Օրվա լրահոսը
Կարտոֆիլով աղցան` արագ, համեղ եւ մատչելի
Պահքի շրջանում կարտոֆիլն իսկական փրկություն է` տապակած, խաշած, ջեռոցում խորոված, վառարանի վրա «պլեճ» արած… բազմազան եւ մեկը մեկից համեղ տարբերակներ կան: Սակայն կարելի է փոփոխության համար մեկ-երկու բաղադրիչ ավելացնել եւ չափազանց համեղ աղցանը ձեր սեղանին կլինի: Այս աղցանը տանտիրուհիներին կօգնի նաեւ այն դեպքում, երբ պետք եղածից շատ կարտոֆիլ են խաշել կամ խորովել` մի թողեք սառչի
Հրդեհ Ծովագյուղ գյուղում
Մարտի 12-ին, ժամը 09:04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի հրդեհ է բռնկվել Ծովագյուղ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:03-ին, մարվել՝ 10:32-ին: Ամբողջությամբ այրվել է տան տանիքը և առաստաղը (70 ք.մ), իսկ տան գույքը՝ մասնակի: ՀՀ ԱԻՆ
Ադրբեջանը փորձում է միջադեպը բարդել արցախյան զինուժի վրա. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մարտի 11-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի հրետակոծության արդյունքում մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Չինգիզ Հասանալի օղլու Աբասովը, ընդունեք որպես հակառակորդի բանակում, ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում, մահվան ելքով արձանագրված հերթական դեպք: Նման ապատեղեկատվություն տարածելով՝ հակառակորդ երկիրը ևս մեկ անգամ անհաջող կերպով փորձել է սեփական բանակում առկա արատավոր
Ռեյտինգային գզվռտոց
Հաց չկա, բայց տեսարաններ՝ ինչքան ուզեք Այս անգամ նախընտրական տեսարաններն ու հրմշտոցները սկսվեցին շատ ավելի շուտ, քան պաշտոնապես կազդարարվեր նախընտրական քարոզչության սկիզբը: Նախքան նախընտրական քարոզչության սկիզբը պաշտոնապես կազդարարվեր, նաև տեղի ունեցան զարմանազան ծեծկռտուքներ, որոնք մեր Ազգային ժողովի ընտրությունների պատմության մեջ միանգամայն նորություն էին: Ավելի ճիշտ՝ ոչ թե ծեծկռտուքներն էին նորություն, այլ՝ կոնկրետ այս անգամվա ընտրապայքարի
Պասիվ դիտորդի կարգավիճակում չսպասել. Կարեն Կարապետյան
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ: Ձեռնարկության ղեկավարությունը վարչապետին ներկայացրել է 2016թ. ֆինանսական ցուցանիշները և 2017թ. կանխատեսումները շուկայի արձագանքի ու ակնկալվող ծավալների վերաբերյալ: Կարեն Կարապետյանն առաջարկել է պասիվ դիտորդի կարգավիճակում չսպասել, թե շուկան երբ բարենպաստ կդառնա և կառավարություն ներկայացնել ծրագիր՝ միջոցառումների, ներդրումների և քայլերի որոշակի փաթեթ,
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ներկայացված է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում: Մխիթարյանից բացի այդ կոչմանը հավակնում են Ռասմուս Ֆալկը («Կոպենհագեն»), Նիկոլաե Ստանչուն («Անդերլեխտ») եւ Ռուսլան Մալինովսկին («Գենկ»): Հենրիխ Մխիթարյանը «Ռոստովի» հետ խաղում դարձել է ՄՅՈՒ-ի կազմում միակ գոլի հեղինակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մի շարք ավտոճանապարհներին անձրև է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ 09:30-ի դրությամբ, Լոռու, Եղեգնաձորի, Վայքի, Արթիկի և Մեղրու ավտոճանապարհներին անձրև է տեղում: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ
Մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց: Շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և
ՖԻՖԱ-ն սպառնացել է ԱՄՆ-ին զրկել 2026 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համար պայքարից
Բրիտանական The Guardian-ը տեղեկացնում է, որ դրա պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանն է, որով սահմանափակվում է մուսուլմանական վեց երկրների քաղաքացիների մուտքը երկրի տարածք: ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն նախազգուշացրել է, որ այդ փաստաթուղթը հիմք է տալիս չեղյալ համարել ԱՄՆ-ի ցանկացած հայտ: «Բոլոր երկրները, որոնք հավակնում են մասնակցել Մունդիալին, պետք է մրցավայր մեկնելու իրավունք ունենան: Այլապես,
Ուշադրություն` մրցույթ է
Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է
Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան»
Սիրելի հայրենակիցներ, «Առավոտ» թերթը և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» վերնագրով շարադրությունների նոր մրցույթ՝ զինվորների և սպաների համար: Շարադրություններն ընդունվում են՝ 08.03.2017-ից մինչև 07.04.2017 ներառյալ: Պայմանները. կարող են մասնակցել ՀՀ բանակում ժամկետային, պայմանագրային, զորացրված զինվորներն ու սպաները: «Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 10
Քաղաքացին ընկել է էլեկտրաքարշի տակ
Մարտի 11-ին, ժամը 19.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի 2835 ուղեկալում՝ Արմավիր-Արագածոտն հատվածի Մրգաշատ գյուղի մոտակայքում, քաղաքացին ընկել է էլեկտրաքարշի տակ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 1931 թ. ծնված Մ. Պ.-ը ընկել է էլեկտրաքարշի տակ։ Փրկարարները Մ․Պ.-ի դին հանձնել են շտապօգնության և
«Արմավիրի մարզում դժվար, տխուր, թշվառ վիճակ է». Արամ Մանուկյան (Ֆոտոշարք)
«Երեւի մեր իշխանությունները չգիտեն, որ գյուղեր կան, որ խմելու ջուրը վաճառում են»
Հայտնի են դարձել Ադրբեջանի ԶՈւ նոր կորուստներ. Razm.info
Մարտի 11-ի Ադրբեջանի ընդդիմադիր Meydan Tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը հայտնել է, որ մարտի 11-ի գիշերն Ակնայի (Աղդամ) հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբբասով Հասանալի Չինգիզ օղլուն (Abbasov Həsənəli Çingiz oğlu): Զինծառայողը Ադրբեջանի Թովուզի շրջանի Յուխարը Օյսուզլու գյուղից էր: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է զինծառայողի մահվան մասին լուրը։ Բացի այդ Աբդուլաևը հայտնում է
«Օհանյանը հնարավորություն ուներ կոշտ բարեփոխումներ առաջնորդել ՊՆ եղած ժամանակ». Փաշինյան (Տեսանյութ)
Պատգամավորը Սեյրան Օհանյանին նաեւ կոչ է անում հստակեցնել, թե ինչ ի նկատի ունի ասելով, թե «ԵԼՔ»-ին մրցակից չի համարում
«Ընտրողի ու ընտրվողի նպատակները չեն համընկնում». Ռուբեն Աղուզումցյան
Մարտի 11–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացավ «Քարոզարշավ. ինչպե՞ս տարբերակել կեղծիքն իրականությունից» թեմայով ասուլիս, որի բանախոսներն էին Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, ՌԴ Ստի հետազոտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ, պրոֆայլեր Գոռ Սարգսյանը, «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար, PR-խորհրդատու Հայկ Կիրակոսյանը: Ռուբեն Աղուզումցյանը զրույցի ժամանակ ասաց, որ ընտրողները պիտի ինքնուրույն
Մրցավարների գործադուլի պատճառով ֆուտբոլի Մեքսիկայի առաջնությունը կանգնեցվել է
Այս մասին պաշտոնապես համատեղ հայտարարել են Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Ազգային լիգան համատեղ պաշտոնական հայտարարություն են տարածել, ըստ որի մրցավարները միակողմանի որոշում են կայացրել հրաժարվել իրենց պարտականությունները կատարելուց: Նրանց համոզմամբ` հանդիպումների ընթացքում մրցավարների վրա հարձակում գործած ֆուտբոլիստների նկատմամբ պատժամիջոցները համարժեք չեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Վալդայ» ակումբի երևանյան նիստի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի երևանյան նիստի մի խումբ հեղինակավոր մասնակիցների: Ակումբի արտագնա նիստի թեման է՝ «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության դարաշրջանում»: Միջոցառման շրջանակներում իրենց տեսակետներն են ներկայացրել ակումբի փորձագետները և Հայաստանի գիտական հանրության ներկայացուցիչները, քննարկումներին հրավիրված պետական պաշտոնյաները: Հանրապետության Նախագահը ողջունել և կարևորել է առաջատար փորձագիտական, մասնագիտական շրջանակների նման
«Ռոստովի» մարզիչ Իվան Դանիելյանցը հույս ունի Մանչեսթերում հրաշք գործել
«Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիելյանցը Газета.ru-ին տված հարցազրույցում խոսել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան հանդիպումից իր սպասելիքների մասին: «Մենք Անգլիա ենք մեկնում հրաշք գործելու հույսով: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, այն երկրպագուներին, որոնք հավատացին եւ աջակցեցին մեզ: Մեր բոլոր հաղթանակները կախված են երկրպագուներից», -ասել է նա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ КС-Самара. ru-ի
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը որոշել է վերսկսել մոնիտորինգի գործընթացը Թուրքիայում
Հարցազրույց ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ –ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի մարտի 8-ի նիստի ժամանակ քննարկվեց Թուրքիայում կատարվող իրադարձությունների մասին զեկույցը, ի՞նչ ընթացք ունեցավ քննարկումը: -Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցի համազեկուցողներ նորվեգացի Ինգեբորգ Գոդսեկենը և էստոնացի Մարիաննե Միկոն պատրաստել էին զեկույցի նախագիծ մի թեմայի շուրջ, որը արդեն համարյա մեկ տարի՝ Թուրքիայում տեղի ունեցած
Վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունը իրավաչափ է. ԿԸՀ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»: Նշված իրավանորմերից ակնհայտ է,
«Թե՛ մտնենք յութուբ, թե՛ ֆեյսբուք, կարդում ենք, որ դոմիկի հարցը մենակ ինքն ա առաջ քաշում» (Ֆոտոշարք)
«Թե՛ մտնենք յութուբ, թե՛ ֆեյսբուք, կարդում ենք, որ դոմիկի հարցը մենակ ինքն ա առաջ քաշում»
ԿԳ նախարար. «Ընկերս ասում է՝ թաղ փող է մտնում, ոչինչ, թող մտնի…» (Տեսանյութ)
«Բայց ժողովուրդը պետք է հասկանա., որ գումար տվողին հակառակ պետք է քվեարկել»,-ասում է Լեւոն Մկրտչյանը
Մանվել Եղիազարյան. «Պետք լինի՝ պարտիզանական պայքար կսկսենք»
Մանվել Եղիազարյանի խոսքերով՝ եթե ընտրությունների արդյունքում չհաջողվի փոփոխություններ գրանցվել, ապա պայքարը կշարունակվի «Այս պայքարը մեզ համար մեկ ուրիշ պայքար է, այս պայքարը մեզ համար ստամոքսի պայքար չէ, այս պայքարը մեզ համար մարդ մնալու պայքար է»,- մարտի 11-ին Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի քարոզարշավի ընթացքում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նա ներկաներին հորդորեց չվախենալ, քանի որ հնարավոր է
Մեկնարկում են ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված դասընթացները
ՀՀ ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան, այսօր` մարտի 11-ին, կայացել են 2017թ. ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների համար ձևավորված բոլոր 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը: 2017 թվականի մարտի 12-ից կմեկնարկեն ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների ավելի քան 16 հազար անդամների համար նախատեսված ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացները: ԿԸՀ մամուլի ծառայություն
Ժոզե Մոուրինիոն «Չելսիի» դեմ ուժեղագույն կազմով է խաղալու
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակումբի պաշտոնական հեռուստաալիքին հայտարարել է, որ Անգլիայի գավաթի խաղարկությանը «Չելսիի» հետ հանդիպման ընթացքում խաղադաշտ է մտցնելու թիմի ուժեղագույն կազմը: «Նախապատրաստվելու համար մենք երեք օր ունենք, իսկ հետո նորից ճամփորդելու ենք: Լոնդոն մեկնելու ենք առանց Զլատանի եւ խաղալու ենք այն ֆուտբոլիստներով, որոնք կան մեր տրամադրության տակ: Մենք թույլ կազմ դուրս
Վարդան Օսկանյան. Նվիրումի եւ ազնվության առումով ՕՐՕ-ն անխոցելի է
Օսկանյանի խոսքերով՝ ՕՐՕ-ում հավաքվել են երկրի նվիրյալները, որոնք տարիներով աշխատել են ազնիվ եւ անշահախնդիր
ԿԸՀ-ն` Տիգրան Ուրիխանյանի քարոզչական պաստառները պատռելու առնչությամբ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելն առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: Նկատի ունենալով


















































