Օրվա լրահոսը

Ազիզ Թամոյանը երախտագիտությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանում լիովին պաշտպանված են եզդիների իրավունքները

Ապրիլի 19-ին եզդիական համայնքը տոնում է Նոր տարին՝ Մալաքե Թաուսը: Նոր տարվա առաջին օրը համարվում է ապրիլի 13-ից հետո ընկած առաջին չորեքշաբթի օրը: Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ եզդիները նախ այցելում են իրենց հանգուցյալներին: Տոնական օրվա առթիվ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ է հանդիպել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանի եւ Կարեն Բոթոյանի

ԱՍԵԿՈՍԵ

Չկա ավելի կույր, քան նա, ով չի ցանկանում տեսնել: ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ

Դեսպանը շնորհավորել է ԵԼՔ դաշինքի անդամներին` ընտրություններում արդյունավետ, հետևողական աշխատանքի և գրանցած հաջողությունների համար

Ապրիլի 19-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։ Դեսպանը շնորհավորել է ԵԼՔ դաշինքի անդամներին խորհրդարանական ընտրություններում արդյունավետ, հետևողական աշխատանքի և գրանցած հաջողությունների համար։ Հանդիպման ընթացքում ԵԼՔ դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը

Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը` 02.04.2017թ.-ին, ընտրատեղամաս գնալիս, նկատելով Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց հավաքված քաղաքացիներին և ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից

Արայիկ Խանդոյանի պաշտպանը հաղորդում է ներկայացրել սեռական հայհոյանքներ տված դատախազի դեմ

«Ընդդեմ իրավական կամայականության» փաստաբան Արա Ղարագյոզյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում ապրիլի 4-ին՝ բողոքի քննության ժամանակ, իր պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը տեսնելով, որ նիստը դռնփակ է ընթանում, բորբոքվել է, ու դիմելով դատախազին, ասել է. «Ես չեմ ուզում ձեզ տեսնել, քանի որ դուք եք սպանել իմ եղբորը՝Հաց բերողին»: Ըստ Ա.Ղարագյոզյանի, դատախազ Պետրոս Պետրոսյանը` ի պատասխան

Դավիթ Սաֆարյան. «Սա իմ կյանքի մեծ կտորն է»

«Սա անկախության տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերից մեկն է»,- ասաց ֆիլմը ներկայացնող Րաֆֆի Խաչատրյանը:

«Բուհերի միջազգայնացումը Հայաստանն ավելի կզարգացնի». Ալեքսանդր Մարկարով

Ապրիլի 19-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝« Համալսարանի միջազգայնացում՝ ռազմավարություն և որակի ապահովում» թեմայով: Գիտաժողովի ընթացքում Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերները խոսեցին ծրագրի ընթացքում ձեռք բերված արդյունքների և առաջիկա ծրագրերի մասին: «Տեմպուս» ծրագրի գերնպատակն է նպաստել Արևելյան գործընկերության երկրների բուհերի միջազգայնացմանը: « Տեմպուսը» Եվրոպական Միության ծրագիր է՝ ուղղված բարձրագույնկրթությանհամակարգի արդիականացմանը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 20-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ին, 23-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 23-24-ի

Հարսանիքներում ռոքը եւս պահանջված է դառնում. «Ժողովուրդ»

Ապրիլի 17-ին «The Beautified Project» հայտնի ռոք խումբը վերջին վեց ամսվա դադարից հետո Երեւանի պետական տիկնիկային թատրոնի դահլիճում հանդես եկավ համերգով, որի ընթացքում հնչեցին խմբի 11-ամյա գործունեության շրջանակում ստեղծված լավագույն երգերը։ Այն դիտարկմանը, որ Հայաստանում վերջին տարիներին ծաղկում է ապրում փոփ-ռոք ժանրը, Անդրե Սիմոնյանը պատասխանեց. «Այո՛, կա նման միտում, այդ կերպ փոփ երգիչները լայն զանգվածներին

ԶԼՄ-ներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները 2016 թվականին

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2016 թվականին զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները ամփոփող տեղեկանք, որում համեմատականներ են անցկացվել նախորդ տարիներին իրականացված համանման ուսումնասիրության հետ: 2016 թ. թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մասին հավաքագրվել և դիտարկվել է 1505 հրապարակում, որոնցից

Արսեն Խոջոյանը 9 տարով ազատազրկվեց

Նա ներողություն է խնդրել Ա. Հանիսյանի ծնողներից

Արթուր Այվազյանը կախվել է մեքենայից եւ ամեն ինչ արել՝ Հայկին մեքենայից դուրս հանելու եւ կռիվը շարունակելու համար. «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը ասել է, թե Արթուր Այվազյանն ինքն է անձամբ ասել, որ կզանգի Սասուն Միքայելյանին եւ հանելով հեռախոսը՝ որեւէ տեղ չի զանգահարել։ «Ելք»-ի անդամներից որեւէ մեկն այդ պահին չի զանգահարել Սասուն Միքայելյանին։

Ինչու է բորբոքվում «Երկիր Ծիրանի»-ի նախագահը. «Հայոց Աշխարհ»

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող երեք ուժերից «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, կարելի է ասել, հետաքրքիր վայր էր ընտրել երեկվա իր ասուլիսի համար. «Էրեբունի» պատմամշակութային թանգարան-արգելոցի տարածքը, իսկ ավելի կոնկրետ՝ Էրեբունի ամրոցի պարսպի մի հատվածը: «Երկիր ծիրանի» կուսակցությունը պատրաստվում է իր մասնակցությունը ցուցաբերել Երեւանի ավագանու ընտրություններին, որը քաղաքական գործընթաց է: Մենք այսօր ընտրեցինք

Լեւոն Մկրտչյան. «Ես հիշում եմ դեպքեր, երբ տնօրենների բացարձակ մեծամասնությունը մի ժամանակ այլ կուսակցության անդամ էր». «Հայկական ժամանակ»

Պիտի քննարկենք, փորձենք հասկանալ, թե ինչպես անենք, որպեսզի դպրոցները խնայվեն հատկապես այս ընտրությունների փուլում, որովհետեւ, ըստ էության, իրենք բավականին կարեւոր ռեսուրս են բոլոր կուսակցությունների համար։

Հովհաննես Թոքմաջյան. Երեւանի ավագանին քաղաքական հարցեր լուծելու տեղ չէ եւ երբեք չի եղել այդպիսին. «Հայոց աշխարհ»

Երեւանի գործող ավագանու անդամ, ՀՀԿ ավագանու թեկնածուների ցուցակի 9-րդ հորիզոնականում ընդգրկված ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ հայրենի քաղաքական ուժերից միայն երեքն են մասնակցում այս ընտրություններին։ -Կարծում եմ, նախորդ անգամ էլ՝ 2013 թվականին, քաղաքական ուժերը մեծ ոգեւորությամբ չէին մասնակցում ընտրություններին, որովհետեւ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաեւ Երեւանում, քաղաքային իշխանությունները լուծում են ավելի շատ համաքաղաքային

Անգամ միջպետական նշանակության ճանապարհների վիճակն այնպիսին է, որ մարդու լացը գալիս է. «Հայկական ժամանակ»

Յուրաքանչյուր հայաստանցի, որին վերջին տարիներին, կամ, առավելեւս, ամիսներին բախտ է վիճակվել Երեւանից դուրս երթեւեկել (բացառությամբ Սեւանի եւ Աշտարակի մայրուղիների), տեսել է, թե ինչ վիճակում են մեր հայրենիքի ավտոճանապարհները։ Անգամ միջպետական նշանակության ճանապարհների վիճակն այնպիսին է, որ մարդու լացը գալիս է։ Զուտ դատելով բնակչության թվաքանակից, ամենակարեւոր ճանապարհները, թերեւս, Երեւան- Սեւան, Երեւան-Արարատ, Երեւան– Գյումրի եւ Երեւան-Վանաձոր ավտոճանապարհներն

ՌԴ քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած

Ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել: Դ. Լոշմանովի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։ Նրա

Կոմպրոմատների արտահոսքը հարկավոր է կանխել, այլապես «ՍԱՍ» գրուպի և աղմուկ հանած մյուս ձայնագրություններին հնարավոր է ավելանան նորերը

«ՍԱՍ» գրուպի նախընտրական ժողովի՝ մեծ աղմուկ հանած ձայնագրության տարածման հարցում կարծիքներ հնչեցին, թե իբր դրանում Ոստիկանության օպերատիվ ծառայության մատը խառն է: Ես վստահաբար կարող եմ ասել հետևյալը. քանի որ Ոստիկանությունը պետական կառույց է, ուստի բացառվում է նրա մասնակցությունն այս ժողովի ձայնագրման տարածմանը: Վստահ եմ, որ ՀՔԾ-ն կպարզի իրականությունը և հանրությունը տեղյակ կդառնա ողջ ճշմարտությանը: Սակայն

Լրագրողի գործունեությանը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ: Մասնավորապես, «a1plus.am» լրատվական կայքում առկա «Թիվ 9/29 ընտրատեղամասում խոչընդոտել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի աշխատանքը» հրապարակման վերաբերյալ նյութերի

Հուսով ենք, որ Վրաստանը չի դառնա աշխարհի այն միակ պետությունը, որտեղ հայերին արգելված կլինի անցկացնել հրապարակային հավաքներ

Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի Հայ Համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան։ Խոսքի և հավաքների ազատությունը երկրի բոլոր քաղաքացիների Սահմանադրական իրավունքն է։ «Բոլորը, բացի այն անձանցից, ովքեր մտնում են Ներքին Գործերի նախարարության

«Առեւանգման գործով» երկարատեւ դատաքննությունն ավարտվեց

2015թ. դեկտեմբերի 29-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում էր գտնվում Արտակ Մանուչարյանի, Գագիկ Ալավերդյանի, Հովհաննես եւ Սաշա Ղալթախչյանների դեմ հարուցված քրեական գործի վարույթը: Ինչպես տեղեկացրել ենք այս գործի հետ կապված նախորդ հրապարակումներում, նախաքննական մարմնի կողմից Սաշա Ղալթախչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին

Ագռավների ու կաչաղակների շատանալը մի բանի մասին է վկայում՝ աղբահանության խնդիր կա. «Հրապարակ»

Վերջին տարիներին ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում ավելի ու ավելի են պակասում ճնճղուկները, որոնք իրենց տեղը զիջում են ագռավներին ու կաչաղակներին։ «Թռչունների կենտրոն» ՀԿ տնօրեն Սիլվա Ադամյանի կարծիքով, ագռավների ու կաչաղակների շատանալը մի բանի մասին է վկայում՝ ողջ հանրապետությունով մեկ աղբահանության խնդիր կա. «Կար մի ժամանակ, երբ հույս ունեինք, որ աղբահանությունը լավ վիճակի կհասներ, երբ

Փաստեր եւ առասպելներ

Կան փաստեր, եւ կան առասպելներ: Առաջինները վերցված են կյանքից, երկրորդները՝ շատ տեղերից, մասնավորապես՝ ֆեյսբուքյան եւ կայքային անիմաստ քննարկումներից: Բերեմ առասպելաբանության մի քանի օրինակ: Եթե Բիշքեկում Հայաստանի ներկայացուցիչը չընտրվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, կայքերի վերնագրերը կլինեին մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ` «Եվս մի շառաչուն ապտակ Հայաստանին` իր «դաշնակիցների» կողմից»: Բայց քանի որ Խաչատուրովը զբաղեցրեց այդ պաշտոնը, վերնագրերն այլ էին՝

Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Տիգրանաշենի լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում՝ ձնախառն անձրև: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Վթարային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Բուլվարային, Արագած, Վարդ Բաղ, Մսի կոմբինատ, Կազաչի պոստ, Շիրակացի 61, Բանկի բանավան, Ավտոկայան թաղամասերի, Մենդելեևի, Կրիտյան, Կամոյի, Բորյան, Կ. Սարգսյան, Հ. Սարգսյան, Կնունյանց, Կուրղինյան, Նար-Դոսի, Պիոներական, Շահինյան, Գորկու,

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի՝ մենք կուտակել ենք համագործակցության, եղբայրության և համատեղ պայքարի հարուստ փորձ: Ներկա սերունդների պարտականությունն է այդ հարստությունը խնամքով փոխանցել հաջորդ սերունդներին: Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Եվ այսօր մեծ ոգևորությամբ

Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ

Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ): Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031