Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ Իրաքում տեսնենք թուրքական զինուժի առավել ակտիվ գործողություններ». արաբագետ Սարգիս Գրիգորյան (Տեսանյութ)

Ըստ Էրդողանի հայտարարության՝ Սիրիա ներխուժման «Եփրատի վահան» ռազմական գործողությունը շարունակվելու է նաեւ Իրաքում

Դուբայում հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանն է

Շախմատի «19th Dobai Open» միջազգային մրցաշարում խաղացված չորս տուրից հետո Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից լավագույնը Գաբրիել Սարգսյանն է, որը 3,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում: Վլադիմիր Հակոբյանը 24-րդն է՝ 3,0 միավոր, Տիգրան Քոթանջյանը՝ 41-րդը՝ 2,5 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ dubaichess.ae-ի

Ուղիղ միացում. Դեմ առ դեմ` Ալեն Սիմոնյան-Արմեն Գրիգորյան

Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի ընթացքում կքննարկենք հետընտրական զարգացումները, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումներն ու դրանց առթիվ հարուցված քրեական գործերի ընթացքը: Հաղորդման հյուրերն են` «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորության  թեկնածու Ալեն Սիմոնյանը: Հաղորդումը կվարի Նելլի Բաբայանը:

Օպերային երգչուհի. «Հարգե՛ք օպերայի շենքը, այնտեղ չպետք է լինի մարզասրահ, ռեստորան ու շոգեբաղնիք»

 Մարինե Դեինյանը հիշեցնում է` շենքը կառուցված է եկեղեցու հիմքի վրա

Պլանային ջրանջատում Արարատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Այնթափ, Ջրահովիտ, Արևաբույր համայնքների, Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Տիգրան Ավինյան. Քննարկվում է նաեւ Զարուհի Փոստանջյանի հետ համագործակցությունը

Լենա Նազարյանը նշեց, որ ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ, բայց նրանք այն մասշտաբը չեն ունեցել, որ կազդեին ընտրությունների արդյունքների վրա

«Ադրբեջանի պատվիրակության կազմում խուճապ է սկսվել, երբ իմացել են Հայաստանից ժամանած պարողների մասին». Մհեր Պետրոսյան

Ադրբեջանցիները սկսեցին տեղում ինչ որ փոփոխություններ անել՝ փոխեցին անվանակարգերը, տարիքային խմբերը, անգամ՝ հայտադիմումներ հանեցին»,-Aravot.am-ին պատմեց «Նոր դար»-ի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Մհեր Պետրոսյանը:

«Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորվածներն ավելի արագ էին ապաքինվում» (տեսանյութ). «Ա1+»

ՀՀ ՊՆ Կենտրոնական Կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը նկատել է. եթե խաղաղ պայմաններում վիրավորված զինծառայողների ապաքինումը սովորաբար բավական երկար է տեւում, ապա Ապրիլյան պատերազմի վիրավորները շատ արագ էին ապաքինվում։ «Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորվածների ապրելու ցանկությունն այնքան մեծ էր, որ շատ կարճ ժամանակում տեսանք, թե որքան արագ էին ապաքինվում, անգամ ամենածանր վիրավորներն արագ առաջխաղացում

«Հաշմանդամությունը հիվանդություն ու դատավճիռ չէ, այն դժբախտություն համարելը շատ սխալ է»

2016 թվականի սեպտեմբերին ծնունդ առավ մի նախագիծ, որը կոչված էր ներգրավելու ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց: «Ակտիվ կյանք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրն իր շուրջ է համախմբում հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Մեր զրուցակիցն է նախագծի անդամներից Մարիամ Գրիգորյանը: –Մարիամ, ինչպե՞ս իմացաք ծրագրի մասին: -Համացանցից: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի խմբում կարդացի ծրագրի

 «Երեխայի հետ նույնիսկ դժվար պահերը պետք է վայելել». Իրինա Թովմասյան

Ապրիլի 7-ին «Հենարան» մամուլի ակումբի հյուրերն էին 2001թ. «Միսս Հայաստան» Իրինա Թովմասյանն ու 2016թ. առաջին «Վիցե միսիս Եվրոպա» Աննա Դեմրիխանյանը: Նրանք խոսեցին մեր օրերում գեղեցկուհու և մոր ընկալման մասին: Իրինա Թովմասյանի համոզմամբ, մեր օրերում ավելի հեշտ է համատեղել կարիերան և ընտանիքը: «Առաջ եթե տանը չկար տատիկ, մի քիչ դժվար էր աշխատանքի համատեղումը: Հիմա շատ արագ

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է շահավետ պայմաններով ոսկու գրավադրմամբ վարկերի ձևակերպում

ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին ստանալ վարկ ոսկու/ ոսկյա զարդերի գրավադրմամբ շահավետ պայմաններով: Մինչև 20.07.2017թ., ձևակերպելով ոսկու գրավադրմամբ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում, այն հաճախորդները, ովքեր ունեն դրական վարկային պատմություն, կկարողանան ստանալ վարկ ոսկու գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով: Տոկոսադրույքները ՀՀ դրամով` սկսած 16.5%-ից, ԱՄՆ դոլարով`9.5%-ից: Վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով, իսկ վարկի մարման

Նիկոլ Փաշինյանն առաջադրվում է Երեւանի քաղաքապետի թեկնածու (Տեսանյութ)

«Առաջադրվում եմ Երևանի քաղաքապետի թեկնածու»,- այս մասին Երեւանի քաղաքապետարանի ֆոնին նկարահանված իր հոլովակում հայտնում է «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը, որն ապրիլի 2-ին վերընտրվել էր պատգամավոր: Դաշինքի երկրորդ համարը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արայիկ Հարությունյանն է, երրորդը՝ «Լուսավոր Հայաստան»-ից Դավիթ Խաժակյանը, իսկ չորրորդը՝ Անահիտ Բախշյանը: Մանրամասն՝ տեսանյութում

Ուեսլի Սոն եւ Վարուժան Հակոբյանը գլխավորում են ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակը

Սենթ-Լուիս քաղաքում ընթանում է շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, որոնց մասնակցում են այդ երկրի 12-ական ուժեղագույն շախմատիստներ: Խաղացված ութ տուրերում գերազանց արդյունք է ցույց տվել գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Հայ շախմատիստը վաստակել է 5,0 միավոր եւ ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ուեսլի Սոի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կանանց պայքարում հաջող մեկնարկելուց հետո

«ԱՄՆ-ն վերադառնում է Սիրիական հակամարտություն». Արմեն Պետրոսյանը՝ Սիրիայում ավիահարվածների եւ քիմիական զենքի կիրառության մասին (Տեսանյութ)

Միջադեպը սիրիական հակամարտության հանգուցալուծման գործում խորը հետեւանքներ չի ունենա, եթե Ռուսաստանը խնդիրը տեղափոխի դիվանագիտական հարթություն

«Մշակութային ոլորտում նոր ավետումների եմ սպասում»

Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանի դիտարկումները: Երեւանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասին հաճախ ենք լսում, որ մշակութային այս կենտրոնը, գոնե անկախության շրջանում, մի ամբողջ նախարարության գործ է անում: Մշտապես կազմակերպվում են ոչ միայն հանդիպումներ գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ, նշվում անվանի գրողների հոբելյաններ, այլ նաեւ անցկացվում են մշակութային

Օպերային երգիչը` օպերայում ռեստորան ունենալու մասին. «Շատ երկրներում ռեստորանից օգտվելու հնարավորությունը ներառված է տոմսի արժեքի մեջ»

Aravot.am-ը Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանից հետաքրքրվեց` ինչ կարծիքի է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի`օպերային թատրոնի շենքում ռեստորան, շոգեբաղնիք, մարզասրահ ունենալու աղմուկ հանած մտահղացման վերաբերյալ: Գեւորգ Հակոբյանն ասաց. «Ես 20 օր է՝ Հայաստանում չեմ եւ այդ խոսակցություններից բացարձակապես տեղյակ չեմ: Այսօր առավոտյան կինս է որոշ բաներ պատմել հեռախոսով, թե դա ինչ լրջության վրա

Երբ են Երեւանի խնդիրները չափագրվելու

Երեւանն ասես հակասությունների քաղաք լինի: Ամեն քայլափոխի կարող ես հանդիպել իրարամերժ, բայց կողք կողքի գոյատեւող երեույթների: Հետաքրքիրն այն է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցած որեւէ կուսակցություն կամ դաշինք Երեւանի ու նրա խնդիրների մասին որեւէ կետ չուներ իր նախընտրական ծրագրում, թեեւ Երեւանի «արեւի տակ» տեղ ունենալու համար բոլորն են պայքարում: Ճարտարապետական լուծումների, կանաչապատման, տրանսպորտի, քաղաքային զուգարանների, աղբահանության

Հողօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված խոչընդոտները պահանջում են օրենսդրական լուծում

Ընդերքօգտագործման ոլորտում ներդրումների ներգրավման ժամանակ ընդերքօգտագործման իրավունքի հետ միաժամանակ հողօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իրականացրել է միջազգային փորձի համալիր ուսումնասիրություն։ Մասնավորապես ուսումնասիրվել է Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ավստրալիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Չինաստանի, ԱՊՀ մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի փորձը, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից

Շարունակվում է մթերումների պարտքերի մարումների գործընթացը

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 20 վերամշակող ընկերություններ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցել են 1 մլրդ 611.2 մլն դրամի չկատարված պարտավորություն: Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց: 2017 թվականի ապրիլի 7-ի դրությամբ 6 ընկերություն ամբողջությամբ կատարել են պարտավորությունները, իսկ

Ապրիլի 7. հաճելի անակնկալ մայրաքաղաքում երթևեկող կին վարորդների և ուղևորասրահում գտնվող կանանց համար

Մայրության և գեղեցկության տոնին Երևանի քաղաքապետարանի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև կին վարորդները: Մայրաքաղաքի փողոցների հատման վայրերում և խաչմերուկներում լուսանցային կարմիր ազդանշանի տակ կանգնած մեքենաների կին վարորդներին և ուղևորասրահում գտնվող կանանց նվիրել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներ, ինչը հաճելի անակնկալ է դարձել վերջինների համար` պարգևելով բարձր տրամադրություն: Գոհունակություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի

«Իմ կողմից ոստիկանի վրա թքելը ոչ այլ ինչ էր, քան ինքնապաշտպանություն». Սուսաննա Սիմոնյան

Եթե դու զենք չունես, և մանավանդ ֆիզիկական բավարար ուժի չտիրապետող կին ես, ապա թքելը քո զենքն է, որը կարող է այդ պահին կանգնեցնել ոչ իրավաչափ գործողություն և բռնություն իրականացնող ոստիկանին:

Մերձմոսկվայում սպանված հայերի գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Մերձմոսկվայի Լենինի շրջանում  Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել. վերջինս կասկածվում է կրկնակի սպանություն իրագործելու համար: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝  վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Մերձմոսկովյան շրջանի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությանը: «Քննիչները պարզել են, որ մի քանի դատվածություն ունեցող Հայաստանի Հանրապետության 35-ամյա քաղաքացին մասնակից է երկու մարդկանց սպանությանը: Պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է  տեղի

ԿԸՀ-ի ճակատագրական սայթաքումը

«Քաղաքական գործընթացների համատեքստում որեւէ անակնկալ բան տեղի չունեցավ՝ այն, որ իշխանական համակարգը պետք է հենց այս տեսքը ստանար, կանխատեսել էի դեռ 2013 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին: Իսկ որպես չակնկալված զավեշտ կարող եմ նշել ԿԸՀ-ի կողմից թույլ տրված ճակատագրական սայթաքումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ պատասխանելով հարցին՝ անցած խորհրդարանական ընտրություններում ի՞նչն էր

Սամվել Նիկոյան. «Փաստեր ունեք` դիմեք պատկան մարմիններին»

ՀՀԿ-ական պատգամավորը կանխատեսում է`Երեւանի ավագանու ընտրություններից հետո, մամուլն ընտրակաշառքի մասին չի համարձակվի գրել

Երեխայի տակդիրի միջից հայտնաբերել են 11,6 գրամ սպիտակ փոշենման զանգված

Ապրիլի 5-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Կ.-ին քաղաքացուհի Մ. Բ.-ի հետ կարճատև տեսակցության այցելած երեխայի տակդիրի միջից հայտնաբերել են 11,6 գրամ սպիտակ փոշենման զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին    

«Որոշ տեղամասերում ստախանովյան տեմպերով քվեարկություն է գնացել» (տեսանյութ). «Ա1+»

Եթե ԱԺ ընտրություններին 60,86 տոկոս մասնակցություն է եղել, նշանակում է՝ ընտրատեղամասային հանձնաժողովները կայծակնային արագությամբ են աշխատել: Սա տարակուսանքների առիթ է տվել դիտորդ կազմակերպություններին, քանի որ այդ դեպքում ստացվում է՝ ընտրատեղամասերում 200 վայրկյանում 4 ընտրող է եղել: «Եթե 2000 ընտրողը սահմանային արժեք ընդունենք, մենք տեսնում ենք ընտրատեղամասեր, որտեղ 500-ից ավելի են քվեարկել մի ժամվա մեջ: Այսինքն, եթե

Կուլիսային պայմանավորվածություններ եղել են

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ ընտրական գործընթացների մասին – Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ ամրագրեց, ու ընդդիմախոս ուժերն էլ շատ արագ ընդունեցին այդ հաղթանակը: Ո՞րն է ՀՀԿ-ական իշխանության հաջողության գաղտնիքը: – Կարծում եմ՝ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր աշխատանքում զարմանալի փնթիություն թույլ չտար, ապա շատ դժվար կլիներ խոսել այն մասին, որ «ընտրությունների» արդյունքները,

«Կարագը հասել է ոսկու գնին». քաղաքացիները՝ թանկացումների մասին (տեսանյութ). «Ա1+»

2017թ. հունվար-մարտ ամիսներին, ինչպես նաև 2016թ: Նոյեմբեր-դեկտեմբերին երևանյան խոշոր ցանցային խանութներում նկատվել է կարագի և շաքարավազի գների պարբերական աճ: Սուպերմարկետներից օգտվող քաղաքացիները շեշտում են, որ շաքարավազի գները խոշոր խանութներում ամսական բարձրանում են 10, 40 նույնիսկ 100 դրամով: Շեշտակի աճ նկատվում է հատկապես պահածոյացման սեզոնին: «Երեք ամիս առաջ 1կգ շաքարավազը արժեր 370 դրամ, հիմա այն կարող

 Ապրիլի 7. «Զվարթնոց» օդանավակայան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին անակնկալ կմատուցվի ողջ օրվա ընթացքում

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում մայրաքաղաք ժամանող բոլոր կանանց և աղջիկներին դիմավորում են տոնական տրամադրությամբ: Նվիրվող ծաղիկներն ու Երևանի քաղաքապետի անունից շնորհավորական բացիկներն իսկապես հաճելի տրամադրություն են հաղորդում ժամանող կանանց և աղջիկներին: Առաջինը Շարժայից և Մոսկվայից ժամանածներին է մատուցվել անակնկալը, ինչը, նրանց հավաստմամբ, և՛ հաճելի է, և՛ շատ տպավորիչ: Հարկ է

Ասադի վարչակազմը պետք է տապալվի. Թուրքիա

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակազմը: Բացի այդ, նա թուրքական կողմի աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ին՝ սիրիական ավիաբազայի հրթիռակոծման կապակցությամբ: «Անհրաժեշտ է, որպեսզի այս վարչակարգը որքան հնարավոր է շուտ տապալվի: Եթե նա (Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը-խմբ.) չի ցանկանում հեռանալ, եթե չկա անցումային իշխանություն, եթե նա շարունակում է մարդկության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031