Օրվա լրահոսը

Հարկատուների հաշվին 2300 եվրո կվճարենք ՄԻԵԴ-ի հերթական վճռի համար

Հայաստանը կրկին պարտվել է Եվրադատարանում

Դոնորները փոշմանել են. հոգեկան զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար ցերեկային կենտրոններ չեն կառուցվի

Կառավարությունը հայեցակարգ է մշակում, հետո ասում` կներեք փող չկա

Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թ. մարտի 30-ից Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և այսուհետ խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:  

Արմինե Ռուստամյան. «Կողքը լինելով, այսօր նախագահի տակից աթոռը հանել ենք» (Տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ «Դուք նախագահի հենարաններից մեկն եք, ո՞նց եք ասում, որ աթոռը տակից քաշեցիք»

Վահան Շիրխանյանի առողջական վիճակը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Հաշվի առնելով Արթուր Վարդանյանի կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով 2015 թվականի ընթացքում հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, դրան մասնակցելու, հանցավոր համագործակցության կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու, բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով իշխանությունը զավթելը նախապատրաստելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննված թիվ 58213716 քրեական

Վարդան Ղուկասյան. «Հո ես Նոստրադամո՞ւսը չեմ»

«Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով Շիրակի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքով քարոզարշավն անցնում է «ազգանպաստ ձևով»: Ընտրությունների արդյունքների մասին նա չցանկացավ խոսել: Ասաց`«կապրենք, կտեսնենք» ու հայտարարեց, որ ինքը կտրականապես դեմ է կեղծիքներին: Լրագրողների տարբեր հարցերին ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանը դարձյալ Աստվածաշնչյան մեջբերումներ արեց. «Ձայն բազմաց, ձայն Աստծո, երանի խաղասերներին, որոնք Աստծո

«Կինը պայուսակը տնտղելու ժամանակ ունի, բայց երբ հարցը հասնում է սեփական առողջությանը` ժամանակ չունի». Նվարդ Քոչարյան

Մարտի 30-ին կկայանա «Դու մենակ չես» բարեգործական համերգը. ամբողջ հասույթը կտրամադրվի սահմանամերձ վայրերում ապրող` կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց: «Ելակետ» մամուլի ակումբի հյուրերն էին համերգի կազմակերպիչ, «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության տնօրեն Նվարդ Քոչարյանը և հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, որը կվարի միջոցառումը: «Եվրոպա Դոննա Արմենիայի» նպատակն է ոչ միայն օգնել կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց, այլև իրազեկել հանրությանը այս

Ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների մասնակցությանը այսօրվա հանրահավաքին. այժմ էլ՝ Վանաձոր եւ Գյումրի

Այս պահի դրությամբ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբում շարունակում են ստացվել ահազանգեր դաշինքի՝ Ազատության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի Երեւան ուղեւորվող համակիրների առջեւ ոստիկանության հարուցած խոչընդոտների վերաբերյալ: Այսպես, Ժառանգություն կուսակցության Լոռու մարզի պատասխանատու Գառնիկ Սահակյանը ահազանգում է, որ Սպիտակ հասնելուն պես իրենց վարորդներին զանգահարել են Ոստիկանության լոռու մարզային վարչությունից եւ հրահանգել ետ վերադառնալ եւ չտեղափոխել

Գագիկ Ծառուկյան. «Մեր եվրոպացի գործընկերները 15 մլրդ դոլար ներդրում կանեն». (Տեսանյութ)

Այդ որոշումը կայացվել է «Ծառուկյան» դաշինքի նկատմամբ վստահության արդյունքում

Թուրքիայում նախկին հայկական թաղամասը նախատեսում են տուրիզմի կենտրոն դարձնել. Ermenihaber.am

Թուրքիայի Սամսուն քաղաքի ներկայում Սելահիյե կոչվող նախկին հայկական թաղամասը նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն դարձնել: Ըստ թուրքական «Samsunkenthaber.com» կայքի` Սելահիյեյի թաղապետը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները նախագիծն իրականացնելու նպատակով որոշում են կայացրել վերականգնել թաղամասի լքված հին տները: Այդ տները պատկանել են ցեղասպանությունից առաջ այդտեղ ապրած հայերին, իսկ թաղամասի` մինչ այժմ էլ ժողովրդի շրջանում «Հայկական թաղամաս» անվանումը

Կարեն Կարապետյանն այցելել է Թուրքմենբաշու դամբարան

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովի դամբարան՝ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Կառավարության ղեկավարն եղել է «Թուրքմենբաշի Ռուխի» մզկիթում, որտեղ նրան դիմավորել է Թուրքմենստանի գլխավոր մուֆթի Չարիգելդի Սերյայևը: Վարչապետ Կարապետյանն Աշխաբադի քաղաքապետ Շամուհամմեդ Դուրդիլիևի ուղեկցությամբ այցելել է նաև Թուրքմենստանի անկախության հուշահամալիր և

Լուկաշենկոն՝ արցախյան հակամարտության կարգավորման մասին

Հայաստանը և Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և լուծեն արցախյան հակամարտությունն առանց միջնորդների: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպմանը: Լուկաշենկոյի խոսքով՝ Հայաստանը և Բելառուսը՝ որպես երկու պետություններ, բացարձակ միանման դիրքորոշում ունեն միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ: Նա միևնույն ժամանակ նշել է, որ կան սուր

«Պատգամավորների 80 տոկոսը ոչ գվում են, ոչ բվում են». Արթուր Բաղդասարյան

«Նրանց հետաքրքրում է միայն հինգ տարին մեկ գալ, ցուցակները կազմել, փողը տալ, տանել ընտրության». ՀՎԿ առաջնորդ

«Դու դեռ շատ փոքր ես, որպեսզի կարողանաս քննադատել Կոնգրեսին». Մուսինյանը՝ «Ելք» դաշինքին

Արման Մուսինյանն ասաց՝ ՀՀ-ում մարդիկ կարող են լինել, որ պատրաստ են Բաքվում չայ խմեն, բայց հավատացած եղեք՝ առաջին կրակոցներից հետո ինքնաթիռի տոմս են գնելու, դա իմացեք:

ԱՄՆ-ը  շահագրգռված  է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. պետքարտուղար

Միացյալ Նահանգները շահագրգռված է արցախյան  հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը, այս մասին գրել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռեքս Թիլսերսոնն  Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին հղած նամակում՝ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Նամակում Թիլերսոնը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները  սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ, մասնավորապես,  էներգետիկայի ոլորտում:

«Նիկոլին հորդորում եմ ներողություն հայցել». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանի համար մի քիչ անհասկանալի է այն, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն իր հարցումներով գովում է «Ծառուկյան» դաշինքին

Մուսինյանը հորդորում է՝ ի՜նչ Ուտիք, Գանգեսն ու Հռենոսն էլ պահանջեք Ադրբեջանից, ժլատ մի եղեք. (Տեսանյութ)

Հայաստանը չպիտի իր վարքագիծը պայմանավորի Ալիեւով, սա ֆունդամենտալ սխալ մոտեցում է. «Որ օրը դրանով պայմանավորեցինք՝ մենք կործանվելու ենք, Ալիեւը իր համար Բաքվում նստած որոշելու է, թե մենք մեզ ոնց պահենք: Սա ֆունդամենտալ վտանգ է: Խաղաղության պայմանագիրը պապայի, մամայի արեւի վրա չի:

Չեմ ցանկանում վիճել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ. Լուկաշենկո (Տեսանյութ)

Մինսկը մտադիր չէ վիճել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ, այդ թվում՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցով: Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մենք (Բելառուսը և Հայաստանը-խմբ.) մտերիմ ժողովուրդներ ենք եղել, և շարունակում ենք մնալ: Ադրբեջանի հանդեպ Հայաստանը այլ վերաբերմունք ունի, բայց վերջինս ևս մեզ մտերիմ ժողովուրդ է…

Լարիսա Ալավերդյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին. «Ուզում են ապացուցել, որ ճիշտ էին այն ժամանակ» (Տեսանյութ)

«Հասարակությունը կանգնած է բավականին մեծ վտանգի առջեւ, որովհետեւ դա կարող է պառակտում առաջացնել ժողովրդի մեջ»

Երուսաղեմի Հայոց պատրիարքության պարզաբանումը՝ Նուրհան պատրիարքի աղմուկ հանած հայտարարության մասին

Կանայք եւ նույնասեռականները չեն կարող Սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցել

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի և առատ ձյան պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են: ՀՀ

Սուրեն Հարությունյանը` Կարատեի Կովկասի բաց առաջնության գավաթակիր

Ս.թ. մարտի 25-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել` Կարատեի Կովկասի գավաթի բաց առաջնությունը` տարածաշրջանի երկրներից 12 մարզական թիմերի և մոտ 450 մարզիկների մասնակցությամբ: Առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Սուրեն Հարությունյանը, ով 12-13 տարեկանների մեջ մինչև 45 կգ. քաշային կարգում գրավել է առաջին տեղը: Առաջնության մրցավարությունն ընթացել է Աշխարհի կարատեի ֆեդերացիայի

Կարապի լճի տարածքն առաջիկայում կներկայանա ամբողջությամբ բարեկարգված և նորովի կանաչապատված

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով մեկնարկել են Կարապի լճի շրջակա տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: «Երևաննախագիծ» ՓԲԸ–ի մշակած նախագծով 9740 քմ տարածք զբաղեցնող մայրաքաղաքի հանգստի այս գոտում, որից 2545 քմ-ն լճի մակերեսն է, նախատեսված է առաջնահերթորեն բարեկարգել մայթերն ու ճեմուղիները: Դրանք, ի դեպ, կերեսապատվեն գեղարվեստական ձևավոր բետոնե սալիկներով: Տարածքում կկառուցվեն նաև բազալտե աստիճաններ: Մայրաքաղաքի բնակիչների և

«Միշտ գտնվում են պաթոսը գլխին տված մարդիկ». Արման Մուսինյանը՝ խաղաղության ծրագրի քննադատությունների մասին

Լրագրողները հիշեցրին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանրահավաքներում ասված խոսքերը՝ Սերժ Սարգսյանը Ղարաբաղը ծախել է, իսկ հիմա երբ ասում է, որ խաղաղության ծրագիրը մենք ենք առաջարկում եւ ՀՀԿ-ն, ենթատեքստով ասում է՝ կամ մենք, կա՛մ ՀՀԿ-ն: Արման Մուսինյանը պատասխանեց. «91-ից չի եղել որեւէ դեպք, երբ Ղարաբաղի հարցը դարձնենք քաղաքական կոնյուկտուրայի առարկա: Մենք միշտ կողմնակից ենք եղել հարցի լուծմանը: Մենք կարող ենք մեր գնահատականն ունենալ, թե որտեղից ուր հասանք»:

Արա Պապյան. Արցախի հարցը իր արժանի անդրադարձը չունի ընտրապայքարի մեջ (Տեսանյութ)

«Ստացվում է, որ Հանրապետականը թաքնվում է ՀԱԿ-ի թիկունքում»

ԱԺ պատգամավորության ռեյտինգային թեկնածու Անդրիաս Ղուկասյանը քարոզչություն իրականացնելու իրավունքից զրկված է

«Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ՕՐՕ դաշինքից առաջադրված ԱԺ պատգամավորության ռեյտինգային թեկնածու Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը, վստահված անձինք Անահիտ Թարխանյանն ու Արմեն Հովհաննիսյանը հայտարարեցին, որ Անդրիաս Ղուկասյանն ապօրինաբար է պահվում անազատության պայմաններում եւ նրա կալանավորման ժամկետը առանց հիմնավորումների անընդհատ երկարացվում է: Խոսելով ԱԺ ընտրական գործընթացի մասին՝ Կ. Մեժլումյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում Անդրիաս

Ու՞մ կարող է նշանակվել արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է որոշակի պայմաններում աշխատած անձանց: Կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1, 2, 3, 4 ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: N 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031