Տեղից խոսելու համար դատավորը սանկցիա կիրառեց ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի հանդեպ՝ նրան 6 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից: «Դու ո՞վ ես, որ ինձ ասես»,- բղավեց Արայիկ Խանդոյանը: Նիստը կրկին ընդմիջվել է:

«Բա ինչի՞ չեք պաշտպանում ՌԴ-ում մեր քաղաքացիներին, պարո՛ն վարչապետ». Էդմոն Մարուքյանը՝ Կարեն Կարապետյանին (Տեսանյութ)

Իր վարչապետության 10 ամիսների ընթացքում Կարեն Կարապետյանը, պարզվում է, հիմնականում գործուղումներ է ունեցել ԵՏՄ անդամ երկրներում: Որեւէ այց չի կատարվել Արեւմուտք: Մարուքյանը նշեց օրինակներ, թե ԵՏՄ-ում ինչպես են ոտնահարվում ՀՀ քաղաքացիների շահերը՝ կարմիր լույսի տակով անցնելու համար դեպորտ են անում:

Ադրբեջանի ՊՆ ստում է, Դովեղում Կարապետյաններ չկան

Ո՞ւմ են ներկայացնում իբր հայ հետախույզ

«Արցախը պատերազմի եզրին է». «Նեզավիսիմայա գազետա»

Արցախի շփման գծում հերթական սրացման հետևանքով հայկական կողմը երկու օրվա ընթացքում կորցրել է 4 զինծառայող։ Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը լռեցվել է։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդկերպ Ադրբեջանը պատասխանել է միջազգային հանրության խաղաղության կոչերին, իսկ Արցախի Հանրապետության ղեկավարությունը Բաքվին մեղադրել է ահաբեկչության մեջ և խոստացել համարժեք պատասխան

«Պերմյակովն անհասանելի է, ո՞վ գիտի, թե որտեղ է նա»․ Ավետիսյանների սպանության գործով գանգատ կներկայացվի Եվրադատարան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ավետիսյանների սպանության գործով Վճռաբեկ դատարանի որոշումից հետո նախապատրաստվում են գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, քանի որ արձանագրվել են կոնվենցիայի խախտումներ։ Արայիկ Զալյանի մեկնաբանմամբ․ խախտումները հիմնականում կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակում են։ Ըստ այդ հոդվածի, քննությունը պետք է հանգեցներ մեղավորների բացահայտմանը, պատշաճ և

Երևանի ավագանու 16.06.2017թ. արտահերթ նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից արձանագրած խախտումները

Հարգելի պարոն  Մակարյան, 16.06.2017 թվականի Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում դահլիճում ներկա էին ոչ պատշաճ վարքագծով անձիք: Չէր աշխատում էլեկտրոնային համակարգը, նիստերի դահլիճում արգելափակված էր հեռահաղորդակցությունը և համացանցային կապը, իսկ Երևանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am) չէր իրականացվում առցանց ուղիղ հեռարձակումը, ինչը  Երևանի ավագանու կանոնակարգի մի շարք դրույթների խախտում է (հոդվածներ 108,114,120): Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրում

«Մավրը արել է իր գործը, մավրը պետք է հեռանա». Ըստ Փաշինյանի, ՀՀԿ-ականները Կարեն Կարապետյանին հրաժեշտ են տալիս (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական գործընթացները տանել մաֆիա խաղի կանոններով՝ հակասում է ՀՀ շահերին: Նա դիմելով ՀՀԿ-ականներին, հեգնեց՝ ձեզանից է՞լ ով է պատրաստ ընդհանրապես ստանձնելու ՀՀ վարչապետի պաշտոնը:

Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հանրապետության Նախագահի 2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները: Անդրադարձ է եղել հատկապես քաղաքացիական ծառայությանն առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակին: Աշխատանքային խմբի ղեկավար փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը

Արմեն Մովսիսյան. «Ինձ Երեւանում մերժում էին դահլիճ տրամադրել» (Տեսանյութ)

Ամերիկաբնակ երգիչը` ռմբապաստարանի կառուցման, սոցցանցում կոչերի ու ներքին ճորտի մասին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարները. Աջափնյակ վարչական շրջան – Արտավազդ Սարգսյան, Ավան վարչական շրջան – Մանվել Ջավադյան, Արաբկիր վարչական շրջան – Հովհաննես Վարդանյան, Դավթաշեն վարչական շրջան

Ավագանին անվերջ ձգձգում է Ազգալդյանի անունով փողոց հիմնելը

Հարգելի՛ պարոն Մարգարյան,   Այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մահվան 25-րդ տարելիցը: Մենք պարտավոր ենք մեր քաղաքացիներին մշտապես պատմենք, հիշեցնենք նման հերոսների մասին: Սակայն անհասկանալի կերպով արդեն տևական ժամանակ է, ինչ ձգձգվում է Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոցի անվանակոչումը: Այդ հարցով ավագանու անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությունը նախորդ գումարման ավագանին անժամկետ հետաձգվել է: «Երևան

Հանձնաժողովը մերժեց «Վալլետտա» ընկերության բողոքն ընդդեմ   «Բուրգեր Արմի»  (BURGER KING)

«Վալլետտա» ընկերությունը դիմել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ ներկայացնելով դիմում-բողոք «Բուրգեր Արմ» ընկերության դեմ: Տեղեկացնենք, որ «Բուրգեր Արմ» ընկերությունը ՀՀ-ում ամերիկյան կապիտալով աշխատող ընկերություն է և մատուցում է արագ սննդի պատրաստման և իրացման ծառայություններ՝ «BURGER KING» ապրանքային նշանի ներքո: Ըստ բողոքի, վերոնշյալ ընկերությունը իրավասու չէ օգտագործելու «BURGER KING» ապրանքային նշանը, քանի որ այդ

«Ապրիլյան պատերազմից հետո կանխարգելվեց դիվերսիոն գործընթացը». քաղաքագետ

«Ապրիլյան սցենարը կանխարգելվել է, հակառակորդի կողմից հանկարծակի հարձակման հավանականությունը շատ քիչ է». Արմեն Գրիգորյան

ՏՄՊՊՀ հանձնաժողովը որոշմամբ արգելել է ամերիկյան «Մայքրոսոֆթ» ընկերության չարտոնագրված ծրագրերի վաճառքը Հայաստանում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՀՀ-ում ԱՄՆ-ի առևտրի պալատի համատեղ կազմակերպված քննարկման ժամանակ այսօր ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն անդրադարձավ նաև ամերիկյան «Մայքրոսոֆթ» կորպորացիայի գործին՝ տեղեկացնելով, որ Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել   կորպորացիայի ՀՀ –ում լիազոր ներկայացուցիչը հանդիսացող «ԲԻ ԷՍ ԷՅ»  ընկերության կողմից: Ընկերությունը հայտնել է, որ ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, տեղեկատվական տեխնոլոգիաների

Սարի թաղի դեպքերով կալանավորվածը գրավի դիմաց ազատ կարձակվի

«Հարազատները աջ ու ձախ ընկած գումարն են հավաքում, որ դատարանի դեպոզիտ հաշվին վճարումը կատարվի». փաստաբան

Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին

Հունիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Ողջունելով դեսպանին ՝ նախարարը ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները: ԱՄԷ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության ու հանգամանալից զրույցի համար, և նշեց, որ Արաբական

«Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանը եւս հեռացվեց նիստերի դահլիճից (Տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատավարության ընթացքում այսօր ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը առանց դատավորին նախազգուշացնելու հեռացել էր նիստերի դահլիճից, պատճառաբանելով, որ առանց իր պաշտպանյալի նպատակահարմար չի գտնում մասնակցել նիստերին: Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ փաստաբան Տիգրան Եգորյանը  պետք է ենթարկվի

Զագսի ծառայություններից օգտվել՝ տանը. Դավիթ Հարությունյանը՝ արդար Հայաստան ստեղծելու քայլերի մասին

Քրեակատարողական ոլորտին անդրադառնալով՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախկին ազատազրկվածների գործազրկությունը առաջնային նշանակություն ունի կրկնահանցագործության համար: Հիմա խոստանում են, որ ազատազրկվածը կալանավայրից դուրս գալուց հետո իր տեղը կգտնի շուկայում:

Ի՞նչ անել, որ ԼՂ հակամարտության լուծման մասին ադրբեջանական պատկերացումները փոխվեն

Մինսկի խումբը պետք է անցնի դատապարտողական հայտարարությունների` իր իսկ վարկանիշի համար. Ստեփան Գրիգորյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031