Օրվա լրահոսը
Ռուսաստանի բիաթլոնիստներն ակամա արհամարհել են իրենց երկրի պետական օրհներգը (տեսանյութ)
Բիաթլոնի Եվրոպայի առաջնության խառը փոխանցավազքի ավարտից հետո, երբ ի նշան հաղթանակի հնչել է Ռուսաստանի օրհներգը, 3-րդ տեղն զբաղեցրած Ուկրաինայի թիմը ցուցադրաբար լքել է պատվո պատվանդանը: Չեմպիոնի կոչումը նվաճած Ռուսաստանի հավաքականի անդամները հետեւել են նրանց՝ դառնալով հանգամանքների զոհը: Լեհաստանում անցկացված մրցաշարի կազմակերպիչները մրցանակակիրներին նվերներ են հանձնել հովանավորների կողմից, բայց չեն հասցրել մեդալները բաժանել, քանի որ օրհներգը
Հայաստանի նորամուտը ձմեռային ունիվերսիադայում հաջող է
Ալմաթիում մեկնարկած ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը, որը ներկայացնում է ՖԻՄԱ ակումբը, առաջին մեկնարկում 25:49.4 արդյունքով 4-րդ տեղն զբաղեցրեց 10 կմ դասական ոճով դահուկավազքում: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում աշոցքցի մարզիկի մասնակցությունը գնահատեց փայլուն: «Հայաստանն առաջին անգամ է մասնակցում ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերին եւ
Մամուլի քարտուղար. «Քաղաքացիները նախարարին դիմում են ամենատարբեր խնդիրներով»
Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում քաղաքացիների ընդունելության օր է: Մարդիկ նախապես հերթագրվում են ու նշանակված ժամին իրենց հուզող հարցերով հանդիպում նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ: Aravot.am-ը ներկա է եղել դրանցից մեկին: Մեզ թվում էր, թե հաշվի առնելով ոլորտի ուղղվածությունը, քաղաքացիները պետք է որ դիմեին ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խնդիրներով եւ
Այդ տարածքների կարգավիճակը միայն կարող է ազատագրված լինել ու ո՛չ օկուպացված
Հայաստանյան արտաքին քաղաքականությունը շարունակում է նույն պատեհական գործունեությունև ու նորից հիմնավորում, որ ինքն զուրկ է ինքնիշխանությունից: Արդեն քանի տարիներ ԵԽԽՎ–ի նիստերին Հայաստանից Ազգային ժողովի պոլիգլոտ երեսփոխանները հասնում են եվրոպաներ (վստահ ենք, պետական մեծ ծախսերով), հետո այնտեղից վրդովված ու ինքնագոհ կեցվածքով՝ հերթական հակահայ որոշումն ու զեկույցը շալակած վերադառնում Երևան: Ու պարզում են, որ մեղավոր են բոլորը,
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից ռոյալթիների վճարման կարգը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը: Արձագանքելով ձեռնարկությունների մտահոգություններին և ելնելով ձևավորված շուկայական պայմաններից՝ կառավարությունը որոշել է ընդառաջել բիզնեսի առաջարկություններին և 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքում նախատեսել մեղմացնող փոփոխություններ և
Ինչո՞ւ է Աշոտ Աղաբաբյանը դուրս մնացել ՀՀԿ պատգամավորացուների ցուցակից. պատգամավորի պարզաբանումները
Aravot.am-ը Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր անունը չկա Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային ցուցակում, չի՞ մասնակցելու ընտրություններին: Ի պատասխան մեր հարցի, պարոն Աղաբաբյան ասաց. «Մասնակցել-չմասնակցելը կուսակցության որոշելիքն է, եթե նոր, երիտասարդ, խելացի կադրեր գան, ես իմ տեղը կզիջեմ, խնդիր չունեմ»: Մեր դիտարկմանը, թե շատերը, ՀՀԿ-ից նեղվելով, հեռացան կուսակցության շարքերից՝ միանալով Գագիկ
Կառավարությունում շարունակվել են գերատեսչությունների 2016 թ. գործունեության հաշվետվությունները
Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ բնապահպանության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետը,
Ինչու քաղաքացիական ակտիվիստը որոշեց քաղաքականությամբ զբաղվել
«ժամանակն է բացի փողոցային պայքարներից, ձայնը լսելի դարձնել վերին ամբիոններից». Վաղինակ Շուշանյան
«Շնորհիվ իշխանության` որևէ մեկի քթից արյուն չեկավ». Հովհաննես Սահակյանը` ավտորիտար երկիր լինելու մասին
«Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերության ժողովրդավարության վերաբերյալ ամենամյա հաշվետվության «Ժողովրդավարության Ինդեքս-2016. «Նողկալիների» վրեժխնդրությունը» վերնագիրը կրող զեկույցում արձանագրված է, որ Հայաստանը, 2016-ի ընթացքում 4 քայլ հետ գնալով, արդեն դասակարգվել է 120-րդ տեղում և այլևս համարվում է ավտորիտար երկիր: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը այս զեկույցը դիտարկեց քաղաքական համատեքստում `
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումներ մի շարք երկրներում
Հայոց բանակի 25-ամյակի առթիվ արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ Հունվարի 27-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության և Աբու Դաբիի Ազգային վարչության կազմակերպմամբ Սուրբ Նահատակաց եկեղեցում ԱՄԷ-ում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ ծայրագույն վարդապետ Սարգսյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ՝ նվիրված Հայոց ազգային բանակի կազմավորման
Մարդու իրավունքների պաշտպանը եւ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերությունը սկսում են երեխաների իրավունքների պաշտպանության ծրագիր
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի եւ Սամվել Զաքարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության, երեխաների և ծնողների՝ Ինտերնետից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացման ու անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ համագործակցության ուղղությունները: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում
«Նրանք բերդից կենդանի դուրս չեն գալու». Սպանված կուրսանտի հայրը՝ որդու սպանողների մասին
«Եթե այսքան ժամանակ էլ նրանք գոյություն ունեն, զուտ նրա համար, որ այս դատական նիստերը լինեն». Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայր
Վարդան Ղուկասյանը՝ իր ու Ծառուկյանի նմանությունների մասին. «Եկեղեցաշեն մարդ է, ողորմած է, ես էլ եմ ողորմած»
Ճիշտն ասած, Ծառուկյանի դաշինքն եմ ընտրել նրա համար, որ ոնց որ նմանն զնմանին գտանե: Հիմա ասեմ ինչի համար Ծառուկյանը: Նախ, նրա համար, որ եկեղեցաշեն մարդ է, մենք էլ ենք եկեղեցաշեն, ողորմած է, ես էլ եմ ողորմած, խիղճ ունի, հետո կառուցապատող է, մենք էլ ենք կառուցապատող:
«Չեմ մասնակցի ընտրություններ կոչվող կրկեսային միջոցառմանը». Արամ Կարապետյան
«Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը չի մասնակցի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Ժողովուրդ ջան, ես որոշել եմ ապագա ընտրություններ կոչվող կրկեսային միջոցառմանը ՝ չմասնակցել…միանգամից նշեմ, որ ոչ մի քաղաքական ուժի հետ ես որևէ բանակցություն չեմ վարել դաշինքներ կազմելու մասին…»:
Արարատի մարզպետը հրաժարականի դիմում է գրել. «Հրապարակ»
Քիչ առաջ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է գրել, որը վարչապետին կներկայացնի վաղը։ Ռուբիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ պատճառների մասին ասելով՝ այդ մասին, հաջորդ դասին։ Ռուբիկ Աբրահամյանը համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «մարդը», վերջինիս ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունից հետո նման գործընթացը կանխատեսելի էր։ Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսված են Վիգեն Սարգսյանի բանակցությունները ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ պաշտպանական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես
«Հայկազ Բարսեղյանի կրծքավանդակին էին հարվածում ու հայհոյում». կուրսանտի սպանության գործով վկա
«Ես մինչեւ հիմա դեղեր եմ խմում, հոգեկան վիճակս վատացել էր»,- պատմել է վկան
Վթարից զոհված երիտասարդի հոր մահվան «քառասունքը» 2 օր առաջ էր
Մահացածը մանկահասակ 2 երեխաների հայր էր
Կան փակ ճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի, Միրաք գյուղերի բոլոր միջհամայնքային ճանապարհները: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի
ՀՀԿ-ում Սեյրան Օհանյանի «կերպարանափոխումը» չեն ընդունում, հիշեցնում են, թե ինչպես է իրեն պահել իշխանության ներսում
Ես, համենայնդեպս, չեմ ընդունում, ինձ համար ընդունելի չէ նմանատիպ կերպարանափոխումը իշխանությունից ընդդիմադիր դաշտ անցնելու, երբ իշխանության մեջ լինելով՝ ընդհանրապես որեւէ բառ չի ասվում առկա թերությունների մասին եւ բավական է կտրվել իշխանությունից՝ սկսում է հիշել բոլոր այն թերությունների մասին, որոնք առկա էին եւ այն ժամանակ: Աշխատանքն առանց թերությունների չի լինում:
Փարիզի մոտ պայթյուն է տեղի ունեցել «Հայաստանի թղթերի» ֆաբրիկայում
Փարիզի արվարձաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել բուրումնավետ «Հայաստանի թղթերի» ֆաբրիկայում, ինչի հետևանքով 6 մարդ վիրավորել է: Այս մասին գրում է Parisien թերթը: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11:00-ի սահմաններում Մոնրուժ քաղաքում: Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է հայտնի «Papierd’ Arménie» բուրումնավետ թղթերի գործարանում, որը այդ վայրում գործում է ավելի քան մեկ դար: Պայթյունի
ՀՀԿ պատգամավորը խնդրում է, որ Հովիկ Աբրահամյանը կամուրջները չայրի եւ վերջնական որոշում չկայացնի
Արտակ Դավթյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ում ընդամենը սերնդափոխություն է տեղի ունենում: Նրա խոսքերով՝ մեր առանցքային կուսակցական ղեկավարներից է եղել Հովիկ Աբրահամյանը, եւ, իհարկե, կա ափսոսանք, որովհետեւ երկար տարիների համատեղ աշխատանք կա:
Շախմատի առաջնությամբ մեկնարկել է «Դասախոսական գավաթ-2017»-ը
Հունվարի 30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում տեղի ունեցավ «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ-ի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին է անցկացվում է «Դասախոսական գավաթ» միջբուհական առաջնությունը, որի մարզական հարթակում համախմբվում են հայաստանյան տարբեր բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների ներկայացուցիչներ՝ դասախոսներ: Ողջույնի խոսքում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց. «Մեր համալսարանը արդեն
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Հունվարի 30-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի բենզալցակայանի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 28-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել Ford Explorer մակնիշի 35 QZ
Վերին Լարսը, այդուհանդերձ, այլընտրանք չունի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 26-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչ մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ: Ինչպես նշվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրությունում, հանձնարարությունը տրվել է՝ «հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ
«Ես ափսոսանք եմ հայտնում՝ լինի դա Հովիկ Աբրահամյանը, Մհեր Սեդրակյանը կամ մեկ այլ ՀՀԿ-ական». Արտակ Դավթյան
ՀՀԿ-ից արտահոսքի հետ կապված պարոն Դավթյանը պատասխանեց. «Ինչպես ցանկացած կուսակցություն, այնպես էլ ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է եւ բնականաբար լինում է համալրում եւ լինում են մարդիկ, որ այս կամ այն պատճառաբանությամբ կամ առանց պատճառի ցանկություն են ունենում դուրս գալու կուսակցությունից:
Հայաստան երկրի նկարագիրը Բելգրադի աշխատաժողովում
2017 թվականի հունվարի 31-ից փետրվարի 2-ը ՄԱԿ ԵՏՀ-ի, ՄԱԿ-Հաբիթաթի և Սերբիայի Հանրապետության շինարարության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության կողմից Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա աշխատաժողով՝ «Ազգային կարողությունների հզորացում կայուն բնակարանային ապահովման, քաղաքաշինության և հողի կառավարման համար. գործողությունների Ազգային պլանի մշակում, իրականացում և մոնիտորինգ» թեմայով, որին մասնակցում է նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն: Աշխատաժողովի ժամանակ՝ Հայաստանի Երկրի
Ինչո՞ւ է Վարդան Օսկանյանը Մարտի 1-ի ծեծուջարդը «արտառոց դեպք» որակում
«Վնասվածքների չափը բավական մեղմ է: Մարդկանց վնասվածքների տեսակն իսկապես վկայություն է այն բանի, որ այնտեղ արտառոց ուժ նրանց նկատմամբ չի կիրառվել»,-ժամանակին ասել է նա


















































