Օրվա լրահոսը

Էլի հասան Ջերմուկին

Քաղաքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու նախկին բոլոր որոշումները մնացել են թղթի վրա

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Աֆգան Մուխթարլիի գործով արդար քննություն է պահանջել

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Մայքլ Գեորգ Լինքը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրող Աֆգան Մուխթարլիի ձերբակալության և մեկուսարանում նրա հետ վատ վերաբերմունքի կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տարածած հաղորդագրության մեջ: «Աֆգան Մուխթարլիի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդումները և նրան Ադրբեջան վերադարձնելու հանգամանքները պետք է մանրամասն քննության ենթարկվեն՝ պարզելու համար գործով

«Չե՞ք կարծում, որ ընդդիմությունը պետք է միասնական լիներ». Ծառուկյան դաշինքից՝ «Ելքին» (Տեսանյութ)

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, լսելով «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» վիճաբանությունն ԱԺ-ում, կատակեց. «Մենք չենք բացառում, որ ընդդիմությունն էլ կարող է ընդդիմություն ունենալ»:

ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության աշխատակիցը կարգապահական տույժի է ենթարկվել չճշտված տեղեկատվություն տրամադրելու համար:

2017թ. մայիսի 12-ին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կայքում () հրապարակվել էր «Անազատության մեջ պահվող արջերն ահազանգերից հետո անհետանում են» վերնագրով տեղեկատվություն: Հոդվածում նշվում էր, որ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներից մեկի հետ, ով չճշտված տեղեկատվություն

«Հնարավոր չէ կոտրել Իրանին եւ վախի մթնոլորտ սերմանել տարածաշրջանում». Շիրակ Թորոսյան (Տեսանյութ)

Իրանն ամուր երկիր է, թեեւ այդ երկրում նման ահաբեկչական գործողությունները քիչ հավանական էին,-ասում է պատգամավորը

«Ստիպում էր իր բերած հաճախորդներին մերսել, ունենալ սեռական հարաբերություններ. տղամարդը պետք է լիներ ամբողջությամբ մերկ»

Հարցազրույց թրաֆիքինգի զոհի հետ Բարետես արտաքինով, սպիտակի մեջ կուչ եկած կինը երկու մանկահասակ երեխաների մայր է: Նա տուժող էր ճանաչվել մի քրեական գործով: Դատական նիստերը ընթացել են դռնփակ, կալանքի տակ գտնվող նախկին ամուսինը դատապարտվել է հինգ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման: Կինը նախկինում զբաղվում էր սիրած աշխատանքով՝ լրագրությամբ: «Կհավատայի՞ք, որ կհայտնվեմ նման անպատվաբեր վիճակում, դուք

«Հալեպում հանգիստ է, նկատվում է վերադարձ դեպի Հալեպ». Շահան Գանտահարյան

Հալեպը այլ քաղաքներին կապող ճանապարհն աշխատում է, այնտեղ կատարվում են վերանորոգման աշխատանքներ

Արարատի քամին Երեւանն ավերել է

Երեկ մայրաքաղաքում ծառեր ջարդվեցին, թաղամասեր հոսանքազրկվեցին, օդում տարատեսակ ապրանքներ հայտնվեցին, խանութների սառնարանները գետնին տապալվեցին` տնտեսվարողներին պատճառելով մեծ վնասներ: Երեւանում ու մի քանի մարզերում մոլեգնած քամին օրեր առաջ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը կանխատեսել էր, սակայն քամու ուժգնությունը սպասվածից մի փոքր ավելի է եղել: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, ուժեղ

Անահիտ Բախշյանը՝ հանրակրթության վարչության պետի մասին. «Նրա արածը տգեղ էր եւ անպատվաբեր»

Aravot.am-ի հետ զրույցում Երեւան քաղաքի ավագանու անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը անդրադառնալով  Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնում Աննա Ստեփանյանի նշանակմանը, հիշեցրեց, որ Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի արդեն նախկին տնօրենը մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, հայտնվել էր ընտրական սկանդալի կենտրոնում, քանի որ չհավատարմագրված դիտորդություն էր իրականացրել: «Երեւույթը, որին հանրությունը ականատես եղավ համացանցի

Մոսկվայում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռուսաստանի չեմպիոն 28-ամյա Միհրան Հարությունյանը Մոսկվայի կենտրոնում մասնակից է դարձել ծեծկռտուքի և հրաձգության: Ավտոկայանատեղերից մեկում իր 34-ամյա ընկերոջ՝ Սամվել Ավեդյանի հետ խաղաղ զրույցը վերածվել է վեճի և ծեծկռտուքի, հայտնում է life.ru-ն: Վեճը դադարել է առաջին կրակոցից հետո: Մարզիկի հակառակորդը ոտքից վիրավորվել է, դեպի վայր է ժամանել ոստիկանությունը: Պարզվել է, որ Հարությունյանի մոտ

Կապանի օդանավակայան վերջին անգամ թռիչք իրականացվել էր շուրջ 27 տարի առաջ (Տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնությունում գրանցված օդանավի ՌԴ քաղաքացի հանդիսացող օդաչուն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել՝ Կապանի ուղղությամբ մասնավոր թռիչք իրականացնելու նպատակով: Օդաչուն, հասնելով Կապանի տարածք, այն ուսումնասիրել է օդից, և վայրէջք կատարելու համար այն պիտանի համարելով, օդանավը նստեցրել է հարմար հրապարակում, որը հանդիսանում է Կապանի օդանավակայանի վազքուղու մի մասը: Համաձայն սահմանված կարգի՝

Ձերբակալվել է կաշառքի միջնորդություն կատարած անձը

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք` կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ն. Ե.-ն: Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դրանց շրջանակներում

Վարդան Ղուկասյանը՝ մարմնական հաճույքների եւ հոգիները մաքրելու մասին

Պատգամավորը խորհուրդներ է տալիս ու հիշեցնում աստվածաշնչյան խոսքերը՝ իմ մարգարիտները խոզերի առաջ մի գցեք: «Մենք ունենք 6500 եկեղեցի՝ 9 մլն հայության համար, 1450 մարդուն՝ մի եկեղեցի: Իհարկե, եկեղեցիները պետք են, սիրելիներս, բայց չափ կա, սահման կա: Այդ եկեղեցիները որ կառուցում եք, տարեկան 1.5-2 տոկոս ամորտիզացիան հաշվեք, 500 տարի հետո ո՞վ է պահելու: 6500 եկեղեցու վրա

Դավթաշեն 5-րդ փողոցի տներից մեկի բակում իժ է նկատվել

Հունիսի 8-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 5-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են հայկական իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:   ՀՀ ԱԻՆ Լուսանկարը`  արխիվային

Ահաբեկիչները նպատակին չհասան. իրանագետ (Տեսանյութ). «Ա1+»

Իրանի ահաբեկչության հետևում կանգնած են Արևմտյան ուժերը։ Երեկվա ահաբեկչությունից հետո ամենից շատ շրջանառվող տեսակետն է։ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ն փոխել է վերաբերմունքը Իրանի նկատմամբ՝ փորձելով նվազեցնել նրա դերը Պարսից ծոցի ավազանում։ Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ ահաբեկչությունը որևէ կերպ չի ստվերում Իրանում անվտանգության մթնոլորտը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը՝ եվրոպական ցուցադրություններից մինչև Շանհայի միջազգային կինոփառատոն

«Վերջին բնակիչը» ֆիլմի եվրոպական ցուցադրությունների սկիզբն ազդարարվել էր Հոլանդիայից, որտեղ մայիսի 26-ին ֆիլմի ցուցադրությունը կայացավ Ալմելոյում, մայիսի 27-ին՝ Ամստերդամում։ Ցուցադրությունների շղթան շարունակվեց դեպի Ֆինլանդիա, որտեղ մայիսի 30-ին՝ Հելսինկիում կայացավ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը՝ ֆինլանդահայ հասարակության համար։ Այն կազմակերպվել էր Ֆինլանդիայում ՀՀ դեսպանության և «Ֆինլանդիա-Հայաստան» միության համատեղ ջանքերով` K-19 կինոթատրոնում: Հելսինկիում ֆիլմի ցուցադրությունը հատկանշական էր նաև

Բաց նամակ ԶԼՄ-ներին. Մարդու իրավունքների պաշտպանը խախտում է քաղաքացու՝ տեղեկատվության ազատության իրավունքը

Հարգելի լրագրողներ, իրավապաշտպաններ, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ փաստի վրա. մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հենց ինքն է այսօր խախտում օրենքը՝ ու դրանով խախտելով նաեւ իմ՝ ՀՀ քաղաքացուս իրավունքները։ Արդեն 2 ամիս Արման Թաթոյանն անգործություն է ցուցաբերում ու որևէ կերպ չի պատասխանում տևական ժամանակ իրեն ուղղված Տեղեկատվության հարցումներիս։ Առանց որևէ հիմնավորման Արման Թաթոյանը չի պատասխանում

Կոչ տաքսի ծառայություն մատուցողներին. գործե՛ք օրենքի շրջանակներում և ձեռնպա՛հ մնացեք նախարարության հետ միջնորդավորված իրավահարաբերությունից

«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն իր երեկվա մամուլի ասուլիսում անդրադարձել է տաքսի ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Մի կողմ թողնելով իրավական ակտերի կամայական մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում նշել, որ ասուլիսում հնչած հայտարարությունները, մեղմ ասած, որևէ կապ չունեն իրականության հետ: Նախարարությունը մշտապես հանդես է եկել բաց, թափանցիկ աշխատաոճի օգտին: Հասարակական բոլոր շերտերի, առավել

Դեռ հայտնի չէ, թե ով ում կողքին կկանգնի

ՕՐՕ-ի համախոհ Ազատ Արշակյանը Սեյրան Օհանյանից եւ Րաֆֆի Հովհաննիսյանից ծրագիր ու գաղափարախոսություն է ուզում «Մեզ համար հասկանալի է, որ խորհրդարանն իր մեջ չի պարունակում մեր հասարակության բոլոր խավերի տեսակետները, շահերն արտահայտող ուժերը, դրա համար արտախորհրդարանական գործունեություն, իհարկե, անհրաժեշտ է»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով ՕՐՕ-ի

Բագրատաշենի անցակետում լարված վիճակ է. Չեն թողնում մի քանի կգ բանջարեղեն անցկացնել

Քիչ առաջ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Բագրատաշենի անցակետում լարված վիճակ է. «Ինձ զանգահարեցին Բագրատաշենի անցակետի մոտից մի քանի տասնյակ քաղաքացիներ: Մարդիկ իրենց հանապազօրյա հացը ապահովելու համար ընդամենը մի քանի կիլոգրամ բանջարեղեն են փորձում անցկացնել սահմանը եւ քանի որ մեր պատկան մարմինները երբեմն իրենց դրսեւորում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ, հիմա անտեղ բավականին

«Հայաստանն այսօր շատ մեծ հնարավորություններ ունի արկածային զբոսաշրջության բնագավառում»

Խաչիկ Հակոբյանի կարծիքով՝ արկածային տուրիզմի համար ամենակարևոր նախադրյալը բնական էկոմիջավայրն է

Արծվիկ Մինասյանը ՀՀ հախագահին ներկայացրել է նախարարության կառուցվածքային և կադրային բարեփոխումների անհրաժեշտությունը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ ծրագրերի և դրանց լուծման հնարավորությունների մասին։ Արծվիկ Մինասյանը Նախագահին զեկուցել է բնական ռեսուրսների ելակետային տվյալների ամբողջական հաշվառման համակարգի ձևավորման համար ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներ տալու, բնապահպանական փորձաքննության ինստիտուտի կատարելագործման, գործող թույլտվությունների և լիցենզիաների ընթացակարգերի պարզեցման նպատակով էլեկտրոնային համակարգ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի, Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկիի, Հայաստանի հարցերով պատասխանատու Թեդ Մասիի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ռաֆիկ Մանսուրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Միացյալ Նահանգներ փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան համագործակցության

«Հայաստանը կարող է օդից փող բռնել»

«Ինչ է տարանցիկ փոխադրումը` օդից բռնած փող»,- ասում է Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Պարոն Աղաջանյանը համամիտ չէ հաճախ հնչող այն կարծիքներին, որ Հայաստանը շրջափակման մեջ է: Իր ղեկավարած կազմակերպության օրինակով՝ Գագիկ Աղաջանյանը վստահ է, որ Հայաստանը կարող է կապող օղակը լինել հսկայական պետությունների միջեւ: Այս պրակտիկան, ըստ պարոն Աղաջանյանի, Վրաստանը

«Ո’չ մի տեղ էլ դուրս չենք գալու». Ֆիրդուսցիները կպայքարեն իրենց տաղավարների համար

Այսօր կառավարության առաջ ցուցարարների մի քանի խումբ կար` Ֆիրդուսի տարածքի առեւտրականները, «Նաիրիտի» նախկին աշխատակիցները, հաշմանդամ դարձած օդաչուները: «Ոչ մի տեղ էլ դուրս չենք գալու, թող փորձեն մեզ հանեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսում առեւտուր անող կանանցից մեկը: Նրա խոսքով. «Վարկեր ենք վերցրել, ապրանք ենք բերել եւ հիմի պետք է առեւտուր անենք` մեզ հանում են, ուրիշ տեղ

Արարատ Զուրաբյանն առաջարկում է վերացնել մարզպետարանները, վերականգնել շրջանները

Արարատ Զուրաբյանը հարցրեց՝ պարոն Տերտերյան, Չարենցավան եւ Հրազդան քաղաքներն էլ ավելի լավ չի՞ լինի միացնենք իրար, երբ որ այդ երկու քաղաքներն էլ շատ վատ են գոյատեւում, ասենք: Այս տրամաբանությունը քաղաքական լուրջ սխալի մասին է խոսում:

 ՀՎԿ-ն նիստ կգումարի՝ Վանաձորում հետագա քայլերը որոշելու համար

Արդեն կես տարուց ավելի է, ինչ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները Վանաձորում շարունակում են բոյկոտել նիստերը: Մինչեւ հունիսի 5-ը նույն իրավիճակն էր նաեւ Գյումրիում: Այստեղ եւս ավագանու նիստերն անց էին կացվում առանց ընդդիմադիր ուժերի՝ ՀՎԿ-ի, ԲՀԿ-ի եւ ԳԱԼԱ-ի ներկայության: Սակայն հունիսի 5-ին հրավիրված ավագանու հերթական նիստին ներկայացել էին նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության

Տաքսի ծառայությունների որակը չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիների, զբոսաշրջիկների տեղափոխման դեպի քաղաք և այլ վայրեր ծառայություններին՝ վարչապետը նշել է. «Ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը՝ արձանագրում ենք, որ տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն

«Արտֆեստը» կբացվի «Վեստսայդյան պատմություն» ներկայացմամբ (Տեսանյութ)

Երևանում «Վեստսայդյան պատմություն» ներկայացմամբ մեկնարկում է «Արտֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնը, որը կտեւի հունիսի 8-19-ը: Փառատոնի խորագիրն է` «Մեկ տանիքի» ներքո: Կազմակերպիչները շուրջ 500 հայտ են ստացել, որոնցից ընտրել են լավագույններին: Այդ առիթով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ասուլիս էր հրավիրվել, որին մասնակցում էին փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը, գեղարվեստական ղեկավար, դերասան Դավիթ Հակոբյանը, փառատոնի ժյուրիի

«Առանց վիզա գյուղ չմտնես». Ըստ Փաշինյանի, գյուղերն իրար մեջ վիզային ռեժիմ են ուզում սահմանել՝ խոշորանալու փոխարեն

Ըստ Փաշինյանի, այս տեղային հայրենասիրությունը պետք է արմատախիլ անել, դա վիրուս է: ԼՂՀ-ն էլ է սրա մեջ մտնում, տեղային հայրենասիրության ցանկացած դրսեւորում շատ վտանգավոր է: Փաշինյանին վրդովվեցնում է այն, որ իրեն մոտենում են եւ ասում են՝ «բարեւ ձեզ, ես ձեր հայրենակիցն եմ, Տավուշի մարզից եմ»: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ լավ, բա Սյունիքի մարզի բնակիչն իմ ի՞նչն է, հայրենակիցը չէ՞:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031