Օրվա լրահոսը

Կուլիսային պայմանավորվածություններ եղել են

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ ընտրական գործընթացների մասին – Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ ամրագրեց, ու ընդդիմախոս ուժերն էլ շատ արագ ընդունեցին այդ հաղթանակը: Ո՞րն է ՀՀԿ-ական իշխանության հաջողության գաղտնիքը: – Կարծում եմ՝ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր աշխատանքում զարմանալի փնթիություն թույլ չտար, ապա շատ դժվար կլիներ խոսել այն մասին, որ «ընտրությունների» արդյունքները,

«Կարագը հասել է ոսկու գնին». քաղաքացիները՝ թանկացումների մասին (տեսանյութ). «Ա1+»

2017թ. հունվար-մարտ ամիսներին, ինչպես նաև 2016թ: Նոյեմբեր-դեկտեմբերին երևանյան խոշոր ցանցային խանութներում նկատվել է կարագի և շաքարավազի գների պարբերական աճ: Սուպերմարկետներից օգտվող քաղաքացիները շեշտում են, որ շաքարավազի գները խոշոր խանութներում ամսական բարձրանում են 10, 40 նույնիսկ 100 դրամով: Շեշտակի աճ նկատվում է հատկապես պահածոյացման սեզոնին: «Երեք ամիս առաջ 1կգ շաքարավազը արժեր 370 դրամ, հիմա այն կարող

 Ապրիլի 7. «Զվարթնոց» օդանավակայան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին անակնկալ կմատուցվի ողջ օրվա ընթացքում

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում մայրաքաղաք ժամանող բոլոր կանանց և աղջիկներին դիմավորում են տոնական տրամադրությամբ: Նվիրվող ծաղիկներն ու Երևանի քաղաքապետի անունից շնորհավորական բացիկներն իսկապես հաճելի տրամադրություն են հաղորդում ժամանող կանանց և աղջիկներին: Առաջինը Շարժայից և Մոսկվայից ժամանածներին է մատուցվել անակնկալը, ինչը, նրանց հավաստմամբ, և՛ հաճելի է, և՛ շատ տպավորիչ: Հարկ է

Ասադի վարչակազմը պետք է տապալվի. Թուրքիա

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակազմը: Բացի այդ, նա թուրքական կողմի աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ին՝ սիրիական ավիաբազայի հրթիռակոծման կապակցությամբ: «Անհրաժեշտ է, որպեսզի այս վարչակարգը որքան հնարավոր է շուտ տապալվի: Եթե նա (Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը-խմբ.) չի ցանկանում հեռանալ, եթե չկա անցումային իշխանություն, եթե նա շարունակում է մարդկության

Դեմ առ դեմ. Ալեն Սիմոնյան-Արմեն Գրիգորյան

Ապրիլի 7-ին, ժամը 16. 30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի ընթացքում կքննարկենք հետընտրական զարգացումները, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումներն ու դրանց առթիվ հարուցված քրեական գործերի ընթացքը: Հաղորդման հյուրերն են` «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորության  թեկնածու Ալեն Սիմոնյանը: Հաղորդումը կվարի Նելլի Բաբայանը: Հյուրերին կարող

Պետական եկամուտների կոմիտեն «մաքրում» է հարկ վճարողների տվյալների բազան Հրապարակվել է լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկը

Հարկ վճարողների ցանկը «սրբագրվում» է. պետական եկամուտների կոմիտեն կազմել է լուծարման ենթակա հարկ վճարողների նախնական ցանկը: Դրանում ներառված են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք 2013թ. մինչև 2017թ. հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր, hարկային մարմնում առկա տեղեկություններով չունեն գույք և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն պարտավորություններ կամ

Լոս Անջելեսի հայկական կայքի խմբագիրը դիմել է դատական կարգով պաշտպանության

«Սա պետք է մտահոգի մեր պետական կառույցներին: Ներքին թշնամուն հետ պահելով մեր երկրի անվտանգության, մասնավորապես, նման խառնակչություններից: Մեր լրագրողական հետաքննության արդյունքում Գայանեի այս կեցվածքը որակվում է ոչ ավել, ոչ պակաս՝ դավաճանություն հայրենիքի նկատմամբ: Գայանե Մանուկյանի դավաճանական արարքները, այո, սպառնում են մեր պետության անվտանգությանը: Կարծում եմ՝ համապատասխան մարմինները պետք է անհապաղ արձագանքեն այս ճչացող ու մեզ

Կմասնակցի՞ «Ծառուկյան» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ

Միակ հարցը, որն ավագանու ընտրությունների հետ կապված քննարկվել է «Ծառուկյան» դաշինքում, դա մեր քաղաքում առկա բազմաթիվ խնդիրների գույքագրումն ու դրանց լուծման գործնական ուղիների որոնումներն են:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը, 11-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 8-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է

Արթուր Սաքունցը պնդում է՝ համատարած ընտրել են ՀՀԿ-ին

Պարոն Սաքունցը խորհրդարանական ընտրությունները համեմատեց քրեակատարողական հիմնարկում ընտրությունների հետ

Համլետ Հարությունյան. ընտրակաշառքի հարյուրավոր ձևեր կան, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում. «Իրատես»

Դոնալդ Թրամփի կամ Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ֆինանսական հոսքերն ինչքա՞ն էին, գիտե՞ք քանի միլիարդներ են ծախսվել, տրիլիոնների է հասել։ Ու ոչ մեկը չգիտեր, թե այդ ինչ էին անում այդքան գումարները։

Աղքատությունը նպաստո՞ւմ է տնտեսական աճին. «Չորրորդ իշխանություն»

Անդրադառնալով ընտրություններից հետո արձանագրված կտրուկ գնաճին՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, թե «նորմալ է, որ մեր նման տնտեսություններն ունենան շուրջ 4 տոկոսանոց գնաճ, դա նաեւ տնտեսական աճին է նպաստում»։ «ՉԻ» – Եթե որեւէ երկրում աշխատավարձերը չեն ավելանում, իսկ ապրանքներն ու ծառայությունները թանկանում են, դա անխուսափելիորեն հանգեցնում է բնակչության կենսամակարդակի անկման։ Պարզ ասած՝ մարդիկ սկսում

Բարսեղ Թումանյանն Աստանայում «Բեմի վարպետի» կարգավիճակով է

Ճանաչված օպերային բասն առաջարկում է այդ նորամուծությունն անել նաեւ Ազգային օպերային թատրոնում «Առավոտը» տեղեկացրել էր, որ ճանաչված օպերային բաս, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը 2014թ. աշնանը մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած «Մետաքսի ճանապարհ» օպերայի եւ բալետի առաջին միջազգային փառատոնի փակման արարողությանը: Ի դեպ, երգիչը Աստանայի թատրոնում աշխատելու հրավեր էր ստացել դեռ օգոստոսին եւ սեպտեմբերի

«Ժառանգությանն» այլևս մնացել է քննադատել ուրիշներին, որ կան. «Իրատես»

Միանշանակ է, որ եթե ՕՐՕ-ն հաղթահարեր 7 %-ը, հիմա հարց չէր ծագի, թե ո՞ւմ նախագիծն են խորհրդարան մտած կուսակցությունները։ Հակառակը՝ ինչպես հայտարարել էր՝ շարունակելու էր փորձերը դաշնակից ունենալ Գագիկ Ծառուկյանին, որին հիմա հայտարարում է ընդդիմություն այն պարագայում, երբ Գագիկ Ծառուկյանն անգամ դա չի անում։ Սխալ է Արմեն Մարտիրոսյանը, բայց մեղավոր չէ, նա հետևանքն է այն

Կարեն Կարապետյան. տրամադրված ենք անել ամեն հնարավորը, որպեսզի մայրությունը Հայաստանում լինի պետության կողմից մաքսիմալ պաշտպանված

Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ մեր մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին մարդկային պարզ երջանկություն, թող ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր, հոգատարություն և բարություն: Մայրերը հայ օջախների հենքն են և սյունը: Այսօր մենք ուղղակի օգտվում ենք առիթից և ևս մեկ անգամ արտահայտում մեր անսահման սերն ու հարգանքը

Հայաստանում ներդրումները շարունակում են նվազել. «Ժողովուրդ»

Ռուսաստանը նախորդ տարվա ընթացքում ոչ միայն պակասեցրել է ներդրումները, այլեւ Հայաստանից ռուսական կապիտալի արտահոսքը մեկ տարվա ընթացքում կազմել է 26.2 մլրդ դրամ՝ մոտ 55 մլն դոլար։

 ԼՂ հակամարտությունում ստատուս-քվոն անընդունելի է. Ելենա Մարդ

Եվրամիության դիրքորոշումը արցախյան հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է, այն հայտնի է բոլորին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հարցում ստատուս-քվոն անընդունելին է: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբին և նրա ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ

Ռուս-ադրբեջանական համատեղ «շուստրիություն»՝ ԼՂ հարցում

Վիեննայում ապրիլյան քառօրյայից մեկ ամիս անց Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ համանախագահները չհամաձայնեցված հարցե՞ր են քննարկել

Փորձել են սպանել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության գործով մեղադրյալ Մեխակ Հարությունյանին.  «Հայկական ժամանակ»

Մարտի 25-ին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը փորձել է ածելիով վիզը կտրելու միջոցով սպանել Մեխակ Հարությունյանին։

Քանի՞ քաղաքական ուժ կամ հասարակական կազմակերպություն կարողացան ուսումնասիրել այդ ցուցակները. «Ժողովուրդ»

Եթե ցուցակների բողոքարկման վերջնաժամկետը արդեն սպառվել-ավարտվել է, դուք էլ չեք հասցրել դրանցում առկա անճշտություններ գտնել, էլ իմաստը ո՞րն է, ո՞ւմ են պետք լինելու ճաշից հետո մանանեխի վերածված ձեր եզրակացությունները։

Փաթեթավորված ժողովրդավարություն կամ ինչո՞ւ հետընտրական բողոքներ չեղան

Այս հարցը քննարկվում է ինչպես քաղաքագետների, լրագրողների, այնպես էլ միջազգային դիտորդների, դիվանագետների կողմից: Իսկապես, և կուսակցությունները (իհարկե, բացի ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից), և տեղական անկախ դիտորդները, նույնիսկ միջազգային դիտորդները, վերջիններս, բնականաբար, դիվանագիտական լեզվով, հայտարարում են ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում համատարած ընտրակաշառքների, ընտրողներին ուղղորդելու, նրանց քվեարկությունը վերահսկելու փաստերի մասին: Արդ, այդ դեպքում ո՞րն է

Շնորհավորել Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթո՞վ։ Սա արդեն լուրջ է. «Հայկական ժամանակ»

Հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանն ու Ժոզեֆ Դոլը մտերիմ են, գիտենք, որ ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է, բայց նույնիսկ հանրապետականներն իրար շնորհավորելիս ձեռնպահ են մնում «մաքուր հաղթանակ» բառակապակցությունից։ Այս իմաստով ԵԺԿ նախագահն ակնհայտորեն ավելորդ էր ջանացել։

Հուսանք փոքրիկների աղոթքը մշտապես կլսվի Արարչի կողմից, և Հայոց երկրում ու ողջ աշխարհում խաղաղությունը կդառնա տիրող

Եկեղեցում էին երեխաները, երբ լուր հասավ զինադադար կնքվելու մասին: Փոքրիկներից մեկն ուրախությամբ ու հուզված ասաց.

-Աստված Պապիկը լսեց մեր աղոթքը:

Արտակարգ իրավիճակ. «Ասպարեզ»

Վարչապետ Կարէն Կարապետեան, խորհրդարանական ընտրութիւններէն ետք կայացած կառավարութեան առաջին նիստին ընթացքին, նախարարներէն պահանջեց արտակարգ իրավիճակի տրամաբանութեամբ աշխատիլ: Շա՛տ աշխատիլ, աւելի՛ ժամ տրամադրել, որպէսզի ժողովուրդին տուած «վստահութեան» քուէն իմաստաւորուի: Կարելի՞ է հաւատալ, որ վիճակի բարելաւման գաղտնիքը մեր կառավարութեան կազմի անադմներու աշխատասիրութեան, անոնց ծանրաբեռնուածութիւնը աւելցնելուն մէջ է: Չե՛մ կարծեր: Հայաստանի մէջ վիճակի բարելաւման հիմնական շարժիչը միա՛յն ժողովուրդի

«Պրն. ոստիկանապետ, աղոթող մարդ ես,Գաբրիելին ի˚նչ պատասխան ես տալու» (Տեսանյութ)

Այս օրերին քննարկման թիվ մեկ թեման, բնականաբար, դեռ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններն են: Մի մասը` հատկապես իշխանական, մատնանշում է թե ինչ փայլուն, անցնցում ընտրություն տեղի ունեցավ, թե ինչ լավ դրսևորեց իրեն ՀՀ ոստիկանությունը, թե ինչ խաղաղ ու առանց բռնությունների ընթացք գրանցվեց և այլն, և այլն: Դժգոհողներ էլ, ի զարմանս մեզ, ընտրություններին մասնակցող կուսակցությունների շարքում,

ՍԴՀԿ ատենապետ. շատ քաղաքական գործիչներ ուղղակի գնան տուն, անցնեն թոշակի. «Հրապարակ»

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներն ԱԺ ընտրություններից առաջ բանակցում էին «Ծառուկյան դաշինքի» հետ համագործակցելու համար։ Սակայն հետո, կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի հավաստմամբ, հրաժարվեցին մասնակցել այդ գործընթացին։, Սովորաբար համապետական՝ նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի կոչով ժողովուրդը դուրս էր գալիս փողոց, այս անգամ չկան նման տրամադրություններ, ի՞նչ լուծում կարող է լինել։ «Երկրում տեղի է ունենում քաղաքական դաշտի ապաքաղաքականացում։

Սիրիայում 30 հազար հայ կա, որից 6 հազարը` երեխաներ

Սիրիայում օդուժի հարվածներից հայ համայնքից տուժածներ չկան «Սիրիայի Իդլիբ քաղաքի փողոցներում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման արդյունքում խեղդամահ լինող եւ մահացող երեխաների լուսանկարները սարսափազդու են: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի եւ նրանց ընտանիքների հետ են»,- նախօրեին այսպիսի հայտարարություն տարածեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը` հղում անելով կազմակերպության գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարությանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենն արձագանքել էր օրերս

ԱՍԵԿՈՍԵ

Մենք գալիս ենք այս աշխարհ միայնակ եւ միայնակ էլ լքում ենք այն: ԶԻԳՄՈՒՆԴ ՖՐՈՅԴ

ՀՀԿ-ն ընտրեց թեկնածուին. «Ժամանակ»

Հանրապետական կուսակցությունը երեկ որոշում է կայացրել գործկոմի նիստում, որ Երեւանի քաղաքապետի ընտրության իր թեկնածուն կլինի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մարգարյանը նաեւ խորհրդարանի ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն էր: Այս որոշումն, իհարկե, սպասելի էր: Տարոն Մարգարյանը ունի որոշակի դրական վարկանիշ, եւ ՀՀԿ-ն հազիվ թե այս պահին գտներ ավելի հարմար թեկնածու, նկատի ունենալով նաեւ այն, որ

ՍԵՐԸ

Գիրք տասնութերորդ
Գլուխ յոթանասունիններորդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031