Օրվա լրահոսը
Որքանո՞վ են նրանք ընդդիմադիր՝ ինչի՞ն, ինչո՞ւ, ինչպե՞ս. «Իրատես»
Փաստացի պաշտոն կորցնելը դարձել է քաղաքական կողմնորոշման հիմք ու ստեղծում է պատեհապաշտական քաղաքականություն, որի միակ նպատակը իշխանական լծակները վերադարձնելն է՝ միջոց դարձնելով ընտրությունները։
«Պայքարի ծրագիր՝ իսրայելական անօդաչուների դե՞մ». փորձագետը՝ Վիգեն Սարգսյանի իրանյան այցի մասին
Ռազմական ոլորտում հայ-իրանական ինչպիսի՞ համատեղ ծրագրեր կարող են իրականացվել՝ ՀՀ ՊՆ-ի՝ Իրան կատարած այցի շրջանակում
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Բրյուսելում
Հունվարի 29-ին ՀՀ Զինված ուժերի 25-ամյակի կապակցությամբ Բրյուսելի Հայ տանը կայացավ «Կարապետյան եղբայրներ» երաժշտական խմբի՝ դասական երաժշտության համերգը, որը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանության և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության հովանու ներքո՝ «Հայասա» երիտասարդական միության և Բրյուսելի Հայ տան մշակութային հանձնախմբի հետ համատեղ: Միջոցառման սկզբում Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ներկաներին շնորհավորելով հոբելյանի կապակցությամբ, նշեց, որ մինչդեռ
Կարելի է միայն ուրախանալ ՀՀԿ-ի համար՝ տեսնելով, թե ինչ կարգի կերպարներ են վերջին շրջանում դուրս գալիս իշխող կուսակցությունից. «Հայոց աշխարհ»
Բոլոր համալրումների հմայքը խամրեց երեկ, երբ Գագիկ Ծառուկյանի դաշինքին միանալու մասին հայտարարեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սա թերեւս «ամենացնցող» համալրումն էր՝ նկատի ունենալով միացողի անձը ու այն, որ նրա անունը շոշափվել է բազմատեսակ սկանդալային պատմությունների հետ կապված: Վարդան Ղուկասյանի էքսցենտրիկ պահվածքն ու հայտարարությունները, եթե այլ բան չլինի էլ, բավական է, որ մամուլն օրումեջ անդրադառնա
Ինչպես են օգտագործում ՀՀ քաղաքական ուժերը Ֆեյսբուքի հնարավորությունները. «168 ժամ»
Ըստ Smartology թվային մարքետինգի ակադեմիայի տնօրեն Արտակ Հարությունյանի՝ ներկայումս ընթանում է, այսպես ասած, «քաշ հավաքելու» և հետախուզական փուլը։ Քաղաքական ուժերը նախ մի կողմից՝ ակտիվացնում են իրենց ֆեյսբուքյան էջերը, հետևողների թիվը, նոր շունչ հաղորդում դրանց, մյուս կողմից՝ շոշափում հասարակության և մրցակիցների տրամադրությունները։ Ամենաթարմ օրինակներից մեկը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջն է։ Աբրահամյանի էջը վաղուց գոյություն
«Momondo» բրիտանական միջազգային որոնողական համակարգը ճանաչել է Երևանը որպես 2017թ. զբոսաշրջային մատչելի քաղաք
Երևանը, որպես զբոսաշրջային գրավիչ և յուրօրինակ քաղաք, մշտապես հայտնվում է միջազգային տպագիր և էլեկտրոնային մամուլի ուշադրության կենտրոնում: Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ բրիտանական հայտնի www.momondo.co.uk որոնողական համակարգը Երևանը ներառել է 2017թ. մատչելի զբոսաշրջային քաղաքների շարքում: Հոդվածում առանձնացվել են տարվա 12 ամիսների համար այցելության նախընտրելի քաղաքները: Երևան այցելելու համար խորհուրդ է տրվում ընտրել հունիս
«Հղի վիճակում ինձ ծեծում էր, մազերիցս էր քաշում, հարվածում մորս». Բռնության ենթարկված կինը հուզվեց (Տեսանյութ)
Կինը պատմելիս այնքան հուզվեց, որ համաժողովի մասնակիցները հորդորեցին դադարեցնել եւ կնոջը տրավմայի չենթարկել: Թագուհի Մանսուրյանը պատմեց, թե ինչ բռնությունների է ենթարկվել ամուսնու կողմից եւ ծանր վիրահատության ենթարկվել:
Ինչու է Ադրբեջանը խոչընդոտում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգումը. «168 ժամ»
Գերմանացի քաղաքագետ, ռուսական «Վալդայ» ակումբի անդամ Ալեքսանդր Ռարի պնդմամբ՝ կա մեկ այլ պատճառ ևս, որի համար Ադրբեջանը չի ցանկանում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգում։ Ըստ Ռարի, Ադրբեջանը, ինչպես Ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանակում, այնպես էլ մի շարք այլ ոլորտներում փորձում է մրցակցել իր հակառակորդ Հայաստանի հետ՝ նրան ստվերում թողնելով ոլորտներում, որոնցում Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում։ «Այսինքն՝
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը 2-3-ը կնվազի 10-15 աստիճանով: Երևան քաղաքում`
ԱԺ պատգամավորի որդին ու քրեական հեղինակության սպանությունը. «Ժողովուրդ»
2015 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 հասցեում սպանվել էր քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանը՝ Չուգունը։ Աղմկահարույց այս սպանությունը այդպես էլ մնաց չբացահայտված, սակայն քրեական հեղինակության հարազատները չեն պատրաստվում լռել։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սպանված Արթուր Հովհաննիսյանի հայրը՝ Գեւորգ Հովհաննիսյանն ասաց, որ իրավապահներին հայտնել է, թե ում է կասկածում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկության՝
«Մենք բռնության դեպքեր ունենք, որ երեխաները շաբաթներով դպրոց չեն գնում». Ընտանեկան բռնությունը՝ ՀՀ-ում
Սիրուն նախադասություններով հնարավոր չէ պայքարել ընտանեկան բռնության դեմ: Ընտանիքը հասարակության հիմքն է, իսկ ինչպե՞ս ենք ձեւավորում ընտանիքը: Ըստ Թեւան Պողոսյանի, եթե ընտանիքը սիրո վրա է հիմնված, ապա չեն կարող սիրած մարդուն հարվածել կամ բռնության ենթարկել, ուրիշ հարց է, որ սիրով չենք ընտանիք կազմում:
Ատոմ Էգոյան. Ընտրության արդյունքը մենք արդեն գիտենք, բայց մենք պետք է մտածենք, թե ընտրությունից հետո ինչ է լինելու. «Հրապարակ»
Մենք պետք է դժգոհ լինենք, քաղաքական կարծիք հայտնող մարդիկ բանտարկվում են, մենք չպետք է դա ընդունենք, չկա իրավաչափ այլընտրանք, դա էլ է ճնշման ձեւ։
Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երևանսկին
Մոսկվայում ուժայինների անցկացրած գործողության արդյունքում ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը, որը հայտնի է «Արսեն Երևանսկի» մականունով: Ինչպես հաղորդում է Crime Russia-ն, 39-ամյա Մկրտչյանի հետ ձերբակալվել է նրա ևս 9 համախոհ: Ձերբակալվածներից մի քանիսի, այդ թվում Մկրտչյանի մոտ, հայտնաբերվել է թմրանյութ: Հայտնի է, որ Արսեն Երևանսկին «թագադրվել է» իր հորեղբոր, այժմ հանգուցյալ «Կնդոյի» կողմից: Նրա
«Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրված լուծումների հավաստիությունը կասկածելի է. Անահիտ Բախշյանը՝ վարչապետին
Հունվարի 13-ին կայացած Ձեր ասուլիսում ըստ ոլորտների ներկայացրիք կառավարության 100 օրվա գործունեությունը: Ես բոլորովին հակված չեմ կարծելու, թե վերջին ճշմարտություն են լինելու ստորև ասածներս, բայց, այնուամենայնիվ, որպես հատկապես հանրակրթության օղակները խորությամբ ճանաչող փորձագետ, չեմ կարող անտարբեր անցնել հանրությանը ներկայացրած՝ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերի արդյունավետության դիտարկման կողքով: Չեմ թաքցնի, ակնդետ հետևել եմ ոլորտի բարեփոխումներին միտված
Արտաքին հարաբերությունների ծախսերը
2016թ.-ի ՀՀ պետական բյուջեով ՀՀ արտաքին հարաբերությունների համար նախատեսվում էր ծախսել մոտ 14,9 միլիարդ դրամ, որից ծախսվել է 14,2-ը։ Այս գումարի զգալի մասը (9,5 միլիարդը) ծախսվել է ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման նպատակով։ Այս գումարի մեջ ներառված է 42 միլիոն դրամ գործուղումների և շրջագայությունների ծախսերը։ Այս նպատակով կնքված պայմանագրերից 6-ը գերազանցել են 1 մլն դրամը։
Ի՞նչ կրնայ ընել սփիւռքահայը, որպէսզի Հայաստանի քաղաքացին ինքզինք ուժեղ զգայ. «Ասպարեզ»
Ի՞նչ կրնայ ընել սփիւռքահայը, որպէսզի Հայաստանի քաղաքացին ինքզինք ուժեղ զգայ եւ ազատ ընտրութիւն կատարելու իր քաղաքացիական իրաւունքը լիարժէք կենսագործէ: «Արդարութիւն Հայաստանի մէջ» կարգախօսով ճամբայ ելած սփիւռքահայ արուեստագէտներու խումբ մը ա՛յդ նպատակին կ՛ուզէ ծառայել: Անցեալ Կիրակի, Հարաւային Քալիֆորնիոյ համալսարանի Հայկական բաժանմունքին կազմակերպած յատուկ խորհրդաժողովին ընթացքին, հինգ հայ արուեստագէտներ՝ դերասան Արսինէ Խանճեան, բեմադրիչ Ատոմ Էկոյեան, նկարիչ, դերասան
Մեր սերիալները նկարվում են հատուկ պատվերով, որ մարդիկ փակվեն իրենց տներում եւ չմասնակցեն որեւէ հարցի լուծմանը. Սամվել Սեւադա. «Հրապարակ»
Ներկայացնենք հայկական մի սերիալից վերցրած արտահայտություններ, որոնք հնչում են փեսայի եւ զոքանչի դիալոգի ընթացքում։ «Ա՜խ, էս ի՜նչ դրախտ ա, ա՛յ պռճկված Կլարա, չմեռար, ջակուզիի մեջ էլ մտար, ո՜նց ա սազում ինձ էս վիճակը, որովհետեւ ես «սվետսկի» եմ, ես ստեղծված եմ հարուստ ապրելու համար, ուխա՜ա՜այ, ջուրն ի՜նչ լավ ա զգում իրան, որ ես պառկել եմ իրա
Ամերիկա այցելող խաղաղ քաղաքացիները անհանգստանալու խնդիր չունեն. (Տեսանյութ) «Ամերիկայի Ձայն»
Այս երիտասարդները լավ գիտեն, ինչպես է իրականում աշխատում ժողովրդավարությունը: Հազարավոր մարդիկ անցած օրերին ԱՄՆ-ի քաղաքների փողոցներ էին դուրս եկել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու նախագահ Թրամփի որոշման հետ, որով 90 օրով արգելվում է Միացյալ Նահանգներ մուտքը Իրաքից, Իրանից, Սիրիայից, Սոմալիից, Սուդանից, Լիբիայից եւ Յեմենից: Որոշման ընդդիմախոսները հայտարարում են, որ այն վախի մթնոլորտ է տարածում. «Թրամփի վարչակազմի գործողությունները
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն պատրաստ է զարգացնել հայ-ճապոնական հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պաշտոնական պատվիրակությանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն: Հանդիպման ընթացքում վարչապետը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ճապոնական խորհրդարանական փոխգործակցությունը վերջին տարիներին զարգացման կարեւոր փուլ է թեւակոխել, ինչն իր դրական ազդեցությունն ունի երկու երկրների համագործակցության վրա: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հույս հայտնել,
Հունվարի 20-26-ը մայրաքաղաքում ծնվել է 357 երեխա
Հունվարի 20–26-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 357 երեխա՝ 185 տղա, 172 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 34927 քաղաքացի: Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի-Միրաք ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 Սոթք-քարվաճառ (22-38-րդ կմ հատված) և Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի ավտոճանապարհները: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Սպիտակ-Գյումրի (24-25-րդ կմ
Չաւուշօղլու դարձեալ Ցեղասպանութեան հարցով միացեալ յանձնաժողով կ՛առաջարկէ. «Ասպարեզ»
ՊՈԼԻՍ, «Մարմարա».- Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մեւլուտ Չաւուշօղլու դարձեալ կոչ ըրաւ Հայաստանի իշխանութեանց ու առաջարկեց, որ հասարակաց յանձնախումբ մը կազմուի՝ Ցեղասպանութեան պնդումին կապակցութեամբ։ «Մենք կ՛ըսենք, որ եթէ դուք այդքա՛ն կը վստահիք ձեր պնդումին, եկէք հասարակաց յանձնախումբ մը կազմենք, ուրիշ երկիրներէ ալ գիտնականներ թող մասնակցին եւ բոլորն ալ իրենց արխիւները բանան։ Մենք պատրաստ ենք արդիւնքը ընդունելու»,
Բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Լոռու, Ախուրյանի, Մարտունու, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է: «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ
ԱՍԵԿՈՍԵ
Սփյուռքահայի հոգին նախ բորբոքվում է հայրենիքի սիրով, հետո է մտածում բիզնեսի մասին: ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը փախստական երեխաների վերաբերյալ
30 հունվարի, 2017թ. Նյու Յորք: «Փախստականների կարիքները երբևիցե այսքան մեծ չեն եղել: Աշխարհում 28 միլիոն երեխա արմատախիլ է եղել հակամարտությունների արդյունքում՝ լքելով իրենց տները բռնությունների և սարսափների պատճառով»: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորվում է շարունակել իր աշխատանքն աշխարհի կառավարությունների և այլ գործընկերների հետ ՝ աջակցելով երեխաներին ամենուրեք՝ Սիրիայից Եմեն և Հարավային Սուդան»: «Ամերիկայի Միացյալ Նահանգները երկարատև ավանդույթ ունի
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, այդ թվում՝ ծանրաքարշ մեքենաների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը թույլ էր տվել անօրինական գործողություններ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով նշանակված դատական նիստի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ: Նշված քրեական գործով մասնակցող պաշտպան՝ փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը թույլ էր տվել անօրինական գործողություններ: Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչի հիման վրա 23.12.2016 թվականին ՀՀ փաստաբանների պալատի
Ոչ A-ն է պետք, ոչ B-ն
Շաբաթ օրը «Առավոտի» թղթակիցը նկատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Եռաբլուրում, ի տարբերություն այլ պաշտոնյաների, չի խաչակնքել: Դա պարզապես հետաքրքիր մանրամասն էր, տեղեկություն, որը ոչ մի գնահատական չի պարունակում: Կան բազմաթիվ մարդիկ, որոնք խաչակնքելուց 5 րոպե անց սարսափելի մեղքեր են գործում: Կան նաեւ այնպիսիները, որոնք նման սովորություն չունեն կամ նույնիսկ ընդհանրապես աթեիստ են, բայց ազնիվ, պարկեշտ
Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային և արևելյան ուղղություններով
Հունվարի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 290 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային և արևելյան ուղղություններով՝ ընդհանուր առմամբ արձակելով 56 կրակոց: ՊԲ
Այսօր հայ-կանադական հարաբերությունները թևակոխում են նոր փուլ. Էդվարդ Նալբանդյան
Հունվարի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Կանադայի դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. «Հարգելի պարոն դեսպան Քյոր, Տիկնայք և պարոնայք, 25 տարի առաջ՝ 1992թ. հունվարի 31-ին, Հայաստանի Հանրապետությունն ու Կանադան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Անցած քառորդ դարի


















































