Օրվա լրահոսը
Գումարի կանխիկացման փորձ գողացված քարտով (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու աշխատասենյակից դրամապանակ գողացած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 2-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արշակունյաց 2ա շենքի 12-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկը և գաղտնի հափշտակել դրամապանակ, որի մեջ
Վեոլիա Ջուր. իրավիճակն արտակարգ էր, սակայն անձրևատար համակարգը դիմացավ քննությանը
Տարին երեք անգամ` գարնանը` ձնհալից հետո, ամռանն ու աշնանը, ինչպես նաև հորդ անձրևներից հետո, մայրաքաղաքի անձրևատար ցանցը պարտադիր կարգով մաքրվում է կուտակված աղբից: Այս տարի վերջին անգամ այն մաքրվել է մեկ ամիս առաջ: Անշուշտ, նաեւ դրա շնորհիվ երեկվա տեղատարափ անձրևի ժամանակ Վեոլիա Ջուր ընկերության կողմից շահագործվող համակարգը դիմացավ քննությանը: Ընկերության տվյալներով` մեր սպասարկման տարածքում ջրերի
«Ոչ պատշաճ դատավոր եք». Սեֆիլյանի ու մյուս ամբաստանյալի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնեցին
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
«Կարծես այս երկրի ամենամեծ խնդիրը թրաշված կամ չթրաշված լինելն է» (տեսանյութ). «Ա1+»
«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կածում է, որ ԼՂ հակամարտության հարցում ոչ արդյունավետ բանակցությունն ավելի նախընտրելի է, քան պատերազմը. «Ես կարծում եմ՝ շատերն արդեն հույս չունեն, որ կարելի է բանակցություններով հասնել Արցախի խնդրի լուծմանը, որովհետև Ադրբեջանը ոչ միայն չի մեղմել իր դիրքորոշումը, այլև ավելի կոշտացրել է»։ Նախիջևանում անցկացվող զորավարժությունները, որը երեկ է սկսվել
«Տիկին Փոստանջյանը հակասում է ինքն իր խոսքերին». «ԵԼՔ»-ի արձագանքը՝ «Երկիր Ծիրանիի» կոշտ հայտարարությանը
«Նախկինում նա մեզ մեղադրում էր ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ելույթը բոյկոտելու մեջ, հիմա էլ հակառակում է մեզ մեղադրում»,-փաստում է դաշինքի մամուլի խոսնակը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերի հետ համատեղ մամուլի ասուլիսին
Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել Երևանում էստոնացի իմ գործընկերոջը՝ Սվեն Միկսերին, ով Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով: Մենք վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին Համբուրգում՝ ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, և այսօր լավ հնարավորություն է՝ շարունակելու մտքերի փոխանակումը թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում մեր համագործակցության ընդլայնման, զարգացման և ամրապնդման առումով: Այսօր Էստոնիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության
Վիգեն Չալդրանյան. «Մեր` չորսիս տեսակետները գրեթե երբեք չեն համընկնում»
Ես առաջնային կարևորություն եմ տալիս կադրի ետևում ձևավորված պատրաստի մասնագետին: Ինձ համար չկան առանձնացված ոճեր:
ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության ներկայիս տեմպը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 13-ին ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Ողջունելով Ջեյմս Ապատուրային Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը փաստել է, որ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները հիմնված են գործընկերության վրա: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին գնահատվում է իբրեւ մեր երկրի բազմաշերտ անվտանգության
Սուտ մատնության նոր փաստեր. քննիչն ու ոստիկանության աշխատակիցները հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է սուտ մատնություններ կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ սպանության փորձի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական
Եթե 46 թվի սելավը կրկնվի` կենտրոնի բարձրահարկ շենքերն էլ կքշի` կտանի (Տեսանյութ)
Միայն Թեղուտի հանքի պատճառով 2500 հեկտար անտառ է հատվել
Մեկ ժամում տեղացել է հունիս ամսվա միջին ամսական տեղումների քանակի շուրջ 50 տոկոսը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախօրեին երեկոյան մայրաքաղաքում 1 ժամում տեղացել է 13-14մմ անձրև, որը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի շուրջ 50 տոկոսը: Հղում կատարելով ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանին, նաև նշվել է, որ
Գարեգին Սիմոնյան. «Ուղղակի տպավորություն էր, թե ամբողջ նվագախումբը դրսում է»
Նվագախմբի տնօրենը «Գայանեի» տապալման մեջ կոնցերտմայստերի մեղքը չի տեսնում
Հունիսի 1-ին Արցախում տեղացած կարկտի պատճառով մոտ 400հա ցանքատարածք վնասվել է 50-100 տոկոսով
Արցախի Քաշաթաղի շրջանում անցած տարվա աշնանը և այս գարնանը կատարվել է ընդհանուր 20081հա հացահատիկի ցանքս. ցորեն՝ 6620հա, գարի՝ 12415հա և հաճար՝ 1046հա: Հունիսի 5-ից արաքսամերձ հարթություններում սկսվել է գարու բերքահավաքը: Ըստ շրջվարչակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ 2017թ. հունիսի 12-ին հնձվել է 360հա գարու արտ՝ 30,3ց/հա բերքատվությամբ: Ստացվել է 1090տ բերք: Այս օրերին բերքահավաքն իրականացվում է նաև Աղաձոր
Ձերբակալություններ ու խուզարկություն Գյումրիում
Հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժինը, օպերատիվ տեղեկություններ ձեռք բերելով, կանխել է թմրանյութի՝ Գյումրի տեղափոխման դեպք։ Վանաձոր-Գյումրի ճանապարհի 56-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակ գյուղի մոտ թմրանյութ պահելու, օգտագործելու ու պահելու կասկածանքով բերման են ենթարկվել երկու գյումրեցիներ։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով, որ նրանց մեքենայի սրահից հայտնաբերվել ու առգրավվել
«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունն ընդդեմ «Ելքի». «Ընդդիմադիր» անվան տակ գործող խմբակ», «բռնակալական ռեժիմի քողարկված սպասարկուներ»
«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեից հետո Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այժմ ձգտում են սահուն անցում կատարել ավտորիտարիզմից (ղեկավարվող ժողովրդավարությունից) դեպի կոշտ, առավել դիկտատորական ռեժիմ: Այս անցումն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության շղարշը, որի բաղկացուցիչ մասն է կազմում նախապես սցենարով համալրված «խորհրդարանական ընդդիմությունը»: Սահուն անցումն ապահովելու եւ ժողովրդավարություն խաղալու համար Սերժ
Սա բացառիկ նախաձեռնություն է. Հ. Նաղդալյան
Խորհրդարանում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից՝ փորձագետներից բաղկացած «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի ստեղծման գաղափարը ողջունում է նույն հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ համարելով այն բացառիկ նախաձեռնություն: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Սա իսկապես ողջունելի գաղափար է, որովհետև այսօր խորհրդարանական դիվանագիտությունը ընդլայնվում է , «step by step» խորացնում է իր առնչությունները, ծավալները և, բնական է, մասնագիտական
Նոր թափ է ստանում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը երկրի դիմակայունության բարձրացման ոլորտում
Հունիսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին աղետների ռիսկի նվազեցման, երկրի դիմակայունության և քաղաքացիական ենթակառուցվածքների պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղություններով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումը «Անհատական գործընկերության գործողությունների» (ԱԳԳԾ) ծրագրի շրջանակում: Կողմերը քննարկեցին հնարավոր համագործակցությունը կրթական ոլորոտւմ՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային
«էնտուզիազմով տուն չեն պահում». Փորձագետները Աշոտյանին բողոքում են՝ ինչո՞ւ պիտի ձեզ օգնենք ու ի՞նչ ենք ստանալու խորհրդի դիմաց
«Մտածեք, թե ինչով եք հատուցելու այդ մարդուն: Դե հա, շնորհակալ ենք, կներեք, փող չկա, հանուն ազգի…էդ էլ է համոզիչ, բայց մեխանիզմ է պետք»,- ահա այսպիսին էր փորձագետների արձագանքը՝ Աշոտյանի առաջարկին: Ըստ Աշոտյանի, գիտնականները, փորձագետները իրենց պետք է լավ զգան, որ իրենց միտքը կիրառվի. «Կներեք, այնպես չի, որ դուք մենակ իմ խաթր եք այստեղ լինելու եւ ՀՀ-ի, ուզում եմ այստեղ ամեն մեկդ գտնեք ձեր հետաքրքրությունը:
Էլժբետա Պենդերեցկա. «Խաչատրյանի մրցույթը կարևոր է Հայաստանի համար»
Այսօր Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի մրցութային վերջին օրն է։ Մրցանակակիրների անունները կհրապարակվեն հունիսի 14-ին՝ խաչատրյանական այս ստուգատեսի փակման գալա համերգի ընթացքում։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան նշեց, որ շատ կարևոր և հետաքրքիր մրցույթ է։ Արդեն մի
«Մինչեւ չաշխատեն՝ ոչ մի կոֆե». Աշոտյանի կատակը՝ Ստյոպա Սաֆարյանին
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ երազներ պետք չի ունենալ, եթե այս «Անալիտիկ» խորհրդի մասնագետների 10 խորհրդից մեկն էլ իրականանա, դա կարելի է շատ լավ արդյունք համարել. «Եկեք շատ մեծ սպասելիքներ չունենանք, բայց ես անհրաժեշտ եմ համարում այս կառույցի ստեղծումը»:
Մասնագետներն ահազանգում են` Հայաստանում 3-րդ աստիճանի 420 վթարավտանգ շենք կա եւ 26 շենք` 4-րդ աստիճանի
Հունիսի 13-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացավ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդատու Ալեքսանդր Մովսիսյանի, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի ասուլիսը: Նրանք խոսեցին շենքերի, շինությունների տանիքների միասնական ոճ սահմանելու մասին վարչապետի հանձնարարականից: «Հարցը նոր չէ, բազմիցս բարձրացվել է եւ թողնվել բախտի քմահաճույքին: Միշտ էլ ասվել է, որ թամանյանական ոճի
Արթուր Սաքունցին սպանել սպառնացողը կազատազրկվի առավելագույնը 2 տարով
Իրավապաշտպանը ճանաչվել է տուժող
Հատուկ քննչական ծառայությունում կտրուկ աճել է սուտ մատնությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի քանակը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չնայած բազմիցս բարձրաձայնել է, որ նախաքննական մարմնին հանցագործության մասին գիտակցաբար սուտ տեղեկություններ հաղորդելը քրեորեն պատժելի արարք է, այդուհանդերձ, շատ քաղաքացիներ շարունակում են իրականությանը չհամապատասխանող հաղորդումներ ներկայացնել` անտեսելով դրա համար նախատեսված քրեական պատասխանատվության հանգամանքը: Ընդ որում, սուտ մատնությունների աճի միտումը Հատուկ քննչական ծառայությունում պահպանվում է 2015 թվականից առ այսօր. այսպես, եթե 2015թ.-ի
Դավիթ Բաբայան. «Մենք կոշտ դիրքերից հանդես չենք գալիս, միաժամանակ արձանագրում ենք՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն». «Հայոց աշխարհ»
Այսինքն՝ մենք մերկապարանոց հայտարարություններ չենք անում, ինչպես իրենք՝ մեզ մեղադրելով հնարավոր եւ անհնար բոլոր հանցագործությունների մեջ, եւ չբերելով որեւէ համոզիչ փաստ կամ փաստարկ, որը կհիմնավորեր ասվածի իսկությունը։
Այս ուստարում իններորդցիներն ավարտական քննություն հանձնելու են 7 առարկայից
Քաշաթաղի հանրակրթական 52 դպրոցներից 48-ում 2016-2017 ուստարում ընդհանուր սովորում են 181 իններորդ դասարանցի: Հունիսի 12-ին նրանք ավարտական-կենտրոնացված քննություն հանձնեցին մաթեմատիկա առարկայից: Շրջանում ձևավորվել էր 6 քննական կենտրոն՝ ըստ ենթաշրջանների: Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցում քննություն հանձնեցին նաև Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2, Քարեգահի, Ներքին Սուսի Սերոբ Հանեյանի անվ., Աղավնոյի Գ. Նժդեհի
Վահե Արսեն. «Մեզ մոտ քաղաքականության կապն էլ է քաղաքականության հետ խզված». «Իրատես»
Մեր քաղաքականությունն ինչպիսի՞ն է. ընտրությունների փուլեր ենք անվերջ անցնում, քաղաքական պայքար, քաղաքական զարգացումներ տեսնո՞ւմ եք։
«Առանց աշխատանք ուղղակի երազելը արդյունք դժվար թե տա». Տիգրան Թորոսյան
Թորոսյանն ասաց՝ «Խնդիրը առանձին պատգամավորներ կլսեն, թե չեն լսի, դա չի: Մեր խնդիրը որոշումների կայացման ժամանակ հաշվի առնելն է»: Մեր դիտարկմանը՝ որոշումները «վերեւում» չե՞ն կայանում՝ նա պատասխանեց. «Տարբեր տեղերում, այդ թվում նաեւ հանձնաժողովներում»:
Առերեսում է տեղի ունեցել Վարդենիսի պետական քոլեջի ղեկավարի եղբոր՝ Հայկ Կարապետյանի եւ կաշառք տվող, Վարդենիս քաղաքի բնակիչներ Գալստյանների միջեւ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի եւ եւս երկու անձի կալանավորումներից: Լուրերի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը ցուցմունք է տվել եւ հայտնել, թե ով է իր մոտ եկել գումարի հարցով, եւ ինչ է ինքը ասել։ «Ժողովուրդ»-ին
Հայաստանն է մեղավոր, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից. Ալեքսանդր Սկակով. «168 ժամ»
Ես չեմ կարծում, որ «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, ընդ որում՝ խաղաղության դիմաց, ոչ թե ճանաչման, այսօր ակտուալ է: Այդ տարածքները Ղարաբաղի անվտանգության երաշխիքն են:
Սահմանամերձ համայնքներում բարձրացվում է երեխաների անվտանգության մակարդակը
Քաղաքացիական պաշտպանության խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում: Օրերս Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի տարածքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջանքերով և Ճամբարակի քաղաքապետի աջակցությամբ կառուցվել է թաքստոց: Այն նախատեսված է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու դեպքում սահմանամերձ համայնքի երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Թաքստոցում կարող է պատսպարվել


















































