Օրվա լրահոսը
Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի մարտին. Razm.info
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 դեպք, որից 3-ը մարտական կորուստներ են: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 5 դեպքից հայտնել է միայն մեկի մասին: Կորուստներ Մարտի 1-ին Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մենսիմով Ջելալ Սեդուլլահ օղլուն (Mənsimov Cəlal Sədullah oğlu): Մարտի-3-ին սոցիալական
ՊՈԱԿ-ը զգուշացնում է զբոսաշրջիկներին չայցելել Վայոց Ձորի մարզի քարանձավներ
Պատմամշակութային հուշարձանների տարածքներ զբոսաշրջիկների հոսքն առավել ակտիվանում է գարնան գալուն պես: Չնայած պատկան կառույցների զգուշացումներին ու հորդորներին` մեր հայրենակիցներից շատերն այցելում են զբոսաշրջության տեսանկյունից ոչ անվտանգ վայրեր: Հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու նկատառումով մեկ անգամ ևս զգուշացնում ենք, զբոսաշրջության նպատակով չայցելել Վայոց ձորի մարզի «Արփի բնապատմական» արգելոցի տարածքում ներառված «Արջերի» քարանձավ /պետ ցուցիչ` 9.12.4/: ՀՀ մշակույթի
Վաշինգտոնում հայ-ամերիկյան կազմակերպությունների դիրքորոշումը՝ Հայաստանում ԱԺ ընտրությունների շուրջ
«Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթը ասել էր, թե Սփյուռքը փայլուն արդյունքների է հասնում միջազգային ասպարեզում Հայաստանի խնդիրները կարգավորելու հարցում, սակայն չի օգտագործում իր ներուժը Հայաստանի ներսում ժողովրդավարության խթանման գործում: Այս թեմայով մեր զրույցի ընթացքում Վաշինգտոնում Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին պարզաբանեց կազմակերպության գործունեության նպատակները: Նա ասաց,- «Ամերիկայի հայկական համագումարը
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որն անմեղ մարդկային կյանքեր է խլել։ «Շվեդիայի համար այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Շվեդիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի
Ապրիլի 7. վերագործարկվել են երևանյան շատրվաններն ու ցայտաղբյուրները
Ավանդաբար հենց ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնի օրն են վերագործարկվում երևանյան շատրվաններն ու ցայտաղբյուրները: Երևանցիների ու, ինչու չէ, նաև քաղաքի զբոսաշրջիկների համար առանձնահատուկ նշանակություն ունի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը, որի վերամիացումն այս անգամ նշանավորվել է հետաքրքիր ֆլեշմոբով: Այնուհետ ջրային գեղեցկուհու ջրաշիթերն ավետել են տարեշրջանի մեկնարկը: Տոնական մթնոլորտը փոխլրացվել է մայրաքաղաքի գլխավոր շատրվանի հատուկ երաշժտացանկով,
ՀՀ ՊՆ-ն և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը 2017թ. համագործակցության ծրագիր են ստորագրել
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 7-ին կայացել է զինված ուժերում կանանց իրավունքների պահպանման և հավասար հնարավորությունների ընձեռման խնդիրներին նվիրված կլոր-սեղան քննարկում, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ կին զինծառայողներ, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտներ, կին ազատամարտիկներ: Քննարկումների ընթացքում ներկայացվել են զինված ուժերում մարդու իրավունքների պահպանման և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ ՀՀ
Զինվորները «կո՞ւյր» են ընտրել տարածքային թեկնածուներին
Նրանք չեն ճանաչել թեկնածուներին եւ նրանց ծրագրերը
Ապրիլի 7. տոնական միջոցառում է տեղի ունեցել նաև Երևանի մետրոպոլիտենում
Մայրության և գեղեցկության օրը տոնական տրամադրություն էր տիրում ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլ նաև մետրոպոլիտենում: Գնացքների վագոններում և սպասասրահներում կազմակերպվել են երաժշտական-պարային ֆլեշ-մոբեր, իսկ կանայք և աղջիկները, ինչպես նաև մետրոպոլիտենի աշխատակցուհիները ստացել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ: Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած հաճելի անակնկալի ակամա մասնակիցը դարձած քաղաքացիներն ընդգծել են, որ նմանատիպ նախաձեռնություններն իսկապես
Ընտրությունները՝ ոչ ազատ և ընտրողների զանգվածային վերահսկողությամբ
Ընտրական գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կողմից մշտապես առանձնացվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց չլուծվածությունը հիմք է տալիս կասկածի տակ առնել երկրում կազմակերպված ընտրությունները: Այդ հիմնախնդիրներից են վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահումը և դրա դեմ պայքարի անարդյունավետությունը, թեկնածուների հավասար մրցակցային հնարավորությունների բացակայությունը, ընտրողների ազատ կամարտահայտման խոչընդոտների դեմ անարդյունավետ պայքարը, ընտրությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության
Գյումրին Ազգային ժողով կուղարկի նաև իր 41 տարվա ռուս հարսին
Ինչպես հայտնի է՝ նախնական հաշվարկներով, Շիրակի մարզից խորհրդարան կգնան ՀՀԿ վարկանիշային թեկնածուներ՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը՝ 14 հազար 510 ձայնով, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ 11 հազար 796 ձայնով, «Ծառուկյան դաշինքից» Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը՝ 13 հազար 999 ձայնով, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ 12 հազար 452 ձայնով ու
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը
Կոնգրես – ՀԺԿ դաշինքի հայտարարությունը
Ապրիլի 7-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ, որից 3-ն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ թիվ 23/02 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար: 2017թ. ապրիլի 2-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Վանաձոր քաղաքի թիվ 23/02 ընտրատեղամասում ժամը 09:13-ի սահմաններում կրկին քվեարկելու փորձ է գրանցվել: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է
Ի՞նչը խանգարեց «Ելքին» գրանցել կանխատեսվող 10 տոկոս ցուցանիշը
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենի պարզաբանումները
Հանդիպել են Հայաստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները
Ապրիլի 7-ին աշխատանքային այցելությամբ Տաշքենդում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ուզբեկստանի իր գործընկերոջ Աբդուլազիզ Կամիլովի հետ։ Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ դրա համար առկա են բոլոր նախադրյալները և մեծ ներուժ, որը համատեղ ջանքերով կարելի է իրացնել։ Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուլազիզ Կամիլովը պայմանավորվեցին հանձնարարել ԱԳՆ-ների համապատասխան ստորաբաժանումներին՝ մշակելու տարբեր ոլորտներում
ՀՀ կենտրոնական բանկ. Մեկնաբանություններ մարտ ամսվա գնաճի ցուցանիշի վերաբերյալ
Մարտ ամսվա գնաճը փետրվարի նկատմամբ, ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների, կազմել է -0.3%, ինչի արդյունքում տասներկուամսյա գնաճը կազմել է -0.1%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի տասներկուամսյա գնաճը կազմել է 103.3%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 97.4%: Նշենք, որ ծառայությունների սակագների գնանկման մեջ արտացոլված է նաև գազի և հոսանքի
Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան զոհեր, վիրավորներ
Ստկհոլմի կենտրոնում բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ականատեսներին, մի քանի մարդ է զոհվել: Տեղեկատվության համաձայն՝ գարեջուր տեղափոխող բեռնատարը մխրճվել է առևտրի կենտրոնի շենքի մեջ, որը տեղակայված է Դրոնտնինգատան փողոցի վրա: Ոստիկանությունը չի հստակեցրել վիրավորների քանակը: Տեղի ռադիոկայանը հաղորդում է երեք զոհի մասին: Ականատեսների խոսքով՝ առևտրի կենտրոնից հարյուրավոր
Ցուցադրվել են ազգային պահուստի պատմամշակութային արժեքները
Ապրիլի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը գանձարանի պատմության մեջ առաջին անգամ ցուցադրել է ազգային պահուստի պատմամշակութային արժեքները: Մամլո հաղորդագրություն
Քննիչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Ջ. Ամարյանից ստացված հաղորդման հիման վրա վերջինիս պատկանող խոշոր չափերով գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի` ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի ու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով էական վնաս է պատճառվել քաղաքացու օրինական շահերին, հեղինակազրկվել է իրավապահ համակարգը
«Եթե Աստծու կամքը գերադասենք մարդկային մեր կամքից և զանազան ցանկություններից, ապա Աստված մեզ նույնպես Տիրամոր նման կդարձնի իր առաքելության անբաժանելի մասնիկը». Հայր Զաքարիան
Ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ս. Աստվածածնի Ավետման տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է նաև իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Մայր Տաճարում օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայր Սուրբը սրբազան
Տեղական արտադրության երշիկեղենը 100-200 դրամով թանկացավ, ծխախոտը` 50 դրամով
Թանկացումներով պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն
Ընտրախախտումների վերաբերյալ 11 դեպքերով արդեն հարուցվել են քրեական գործեր
Ի լրումն ՀՀ գլխավոր դատախազության համացանցային կայքում հրապարակված 04.04.2017թ. հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներից առանձնացրել է զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 495 հաղորդումներ և դրանք օպերատիվ
Կարեն Կարապետյան. «Այն ղեկավարը, ով անհույս է՝ պետք է հեռացնել, իսկ նա, ով ներկայացնում է նորմալ ծրագիր՝ ավանսով պետք է նորից նշանակել»
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծություն: Վարչությունը, ելնելով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013, 2014 և 2015 թվականների տնտեսական արդյունքների վերլուծությունից, ըստ գործունեության արդյունավետության մակարդակի իրականացրել է նշված կազմակերպությունների դասակարգում, ինչի համար որպես հայտանիշներ ընդունվել
Ահարոն Ադիբեկյան. «Խորտակվողը ձեռքը գցում է փրփուրին, «Ելքը» այդ փրփուրն է»
Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ Հանրապետական կուսակցության կարգախոսը համահունչ էր ակտիվ ընտրողների 1/3-ի սպասումներին
ԱՊՀ-ի պատվին կարելի է արձան կանգնեցնել, եթե լուծի ԼՂ հիմնահարցը. Լուկաշենկո
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պատվին պետք է արձան կանգնեցնել, եթե այն լուծի Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի կամ Դոնբասի խնդիրները: Այս մասին Mir հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Եթե մենք ԱՊՀ-ի շրջանակում լուծեինք մերձդնեստրյան, ղարաբաղյան, Դոնբասի խնդիրները, ապա եվրասիական տարածքի կենտրոնում մի տեղ կարելի էր ԱՊՀ-ի պատվին արձան կանգնեցնել։ Սակայն մենք դա չենք
Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց մեծարման միջոցառում Սփյուռքի նախարարությունում
Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտին մասնակցած կանանց մեծարման միջոցառում, որին ներկա էին Արցախյան պատերազմում զոհված կին ազատամարտիկների` Մարտիրոսյան Զոյայի, Եսայան Ռուզաննայի, Սարգսյան Մարիետայի, Սարգսյան Արմինեի և ազատամարտիկ Ազնիվ Բալասանյանի մայրերը, պատերազմին մասնակցած «Անահիտ» դասակի կին մարտիկները, հայրենադարձ կանայք: Բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Քլունի մասնակցած է «Խոստումը» ֆիլմի ցուցադրութեան. «Եռագույն»
«Եռագույն». Հոլիվուտեան օսքարակիր դերասան Ճորճ Քլունի Լոնտոնի մէջ մասնակցած է Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրութեան: Այս մասին յայտնած է երաժիշտ, ֆիլմի երաժշտութեան հեղինակ Քրիս Քորնըլ: Համացանցին մէջ ֆիլմի արտադրողները սկսած են #պահպանէխոստումը (#keepthepromise) արշաւը, որուն միջոցով ֆիլմին իրենց աջակցութիւնը յայտնած են երաժիշտ Էլթըն Ճոն, դերասան Սիլվեսթըր Սթալոնէ, երգչուհի Շեր, Պարպարա Սթրէյզանտ, թենիսիստ Անդրէ
ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտումների դիմաց հաշվարկել է 4,3 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 03.04-07.04.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 600.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 4313.44.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար Երևանի և Արագածոտնի տարածքային բաժինների աշխատակիցների շրջայցերի արդյունքում 2
Ապրիլի 7-ին ժամը 22:00-ից մինչև լուսաբաց Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը կրկին փակ կլինի
Հարգելի համաքաղաքացիներ, ապրիլի 7-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 8-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու: Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի
Ռուսաստանի արձագանքը՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծմանը
Ամերիկյան բանակը ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը թևավոր հրթիռներ է արձակել Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված ռազմաբազայի ուղղությամբ: Ռուսաստանը խստորեն քննադատել է Միացյալ Նահանգների գործողությունները: Ստորև ներկայացնում ենք Ռուսաստանի իշխանությունների արձագանքը տեղի ունեցածին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Սիրիայի հրթիռակոծումն ագրեսիա է ընդդեմ ինքնիշխան պետության: Նախագահի տեսակետը հայտնել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


















































