Օրվա լրահոսը
Իգնատի Առաքելյան. «Մենք օգնող նախարարություն չենք, մենք ռազմավարություն մշակող նախարարություն ենք». «Ժողովուրդ»
Գյուղնախարարությունը մշակում է ռազմավարություն, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա։ Իսկ գյուղացու արտադրանքը պետք է վաճառի գյուղացին, ոչ թե գյուղնախարարությունը։
Հայ-թուրքական հարաբերությունների անցյալի ու ներկայի շուրջ երկու երկրներում ծավալվող քննարկումները նույնպես «ընդհանուր հայտարարի» հանգելու փոխարեն ի հայտ են բերում նորանոր տարաձայնություններ. «Հայոց աշխարհ»
Տարածաշրջանում ուրվագծվող աշխարհաքաղաքական վերադասավորումների խորապատկերի վրա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունները ավելի ու ավելի մշուշապատ են դառնում։ Նման պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների անցյալի ու ներկայի շուրջ երկու երկրներում ծավալվող քննարկումները նույնպես «ընդհանուր հայտարարի» հանգելու փոխարեն ի հայտ են բերում նորանոր տարաձայնություններ։ Մեզանում ծավալվող քննարկումների ընդհանուր ուղղվածությունը միտված է հայ-թուրքական հակամարտության հետեւանքների հաղթահարման նպատակին, ինչը պահանջում է երկու
Ինչու է Հայաստանը ոչ հրապուրիչ սփյուռքահայերի այն մյուս՝ 90 տոկոսի համար «Հայկական ժամանակ»
Փորձ արվե՞լ է հասկանալ՝ ինչո՞ւ 7-10 միլիոն սփյուռքահայերից մոտ երեք տասնյակն է մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, ինչո՞ւ սփյուոքահայերը տիրոջ իրավունքով չեն վերադառնում հայրենիք։
ՀՀ ՊՆ-ն նախատեսում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը գործարկել հաջորդ զորակոչին. razm.info
2017 թվականի ամառային զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ առաջարկած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը չեն գործի, քանի որ դրանք դեռևս չեն հաստատվել: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ծրագրերը գործարկել հաջորդ զորակոչի ժամանակ: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ծրագրերը ներկայացվել են 2017 թվականի ապրիլի վերջին Երևանում անցկացված «Ազգ-բանակ» կրթական
Այս կառավարությունը ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ցրվելու է 1 տարի անց. «Հայկական ժամանակ»
Ընդամենը անցած տարի սեպտեմբեր-հոկտեմբերին կազմավորված կառավարությունը ցրվում ու նույն կազմով հավաքվում է ընդամենը 7-8 ամիս անց։ Եթե արտառոց բաներ չլինեն, այս կառավարությունը ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ցրվելու է 1 տարի անց։ Կարապետյանի կառավարությունը 7-8 ամսվա ընթացքում երկու ծրագիր պետք է ներկայացնի…։ Չնայած սրանք «արարողակարգային», կամ այսպես ասենք՝ ձեւական բնույթ են կրում, այդուհանդերձ գործող կառավարության «ճակատից» մի
13-ամյա երեխան կամրջից վայր է ընկել և մահացել. քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 13-ամյա երեխայի մահվան պատճառները։ 2017թ. մայիսի 25-ին՝ ժամը 19:25-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան նույն
Ոստիկանական բռնության մասին հաղորդում տված անձին փակ հեռախոսահամարներից զանգում և հորդորում են չբողոքել
Այս տարվա ապրիլին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա. Հ.-ը և հայտնել, որ 5 ամիս առաջ, երբ ընկերոջ տանից վերջինիս ուղեկցությամբ վերադառնալիս է եղել, իրենց են մոտեցել շուրջ 10 ոստիկաններ և ատրճանակի սպառնալիքով ձերբակալել իրեն: Ոստիկանության Ստեփանավանի բաժնում նրան ծեծել ու սպառնալիքի տակ ստիպել են ցուցմունք տալ ընկերոջ դեմ: Բռնությունն
Կովերի մի մասի անունը Տապասիա է։ Ընդ որում՝ անասնատերերը Տապասիայի վրա շատ են բարկանում. «Հրապարակ»
– Տապասիա, արեւդ թաղեմ, ի՞նչ ես մտել ուրիշի բոստանը, էնի հելավ՝ քեզ կմորթի։
Առողջական վիճակի դրական տեղաշարժ չի արձանագրվել, սակայն հաշմանդամ չեն ճանաչվում. քաղաքացիներն ահազանգում են
Վերջին շրջանում հաշմանդամություն ունեցող անձինք տարբեր հարթակներում ահազանգում են, որ նրանց մի մասը բժշկասոցիալական հերթական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չի ճանաչվել, մյուսներն էլ ստացել են ավելի ցածր կարգ: Համանման ահազանգեր ստացվել են նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում: Քաղաքացիները պնդում են, որ առողջական վիճակի դրական տեղաշարժ իրենց մոտ չի արձանագրվել, բայց առանց պատշաճ հիմնավորման՝ հաշմանդամության կարգը
Դատարկվող Հայաստանի «Վերջին զանգը». «Ժամանակ»
Այսօր «Վերջին զանգի» միջոցառումն է Հայաստանի դպրոցներում: Հազարավոր պատանիների ու աղջիկների ուրախության, հույզերի ու սպասումների այս օրը դարձյալ մտորումների տեղիք է տալիս մեզ: Ու ոչ միայն հեռանկարի, ապագայի կտրվածքով, երբ անորոշ, մշուշոտ են մնում հասունության սահմանը հատած հազարավոր քաղաքացիների ուսման, աշխատանքի, հանրային կյանքին ինտեգրվելու հարցերը: Տոնական այս օրը մուտք չի գործելու Հայաստանի սահմանամերձ մեկ տասնյակից
Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը Մայիսյան հերոսամարտերի և անկախ պետականության վերականգնման տարեդարձերի առթիվ
25 մայիսի 2017թ., «Արմավիր» ՔԿՀ Սիրելի՛ հայրենակիցնե՛ր Մեկ դար առաջ գոյութենական սպառնալիքին դեմ հանդիման հայտնված Հայը որոշեց լինել, շարունակել իր առաքելությունը և տեր կանգնել իր Հայրենիքին ու նախնիների ժառանգությանը։ Այդ որոշումից բխեց Սարդարապատյան ընդվզումը, ինչի շնորհիվ նաև վերականգնվեց ընդմիջված անկախ պետականությունը։ Ցավոք, հայ քաղաքական դասը համահունչ չեղավ Սարդարապատի ոգուն և չգործեց Հայի առաքելությունը վերաստանձնելու, Հայրենիքին
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը և տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակությունն այցելել են Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ, որը մրցութային կարգով ընդգրկված է Եվրոպական միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջների ցանկում։ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ իր
Տարոն Մարգարյան. «Այսօրվանից նաև դուք եք մասնակցելու Հայոց անկախ պետականության ամրապնդման պատասխանատու գործին»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ Սիրելի՛ շրջանավարտներ, ի սրտե շնորհավորում եմ դպրոցական՝ ձեր կյանքի կարևորագույն փուլերից մեկն ավարտելու առթիվ: Այստեղ դուք ձեռք բերեցիք ամենակարևորը՝ գիտելիքի անհրաժեշտ պաշարն ու հանրությանը պիտանի լինելու մղումը, որոնք ձեզ ուղղորդելու են ողջ կյանքի ընթացքում: Մեր պետությունը մեծ հույսեր է կապում նոր սերնդի հետ, հավատում է նրա
Մի ողջ ժողովրդի համար ուրախության միակ աղբյուրը հենց Հենրիխ Մխիթարյանն է. «Հրապարակ»
Անհնար էր զսպել արցունքները, երբ Հենոն իր ուսերին գցեց եռագույնը, իր հայրենիքի սիմվոլը՝ ի նշան միաբանության, հպարտության, շնորհակալության, ջերմության, համերաշխության։
Ձերբակալվել են մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ մի շարք կազմակերպությունների տնօրեններ և աշխատակիցներ, ֆիզիկական անձինք, առևտրային կազմակերպություն հանդիսացող մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ, իրենց օգտին գործողություններ կատարելու՝ ՀՀ օրենքով սահմանված մաքսային արժեքից
Եռագույնը ուսերիս
Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող միլիոնավոր հայեր առանց տատանվելու կասեն՝ «ես հպարտ եմ, որ հայ եմ»: Եվ դա հրաշալի է՝ երբեք չի կարելի ուրանալ ազգությունը, այն պետք է լինի քո ներաշխարհի, քո մտածելակերպի անբաժանելի մասը: Բայց այստեղ՝ Հայաստանում բնակվող հազիվ 10 հազար մարդ սրտանց կասի՝ «ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ»: Որովհետեւ երբ
«Պոբեդայով» Գյումրի ժամանած ԱՊՀ գեղեցկուհիները գալուն պես՝ հեռացել են (Ֆոտոշարք)
Այսօր Գյումրու «Շիրակ» օդանավակայանում փողային նվագախմբի ելույթների ներքո, մասնավորապես Գյումրու հիմնի ուղեկցությամբ, տորթերով, ծաղիկներով դիմավորել են«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած 25 գեղեցկուհիների։ Հիշեցնենք, որ գեղեցկության մրցույթը տեղի է ունենալու մայրաքաղաքի «Փարավոն» ժամանցի համալիրում, մասնակցում են 13 երկրներ, մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ: Մեզ ուղարկված մամլո հաղորդագրության
Հայտնաբերվել է դի
Մայիսի 25-ին, ժամը 14:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի տներից մեկում գտնվող դին իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մայիսի 25-ին, ժամը 14:27-ին ահազանգ է սատցվել, որ Երևան քաղաքի Տ. Մեծի
Վահան Մարտիրոսյանը վերանշանակվեց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Վ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Վահան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Մայիսի 25 Երևան ՆՀ-453-Ա
Մինչ պատերազմը Օսմանյան կայսրությունում բնակվել է 2 միլիոն հայ. «Ալիք»
Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 14-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան» եւ «Ժողովրդական թերթիկ» վրացալեզու թերթերում, 1915 թվականի դեկտեմբեր ամսին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները: Վրաստան 1915/12/24 #176 Հայերի կյանքը Թեհրանում հայերը վախի մթնոլորտում են ապրում: Հայերի հանդեպ վատ են տրամադրված նաև պարսիկները: Նոր Ջուլֆայում հայերին պատժում
Վարդան Արամյանը` ՀՀ ֆինանսների նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Վարդան ԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Մայիսի 25 Երևան ՆՀ-456-Ա
Աշոտ Մանուկյանը մնաց իր պաշտոնում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով`որոշում եմ. Աշոտ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Մայիսի 25 Երևան ՆՀ-452-Ա
«Շիրակի» ֆուտբոլիստների ֆանտաստիկ խաղն ու գյումրեցիների նուրբ հումորը (Տեսանյութ, ֆոտոշարք)
Գյումրեցի ֆուտբոլասերները երեկվանից աննկարագրելի բարձր տրամադրության մեջ են․ այն երկրպագուները, որոնք չէին կարողացել գնալ մայրաքաղաք ու լինել սիրելի թիմի հետ, խաղի ամբողջ ընթացքում իրենց զգացմունքները կիսում էին սոցիալական ցանցերում։ Իսկ երբ «Շիրակը» հինգ տարի անց երեկ Գյումրի վերադարձրեց գավաթը, «ֆեյսբուքը» լցվեց գյումրեցի երկրպագուների «ճիչերով»։ Գյումրեցուն հատուկ նուրբ հումորով օգտատերերից մեկը ինքն իրեն հարց էր տվել
Իգնատի Առաքելյանը` ՀՀ գյուղատնտեսության նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ի. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Իգնատի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Մայիսի 25 Երևան ՆՀ-451-Ա
Սուրբ Համբարձման տոնը` Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում (Ֆոտոշարք)
Քրիստոսի Սուրբ Համբարձման տոնը Հայ Առաքելական եկեղեցին այս տարի մայիսի 25-ին տոնեց: Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-98 թվականներին: Առավոտյան այստեղ և շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետը մատուցեց Սուրբ Պատարագ, որին ներկա էին քաղաքում գործող դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, բնակիչներ, շրջվարչակազմի և այլ կառույցների աշխատակիցներ, հյուրեր: Պատարագն սկսելով Տերունական աղոթքով՝ հոգևոր
Հրանուշ Հակոբյանը` նույն պաշտոնում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով`որոշում եմ. Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Մայիսի 25 Երևան ՆՀ-455-Ա


















































