Օրվա լրահոսը
Սովորեք ճիշտ շնչել
Եթե գիտակցաբար վերահսկենք օդի հետ օրգանիզմ մուտք գործող էներգիայի տեղաբաշխումը, կպարզենք, թե ինչպես է այն ներշնչումի հետ իջնում ողնաշարով, իսկ արտաշնչման հետ բարձրանում որովայնի առաջնային պատով։ Շնչառությունը բացառապես օգտակար է, երբ օդն իջնում է առաջնային պատով եւ բարձրանում է ողնաշարով։ Ինչպես որ հաջողվել է մասնագետներին պարզել, ամենաարդյունավետը փորի ներքեւի 1/3-ով շնչելն է։ Ասում են, որ
Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող ֆիլմը` Ռապըրթ տէ Նիրոյի հիմնադրուած փառատօնին
Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Ոչնչացնելու Մտադրութիւն» (Intent to Destroy) խորագիրով վաւերագրական ֆիլմը, որուն հեղինակն է ամերիկեան հեղինակաւոր «Էմմի» մրցանակի դափնեկիր, յայտնի վաւերագրող Ճօ Պերլինկըր, առաջին անգամ պիտի ցուցադրուի Նիւ Եորքի «Թրայպեքա» (Tribeca FilmFestival) փառատօնին: «Պերլինկըր՝ «Խոստումը» ֆիլմի նիւթին հիման վրայ, կը պատմէ Հայոց Ցեղասպանութեան, ինչպէս նաեւ Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան ու անոր ռազմավարական գործընկերներուն մասին», կը
Տեղ-տեղ մերկասառույց` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՀՀ ԱԻՆ
Եթէ Հայաստանի պետութիւնը ուզէր խառնուիլ Սփիւռքի ղեկավարման գործին, ի՞նչ հակազդեցութեան պիտի արժանանար. «Ասպարեզ»
Հայաստանի անկախացումով յոյս կար, որ Սփիւռքի կազմակերպումը որակական ոստում պիտի արձանագրէր։ Այդպէս չեղա՛ւ ընդհանրապէս: Ո՛չ մեր անկախ պետութեան աջակցութեամբ, ո՛չ ալ սփիւռքեան նախաձեռնութիւններով որակական բարելաւման նշաններ տեսնուեցան: Չեմ գիտեր՝ եթէ Հայաստանի պետութիւնը ուզէր ուղղակի կամ անուղղակի միջամտութիւններով խառնուիլ Սփիւռքի ղեկավարման գործին, ի՞նչ հակազդեցութեան պիտի արժանանար… Հաւանաբար՝ ուժեղ ընդդիմութիւն ստեղծուէր. եւ թերեւս նախատեսելով նման հակազդեցութիւն, նաեւ
Մոսկվան ճնշում է. Սերժ Սարգսյանը Եվրոպայից է խաղաղություն ակնկալում
Փարիզում ՀՀ նախագահը զգուշացրեց առաջիկա շաբաթներին, ամիսներին մոտալուտ պատերազմի բռնկման վտանգի մասին Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Ֆրանսիայում էր: Այցի նախօրեին նա ուշագրավ ուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով Փարիզին, Մոսկվային ու Վաշինգտոնին ցույց տալ Ադրբեջանին՝ ինչ գին է վճարելու Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը պատերազմ սկսելու դեպքում: Նա ահազանգ է հնչեցրել՝ արձանագրելով, որ Հայաստանում գիտակցում են մոտալուտ
ՀՀԿ-ն այլեւս չի՞ ընդունում «կոլեկտիվ սատարման» հայտեր. «Հրապարակ»
«Արցախ» հայրենակցական միության ղեկավար, «Փեթակ» տոնավաճառի սեփականատեր Վարուժան Գրիգորյանը վստահեցրեց, որ առաջիկայում միությունն ընդլայնված կազմով որոշում կկայացնի ու դիրքորոշում կհայտնի՝ հայտարարությամբ։ Մինչդեռ նախորդ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանին սատարելու համար միությունը Մելիք-Ադամյանի նիստերի մեծ դահլիճում էր համագումար արել եւ հրավիրել էր նաեւ Տարոն Մարգարյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ «Ես իմ անձնական կարծիքով կարող եմ վստահեցնել,
«Ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներին չներքաշել քարոզարշավների մեջ». Սեյրան Օհանյան
«ՕՐՕ դաշինքի» համամասնական ցուցակը գլխավորող, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին՝ ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներին չներքաշել իրենց քարոզարշավների մեջ։ Վե՛ր կանգնեք դրանից. որևէ ձայն կամ մանդատ չարժե նման արարք թույլ տալու համար։ Մե՛նք պետք է շնորհակալություն ասենք այդ ծնողներին, և ոչ
ՏՏ ոլորտը կարող է դառնալ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, որտեղ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել «Տաթևի դարպասներ» ներդրումային ծրագրի նախագիծը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի շրջակա տարածքում կառուցել «Տաթևի դարպասներ» համալիրը, որի մեջ կներառվեն տեղեկատվական, ժամանցային և սպասարկման
Ղարաբաղյան կարգավորումը ռուս-ամերիկյան ջերմացման եզակի հնարավորություն է բացում. (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»
Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին հարաբերությունների բարելավման եզակի հնարավորություն է տալիս, համոզված են ամերիկյան նախկին դիվանագետներն ու վերլուծաբանները:
Ոչ նպաստավոր միտումներ` Հայաստանի տնտեսության համար. «ՀԺ»
Արդեն մի քանի օր է, ինչ արտաքին շուկաներում ձեւավորվում են Հայաստանի տնտեսության համար ոչ նպաստավոր միտումներ: Մասնավորապես կտրուկ էժանացել են պղինձը եւ նավթը: Իսկ նավթի էժանացումը հանգեցրել է ռուբլու արժեզրկմանը: Նավթի էժանացումը ավելի էական է: Անցած շաբաթ մեկ բարելի գինը կազմում էր 56 դոլար, իսկ երեկվա դրությամբ 51.3 դոլար էր, այսինքն նավթը էժանացել է մոտ
Նման տեսարաններ դիտող իշխանավորները պետք է ամոթից ուղղակի գետինը մտնեին. «Հրապարակ»
Այս քարոզարշավը օր օրի բացում է մեր «խոհանոցը»՝ ցուցադրում մեր բոլոր հիվանդություններն ու խոցերը, բոլոր արատներն ու սխալները, որ տարիներ շարունակ կոծկել ենք։ Մի տեսակ կարծես քողը բարձրացնում է այն կեղծիքի, երեսպաշտության, ծածկադմփոցի վրայից, որը տարիներ շարունակ իրականացրել է իշխանությունը, եւ որը տարիներ շարունակ թույլ ենք տվել մենք՝ հասարակության անդամներս։ Այս խեղճ ու չքավոր մարդիկ,
ՌԴ-ից Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը մոտ երեք անգամ աճել է. «ՀԺ»
2016 թվականին Ռուսաստանից Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը 2015 թվականի համեմատ աճել է մոտ երեք անգամ` 6.1 հազար հատից հասնելով 17.1 հազարի: Ուշագրավ է, որ նվազել է նաեւ ՌԴ-ից ներկրված մեկ ավտոմեքենայի գինը: 2015-ին մեկ մեքենայի գինը 3400 դոլար է եղել, 2016-ին` 2900 դոլար: Կտրուկ աճել է նաեւ Ռուսաստանից ներկրված մեքենաների մասնաբաժինը ընդհանուրի մեջ: Եթե 2016
Ընտրախախտումները չեն օգնի ՀՀ-ԵՄ հարաբերություններին. Եվրախորհրդարանի փոխնախագահ. 168 ժամ
«Իհարկե, ընտրախախտումները չեն օգնի ՀՀ-ԵՄ հարաբերություններին և կարող են հանգեցնել տարաբնույթ հետևանքների, այդ թվում՝ սահմանափակելով Հայաստանի մասնակցությունը, ասենք՝ ԵՄ մի շարք ծրագրերի։ Բայց ես չեմ կարծում, որ ամեն բան կհասնի դրան»,- ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, եվրոպացի քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։ Նա տեղեկացրել է,
Ընտրական օրացույց. 23 օր առաջ. Գյումրիում կրակոցներ են, հարձակում Բագրատյանի գրասենյակի վրա (Տեսանյութ). «Ա1+»
1995-ի քարոզարշավի ընթացքում Գյումրիում կրակոցներ են հնչում ԱԺՄ հանրահավաքի ժամանակ: Հենց ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի ելույթի ժամանակ ժողովրդի թիկունքից լսվում է 4-5 կրակոց, որի հեղինակին այդպես էլ չեն բացահայտում: 1999-ին անհայտն անձինք հարձակվում են Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցության երեւանյան գրասենյակներից մեկի վրա: Կուսակցության ներկայացուցիչները տարածած հայտարարությամբ վստահեցնում են, որ տեղի ունեցածը 9-րդ ընտրատարածքի պատգամավորության
«Իսկ ֆիզկուլտուրայով զբաղվում ե՞ք. Կարեն Կարապետյանի հարցը` սիսիանցիներին
ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը կուսակցության անդամների հետ միասին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այցելել է ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ: Կարեն Կարապետյանը Գորայք, Սիսիան և Գորիս համայնքների ընտրողներին է ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, նախատեսվող բարեփոխումները և պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի՝ տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, պետական
ՀԺԿ-ն կուսակցությունից հեռացրել է Սասուն Ավագյանին
ՀԺԿ վարչության քաղաքական խորհուրդը կուսակցությունից հեռացրել է ՀԺԿ անդամ Սասուն Ավագյանին՝ կուսակցության ծրագրային սկզբունքներին դավաճանելու եւ ընտրություններին այլ կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու համար: ՀԺԿ մամուլի հաղորդագրություն Հ.Գ. Հիշեցնենք` երեկ անդրադարձել էինք, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, մինչ կմեկնարկեր «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանրահավաքը, Սասուն Ավագյանը հավաքում էր օգնությունների խնդրանքներով Գագիկ Ծառուկյանին ուղղված տեղացիների
Մարզպետարաններում պարապուրդ է. «Ժողովուրդ»
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մարզպետարանները մատնված են պարապուրդի եւ անգործության: Մարզպետարանների աշխատողներն ամբողջովին սուզվել են ընտրական գործընթացների մեջ՝ անտեսելով իրենց անմիջական պարտականությունների կատարումը: Բացի այդ` մարզպետարանների ղեկավար կազմի զգալի մասը ՀՀԿ կամ ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, եւ ներկայումս գտնվում է արձակուրդում: Արձակուրդ են մեկնել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու
Բաքուն քաղաքական ապաստան է փնտրում Մոսկվայում. «Ժամանակ»
Բաքվի հայտարարությունը վկայում է, որ միջազգային հանրությունը կամ միջնորդները Ադրբեջանին ոչ թե պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը՝ ինչպես մի քանի ամիս առաջ հայտարարել էր Ալիևը Ադրբեջանում իր ելույթներից մեկի ընթացքում, այլ ըստ էության պահանջում են ճանաչել ստատուս-քվոն: Համենայնդեպս հենց դա է բխում պաշտոնական Բաքվի նախօրեին արած հայտարարությունից, որ տարածել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը: Ընդ
Բազմասեր Առաքելյանը համոզե՞լ է իր կողմից ծեծի ենթարկված դաշնակցականին. «Ժողովուրդ»
Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ եւ ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ: Հիշեցնենք` փետրվարի 26-ին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ ծեծի էր ենթարկել ՀՅԴ-ական համագյուղացուն այն բանի համար, որ վերջինս հայտարարել էր ընտրություններում դաշնակցության օգտին աշխատելու մասին: Հայտնի դարձավ, որ քրեական գործ չի հարուցվել` ՀՀ
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել, Այստեղ ամեն ինչ շատ իրական է: Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես, Բայց ՀՀԿ-ն է տերտիրականը:
Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ
Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 100 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել
Խնդիրը հասարակության մեջ է
Երբ ես գրում եմ, որ մեր հիմնական խնդիրը հասարակական է, մարդկանց մեծամասնությունն ինձ հետ չի համաձայնում եւ շարունակում է մնալ այն համոզմանը, որ չար, ագահ, հանցագործ մարդկանց պետք է փոխարինել բարի եւ մեծահոգի մարդկանցով, եւ ամեն ինչ կփոխվի: Իսկ հանցագործները պետք է դաժանորեն պատժվեն: Բայց իրականում ոչ մի դաժանություն էլ պետք չէ: Խնդիրը շատ ավելի
Ուշադրություն` մրցույթ է
Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է
Պատգամավորները սակարկել էին «Հաց բերողի» համար գումարը վճարելիս
«Գարնանային զեղչեր չունենք»,- պատասխանել էր դատախազության բարձրաստիճանը:
Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան»
Սիրելի հայրենակիցներ, «Առավոտ» թերթը և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» վերնագրով շարադրությունների նոր մրցույթ՝ զինվորների և սպաների համար: Շարադրություններն ընդունվում են՝ 08.03.2017-ից մինչև 07.04.2017 ներառյալ: Պայմանները. կարող են մասնակցել ՀՀ բանակում ժամկետային, պայմանագրային, զորացրված զինվորներն ու սպաները: «Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 10
Հայաստանում բացվեց «Հալալ»-ի գրասենյակը
«Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացումը հնարավորություն կտա, որ տնտեսվարող սուբյեկտները, ՀՀ-ում ստանալով Հալալ սերտիֆիկատ, կարողանան իրենց արտադրանքը մատչելի դարձնել 57 իսլամական պետություններում»,- մարտի 10-ին Հալալ գրասենյակի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նրա խոսքով նախաձեռնությունը ցուցաբերել է Հայաստանը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռի «Հալալ»-ի սերտիֆիկացումը իրականացնել ՀՀ-ում, ինչը
«Եթե Օհանյանի ասած՝ Սաակաշվիլու փոփոխություններն Աբխազիան եւ Օսեթիան կորցնելն էր, ապա ես չեմ ուզում այդպես». Շարմազանով
Շարմազանովը՝ Ս. Օհանյանի հայտարարության մասին. «Նայած՝ ո՞վ եւ ի՞նչ է հասկանում «Սաակաշվիլու փոփոխություններ» ասելով»
«Սաղ Չարենցավանն ինքն ա կերել». Չարենցավանցիները՝ Վարդան Այվազյանի մասին (Տեսանյութ)
Որ մի մարդ բանակ էլ չի գնացել, նրան բերել է ՊՆ նախարար, իսկ էն մարդը, որը ռազմական սովորած, կրթություն ունի՝ նրան հանել է: Ինչի՞ համար»: Մեր հարցին՝ Սեյրան Օհանյանի մեղքը ինչո՞ւմ է, որ իրեն ազատել են՝ չարենցավանցին պատասխանեց. «Մեղքը գիտեք որն է, որ գեներալներին թողել է՝ քառօրյա պատերազմում տանկի մեջը սալյարկայի փոխարեն ջուր են լցրել»:
Վլադիմիր Գասպարյանի գաղտնի այցը Գյումրի
Այսօր կեսօրին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու ոստիկանության բոլոր բաժինների՝ «Կումայրի», «Մուշ», Արթիկի, Անիի, Աշոցքի, Ամասիայի ղեկավարները։ Ոստիկանապետը, ըստ մեր աղբյուրների, գոհ է մնացել Շիրակի մարզում հանցագործությունների բացահայտման ցուցանիշներից։ Մոտ մեկ ժամ տևած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը խոսել է առաջիկա խորհրդարանական
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր
Սլովենիայի Մարիբոր քաղաքում շարունակվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երեկ առաջին մեդալը նվաճեց: Կանանց 10 մետր վազող թիրախ մրցաձեւում Լիլիթ Մկրտչյանը որակավորման փուլը հաղթահարելով չորրորդ արդյունքով՝ եզրափակչում բարելավեց դիրքերը եւ բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































