Օրվա լրահոսը

«Կարող եք 10 բան իրար գումարել, բայց ի վերջո չունենալ մեկ ամբողջական որեւէ բան». Տ. Թորոսյանը՝ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների մասին (Տեսանյութ)

Տիգրան Թորոսյանը նշեց, որ այս անգամ ԱԺ-ում ավելի քիչ թվով կուսակցություններ հայտնվեցին ընտրությունների արդյունքում. «Ինձ համար ակնկալելի էր սա՝ հաշվի առնելով կուսակցությունների դիրքորոշումները, ծրագրերը, նաեւ մասնագիտական կարծիքի պակասը: Բազմաթիվ են խնդիրները»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 14-ին, 16-ին, 18-ի հիմնականում երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով: Երևան

Հայաստան-Իրան հարաբերությունները ՆԱՏՕ-ի գործը չեն. (Տեսանյութ)

«ՆԱՏՕ-ի համար ընդհանրապես նշանակություն չունի, թե Հայաստանն ինչ հարաբերություններ ունի Իրանի հետ, դուք համագործակցության շրջանակի մեջ եք, դուք ինքնիշխան պետություն եք, եւ դուք եք որոշում ձեր հարաբերությունների շրջանակը այլ երկրների ու դաշնակիցների հետ: Եթե, օրինակ, էմբարգոյի կիրառման որոշում կայացվի Իրանի նկատմամբ` դա նույնպես ինքնիշխան պետությունների որոշումն է, եւ ասեմ՝ մեծամասամբ պետությունները խուսափում են էմբարգոներից, ցանկանում

«Թող ինչ-որ մեկը զանգի Հատուկ քննչական ծառայություն, ասի՝ հանցագործության դեպք է տեղի ունենում» (Տեսանյութ)

«Այն, ինչ դուք եք անում, կարող եք անվանել թիթեռ, փուչիկ, նապաստակ, բայց ձեր արածը խուզարկություն է». Փաստաբաններն ահազանգում են

Ադրբեջանն ուղիղ եւ հստակ ասում է, որ ստատուս քվո չկա. Գրիգորի Տրոֆիմչուկ. «Ժողովուրդ»

Ադրբեջանը հիմա պատրաստ է նոր ծրագրեր մտածել՝ ղարաբաղյան հակամարտության գործընթացների առումով։

Հակակարկտային կայաններն օգուտ չեն տվել կարկուտը Արմավիրի մարզում մինչեւ 100% վնասել է բերքը

10 համայնքում կարկուտը վնասել է ծիրանը, դեղձը, սալորը, վարունգը, լոլիկն ու այլ կուլտուրաներ

Սննդամթերքը այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ թանկացել է 6.2 տոկոսով. «Հայկական ժամանակ»

Արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Հայաստանում սննդամթերքի գների տարօրինակորեն բարձր մակարդակ է արձանագրվում։ Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում այդ փաստը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի համաձայն՝ սննդամթերքը այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ թանկացել է 6.2 տոկոսով։ Սա ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ։ Սննդամթերքի թանկացման տեմպը գնալով աճում է, եւ, օրինակ,

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բաց նամակի և հայտարարության առիթով Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Զ. Զանյանի և Վ. Գերավետյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված 2017 թվականի հունիսի 12-ի բաց նամակի և հայտարարության առիթով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայում չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այց կատարած խմբին հանձնարարված է մանրամասն ստուգել բաց նամակում և հայտարարության մեջ նշվող հանգամանքները:   ՀՀ

«Կուզեի տեսնել ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ մարդկանց տեղաշարժի դյուրացման գործընթաց». Էստոնիայի ԱԳ նախարար (Տեսանյութ)

Սվեն Միկսերը կարեւորում է ՀՀ-ի եւ Եվրամիության երկրների միջեւ մուտքի ազատականացումը, բայց թե երբ այն տեղի կունենա՝ դժվարանում է նշել

ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի տարբերությունը. ինչու է ՆԱՏՕ-ն «մագնիս դառնում այլ երկրների համար». (Տեսանյութ)

ՆԱՏՕ-ն շարունակում է մեծ պահանջարկ ունենալ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը ՆԱՏՕ-ի հասարակական դիվանագիտության ծրագրերի ստորաբաժանման աջակցությամբ անցած հանգստյան օրերին սեմինար էին կազմակերպել Հայաստանի լրագրողների համար «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում. Ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները տարածաշրջանում» թեմայի շրջանակներում: «ՆԱՏՕ-ն՝ որպես Կազմակերպություն. Պատմական հայացք, ներկայիս գործունեությունը» թեմայով ելույթ ունեցավ ՆԱՏՕ-ի Վրաստանի գրասենյակից հանրային դիվանագիտության

«Կարտոֆիլի, վարունգի բժիշկ ունենք, իսկ մեղուների՝ ոչ». «Ա1+»

Վերջին 25 տարիների ընթացքում մեղվաբուծությունը Հայաստանում աճ չի գրանցել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը։ Պատճառը նա կապում է ոչ ճիշտ բուժում կատարելու հետ։ Մասնագետը ոչ պատահական է համարում, որ 32 տեսակ մեղուներից 2-ը գտնվում են Հայաստանում։ Նրա խոսքով՝ տարեկան 35 տոկոսով պետք է ավելանա մեղուների աճը, սակայն

Հայաստանի աշակերտուհիների կողմից պատրաստած բջջային հավելվածը հաղթող է ճանաչվել համաշխարհային մրցույթում

2017 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Technovation Challenge միջազգային մրցույթին: Կարբիի դպրոցի One Step Ahead ավագ թիմը «Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Armenian Sign Language հավելվածով: Թիմը օգոստոսին կմասնակցի ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում Համաշխարհային գագաթաժողովին և կստանա իր մրցանակը։ Այս տարի Հայաստանի դպրոցների 10-ից 18 տարեկան աշակերտուհիները հնարավորություն ունեցան մասնակցելու աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation”

«Ադրբեջանը սպառնում է մշտապես ուժ կիրառել». ՀՀ ԱԳ նախարար (Տեսանյութ)

Եռանախագահները բազմիցս են հայտարարել՝ այն կողմը, որը կգնա ուժի կիրառման, խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից

ԹԻՀԿ-ի բազմաթիվ առաջարկություններ իրացվել են ԱԺ կողմից ընդունված հակակոռուպցիոն փաթեթում

Ս․ թ․ հունիսի 9-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ազդարարների պաշտպանության մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերը և դրանց կից փաթեթը: Օրինագծերի վերաբերյալ ԹԻՀԿ առաջարկների քննարկման նպատակով հունիսի 2-ի և 5-ին ԹԻՀԿ ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի

Նալբանդյանը հերքում է Մամեդյարովին. «Մոսկվայում ոչ մի փաստաթղթի շուրջ չենք բանակցել» (Տեսանյութ)

ԱԳ նախարարը նկատում է՝ Բաքվի բրենդն է դարձել ինչ-որ բան հայտարարելը եւ հակառակն անելը

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահի խորհուրդը ապագա վարորդներին

tesaket.info. Երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի՝ կանանց ձևավոր վարման ՀԱՖ գավաթի 2-րդ փուլը։ ՀԱՖ նախագահ Գագիկ Աղաջանյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց․ «Այս փուլը տեղի է ունենում բավականին մեծ, ընդլայնված տարածքում։ Նախորդ փուլի համեմատ՝ այս անգամ տարածքը մոտավորապես քսան անգամ ավելի մեծ է։ Այսօր աղջիկները մոտավորապես տասը վարժություն

Զբոսաշրջիկը Հայաստանի հետ ամենաառաջին շփումը սկսում է օդանավակայանից, դուք ինչո՞ւ եք այսքան տարի դա հանդուրժել. «Հրապարակ»

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վարչապետը հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում կարգավորել դաշտը։ Այսինքն՝ այն, ինչ մենք՝ լրատվամիջոցներս, կառավարությանն օգնելու համար ասում ենք արդեն տարիներ ի վեր ու չենք ստանում արձագանք, վարչապետը հանձնարարեց ընդամենը մեկ շաբաթում անել։ Ու տրանսպորտի նախարարը «գիշերում է» «Զվարթնոց» օդանավակայանում։ Հենց նույն օրն օդանավակայանից տաքսի ծառայություններ

«Ես պատրաստ եմ այստեղ աշխատելու». ԱԺ-ի նախկին պատգամավոր-փորձագետները խորհուրդներ կտան պատգամավորներին

Արմեն Աշոտյանն ասաց, որ եթե փորձագետները մտածեն, որ այս ամենը ձեւական է արվում, զուտ այն բանի համար, որ լրագրողները նկարեն, ռեպորտաժ սարքեն՝ արդյունք չի լինի, շատ քննարկումներ պետք է կազմակերպվեն off the record՝ ոչ հրապարակման համար:

Բաքուն նոր բանակցություններ է սկսում ԵՄ-ի հետ

Այսօր Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի և Եվրամիության միջև բանակցությունների հերթական փուլը՝ նոր համաձայնագրի շուրջ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, բանակցությունները կընթանան երկու ուղղություններով: Առաջին ուղղությունը կլինի քաղաքական և անվտանգության հարցերի շուրջ, երկրորդը՝ առևտրային և ներդրումային ուղղությամբ: Բանակցությունները կշարունակվեն երկու օր:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մարդիկ. պայքար հանուն կյանքի (տեսանյութ)

Արցախում գործունեություն ծավալող «Խորենացի» ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը «Ինքնություն» խորագրով ծրագրի շրջանակներում պատրաստել է տեսանյութեր, որոնք պատմում են Արցախյան և Ապրիլյան քառօրյա պատերազմների հետևանքով հաշմանդամություն ստացած մարդկանց մասին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Տեսանյութերը նվիրված են Կարինե

192 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 13 ամպ

Ընդամենը թվով 192 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 13 ամպ, կատարվել է 65748 կրակոց: *** Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Արուճ, Շամիրամ համայնքների տարածքներում, որոնք չեն վերահսկվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից: Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Մրգաստան, Դողս համայնքների, Շահումյանի թռչնաֆաբրիկայի և Լոռու մարզի Վահագնաձոր

Բուսասանիտարական հավաստագիրը պետք է տրամադրվի առավելագույնը 20 րոպեում    

Հունիսի 12-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը բուսասանիտարիայի տեսչության պետի, սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետի և սահմանային հսկիչ կետերի ղեկավարների հետ անց է կացրել խորհրդակցություն՝ սեզոնային մրգերի արտահանման գործընթացն առավելագույնս պարզեցված ընթացակարգերով և արագ կազմակերպելու նպատակով: Մինչ այդ՝ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետը հանձնարարել էր 1-շաբաթյա ժամկետում, մաքսային կետերում

ԱՍԵԿՈՍԵ

Սերժ Սարգսյանին հաջողվել է տարբեր միջոցներով օրակարգից հանել տարածքների վերադարձի մասին խոսակցությունները: ԴԵՆԻՍ ԴՎՈՐՆԻԿՈՎ

«Հարցազրույցներ» եւ «անալիտիկա»

Ի՞նչ կարելի է հարցնել Սամվել Ալեքսանյանին, եթե դու լրագրող ես, նրան տեսնում ես որեւէ միջոցառման ժամանակ եւ որեւէ ձեւով չես պատրաստվել այդ հանդիպմանը: «Ճի՞շտ է, որ դուք հարուստ եք», «ի՞նչ արժե ձեր փողկապը, կոստյումը, մեքենան»: Հասկանալի է, որ այդ «խորիմաստ» հարցերից ու Ալեքսանյանի ասածներից նյութ դուրս կգա, որովհետեւ այդ պատգամավորը շատ լավ գիտի, թե ինչ

«Ոսկե արջի» մրցանակակիրը «Ոսկե ծիրանի ժյուրիում» է

Իլդիկո Էնյեդին կգնահատի փառատոնի խաղարկային ֆիլմերը

Քիկբոքսինգի «Glory» մրցաշարի կազմակերպիչները ռինգ մտնողներին քրեական պատիժ է խոստանում

Փարիզում անցկացված քիկբոսքինգի «Glori» մրցաշարի կազմակերպիչները հայտարարել են, որ մարզական էթիկայի եւ արդար մրցակցության բոլոր կանոնները խախտած հոլանդացի Մուրտել Գրյունհարտի վրա հարձակված երկու անձինք քրեական պատասխանատվության կենթարկվեն: Իսկ ռուսական championat.com կայքը մարզասերների շրջանում հարցում է կազմակերպել՝ ճշտելու, թե ո՞վ է կատարվածի իրական մեղավորը, հոլանդացի՞ն, որ թիկունքից հարվածել է ռինգում դիմադրություն ցույց չտված մրցակցին, Հարութ Գրիգորյա՞նը,

Լեւոն Արոնյանը փայլում է Ստավանգերում

Հայկական շախմատի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը փայլուն մրցելույթ է ունենում Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի «Norway Chess» գերհզոր մրցաշարում: Այսօր կայացավ վեցերորդ տուրը, որում Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց Ռուսաստանի լավագույն շախմատիստ Վլադիմիր Կրամնիկին: Այս հաղթանակից հետո հայ գրոսմայստերը 4,0 միավորով հավասարվեց ետնապահ Վիշվանաթան Անանդից պարտություն կրած Ֆաբիանո Կարուանային եւ լրացուցիչ ցուցանիշներով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Ջրհեղեղ` Երևանի փողոցներում (Տեսանյութ). Ա1+

Համացանցն այս պահին հեղեղված է Երևանում տեղացած կարկուտի և դրա հաջորդած ջրհեղեղի նկարներով: Ստորեւ ներկայացնում ենք «Ա1+» -ի եւ այլ ԶԼՄ-երի նկարահանած  տեսանյութերը: https://www.youtube.com/watch?time_continue=1&v=unV13-lD2fM

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031