Օրվա լրահոսը
«Գրված է, որ 10 զոհ կա, որ ընդդիմությունն էլ է մեղավոր». Մինասյանը կրկին պաշտպանում է իր աղմկահարույց դասագիրքը
Եղած փաստաթղթերի եւ փաստերի հիման վրա պատմություն շարադրել՝ չի նշանակում պատմություն կեղծել»,-համոզմունք հայտնեց նա
Հայ գործարարը Մոսկվայի մարզի իր տան փողոցն անվանակոչել է տվել ծննդավայր Լանջիկ գյուղի անունով (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր օծվեց Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լանջիկ գյուղի խաչքարը, որն իր ֆինանսական միջոցներով տեղադրել է Մոսկվայում 19 տարի շարունակ գործարարությամբ զբաղվող գյուղի բնակիչներից մեկը՝ Համլետ Հովհաննիսյանը։ Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ սա ամենևին բարեգործություն չի համարում, որպես քրիստոնյա ՝ իր պարտքն է կատարել։ «Ես շատ բան ունեմ անելու իմ գյուղի համար, թող այս խաչը
Փոստանջյանը դատարանում կարդաց Սերժ Սարգսյանի կենսագրությունը. Դատավորը նկատողություն արեց
Ինչպես տեղեկացրել ենք, Վարչական դատարանում «Երկիր Ծիրանի» կուսակցության հայցն է քննվում՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու: Փոստանջյանը, ինչպես տեղեկացրել ենք, միջնորդություն է ներկայացրել՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու: Փոստանջյանը միջնորդությունը ներկայացնելիս ասաց, որ Սերժ Սարգսյանը մեծ ազդեցություն ունի դատարանի վրա եւ հայտարարեց՝ ներկայացնեմ ով է այդ անձը ու սկսեց կարդալ նախագահ Սերժ Սարգսյանի կենսագրությունը: Դատավորը ընդհատեց՝
Բանաձևը դատապարտում է խաղաղ ցուցարարների դեմ թուրքերի բռնությունը
Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ երեկ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունեց Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևը: Ն.Պ. 354 բանաձևը դատապարտում է ս.թ. մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար: Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական,
Ինչի՞ մասին է լռում հայկական դիվանագիտությունը
«Ես քայլեր, գործողություններ չեմ տեսնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին` հստակություն մտցնող դիրքորոշմանը եւ դրան հայկական դիվանագիտական հատվածի արձագանքին: Մեր զրուցակցի կարծիքով՝ այժմ միջազգային հանրությանը, Մինսկի խմբին, հարցի կարգավորման հետ որեւէ ձեւով կապ ունեցող որեւէ ատյանի պետք է հասցնենք,
Զարուհի Փոստանջյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին (տեսանյութ)
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հորդորեց «Ելքին» եւս մեկ անգամ ծանուցել եւ այդ հիմքով միջնորդություն ներկայացրեց նիստն ընդհատել: Դատավորն ասաց, որ երրորդ անձի իրավունքն է ներկայանալ կամ չներկայանալ: Դատարանը պարտավոր չէ եւս մեկ անգամ ծանուցել: Դատավորն ասաց, որ ով շահագրգռված էր բավականաչափ՝ եկել է նիստին, ով չի եկել՝ դա իր իրավունքն է:
Ըստ հաղորդման` ոստիկանները հարվածել և մարմնական վնասվածքներ են պատճառել քաղաքացուն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա` մի խումբ անձանց, այդ թվում` ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինիս առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այսպես, Ա. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել և դիմում ներկայացրել այն մասին, որ 01.05.2017թ.-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում մի խումբ երիտասարդներ,
Ըստ Փոստանջյանի՝ Սեֆիլյանի գործը սցենար ունի
«Այս ամենը ապօրինի է, նախաձեռնվել է Բաղրամյան 26-ից». Զարուհի Փոստանջյան
Բռնի ուժ՝ դատարանում. Կարգադրիչները բիրտ ուժով դահլիճից դուրս հանեցին «Երկիր Ծիրանիի» անդամին (Տեսանյութ)
Դատական կարգադրիչները դատարանի դահլիճից բռնի ուժով՝ ձեռքերից քաշելով, հրելով ու բիրտ ուժով հանեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ, մեծահասակ Սամվել Մովսիսյանին, որը, ինչպես հետո պարզվեց, սրտի խնդիր ուներ: Միջամտեց կուսակցության շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Գաբրիելյանը:
«Գուցե հանգուցյալն իշխան է». Աղձքի արքայական դամբարանի մոտ բացառիկ տապանաքարեր են պեղվել. (Տեսանյութ)
Հակոբ Սիմոնյանը նկատում է, որ դրանք գուցե մեսրոպատառ առաջին տապանաքարերն են, որոնք հիմա ուսումնասիրման փուլում են
Հայաստանի քաղաքական մթնոլորտը հույս չի ներշնչում
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` Սերժ Սարգսյանի ելույթի մասին – Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանում ունեցած ծավալուն ելույթում ասաց, որ մինչեւ 2040 թվականը Հայաստանի բնակչությունը կկազմի 4 միլիոն մարդ, նաեւ` արտահանումը կհասնի ՀՆԱ-ի 50-55 տոկոսին: Այդ ամենի նախադրյալները տեսնո՞ւմ եք: Նախագահի խոստումները կարո՞ղ են իրականություն դառնալ` նկատի ունենալով այն, որ իր պաշտոնավարման հենց սկզբից Սերժ Սարգսյանը
Եգիպտոսում հարձակվել են քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա. կա 25 զոհ
Եգիպտոսում հարձակում է իրականացվել քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է 25, վիրավորվել 23 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով այդ երկրի ՆԳՆ հայտարարությունը: Ականատեսները պատմել են, որ 10 զինյալներ երկու մեքենայով ինքնաձիգներից կրակ են բացել ավտոբուսի վրա, նրանց հագուստը նման է եղել եգիպտացի զինվորականների համազգեստին: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Սուրբ
Քաշքշուկ եւ հրմշտոց դատարանում՝ Փոստանջյանի հայցի քննության ժամանակ. Իրավիճակը թեժ է (Տեսանյութ)
Այսօր Վարչական դատարանում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը վիճարկում է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը: Դատական նիստը սկսեց բավականին թեժ: Նախ, դատավորը շատ ցածր էր խոսում, ինչի հետ կապված դահլիճից դժգոհություններ հնչեցին, որ չենք լսում: Ով դժգոհեց՝ դատավորը նկատողություն հայտարարեց՝ զգուշացնելով սանկցիա կիրառել: Երբ Զարուհի Փոստանջյանն էլ հորդորեց դատավորին բարձր խոսել՝ նա ասաց, որ խոսում
Արաբ քանդակագործը «Երեք փիղ» է բերել Երեւան (Տեսանյութ)
Նադիմ Քարամի եռամաս քանդակային կոմպոզիցիան տեղադրվել է Սիրահարների այգում:
Դավթյաններին ոստիկանները տնից վտարել են` չնայած գործը դեռ դատարանում է
64-ամյա Ջուլիետա Դավթյանը եւ նրա եղբայրը` 60-ամյա Ռազմիկ Դավթյանը, իրենց բնակարանից երեկ վտարվեցին` հայտնվելով փողոցում: Սովորաբար վտարման գործընթացը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն են կատարում` դատարանի որոշման հիման վրա, սակայն Դավթյաններին վտարողն այս անգամ ոչ թե ԴԱՀԿ-ն է եղել, այլ Մաշտոցի բաժնի ոստիկանները: Եկել տնից հանել են ու գնացել: Բնակարանից վտարելու պահանջ ներկայիս տանտերն
«Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը և մի քանի այլ չընտրված փաստաբաններ չեն կարող ամբողջ փաստաբանության անունից դիրքորոշում հայտնել». Ծովինար Խաչատրյան
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դեմ է փաստաբանների ներկայացրած առաջարկներին:
ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հրապարակում «Բավրա» մաքսակետի պետի եւ մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենի ձերբակալության մասին (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ տվյալներ են ստացվել, որ մի շարք կազմակերպությունների տնօրեններ և աշխատակիցներ, ֆիզիկական անձինք, առևտրային կազմակերպություն հանդիսացող մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ, իրենց օգտին գործողություններ
«Սայլակի վրա նստած խաբում է»
Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի պետ Օրդյանին էր դիմել Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ, ԳԱԹ փոխտնօրեն Հովհաննես Զատիկյանը: Նա հայտնել էր, որ երկու տարի առաջ ծանոթացել է Արման Աշոտի Գրիգորյանի հետ: Ծանոթությունը կապված է եղել իր բնակարանի առքուվաճառքի հետ, Գրիգորյանը պետք է հանդես գար որպես միջնորդ նրա եւ բանկի միջեւ: Վարկավորման ճանապարհով բնակարանը բանկի միջոցով
Լոռու մարզի 3 դպրոցներում վերջին զանգ չհնչեց. շրջանավարտ չունեն (Ֆոտոշարք)
Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում հնչեց վերջին զանգը: Զանգի ղողանջների ներքո աշակերտները հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցին ու աշակերտական նստարանին՝ ոտք դնելով նոր կյանք: Լոռու մարզի թվով 166 հանրակրթական դպրոցներում եւս հնչեց վերջին զանգը: Այս ուսումնական տարում մարզում դպրոցն ավարտեցին շուրջ 3600 շրջանավարտներ: Նրանցից 12-րդ դասարանը ավարտեց 1650-ը: Սակայն, մարզի Բովաձորի, Ամրակիցի ու Դաշտադեմի միջնակարգ դպրոցներում այս
Պոլսահայերն ու Թուրքիայի իշխանությունները ժամ առաջ սպասում են Գարեգին արք. Բեկչյանի ժամանելուն (Տեսանյութ)
Փորձագետը վստահեցնում է, որ տեղի իշխանություններն իրենք են շահագրգռված Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները կազմակերպելու հարցում
Մայր Աթոռի պատասխանը՝ Ս. Հացպանյանին. «Եթե Վեհափառ Հայրապետն առաջնորդվեր «սրտացավ» քննադատություններով, ապա մեր ազգային-եկեղեցական կյանքում իսկապես որեւէ խնդիր չէր վճռվի»
«Պարզապես, ցավալի է, որ, ինչպես տեսանք Պոլսո Հայոց Պատրիարքության խնդրի հարցում, եկեղեցաշինության, հոգևոր կյանքի կանոնակարգման դժվարին ճանապարհին գտնվում են այսպիսի անձինք, ովքեր, ինչ-ինչ ուժերի տուրք տալով, շահարկումների և ստահոդ լուրերի ճանապարհով միմիայն վնասում են»,-նկատում է տեր Վահրամը
ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ստորագրել են տարբեր ոլորտներում ԱՊՀ երկրների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով: Այսօր տեղի ունեցած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում քննարկվել են կառույցի շրջանակում տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցեր: Ընդլայնված կազմով նիստի ավարտից
Հայտնի է «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնող երրորդ գեղեցկուհու անունը (Ֆոտոշարք)
Հայտնի է «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնող երրորդ գեղեցկուհու անունը: Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանում հունիսի 6-ին կայանալիք «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ: Արփինե Բալյանին և Մարինե Մարգարյանին է միացել Շուշան Երիցյանը, ով ևս մրցույթում կներկայացնի Հայաստանը: Նշենք, որ Շուշան Երիցյանը բացի մոդել լինելուց նաև դերասանուհի է, հաղորդավարուհի,
Ուղիղ միացում. Դեմ առ դեմ` Գեւորգ Գորգիսյան եւ Ռուստամ Մախմուդյան
Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են` Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը: Բանավեճի թեման՝ կտուժի՞ արդյոք մարդու իրավունքների պաշտպանությունը համապատասխան հանձնաժողովը պետական-իրավական հանձնաժողովին միավորելու արդյունքում: Ի՞նչ կփոխվեր, եթե վիճարկվող հանձնաժողովը չմիավորվեր եւ դրա
Իրավաբանական անձի՝ տնօրենի մահը լիազորագրի դադարման հիմք չէ
Փաստաբան ներկայացուցիչն անդրադառնում է «Առավոտի» մայիսի 5-ին հրապարակված` «Հանգուցյալի կողմից մահվանից քսանչորս օր հետո «ներկայացված» վճռաբեկ բողոքը բավարարվել է» հոդվածին: «Անի-96» ՍՊԸ-ի 26 տոկոս բաժնեմասի մասնակիցներից մեկի փաստաբանը` Գագիկ Խաչատրյանը, լրագրողի հետ զրույցում ներկայացրել է, թե, իբր, ընկերության հիմնադրման օրվանից որեւէ ժողով չի հրավիրվել, ինչը իրականությանը չի համապատասխանում. 12.03.2016թ. հրավիրված ընդհանուր ժողովը ըստ գրանցամատյանի եղել
Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Նախագահի մրցանակները շնորհվել են հիմք ընդունելով տվյալ բնագավառում ՀՀ Նախագահի
«Ուզում եմ սիրային երգեր հնչեն, ոչ թե ռեքվիեմներ»
Թուրք երգչուհի Սեմա Մորիցը` արվեստի, պատերազմների ու հայերին գրկելու մասին Թուրքիայում երգչուհի Սեմա Մորիցին լավ են ճանաչում: Նա իր հայրենիքում հարգանք է վայելում ու հռչակ ունի: Երգչուհին համաձայնեց սիրով հարցազրույց տալ «Առավոտին»: Ի դեպ, կարդալով Պոլսի «Արաս» հրատարակչության կողմից հայազգի կոմպոզիտոր Գառնիկ Կարմիրյանի մասին տպագրված գիրքը` Սեման ձեռնամուխ էր եղել նրա ալբոմի թողարկմանը եւ ստեղծագործությունների
Սեֆիլյանի աջակիցները վրդովվեցին, սկսեցին վիճել ոստիկանների հետ (Տեսանյութ)
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև շենքեր-շինություններ զավթելու նախապատրաստության համար կալանավորված՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստն այսօր ավարտվեց չսկսված: Նախագահող դատավորը նիստը հետաձգեց` քանի որ ամբաստանյալներից երկուսը պաշտպան չունեին: Դատարանը նաեւ հայտնեց, որ այս գործով նիստերը տեղի են ունենալու ամեն
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող
Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արձանագրում է, որ Ազգային ժողովի ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին և չափանիշներին
Նախաբան Սույն զեկույցը վերաբերում է 2017 թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և հիմնված է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրականացրած դիտորդության, գործընկեր կազմակերպությունների զեկույցների և հայտարարությունների, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումների վրա: Այս ընտրություններն իրենց կարևորությամբ տարբերվում էին մինչ այդ անցկացված խորհրդարանական ընտրություններից, քանի որ 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով ընդունված


















































