Օրվա լրահոսը

Դեմ առ դեմ. Գեւորգ Գորգիսյան եւ Ռուստամ Մախմուդյան

Վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 15:00-ին, Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են`Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական  եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը: Բանավեճի թեման՝ կտուժի՞ արդյոք մարդու իրավունքների պաշտպանությունը համապատասխան հանձնաժողովը պետական-իրավական հանձնաժողովին միավորելու արդյունքում:  Ի՞նչ կփոխվեր, եթե վիճարկվող

Դավիթ Հարությունյանը` արդարադատության նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Մայիսի 25 Երևան ՆՀ-454-Ա

Էդվարդ Նալբանդյանը պահպանեց պաշտոնը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով`որոշում եմ. Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Մայիսի 25 Երևան ՆՀ-449-Ա

Վիգեն Սարգսյանը` ՀՀ պաշտպանության նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Մայիսի 25 Երևան ՆՀ-450-Ա

ԵԽ պատվիրակներն անդրադարձան ՀՀ խորհրդարանական ընտրություններին (Տեսանյութ)

Մայիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի վեց խոշոր խմբակցությունները ներկայացնող՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորությամբ: Զրուցակիցներն արժևորեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ներկայիս մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ 2017թ. մարտին Երևանում նախաստորագրված և նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթաժողովին ստորագրման նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական դաշտը կարգավորող

Սուրեն Կարայանը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. ԿԱՐԱՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Սուրեն ԿԱՐԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Մայիսի 25 Երևան ՆՀ-448-Ա

Վաչե Գաբրիելյանը վերանշանակվեց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վաչե Գաբրիելյանը նշանակվեց փոխվարչապետ:  

Հայկական հաղթարշավ Սենթ Լուիսում

Սենթ Լուիսում ավարտվեց «Spring Chess Classic» շախմատի գրոսմայստերական փառատոնը, որտեղ գերազանց մասնակցություն ունեցան ամերիկաբնակ մեր երկու հայրենակիցները: «A» խմբում Վարուժան Հակոբյանն ինը հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ նվաճեց հաղթողի կոչումը: «A» խմբում նույնպես միանձնյա հաղթողը հայ գրոսմայստեր է՝ Սամուել Սեւյանը, որը տասը հնարավորից իր անվան դիմաց գրանցեց 6,5 միավոր եւ մեկ ամբողջ միավորով առաջ անցավ մոտակա

Հնարավորինս շտապ հրավիրել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ. Կարեն Կարապետյանին. հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Կարևորելով Հայաստանում անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման անհրաժեշտությունը, լինելով Հայաստանում այդ կառուցակարգի ներդրման հիմնական նախաձեռնողներից և ջատագովներից` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Հակակոռուպցիոն կոալիցիա) իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության կողմից այսօրվա` մայիսի 25-ի նիստին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի

Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ երեք տարի ժամկետով: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Անդրադարձ` Երևան-Սպահան համագործակցությանը

Մայիսի 25-ին Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Սպահանի թեմի պատգամավորական խորհրդի ատենապետ Թաթուլ Օհանյանին, թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանին, Հայ դատի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վահե Թորոսյանին, թեմական խորհրդի անդամ Նորայր Թումանյանին: Հանդիպմանը Դեսպան Թումանյանը ներկայացրեց Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակը, երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքը, հայկական թեմերի հետ դեսպանության փոխհարաբերություններն ու առկա խնդիրները: Հյուրերը ներկայացրեցին համայնքային

Դանակահարություն՝ ճանապարհը չզիջելու համար. «Հանցանքի հետքով» (Տեսանյութ)

Միմյանց ճանապարհ չզիջելը դարձել է դանակահարության պատճառ: Մայիսի 8-ին 00:10-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ բժշկական օգնության է տեղափոխվել 1980-ին ծնված Արթուր Մելոյանը: Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ: Մանրամասները` տեսանյութում ՀՀ քննչական կոմիտե

Սերժ Սարգսյանը զգալի առաջընթաց է արձանագրել ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերություններում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության կարևոր ու արդի հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է

Դավթաշենի կամրջից երեխա է ընկել

Մայիսի 25-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ ընկած երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻՆ

Փախստականների ճգնաժամի լուծումը գտնելու համար լավագույն դիրքում են Թրամփն ու Անգելա Մերկելը

Հրապարակվել է 2017 «Ավրորա» մարդասիրության ցուցիչի հետազոտության արդյունքները

Արարատ Խանդոյանին մեղադրողը միջնորդեց չորս տարվա ազատազրկում

«Նա չի զղջացել կատարվածի համար, տվել է խուսափողական ցուցմունքներ». մեղադրող Հայկ Պետրոսյան

Դավիթ Լոքյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այսօր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանին: Դավիթ Լոքյանը շնորհավորել է Կարեն Բոթոյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:  «Այսօր մենք նրան վստահում ենք մի շատ ծանր պարտականություն՝ ղեկավարել Գեղարքունիքի մարզը: Անկախ այն ամենից, թե որքան աշխատանք է կատարվել այս մարզում, մենք ունենք հսկայական

Խուլիգանություն Հրազդանի կիրճում. բռնություն է գործադրվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ. 2 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Հրազդանի կիրճում մայիսի 22-ին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Հրազդանի կիրճում մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հնչեցրել

2029 աղբանոցներից փակվել են 693-ը

Մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը: Նիստի սկզբում Վաչե Տերտերյանը  տեղեկացրել է ներկաներին, որ մայիսի 27-ին

Ռուբեն Վարդանյանը չասաց՝ ՀՀ տնտեսական մոդելի մասին կարծիքը փոխել է, թե՞ ոչ (Տեսանյութ)

2017 «Ավրորա» մարդասիրության ցուցիչի միջազգային հետազոտության շնորհանդեսից առաջ Aravot.am-ը գործարար Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվեց՝ ՀՀ տնտեսական այժմյան մոդելը թույլ տալի՞ս է հայ ու արտասահմանցի գործարարներին Հայաստանում գործ անել՝ հաշվի առնելով, որ կառավարություն է փոխվել՝ նոր վարչապետով: Հիշեցնենք, որ անցած տարի ATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը մտահոգություն էր հայտնել, որ «այսօրվա տնտեսական մոդելը հնարավորություն չի

Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայիսի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ

Թումանյանի խոշորացված համայնքներում կստեղծվեն այլընտրանքային նախադպրոցական կրթական հաստատություններ

Այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը, Լոռու մարզի Թումանյան բազմաբնակավայր խոշորացված համայնքը, «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ն Լոռու մարզպետարանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Նշված կազմակերպությունները Թումանյան համայնքի Աթան, Մարց, Շամուտ եւ Ահնիձոր բնակավայրերում կիրականացնեն այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայություն: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, կարեւորելով ծրագրի իրականացումը, իր խոսքում նշեց, որ կան

Վոլոդյա Ավետիսյան. «Իշխանությունից ինձ ասում էին՝ քեզ կֆինանսավորենք, էս մեկին՝ կթուլացնենք»

Այսօր կալանքից ազատ է արձակվել Վոլոդյա Ավետիսյանն ու նորից բողոքի ցույց սկսել

Նախկին ամուսինը հետապնդում է կնոջը

Միջադեպ Մալաթիայի ոստիկանության բաժանմունքում

Մանրամասներ` Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծված տղամարդկանց գործից

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները վնասազերծման գործողությունն իրականացրին մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում: Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծված տղամարդիկ կասկածվում են առանձնապես ծանր հանցագործության՝ սպանություն նախապատրաստելու մեջ: Ոստիկանների տեղեկություններով՝ այդ նպատակով էլ վարձակալել են այս տունը, նաև ապօրինի կերպով ձեռք են բերել զենք-զինամթերք՝ ձեռնամուխ լինելով սպանության նախապատրաստման գործողություններին:

«Հայաստանը  դրախտավայր չէ ապրելու համար, բայց մարդիկ միայն իրենց խնդիրների մեջ չեն եփվում». Ռուբեն Վարդանյան

«Հումանիտար գործունեությունն անկման փուլում է». Հրապարակվեց 2017 «Ավրորա» մարդասիրության ցուցիչի միջազգային հետազոտության արդյունքները

Զախարովան խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)

Ռուսաստանն Ադրբեջանի հետ զարգացող հարաբերություններ ունի տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մեր երկիրը Բաքվի և Ադրբեջանի ժողովրդի հետ հարաբերությունները չի շաղկապում այլ միջազգային գործոնների հետ. դրանք մեզ համար ինքնուրույն արժեք են: Մենք, անկասկած, ադրբեջանական կողմի հետ քննարկում ենք միջազգային օրակարգը, տարածաշրջանային օրակարգը և խնդրահարույց

Անգամ ամենախաղաղ մասնագիտությունն ընտրելիս պետք է առաջնորդվեք առաջնագծում գտնվողի պատասխանատվությամբ. Լևոն Մկրտչյան

Լևոն Մկրտչյանի ողջույնի խոսքը շրջանավարտներին Հայաստանի բոլոր դպրոցներում այսօր հնչում է Վերջին զանգը, և կրթօջախի սաներին այս ղողանջները կրկին ազդարարելու են նոր ճանապարհի մեկնարկը: Սիրելի շրջանավարտներ, դուք կյանք եք մտնում մեր պետության և ժողովրդի համար անչափ կարևոր ու բարդ ժամանակաշրջանում և անգամ ամենախաղաղ մասնագիտությունն ընտրելիս պետք է առաջնորդվեք առաջնագծում գտնվողի պատասխանատվությամբ, քանի որ մենք չունենք

Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթեկությունը վերականգնված է (Տեսանյութ)

«Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1` Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի 8 կամուրջներին հարող հատվածներում երթևեկությունն այսօրվանից երկկողմանի բաց է: Մյուս շինարարական աշխատանքները, կամուրջների ասֆալտապատումն ու բարեկարգումը կշարունակվեն արդեն բաց երթևեկության պայմաններում: 2016 թ. սեպտեմբերին մեկնարկած կամուրջների ու ուղեանցերի շինարարության հետևանքով երթեկությունը տեղ-տեղ միակողմանի փակվել էր և կազմակերպվում էր շրջանցիկ ուղիով: Այսօրվանից վարորդներին պատճառված անհարմարությունները

Հայաստանում է ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը

Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ՌԴ ՊՆ փորձագետների հետ: ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը Հայաստան է ժամանել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների 2017թ. երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են «2013 թվականի դեկտեմբերի 2-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031