Օրվա լրահոսը

Հեշտ միջոցներ` փորկապության ժամանակ

Առավոտյան սոված ժամանակ ուտել 3 հատ խնձոր` կեղեւով: Կարող եք նաեւ քերիչով անցկացնել խնձորները եւ նոր ուտել: Պատրաստել մասուրի թուրմ եւ 100 գրամ խմել քնելուց առաջ, կամ ուտել 2 նարինջ,  մասուրի թուրմը եւ նարինջը միմյանց նկատմամբ համազոր են: Այդ հեշտ տարբերակները մեծ օգուտ են տալիս: Փորկապության ժամանակ խորհուրդ է տրվում նաեւ քնելուց առաջ օգտագործել արեւածաղկի

«Հայկական վերածնունդ»-ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Նախօրեին տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվեցին ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք խնդիրներ: Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցությանը: Հաշվի առնելով  վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած  ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ  վարչությունը որոշում կայացրեց  չմասնակցել սույն թվականի մայիսի

Շատ ուրախ ենք Բախշյանի համար, սեղանը կգցենք, թող գա էլի ավագանի. Նաիրա Նահապետյան. «Հրապարակ»

Ներկայացնում ենք հատված Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի հետ հարցազրույցից – Վերադառնանք Ձեզ։ Խոսակցություն կա, որ եթե ձեր թիմը հաղթի, հնարավոր է Դուք զբաղեցնեք փոխքաղաքապետի պաշտոնը։ – Ես ոչ մի պաշտոնի հետ կապված ոչ մի բան չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ ես Երեւան քաղաքի ծնունդ եմ, Երեւան քաղաքի նվիրյալ եմ՝ պապական եկած, եւ

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը կառավարում է Մոսկվան

Դրան դեմ չեն ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող Վաշինգտոնն ու Փարիզը

«ԻՊ-ի համար ՀՀ-ն ոչ ցանկալի երկրների շարքում է». թուրքագետ (Տեսանյութ)

Որքան ընդլայնվեն ԻՊ ազդեցության գոտիները, այնքան ՀՀ-ի համար ԻՊ-ից եկող վտանգը կավելանա

Ձայների աճուրդ. «Ընտրության օրը կրկնակի շատ կտան». «Ազգ»

Ով շատ փող ունի, շատ ձայն է առնում, սա ուրախացնում է քվե գնողներին: «Կոռուպցիայի դեմ` կոռուպցիայով», գրում է առցանց «Ցայթ»-ի հոդվածագիրը` մեջբերելով «լավագույն առաջարկին սպասող» 2 երեխաների մոր` 58-ամյա Նարինեի վերոհիշյալ ձեւակերպումը: «Ընտրության օրն ավելի շատ փող կտան», ինքն իր ամսական աշխատավարձի կրկնակին է վերցնելու: Գերմանական սույն հոդվածի ներկայացմամբ` Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի տնտեսական

«Աննախադեպ լավ». Դավիթ Հարությունյանն անտեսո՞ւմ է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի կիրառման հանգամանքները. «Ժողովուրդ»

«ՀՀԿ ԳՄ անդամներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններն անվանել է «աննախադեպ լավ»: Սա այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերը եւ միջազգային դիտորդական առաքելություններն ու օտարերկյա դեսպանատները, անգամ ՀՀԿ-ական որոշ թեկնածուներ պնդել են՝ ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել համատարած բաժանված ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի կիրառումը: Սակայն Դավիթ Հարությունյանը փորձել է

Ընտրություններն ավարտվեցին, եւ լայն սպառման ապրանքները կրկին թանկացան. «Հրապարակ»

Ընտրություններն ավարտվեցին, եւ լայն սպառման ապրանքները կրկին թանկացան։ Սա արդեն կարծես օրինաչափություն է դառնում։ Եվ պատճառը ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական, որքան էլ որ փորձեն տնտեսական հիմնավորումներ ներկայացնել։ Ապրիլի 2-ից հետո թանկացել են բենզինը, բանանը, ալյուրը, շաքարավազը։ Սրանց ներմուծման մենաշնորհը կոնկրետ օլիգարխների է պատկանում, որոնք ոչ միայն խոշոր բիզնեսմեններ են, այլ նաեւ ընտրություններին մասնակցած

Արդյո՞ք, եթե սոցիալական վիճակը լինի լավ, չի լինի ընտրակաշառք. «Ժամանակ»

Սոցիալական իրավիճակը աղքատության բարձր տոկոսն, անկասկած, ունի իր ազդեցությունը երևույթի տարածման հարցում: Սակայն, արդյո՞ք եթե սոցիալական վիճակը լինի լավ, չի լինի ընտրակաշառք: Սա մի հարց է, որի պատասխանն իսկապես բավական բարդ է տալ: Առավել ևս, երբ հայտնի էլ չէ, թե հատկապես ինչ շրջանակների է բաժանվում ընտրակաշառքը, ինչ շերտերի, արդյոք դրանցում չկան շերտեր, որոնք այնքան էլ

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը

Վնասների մասին տեղեկություններ չկան

Բոլոր նրանք, ովքեր ընտրություններին չեն մասնակցում, ընտրում են օրվա իշխանությանը. «Ազգ»

Անցած ընտրություններում մեկ կարեւոր թիվ կար` 39,14: Մյուս թվերն էլ, օրինակ` ՀՀԿ-ի հավաքած տոկոսը, կամ Ելք կուսակցությունների դաշինքի, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված խաղաղասերների եւ այլոց հավաքած ձայների թիվը եւս կարեւոր է, իրենց համար գուցե ամենակարեւորը, բայց 39,14 թիվը ամենակարեւորն է պետության համար: Հենց այսքան` 39,14 տոկոսը ընդհանուր ընտրողների չի մասնակցել ընտրություններին, որոնց մասնակցել է,

Կրկնակի քվեարկության է դիմել հանուն Կարեն Կարապետյանի. «Ժողովուրդ»

«ՀՀ քննչական կոմիտեում 9 քրեական գործ է քննվում ԱԺ ընտրություններում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի առթիվ: Այդ գործերով 6 հոգու մեղադրանք է առաջադրվել, իսկ մեկն էլ կալանավորվել է: Ընտրակեղծարարության փորձ արած անձանցից Սյունիքի մարզի բնակիչ Արարատ Կարախանյանը, որ ցանկացել է երկրորդ անգամ քվեարկել 34/67 ընտրատեղամասում, ուշագրավ խոստովանություն է արել. պարզվում է՝ այդ քայլին գնացել է

Ընտրական օրացույց. Վիկտոր Դալլաքյանն՝ ընդդեմ Էդմոն Մարուքյանի (տեսանյութ). Ա1+

1995-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքները հրաժարվում է ճանաչել Հայաստանի Կոմկուսը՝ գտնելով, որ հայտարարված թվերը լոկ «աղայական նվիրատվություն են և չեն արտացոլում համաժողովրդական սերը կոմկուսի հանդեպ»: Ընտրություններից 5 օր հետո հրապարակվում է  ԱՄՆ Պետքարտուղարության մտահոգությունը Դաշնակցության կասեցման առիթով: Իսկ ԱՄՆ 1-ին արտակարգ և լիազոր դեսպան Հարրի Գլիմորը Հայաստանին հրաժեշտ տալու առիթով կազմակերպված ճաշկերույթում ասում է, որ պետք

Խոշոր հրդեհ` Վանաձորում. դեպքի վայրում` հինգ մարտական հաշվարկ

Ապրիլի 8-ին, ժամը 03.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի 14 շենքի մոտակայքում գտնվող տանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ 1926 թ. ծնված Ռ. Դ.-ը):

Չեմ կարծում` ստեղծվելու է հսկայական սրում, որպեսզի այն ազդի Հայաստանի վրա. Վիգեն Չետերյան. «168 ժամ»

«Թրամփի ավիահարվածները Սիրիայում քաղաքական ուղերձ էր, «նամակ», որն, անշուշտ, իր դերակատարությունն ունի Միջին Արևելքի քաղաքականության մեջ, ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Բայց իմ կարծիքով՝ այս քայլի ամենակարևոր հարթությունն ամերիկյան ներքին քաղաքականությունն է։ Իմ համոզմամբ՝ Թրամփը կարիք ունի ցույց տալու, որ ինքն ուժեղ է, ղեկավար է, որոշումներ կայացնող է, դերակատար է»,- այս մասին է ասել Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ,

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Հագին սիրուն-նախշուն շորեր: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էս Սադոյանն ո՞ւր ա կորել:

Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ

Ապրիլի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 230 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և

Վերլուծել պատճառները

Ինչո՞ւ ՕՐՕ դաշինքը, ունենալով բավականին ուժեղ թիմ եւ ցուցակի առաջին տեղերում հայտնի, հայրենիքի առջեւ ծառայություններ ունեցող մարդկանց, ունենալով բավականին սոլիդ նյութական միջոցներ (իհարկե, զգալիորեն ավելի քիչ, քան ՀՀԿ-ԲՀԿ-ն), ընտրություններում հանդես եկավ, մեղմ ասած, իր հնարավորություններից ցածր: Դրա մասին «պաշտոնապես» չի խոսվել. եւ կարելի է միայն ենթադրություններ անել: Իմ տպավորությամբ՝ այդ դաշինքը ընտրարշավի կեսից մի տեսակ

Տաթեւ Հակոբյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթեւ Հակոբյանը հանդես գալով 90 կգ քաշային կարգում՝ բրոնզե մեդալ նվաճեց: Պոկում վարժությունում 21-ամյա մարզուհին ցույց տվեց 105 կգ, որը նրան փոքր բրոնզ բերեց: Հրում վարժությունում նա սանձեց 125 կգ եւ երկարատում ցույց տալով 230 կգ՝ նվաճեց նոր քաշային կարգում Եվրոպայի առաջին բրոնզե մեդալակիրը:

Ապրիլի 7. տոնական միամսյակն ամփոփվել է գալահամերգով

Մայրության և գեղեցկության տոնական օրվա ավարտը նշանավորվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված գալահամերգով, որով և ամփոփվել է կանանց տոների մեկամսյակը: Բեմում ելույթ են ունեցել հայկական շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ: Բացօթյա համերգի ունկնդիրները, այդ թվում նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ նշել են, որ տոնական օրվա բոլոր անակնկալներն ու մայրաքաղաքի ինքնատիպ տոնական ձևավորումն այսօր իսկապես

ԱԺ-2017. Ռեյտինգային թեկնածուների ձայները (ամբողջական ցուցակ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է բոլոր ընտրատարածքներում բոլոր կուսակցությունների ու դաշինքների թեկնածուների ստացած քվեները առանձին-առանձին: Մանրամասն` այստեղ

Հովիկ Աբրահամյան. Բայց ես որտե՞ղ եմ պարտվել. ամեն ինչ դեռ առջևում է. NewsBook

Երեկ Հովիկ և Արգամ Աբրահամյանների մեկենասությամբ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղադրվեց ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Միջոցառմանը մասնակցում էր նաև Հովիկ Աբրահամյանը: Նախկին վարչապետը արարողությունից հետո պատասխանել է NewsBook-ի լրագրողի մի քանի հարցերին: Զրույցը ներկայացնում ենք ստորև. – Պարոն Աբրահամյան, իշխանությունից օտարվելու պատճառներն այդպես էլ անհայտ մնացին: Ի վերջո, ինչո՞ւ լքեցիք ՀՀԿ-ն: – Օտարվելու որևէ խնդիր չկա,

«Չափիդ մեջ մնա, կին արարած ես, վաղը մյուս օր չգնաս, չնստես»․ Շիրակի մարզպետը՝ իրեն «մրոտողին» (Տեսանյութ)

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Aravot.am-ին տեղեկացրել էր, որ Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանի՝ Շիրակի մարզի դատախազությանը հասցեագրված դիմումի համաձայն, թե իրենից կոնկրետ գումարի չափով կաշառք են պահանջել նույն դպրոցի տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդված 4-րդ մասի հատկանիշներով։ Նշենք, որ ըստ shamshyan.com-ի էլ, Գոհարիկ

Ապրիլի 7. ռոք համերգ՝ Հյուսիսային պողոտայում

Տոնական մեկամսյակի վերջին օրը նշանավորվել է նաև ռոք երաժշտության սիրահար կանանց և աղջիկների համար նախատեսված համերգով: Հյուսիսային պողոտայում բացօթյա համերգով ելույթ են ունեցել  «Որդան Կարմիր» և  «Նեմրա» ռոք խմբերը: Ռոքի սիրահարներին հնարավորություն է ընձեռվել շուրջ 2 ժամ վայելելու երաժշտական սիրված ուղղության ելևէջները:  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված համերգ Ռիգայի մայր տաճարում

Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կողմից կազմակերպված Հայկական Մշակույթի օրերի շրջանակներում ապրիլի 6-ին Ռիգայի մայր տաճարում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն: Համերգին ներկա էին Լատվիայի Հանրապետության առաջին նախագահ Գունտիս Ուլմանիսը, Լատվիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի

«Ելք» դաշինքի ցուցակը՝ ավագանու ընտրություններում

«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դաշինքի ցուցակի առաջին տասնյակը՝ Երեւանի ավագանու՝ մայիսի 14-ի ընտրություններում: 1.Նիկոլ Փաշինյան 2.Արայիկ Հարությունյան 3.Դավիթ Խաժակյան 4.Անահիտ Բախշյան 5.Աշոտ Աթյան 6.Ալեն Սիմոնյան 7.Անի Խաչատրյան 8.Անի Սամսոնյան 9.Տիգրան Ավինյան 10.Սերգեյ Ղահրամանյան

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի մարտին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 դեպք, որից 3-ը մարտական կորուստներ են: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 5 դեպքից հայտնել է միայն մեկի մասին: Կորուստներ Մարտի 1-ին Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մենսիմով Ջելալ Սեդուլլահ օղլուն (Mənsimov Cəlal Sədullah oğlu): Մարտի-3-ին սոցիալական

ՊՈԱԿ-ը զգուշացնում է զբոսաշրջիկներին չայցելել Վայոց Ձորի մարզի քարանձավներ

Պատմամշակութային հուշարձանների տարածքներ զբոսաշրջիկների հոսքն առավել ակտիվանում է գարնան գալուն պես: Չնայած պատկան կառույցների զգուշացումներին ու հորդորներին` մեր հայրենակիցներից շատերն այցելում են զբոսաշրջության տեսանկյունից ոչ անվտանգ վայրեր: Հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու նկատառումով մեկ անգամ ևս զգուշացնում ենք, զբոսաշրջության նպատակով չայցելել Վայոց ձորի մարզի «Արփի բնապատմական» արգելոցի տարածքում ներառված «Արջերի» քարանձավ /պետ ցուցիչ` 9.12.4/: ՀՀ մշակույթի

Վաշինգտոնում հայ-ամերիկյան կազմակերպությունների դիրքորոշումը՝ Հայաստանում ԱԺ ընտրությունների շուրջ

«Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթը ասել էր, թե Սփյուռքը փայլուն արդյունքների է հասնում միջազգային ասպարեզում Հայաստանի խնդիրները կարգավորելու հարցում, սակայն չի օգտագործում իր ներուժը Հայաստանի ներսում ժողովրդավարության խթանման գործում: Այս թեմայով մեր զրույցի ընթացքում Վաշինգտոնում Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին պարզաբանեց կազմակերպության գործունեության նպատակները: Նա ասաց,- «Ամերիկայի հայկական համագումարը

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որն անմեղ մարդկային կյանքեր է խլել։ «Շվեդիայի համար այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Շվեդիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031